Հայերեն


Նիկոլի, վերջին իրադարձությունների և անելիքի մասին. Արմեն Աշոտյան

Blog

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել՝

Երեկ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում մի շարք հայտարարություններ արեց, իսկ արդեն այսօր իր քարոզիչները լծվել են հերթական անհեթեթությունները տարածելուն:
 
❗ Ներկայացնեմ իրավիճակը ՝ հերձելով Նիկոլի և իր քարոզչամեքենայի ստերը:
 
❗ 1. Տարածքային ամբողջականության սկզբունքը վերաբերում է պետությունների միջև եղած հարաբերություններին:
 
2. Տարածքային ամբողջականության սկզբունքը բացարձակ կապ չունի ինքնորոշման իրավունքի սկզբունքի հետ և չի հակասում այդ սկզբունքին, որովհետև տարածքային ամբողջականության հարցը վերաբերում է 2-3 պետությունների հարաբերություններին, իսկ ինքնորոշման իրավունքը՝ ժամանակին մի պետության շրջանակներում մի մասի ինքնորոշման, ժողովրդի առանձին, ազատ ապրելու իրավունքի կայացման երաշխավորման մեխանիզմների մասին:
 
3. Տարածքային ամբողջականության սկզբունքը միջազգային իրավունքի մեջ դեկլարատիվ իմաստով պարտադիր է, երբ դառնում ես այս կամ այն միջազգային կազմակերպության անդամ:
 
❗ Հիշեցնեմ, ուղիղ եթերում ես բացահայտեցի Արարատ Միրզոյանի և Նիկոլ Փաշինյանի սուտը, թե իբրև Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ԱՊՀ անդամ դառնալիս:
 
Հղումը ՝ ստորև. https://www.facebook.com/armen.ashotyan/videos/1115398399260081
 
❗ Հայ-ադրբեջանական հակամարտության մեջ Հայաստանը երբևէ չի հայտարարել տարածքային նկրտումների մասին Ադրբեջանի նկատմամբ, մինչդեռ առ այսօր մենք Ալիևի շուրթերից լսում ենք Երևանի, Սևանի, Սյունիքի հետ կապված ադրբեջանական ոտնձգությունների մասին:
 
❗ Արցախյան հակամարտությունը պետք է կարգավորվեր Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկված 3 հիմնարար սկզբունքների հիման վրա.
 
1. Ուժի չկիրառման կամ ուժի կիրառման սպառնալիքի բացակայություն,
 
2. Տարածքային ամբողջականություն,
 
3. Ազգերի ինքնորոշման իրավունք:
 
❗ 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից ոտնահարվեց և խախտվեց Մինսկի խմբի համանախագահների «ուժի չկիրառման» սկզբունքը։
 
❗ Երկրորդ սկզբունքը ՝ «տարածքային ամբողջականության», այս ապիկար իշխանությունների կողմից է առաջ մղվում՝ փաթեթավորելով այն «խաղաղության դարաշրջանի» մեր պատրաստակամության մեջ:
 
❗ 2 սկզբունքների խախտման դեպքում «որբ» է մնում երրորդ սկզբունքը։
 
❗ Այս աննորմալ իշխանությունը բացարձակ չի խոսում ազգերի ինքնորոշման իրավունքի մասին, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին:
 
❗ Նիկոլ Փաշինյանը երեկ ի շարս այլ հիմարությունների ՝ հայտարարեց, թե Արցախ գազ մատակարարող գազատարը 3 օր է խափանված, մինչդեռ 2 շաբաթ խնդիրն առկա էր և սրանք համառորեն փորձում էին կոծկել դա։
 
❗ Այս իշխանությունները նոյեմբերի 9-ի խայտառակ հայտարարությունը ստորագրելիս ոչ միայն դավաճան, այլև տգետ են եղել, ճիշտ չեն գնահատել Լաչինի 5 կիլոմետրանոց միջանցքի կարեւորագույն նշանակությունը։
 
❗ Նիկոլը չի հանգստացել տալով Արցախի 75 տոկոսն ու 5000 զոհ: Նոյեմբերի 9-ի հայտարարագրով նա նմանատիպ ականներ է դրել հայկական շահերի տակ։
 
❗ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ Սերժ Սարգսյանի ՝ կոնտեքստից կտրած հատված մեջբերեց:
 
❗ Սերժ Սարգսյանի խոսքերի մեջ հստակ նշվում է ՝ մենք երբեք չենք ունեցել տարածքային նկրտումներ Ադրբեջանի նկատմամբ:
 
❗ Եթե դու՛, Նիկո՛լ, դիտարկում ես «խաղաղության դարաշրջանի» թեզը որպես ռազմավարություն, դա նշանակում է, որ թույլ ես տալու մեզ «կզցնել», նսեմացնել, ոչնչացնել:
 
