Հայերեն


Ուկրանացիստները գործում են Երևանում. Կիևը փորձում է գժտեցնել Հայաստանին և Ռուսաստանին

Աշխարհ

politnavigator.net-ը գրում է, որ բարձրագոչ հայտարարություններ, որոնք այսօր կարելի է անվանել միայն պարանոիդ շիզոֆրենիա, անում են գրեթե բոլորը՝ սկսած ԱՄՆ-ի և ԵՄ երկրների բարձրաստիճան պաշտոնյաներից մինչև աշխարհի տարբեր երկրներում գտնվող ուկրաինացի դիվանագետներ։ Պաշտոնական Կիևը շարունակում է հիստերիա հրահրել Ռուսաստանի իբր «հարձակողական» հատուկ ռազմական գործողության դեմ ընդդեմ...Օրերս Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմովը Երևանում ցույց էր կազմակերպել ի պաշտպանություն Ուկրաինայի։ Դրա մասնակիցները ակտիվորեն հակառուսական տրամադրություններ են հայտնել ծածանելով երկրի կապույտ- դեղին դրոշները և բացականչելով «Փառք Ուկրաինային»։ Ընթերցողին հիշեցնենք, որ ավելի վաղ այդ ուկրաինացի դիվանագետը, պատասխանելով հայ լրագրողների հարցին, բացատրել էր, թե ինչ քայլեր կձեռնարկի Կիևը, եթե Հայաստանը ճանաչի ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն։ «Նրանք, ովքեր կճանաչեն այդ կազմավորումները Կրեմլի բարեկամ բռնապետական ​​ռեժիմների որոշակի հատվածներ են, հենց նրանց կողմից էլ ճանաչում կլինի։ Կշահե՞ն դրանից, իհարկե ոչ։ Դրանից կշահի միայն Մոսկվան։ Իսկ Ուկրաինայի կողմից միանշանակ կլինի արձագանք»,- սպառնացել էր նա։ Նրա խոսքով արձագանքի ձևը կախված կլինի իրավիճակից։

Ինչո՞վ է պայմանավորված Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմովի նման պահվածքը հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանը ոչ միայն ՀԱՊԿ  այլ նաև ԵԱՏՄ անդամ է:  PolitNavigator-ը փորձել է այդ ամենը պարզել վերլուծաբան Մարիամից Հովսեփյանից։

-Այո, Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմովն անձամբ է մասնակցել Երևանում տեղի ունեցած չարտոնված հանրահավաքին, որն անցկացվել է ի պաշտպանություն Ուկրաինայի։ Այդ դրսևորումն այսօր արդեն կարելի է հանգիստ անվանել հակառուսական, հակապուտինյան։ Քաղաքապետարանի հետ չհամաձայնեցված հանրահավաքին պարոն Ավտոնոմովը ոչ միայն ներկա է եղել , այլ նաև կազմակերպել ու ղեկավարել է այն։ Ուկրաինացի դիվանագետը, բառիս բուն իմաստով, կանգնել է «Եվրոպական Հայաստան»  կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանի հետ, ով, իմ կարծիքով, բավականին կասկածելի ընկեր է։ Նա փորձում է Հայաստանը վերածել Վրաստանի կամ բուն Ուկրաինայի, որտեղ նրանց թիկունքում կանգնած կլինեն արևմտյան ուժերը։ Դեռևս 2014 թվականին է Հայաստանը կատարել իր ընտրությունը և գնացել եվրասիական, այլ ոչ թե եվրոպական ինտեգրման ճանապարհով։ Այսօր Խզմալյանի և Ավտոնոմովի նման անձիք փորձում են հայ երիտասարդ տղաներին ներգրավել ինչ որ հակառուսական հանրահավաքների մեջ։ Նրանց դա չի հաջողվի, քանի որ հայ երիտասարդությունը չի պատրաստվում դեմ գնալ Ռուսաստանին։ Ասվածի ամենավառ հաստատումը, ակնհայտորեն, այն է, որ հայ երիտասարդությունը կազմակերպել էր «Z» երթ, որի մասնակիցները դեմ են արտահայտվել ֆաշիզմին և նացիզմին այնպես, ինչպես մեր պապերն ու նախապապերը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։

