Հայերեն


Քանի դեռ Ռուսաստանը զբաղված է Ուկրաինայում, կրկին փորձում են հրկիզել Լեռնային Ղարաբաղը

Հասարակություն

politnavigator.net-ը գրում է, որ Լեռնային Ղարաբաղում կրկին անհանգիստ է։

Հիմնական իրադարձությունները տեղի են ունեցել մարտի 24-ին, երբ ադրբեջանական բանակի ուժերը գրավել են Փարուխ գյուղը և հարակից շրջանները։ Դա սովորական փոխհրաձգություն չի եղել։ Ադրբեջանական զինուժին հաջողվել է գրավել 57 քառակուսի կիլոմետր ընդհանուր մակերեսով տարածք։ Միևնույն ժամանակ, նման քայլը պահանջում էր զգույշ նախապատրաստություն և  զինված ուժերի զգալի կոնտինգենտի մասնակցություն։ Ու թեև հարձակումը կասեցվել է ՌԴ պաշտպանության նախարարի և ռուս խաղաղապահ ուժերի անմիջական միջամտությամբ, արդեն առկա է սահմանազատման գծի փոփոխության։ Նման բացասական միտումը կարող է հանգեցնել հայկական բանակի և Արցախի տեղական զինված ուժերի ստորաբաժանումների աստիճանական դուրսբերմանը և էլ ավելի մեծ տարածքների կորստին։ Հասկանալի է նաև, որ Բաքվի գործողությունների հետևում կանգնած է Անկարան, որը ղեկավարում է նման գործողությունները։ Իրավիճակը ցույց է տալիս հայկական ուժերի ադրբեջանական ստորաբաժանումների հզոր գրոհներին հակազդելու ընդհանուր ցածր կարողությունը, ինչպես նաև այն, որ չեն կառուցվել նոր լուրջ ամրագծեր, որոնք կարող էին խոչընդոտել հակառակորդի զանգվածային առաջխաղացումը։ Նման թուլությունը կարող է Անկարային և Բաքվին մղել հետագա ագրեսիայի Լեռնային Ղարաբաղի ողջ տարածքի վերջնական մաքրման ուղղությամբ։

Ի վերջո, իրադարձությունները չեն սահմանափակվել միայն դրանով։ Մինչ այդ ադրբեջանական զինուժի գործողությունների պատճառով դադարեցվել էր ԼՂՀ-ի գազամատակարարումը։ Արդյունքում 120 հազար Լեռնային Ղարաբաղի բնակիչներ մնացել են առանց ջեռուցման և ուտելիք պատրաստելու հնարավորություն, ինչը Երևանի և Ստեփանակերտի կողմից դիտվել է որպես մարդասիրական աղետի իրավիճակ ստեղծելու միտումնավոր գործողություն։ Բաքվում, ամենայն հավանականությամբ, որոշել են հյուծել հայկական անկլավը, որպեսզի էլ ավելի թուլացնի դիմադրությունը և խարխլի բանակի և տեղի բնակչության ոգին։ Դա հասկանալի է, քանի որ Թուրքիային և Ադրբեջանին անհրաժեշտ է Ղարաբաղը ամբողջությամբ մաքրել հայերից։ Ադրբեջանի ղեկավարությունը, իհարկե, հերքում է հակամարտության սրման փաստը և Հայաստանի իշխանություններին է մեղադրում նախկին պայմանավորվածությունները չկատարելու մեջ և, մասնավորապես, նշում է, որ Երևանն իր զորքերը դուրս չի բերել Արցախից և չի սկսել չճանաչված հանրապետության ապառազմականացումը։ Թվում է, թե այս ամենի պատճառով  տապալվում է Ադրբեջանի և Հայաստանի միջև  սահմանազատման և սահմանագծման ժամկետները, ինչը Բաքվին հիմք է տալիս արդարացնել իր ռազմական գործողությունները։

Ներկայիս 57 քառակուսի կիլոմետր տարածքի գրավումը շահավետ բարձունքների տեսքով միասին բարելավում է ադրբեջանական բանակի ընդհանուր օպերատիվ դիրքերը և բարենպաստ պայմաններ ստեղծում ԼՂՀ տարածքի խորք հետագա հարձակման նախապատրաստման համար։ Եվ  կա իրական վտանգ, որ Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության ժամանակ, Լոնդոնի կողմից հրահրված Բաքուն ու Անկարան, կարող են լուրջ արկածախնդրության գնալ անտեսելով անգամ Մոսկվայի խաղաղապահ ուժերի ներկայությունը Լեռնային Ղարաբաղում։ 