❗ Հասնել խաղաղության դարաշրջանի մի ժամանակում, երբ 2 կողմից քեզ ճնշում են ու ուզում ոչնչացնել, անհնար է:
Անհնար է ապրել միակողմանի խաղաղության դարաշրջանում:
 
❗ Որքան Նիկոլը մնում է իշխանության, այդքան մենք կորցնում ենք տարածքներ, ունենում ենք զոհեր, նսեմացնում են մեր արժանապատվությունը:
 
❗ Երբ թուրքն այնքան է «հաբռգել», որ խախտում է եռակողմ հայտարարությունը, իսկ դու «այնքան չկաս», որ այս հարցերը բարձրացնես, դու՛ ես մեղավոր ստեղծված իրավիճակի մեջ՝ դու և քո քաղաքական գոյությունը:
 
❗ Անցյալ տարի ապրիլին Նիկոլն ընտրություններից առաջ խաբում էր մարդկանց, խոստանում էր առաջ տանել «անջատում հանուն փրկության» թեզը, ու՞ր է այդ թեզը: Փոխարենը ՝ Նիկոլի թիմակիցները առաջ են տանում թեզը, որ այո, Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում:
 
❗ Արցախի հարցը լուծվելու է Երևանում:
 
❗ Ես ներողություն եմ խնդրում, որ արցախահայությունը դեռ վճարում է այն բանի համար, որ մենք ունակ չենք հեռացնելու Նիկոլին՝ քաղաքական իմաստով:
 
❗ Պետք է հայի զայրույթի, արժանապատվության, կորուստների ցավի պայթյուն լինի, որպեսզի մեզ չպայթեցնեն որպես ժողովուրդ:

«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար ՄելոյանԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. ԱբրահամյանԵԽԽՎ զեկույցը կարևոր արձանագրում է տալիս. Գոհար ՄելոյանԵԽԽՎ-ն այցելած տեղամասերի 44%-ում խախտում է ֆիքսել, ԲՀԿ-ի ձայների անվավեր ճանաչելը անհիմն են համարել. Աբրահամյան Շատ ողջունելի է, որ ԵԽԽՎ–ն արձնագրեց՝ ընտրությունները ընթացել են խախտումներով. Հարությունյան ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍ. հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալԱրմեն Ստեփանյան․ ավելի քան 20 տարվա փորձ հանքարդյունաբերության և կայուն զարգացման ոլորտումԻշխանությունները չպե´տք է առանց դիմադրության Ադրբեջանին զիջումներ անեն. Արմեն ՄանվելյանTRRIP-ում չկա դրված խնդիր, որ ադրբեջանական երկաթուղին պետք է միանա հայկական երկաթուղուն. Հրայր ԿամենդատյանԵվրոխորհրդի դիտորդները ՀՀ ընտրությունների հաշվետվությունով ուղղակի ոչնչացնում են Փաշինյանի բոլոր քարոզչական ստերը․ Նարեկ Կարապետյան8 տարվա ընթացքում իշխանությունը չհասկացավ, որ դատական համակարգը պետք է գործի անաչառ. Աննա ԿոստանյանՀպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու․ Իվետա ՏոնոյանԿոնվերս Բանկը՝ BACEE միջազգային բանկային համաժողովի գլխավոր հովանավորՄեկ տարում մի ամբողջ գյուղի բնակչության չափ մարդ տուն չի հասել. Տիգրան Դումիկյան «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանդես կգա ասուլիսով«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի հայտարարությունը՝ 44-օրյա պատերազմի վեցերորդ տարելիցի առիթովԵկեղեցին անջատ է պետությունից, և պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին. Մենուա ՍողոմոնյանՆույն մարդիկ շարունակում են ցինիկաբար իշխել մեր երկրում, արդեն Հայաստանը պատրաստելով մաս-մաս հանձնելու իրենց օտար տերերին․ Ավետիք ՉալաբյանՀայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր ինքնության հիմնասյուներից մեկն է․ Փաշինյանի պայքարը դրա դեմ բխում է Ադրբեջանի շահերիցԱլիևը կանգ չի առնելու, քանի դեռ Հայաստանում այս իշխանություններն են. տեսանյութԱնկախությունն առաջին հերթին սեփական երկրի ճակատագիրը սեփական կամքով որոշելու կարողությունն է. Մհեր Ավետիսյան Ձեր արարքը գնահատվելու է՝ անուն առ անուն, այլ ոչ թե ձեր հիշատակի օրը Հանրային ալիքով համերգ են դնելու ու պարեն. Նարեկ Կարապետյան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել է
Ամենադիտված