Հայերեն


«Նրանք չեն մոռանա ու չեն ների». արդյո՞ք կկարողանան Հայաստանն ու Թուրքիան դիվանագիտական հարաբերություններ հաստատել

Քաղաքականություն

Gazeta.ru–ն գրում է, որ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը թուրքական «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում դրական է գնահատել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Դիվանագետը նաև նշել է, որ ուրախ է իր թուրք գործընկերոջից լսել դիվանագիտական ​​հարաբերություններ հաստատելու և սահմանները բացելու Անկարայի ցանկության մասին։ Նրա խոսքով, սոցիալական հարցումներով Հայաստանի բնակչությունը նույնպես կողմ է երկու երկրների մերձեցմանը, թեև թե՛ հայ, թե՛ թուրք հասարակությունների որոշ խմբեր թերահավատորեն են վերաբերվում այդ գաղափարին։ Հայ-թուրքական ցամաքային և օդային սահմանները փակ են 1993 թվականից Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով։ Միայն այս տարվա փետրվարին են Թուրքիան ու Հայաստանը վերսկսել թռիչքները Երևանի և Ստամբուլի միջև։ Արարատ Միրզոյանի խոսքով սահմանների բացումը կբարելավի առևտրատնտեսական կապերը, ժողովուրդների միջև շփումները և ընդհանուր առմամբ տարածաշրջանում կայունությունը։ 1993 թվականից ի վեր կողմերը մի քանի անգամ փորձել են բարելավել հարաբերությունները, սակայն մինչ այժմ փորձերից ոչ մեկը հաջողությամբ չի պսակվել։ Իսկ անցյալ տարեվերջին նրանք որոշել են հարաբերությունները կարգավորելու համար հատուկ ներկայացուցիչներ նշանակել։ «Կարծում եմ, որ այժմ, երբ աշխարհում իրադարձությունները շատ արագ են զարգանում, մենք չպետք է հապաղենք կոնկրետ քայլեր ձեռնարկել»,- ասել է Հայաստանի ԱԳՆ ղեկավարը։

Ըստ Երևանի Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի՝ դժվար թե կողմերը կարողանան արագ համաձայնության գալ դիվանագիտական ​​հարաբերությունների շուրջ։ «Չեմ կարծում, որ մոտ ապագայում այդ համաձայնագրերը կստորագրվեն, քանի որ գործընթացի ինչ-որ փուլում Թուրքիայի կողմից կարող են առաջանալ որոշ նախապայմաններ, որոնք դժվար կլինի կատարել։ Այս գործընթացը շատ բարդ է»,- ասել է նա Gazeta.Ru-ին տված հարցազրույցում։ Փորձագետը հիշեցրել է, որ Թուրքիայի հետ դիվանագիտական ​​հարաբերություններ հաստատելու ցանկությունը անկախության հռչակումից ի վեր է եղել Հայաստանի պաշտոնական դիրքորոշումն իր բոլոր չորս ղեկավարների օրոք։ Նրա խոսքով, Երևանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները Անկարայի հետ և բացել սահմանները, բայց միայն առանց նախապայմանների։

«Վերջին փորձը 2008-2011 թվականներին էր, երբ կողմերը բավական հեռուն գնացին, արտգործնախարարներն արդեն ստորագրել էին արձանագրությունները, բայց թուրքական կողմից նախապայմաններ եղան, և գործընթացը խաթարվեց»,- հիշեցրել է քաղաքագետը։ Խոսքը 2009 թվականին Ցյուրիխում ստորագրված, բայց ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ Թուրքիայի օրենսդիր մարմինների կողմից այդպես էլ չվավերացված հայ-թուրքական արձանագրությունների մասին է։ Արդյունքում 2018 թվականին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց այդ փաստաթղթերը չեղյալ համարելու մասին։

ՄԳԻՄՕ-ի ավագ գիտաշխատող Վիկտոր Նադեին-Ռաևսկին էլ Gazeta.Ru-ի հետ հարցազրույցում պարզաբանել է, որ Թուրքիան ունի մեկ շատ կարևոր պահանջ, որը սկզբունքորեն անընդունելի է հայերի մեծամասնության համար, և որն է չպահանջել դատապարտել 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը։ Խոսքը 1915 թվականին Օսմանյան կայսրության թուրքական կառավարության կողմից կազմակերպված ավելի քան 1,5 միլիոն հայերի ոչնչացման մասին է։ Թուրքիան պնդում է, որ դա ցեղասպանություն չի եղել, այլ եղել է միայն բռնի տեղահանում։

«Դա չափազանց կարևոր տեղ ունի հայության ազգային ինքնագիտակցության մեջ։ Նրանք չեն կարող մոռանալ և ներել: Բայց, հավանաբար, կմոռանային ու կներեին, եթե թուրքերը ճանաչեին ցեղասպանության փաստը։ Թուրքերը ժամանակին փորձել են նման բան անել։ Օրինակ 2014 թվականին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցից մեկ տարի առաջ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարություն էր տարածել՝ դատապարտելով այն ժամանակ կատարված վայրագությունները և ներողություն խնդրել հայերից։ Բայց, ինչպես միշտ, նման դեպքերում է լինում, նա չէր արտասանել «ցեղասպանություն» բառը, խոսել էր միայն վայրագությունների մասին։ Գիտական ​​հաստատությունների մի ամբողջ համակարգ փորձում է ապացուցել, որ ցեղասպանություն չի եղել, և որ ավելի շատ մահմեդական է սպանվել, քան հայեր,- նշել է Նադեին-Ռաևսկին,– ոչ միայն Հայաստանը, այլ նաև Եվրախորհրդարանն է կոչ անում Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը, քանի դա ճանապարհ կհարթի թուրք և հայ ժողովուրդների միջև իրական հաշտեցման համար»։  

Բացի այդ, Հայաստանի և Թուրքիայի հարաբերություններում դեռ բաց է մնում Լեռնային Ղարաբաղի հարցը. Հայաստանը համարում է կարգավիճակը չլուծված, իսկ Թուրքիան և Ադրբեջանը լուծված։ Նադեին-Ռաևսկու խոսքով, հայկական քաղաքական կուսակցությունները նույնպես զգալի մտահոգություններ ունեն առ այն, որ Թուրքիայի հետ սահմանների բացումը կհանգեցնի նրան, որ թուրքական արդյունաբերությունը կջախջախի հայկականին։ Փորձագետն ուշադրության է հրավիրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոնկրետ դիրքորոշման վրա, ով դեռ մինչև իշխանության գալն էր առաջարկում չանդրադառնալ անցյալին, այլ զարգացնել համագործակցությունը, ինչի համար էլ ենթարկվում էր շատ կոշտ քննադատության։ Առայժմ բանակցությունների ելքը կանխատեսելը շատ դժվար է. Թուրքիան դժվար թե զիջումների գնա Հայաստանին, քանի որ իրեն հաղթող է զգում, իսկ հայկական կողմից ամեն ինչ կախված է Փաշինյանի դիրքորոշումից և նրանից, թե նա ինչպե՞ս կկարողանա ճնշում գործադրել իր հակառակորդների վրա և համոզել կողմնակիցներին։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

Կոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ» «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ» Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ» Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ» Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ» Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել Կարապետյան
Ամենադիտված