Հայերեն


Վարձու մարդասպան Սերժ Սարգսյանի դե՞մ. ինչով է պայմանավորված ուժեղացված հսկողությունը

Քաղաքականություն

ARMLUR

Ինչպես հայտնի է՝ դեռեւս 2015 թվականից ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը ուժեղացված հսկողություն է իրականացնում ՀՀ պետական կառույցներում, սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկություններով` այս օրերին այդ հսկողությունը առավել խստացվել է, քանի որ ԱԱԾ-ն մի նոր բացահայտում է արել, որն ուղղված է եղել Սերժ Սարգսյանի դեմ: Այն, որ մեր երկրում մարդու դեմ ուղղված հանցագործություններն աճել են, անգամ վիճակագրական տվյալներն են փաստում: Գրեթե ամեն օր մեր երկրում արձանագրվում են աղմկահարույց կրակոցներ, դանակահարություններ, սպանություններ: Սոցիալ-տնտեսական, կրթական ու կենցաղային մի շարք պատճառներով պայմանավորված ագրեսիան հասնում է բոլորին, եւ ոտնձգություններից զերծ չեն մնում նաեւ իշխանությունները: Եվ այսպես՝ դեռեւս 2015 թվականին ազգային անվտանգության ծառայությունը Նորք-Մարաշ վարչական շրջանում վնասազերծեց «հանցավոր խումբ», որի պարագլուխն էր «Հայոց Վահան» հասարակական կազմակերպության ղեկավար Արթուր Վարդանյանը: Ըստ ԱԱԾ-ի` Արթուր Վարդանյանի գլխավորած խումբը ծրագրել էր բռնությամբ զինված հեղաշրջում իրականացնել՝ թիրախավորելով նախագահի նստավայրը, Ազգային ժողովը, ՀՀ կառավարության եւ Սահմանադրական դատարանի շենքերը, ինչպես նաեւ Հանրային հեռուստաընկերությունը: ԱԱԾ տվյալներով՝ խումբը փորձել էր վերահսկել Սերժ Սարգսյանի անվտանգության ծառայողների աշխատանքի կազմակերպումը: Ավելին՝ Արթուր Վարդանյանին հաջողվել է գաղտնի նկարահանել Սերժ Սարգսյանի այցերից մեկը: Դեռես 2016 թվականի մարտի 30-ին ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ Միքայել Համբարձումյանը հաստատել էր մեր այն տեղեկությունը, որը Նորք-Մարաշում հայտնաբերված զինված խումբը քննարկել է Սերժ Սարգսյանի ինքնաթիռը պայթեցնելու հարցը. «Խոսքը գնում է դեկտեմբերի 1-ին նախագահի ինքնաթիռը, Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման մեկնելիս, նման գործողություն կատարելու հավանականության մասին: Ընդ որում, քննարկվել է կոնկրետ տեղը, թե որտեղից է դա հնարավոր իրականացնել. իհարկե, «Զվարթնոց» օդանավակայանին հարող տարածքների մասին է: Մենք այդ տարածքը ուսումնասիրել ենք, կարող եմ ասել, որ դա ֆիզիկապես հնարավոր էր իրականացնել, քանի որ վայրէջք կատարելիս, թռչելիս ինքնաթիռը բավականին ցածր բարձրության վրա է գտնվում եւ հասանելի է»: Սակայն այսքանով գործող իշխանության նկատմամբ գոյացած ագրեսիան ու կոշտ գործողությունների պլանավորումները չավարտվեցին: 2016 հունիսի 21-ին, երբ Հայաստան այցելեց Հռոմի Ֆրանցիսկոս Պապը, նախորդ օրը ձերբակալվեց «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Ժիրայր Սէֆիլյանը: Ըստ ՀՀ քննչական կոմիտեի՝ պարզվել էր, թե Ժիրայր Սէֆիլյանը մի խումբ անձանց հետ ծրագրել էր զինված խմբավորումների միջոցով, զենքի գործադրմամբ զավթել շենքեր, շինություններ, հաղորդակցության եւ կապի միջոցներ, այդ թվում՝ Երեւանի հեռուստաաշտարակը: Սակայն այս բացահայտումը եւս չհանդարտեցրեց գործող իշխանության նկատմամբ կուտակված ագրեսիան: Հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» խմբավորման անդամները գրավեցին ոստիկանության ՊՊԾ գունդը, զոհվեցին ոստիկանության 3 աշխատակիցներ, վիրավորվեցին նաեւ խմբի անդամները: Նրանք եւս իրենց հերթին մի շարք պահանջներ ներկայացրին, որոնցից առաջնայինը Սերժ Սարգսյանի հրաժարականն էր, Ժիրայր Սէֆիլյանի ազատ արձակումը… Իհարկե, պահանջներից որեւէ մեկն այդպես էլ չիրականացվեց, եւ 14 օր ՊՊԾ գունդը իրենց տիրապետության տակ պահելուց հետո խումբը հանձնվեց: Թվում է, թե այլեւս վտանգը չեզոքացված է, եւ Սերժ Սարգսյանի իշխանությանը ոչինչ չի սպառնում, բայց ոչ: Լուրեր են պտտվում, թե ՀՀ ԱԱԾ-ն օպերատիվ տեղեկություն է ստացել այն մասին, որ Սերժ Սարգսյանի դեմ մի նոր հարձակման փորձ է ծրագրվել: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկություններով՝ Բաղրամյան 26-ի եւ հատկապես Սերժ Սարգսյանի անվտանգության հսկողությունը առավել ուժեղացվել է: Ու երբ այս տեղեկությանը գումարվում է հունվարի 5-ին Սերժ Սարգսյանի անսպասելի արձակուրդ մեկնելու տեղեկությունը, իրավիճակն ավելի է լրջանում: Ինչեւէ: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց վերջին տեղեկության մասով պարզաբանումներ ստանալ ՀՀ պետական պահպանության ծառայության պետ, Սերժ Սարգսյանի անվտանգության պետ, գեներալ-լեյտենանտ Հրաչյա Հարությունյանից:

 

-Պարո՛ն Հարությունյան, ինչո՞վ է պայմանավորված ՀՀ պետական կառույցների եւ, առհասարակ, Սերժ Սարգսյանի անվտանգության ուժեղացված հսկողությունը:

-Մեզ մոտ նորմալ աշխատանքային պրոցես է, ո՛չ մտահոգվելու, ո՛չ անհանգստանալու առիթներ չկան, մենք մեր ամենօրյա գործառույթները իրականացնում ենք ամբողջ ծավալով, ինչպես որ պետք է:

-Լուրեր են պտտվում, որ վարձու մարդասպան` քիլլերի են փնտրում իրավապահները, որը պատվեր է ստացել Սերժ Սարգսյանի դեմ:

-Եթե նման բան բացահայտվեր, ապա այն հայտնի կլիներ բոլորին: -Իսկ գուցե չի հրապարակվում խուճապ չառաջացնելու համա՞ր: -Համենայնդեպս խուճապի մատնվելու կարիք չկա, ուղղակի մենք մեր գործառույթները իրականացնում ենք ամբոջ ծավալով: Մեկին կարող է դա դուր չգա, բայց մենք նորմալ մեր աշխատանքային պրոցեսը իրականացնում ենք: 

Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»
Ամենադիտված