Հատկանշական է, որ հակամարտության նման սրումը սկսվել է այն պահին, երբ Հայաստանն ու Թուրքիան, բանակցությունների մեջ մտնելով եկել են այն եզրակացության, որ հնարավոր է վերականգնել1993 թվականին ընդատված դիվանագիտական ​​հարաբերությունները և վերսկսել առևտուրը: Այդ ամենը մատնում է Էրդողանի ցանկությունը, որն է լրացուցիչ ճնշում գործադրել Փաշինյանի և հայկական իշխող վերնախավի վրա ոչ միայն Ղարաբաղի հարցում Բաքվի համար զիջումներ ստանալու, այլ նաև Զանգեզուրի միջանցքի  բարենպաստ տարանցիկ տարբերակ և պայմաններ ստեղծելու համար։ Հենց դրա շուրջ է այժմ ընթանում մեծ խաղը, երբ և՛ Անգլիան, և՛ Թուրքիան, և՛ Արևմուտքի զգալի հատվածը փորձում են միաժամանակ Հայաստանով միջանցքից տնտեսական օգուտներ քաղել մի կողմից փոխադարձ առևտրի վերսկսմամբ, իսկ մյուս կողմից ստիպելով Հայաստանին հրաժարվել Զանգեզուրի միջանցքի անցման տարածքի վերահսկողությունից և Արցախի հետագա ռազմական պաշտպանությունից։ Եթե ​​դա տեղի ունենա, ապա դա կլինի «թյուրքական աշխարհի» մեջ ընդգրկվելով Երևանի վերջնական կապիտուլյացիան։

Միաժամանակ, հետաքրքիր է այն, որ ֆրանսիական լրատվամիջոցներն ու բրիտանացի խորհրդարանականները տարբեր կերպ են մեկնաբանում Լեռնային Ղարաբաղի վերջին իրադարձությունները։ Դա հասկանալի է, բրիտանացիները կանգնած են Թուրքիայի և Ադրբեջանի թիկունքում, իսկ ֆրանսիական քաղաքական էլիտար խմբերն իրենց հերթին աջակցում են Հայաստանին։ Այս իրավիճակում հայ դիվանագետներն ու զինվորականներն ապարդյուն փորձում են համոզել ԱՄՆ-ին տեր կանգնել իրենց: Բանն այն է, որ Վաշինգտոնն է դառնալու Հարավային Կովկասը հպատակեցնելու բրիտանա-թուրքական ծրագրի իրականացման վերջնական շահառուն։ 

Այնուամենայնիվ իրադարձությունները թեև դեռևս տեղական բնույթ են կրում, բայց իրենց էությամբ շատ տհաճ են, քանի որ լրացուցիչ լարվածություն և անկայունություն են ստեղծում Ռուսաստանի հարավային սահմաններին և կասկածի տակ են դնում Մոսկվայի տարածաշրջանում երաշխավորի և հավասարակշռողի դերը։ ԼՂՀ-ում հարձակման  այս պահն ընտրել են Թուրքիան և Ադրբեջանը ակնկալելով, որ Ռուսաստանի ղեկավարությունը չի կարողանա օպերատիվ և անհապաղ արձագանքել Ուկրաինայում զբաղված լինելու պատճառով։ Այն փաստը, որ Շոյգուն և ռուս խաղաղապահներն այս իրավիճակում դրսևորել են վճռականություն և հաստատակամություն և թույլ չեն տվել ադրբեջանական կողմին զարգացնել սկզբնական հաջողությունը, ինչ որ չափով տապալել է Անկարայի և Լոնդոնի ծրագրերը։ Այժմ կարևոր է հակադարձ դիվանագիտական ​​և քաղաքական ազդեցություն գործադրել Անկարայի վրա սառեցնելու համար նրա նեոօսմանական բոցը, քանի որ նա ցանկանում է ձուկ բռնել պղտոր ջրում և հարավկովկասյան աշխարհաքաղաքական դիմակայության թատրոնում խաղալ Արևմուտքի և Մեծ Եվրասիայի միջև։

Զելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ» «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ» Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ» Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ» Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ» Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել ԿարապետյանՀավատացե՛ք, կարճ ժամանակում եվրոպացիներն են օգնելու մեզ՝ հեռացնելու այս իշխանությանը․ Սամվել ԿարապետյանԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՑանկացած քայլ թելադրվում է Ադրբեջանի կողմից, չարիքի իշխանությունն էլ կատարում է․ Կարապետյան
Ամենադիտված