-Ինչպիսի՞ն է իշխող վերնախավի դիրքորոշումը, կամ արձագանքը այդ ամենին։

–Իշխանությունները հավատարիմ են չեզոքությանը, քանի որ Ուկրաինայի տարածքում մոտ կես միլիոն հայ է ապրում։ Իհարկե, իշխանությունները նման կերպ մտածում են մեր եղբայրների ու քույրերի անվտանգության հարցերից ելնելով։ Այնուամենայնիվ ինչպես տեսանելի է երկրում կա ժողովրդական աջակցություն Ռուսաստանին, իսկ հակառուսական ցույցին մասնակցած մարդկանց ճնշող մեծամասնությունը ծագումով սլավոնական էին, սրանք կա՛մ նույն «Ավտոնոմովի» աշխատակիցներն էին, կա՛մ նրանք, ովքեր փախել են հայրենիքից որպեսզի չզորակոչվեն բանակ, այդպիսին են օրինակ Ռուսաստանում Նավալնիի կողմնակիցները կամ ուկրաինական «հայրենասերները»։

-Ո՞րն է ընդդիմադիր կուսակցությունների վարքագիծը։ Արդյո՞ք նրանք կո՞ղմ են Ուկրաինային աջակցելուն, որպեսզի հնարավորինս արդիականացնեն հակառուսական տրամադրությունները հանրապետությունում։

-Ինչ վերաբերում է ընդդիմությանը, ապա նրանց մի մասը Ռուսաստանի Դաշնության մոլի կողմնակիցներ են, իսկ երկրորդ մասն այս փուլում չի երևում կամ չի արտահայտվում։ Իմ կարծիքով, նրանք ամեն դեպքում հանդես չեն գա ի պաշտպանություն Ուկրաինայի, քանի որ Ուկրաինան չէր թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը Հայաստանի և Ադրբեջանի միջև 44-օրյա պատերազմի ժամանակ։

Հայաստանում Ուկրաինային աջակցում է միայն Խզմալյանի կուսակցությունը, մնացածը կա՛մ ռուսամետ են, կա՛մ չեզոք։ Այսօր բոլորին պարզ է, որ Եվրոպան պարզապես օգտագործում է Ուկրաինային որպես Ռուսաստանի և Պուտինի դեմ պայքարի տարր, և ոչ ավելին։

– Դենիս Ավտոնոմովին կամ նրա նման մեկին կհաջողվի՞ խարխլել ռուս-հայկական հարաբերությունները։

– Միանշանակ ոչ, այսօր Հայաստանն ավելի ռուսամետ է, քան երբևէ։ Հայաստանի իշխանությունները պետք է այնպես անեն, որ Ուկրաինայի կողմից նման փորձերը այլևս չկրկնվեն։ Հայաստանն, իհարկե, հյուրընկալ երկիր է, բայց լավ կլինի, որ հյուրերը պահպանեն կանոնները և համերաշխ լինեն պաշտոնական Երևանի արտաքին քաղաքական ուղղվածության հետ։ Նրանք կարող են հանգիստ ապրել, աշխատել, ստեղծագործել, ունենալ տարբեր քաղաքական հայացքներ, բայց չեն կարող Պուտինի դեմ պայքարել Երևանի փողոցներում, դա հենց այնպես չի ներվի։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

Մեկ տարում մի ամբողջ գյուղի բնակչության չափ մարդ տուն չի հասել. Տիգրան Դումիկյան «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանդես կգա ասուլիսով«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի հայտարարությունը՝ 44-օրյա պատերազմի վեցերորդ տարելիցի առիթովԵկեղեցին անջատ է պետությունից, և պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին. Մենուա ՍողոմոնյանՆույն մարդիկ շարունակում են ցինիկաբար իշխել մեր երկրում, արդեն Հայաստանը պատրաստելով մաս-մաս հանձնելու իրենց օտար տերերին․ Ավետիք ՉալաբյանՀայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր ինքնության հիմնասյուներից մեկն է․ Փաշինյանի պայքարը դրա դեմ բխում է Ադրբեջանի շահերիցԱլիևը կանգ չի առնելու, քանի դեռ Հայաստանում այս իշխանություններն են. տեսանյութԱնկախությունն առաջին հերթին սեփական երկրի ճակատագիրը սեփական կամքով որոշելու կարողությունն է. Մհեր Ավետիսյան Ձեր արարքը գնահատվելու է՝ անուն առ անուն, այլ ոչ թե ձեր հիշատակի օրը Հանրային ալիքով համերգ են դնելու ու պարեն. Նարեկ Կարապետյան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութ
Ամենադիտված