Հայերեն


Ռաֆոյի նոր ներկայացման պրեմիերան, գլխավոր մրցակիցն ու հայտնի հյուրերը

Life

TRaffic ներկայացումը հաջողելուց և լեփ-լեցուն դահլիճներում խաղալուց հետո դերասան Ռաֆայել Երանոսյանն իր լսարանին է հանձնում նոր մոնո-ներկայացում, որին տվել է «Էվոլյուցիա» անունը։

Tert.am Life-ը ներկա է եղել ներկայացմանն ու ֆիքսել երեկոյի հետաքրքիր դրվագները։ Ռաֆոն միայն երկու ներկայացում խաղալուց հետո է որոշել նոր աշխատանքը հանձնել ընկերների ու լրագրողների դատին։

«Ըստ իս՝ ներկայացումը պատրաստ է լինում մի 5 անգամ անգամ խաղալուց հետո։ Շատ կարևոր է հասկանալ հանդիսատեսի արձագանքն ու, ըստ այդմ, փոփոխություններ անել։ Առաջնախաղից հետո շատ փոփոխություններ չունենք, պարզապես մի կտոր կար, որը ներկայացման կեսից լրջացնում էր։ Շատ սիրուն մոնոլոգ էր, հաջորդ ներկայացման մեջ անպայման օգտագործելու ենք, բայց այստեղ խանգարում էր։ Ներկայացման մեջտեղում հանդիսատեսը լրջանում էր, քանի որ ավարտն էլ է հուզիչ, չէի ուզում մարդկանց շատ լրջացնել»,- ներկայացումից առաջ մեզ հետ զրույցում ասաց դերասանը, իսկ արդեն բուն ներկայացման ժամանակ մի լավ ծիծաղեցրեց իր հանդիսատեսին։

Ռաֆոյի համար այս ներկայացումը խաղալն առավել կարևոր էր․ հանդիսատեսի շարքերում էին ոչ միայն նրա ընկերները, այլև հայրը և հորաքույրը։ «Հանդիսատեսիս շարքերում շատ ընկերներ չկան, միայն նրանք են, ում հետ իմ առօրյան է անցնում և կապ են ունեցել ներկայացման պատրաստման փուլի հետ»,- ասաց նա։

Դերասանը շեշտեց, որ այս ոլորտում շատ կարևոր է ճիշտ մարդկանց հետ համագործակցելը։ Հաճախ, երբ որևէ մոնոլոգ կամ դիալոգ պատրաստ է լինում, կարդում է ընկերների համար, լսում նրանց կարծիքը․ «Մեկ տարի է՝ աշխատում եմ Վահան Թովմասյանի հետ։ Մեր համագործակցությունն այնքան պնդացավ, որ նույնիսկ իր հարսանիքի քավորը դարձա։ Հիմա իմ աշխատանքների պրոդյուսինգով նա է զբաղվում»։

Ըստ Ռաֆոյի՝ նախորդ ներկայացումից հետո բարդ էր նոր նախագիծ սկսել, քանի որ պետք է գերազանցեին իրենք իրենց․ «Մենք կարծես մեր մրցակիցը լինեինք, սակայն մինչև այս խաղացած երկու ներկայացումը ցույց տվեցին, որ լավ գործ ենք արել»։

Դերասանն ամբողջ ընթացքում պահում է կապը հանդիսատեսի հետ։ Ասում է՝ փոքր թատրոններն այս իմաստով շատ հարմար են։ ««Բոհեմ»-ում 300 տեղ է, և՛ ֆինանասական առումով է  լավ, և՛ մոտ է իմ հարազատ թատրոնին՝ Կամերայինին․ այստեղ էլ եմ կարողանում տեսնել  հանդիսատեսին, ինչն ինձ համար շատ կարևոր է։ Ես սովոր եմ ընթացքում նայել հանդիսատեսի աչքերին»,- եզրափակեց նա։

 

Լուսանկարները Շուշան Անտոնյանի 

Հայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար ՄելոյանԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. ԱբրահամյանԵԽԽՎ զեկույցը կարևոր արձանագրում է տալիս. Գոհար ՄելոյանԵԽԽՎ-ն այցելած տեղամասերի 44%-ում խախտում է ֆիքսել, ԲՀԿ-ի ձայների անվավեր ճանաչելը անհիմն են համարել. Աբրահամյան Շատ ողջունելի է, որ ԵԽԽՎ–ն արձնագրեց՝ ընտրությունները ընթացել են խախտումներով. Հարությունյան ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍ. հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալԱրմեն Ստեփանյան․ ավելի քան 20 տարվա փորձ հանքարդյունաբերության և կայուն զարգացման ոլորտումԻշխանությունները չպե´տք է առանց դիմադրության Ադրբեջանին զիջումներ անեն. Արմեն ՄանվելյանTRRIP-ում չկա դրված խնդիր, որ ադրբեջանական երկաթուղին պետք է միանա հայկական երկաթուղուն. Հրայր ԿամենդատյանԵվրոխորհրդի դիտորդները ՀՀ ընտրությունների հաշվետվությունով ուղղակի ոչնչացնում են Փաշինյանի բոլոր քարոզչական ստերը․ Նարեկ Կարապետյան8 տարվա ընթացքում իշխանությունը չհասկացավ, որ դատական համակարգը պետք է գործի անաչառ. Աննա ԿոստանյանՀպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու․ Իվետա ՏոնոյանԿոնվերս Բանկը՝ BACEE միջազգային բանկային համաժողովի գլխավոր հովանավորՄեկ տարում մի ամբողջ գյուղի բնակչության չափ մարդ տուն չի հասել. Տիգրան Դումիկյան «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանդես կգա ասուլիսով«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի հայտարարությունը՝ 44-օրյա պատերազմի վեցերորդ տարելիցի առիթովԵկեղեցին անջատ է պետությունից, և պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին. Մենուա ՍողոմոնյանՆույն մարդիկ շարունակում են ցինիկաբար իշխել մեր երկրում, արդեն Հայաստանը պատրաստելով մաս-մաս հանձնելու իրենց օտար տերերին․ Ավետիք ՉալաբյանՀայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր ինքնության հիմնասյուներից մեկն է․ Փաշինյանի պայքարը դրա դեմ բխում է Ադրբեջանի շահերիցԱլիևը կանգ չի առնելու, քանի դեռ Հայաստանում այս իշխանություններն են. տեսանյութԱնկախությունն առաջին հերթին սեփական երկրի ճակատագիրը սեփական կամքով որոշելու կարողությունն է. Մհեր Ավետիսյան Ձեր արարքը գնահատվելու է՝ անուն առ անուն, այլ ոչ թե ձեր հիշատակի օրը Հանրային ալիքով համերգ են դնելու ու պարեն. Նարեկ Կարապետյան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ Լավրով
Ամենադիտված