Հայերեն


Միհրան Պողոսյանին զգուշացվելու է

Քաղաքականություն

Armlur.am

Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ ՀՀԿ-ում դեռեւս շարունակվում են քննարկումները ռեյտինգային ցուցակների շուրջ: ՀՀԿ-ն, կարելի է ասել, հայտնվել է բարդ իրավիճակում. պետք է այնպես անել, որ կուսակիցները չնեղանան, բայց միեւնույն ժամանակ շահի կուսակցությունը: Սերժ Սարգսյանն արդեն հայտարարել է՝ կուսակցությունից նեղացածներ չպետք է լինեն: Ըստ այդմ, շատերն ազատություն ունեն եւ կարող են ռեյտինգային ցուցակով առաջադրել իրենց թեկնածությունը, ի վերջո դրանից շահելու է միայն կուսակցությունը: Հենց այս թեզն էլ առաջ է տանում ՀՀԿ-ն՝ միաժամանակ այնպես անելով, որ դա ներկուսակցական խժդժությունների կամ միջանձնային պայքարի պատճառ չդառնա: Ըստ այդմ, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, հստակ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ նույն ընտրատարածքից ռեյտինգային ընտրակարգով առաջադրվող ՀՀԿ-ականները չպետք է խանգարեն միմյանց, ասել է թե, չպետք է միմյանցից ձայներ «խլեն»: Սակայն այս պայմանավորվածությունը, ինչպես երեւում է, խախտման ենթակա է, առաջին խախտողն էլ արդեն հայտնի է. ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանն է, ով առաջադրվելու մտադրություն ունի թիվ 1 ընտրատարածքում, որն իր մեջ ներառում է Ավան, Նոր Նորք եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքները: Հայտնի է, որ այժմ Ավան համայնքից ընտրված պատգամավորը Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներորդին է՝ Ռոբերտ Սարգսյանը, ով այս ընտրություններում եւս առաջադրվելու ցանկություն ունի: Երկուսն էլ իրենց համայնքներում ունեն իրենց ընտրազանգվածը եւ նախապես միմյանց չխանգարելու եւ միմյանցից ձայներ չփախցնելու պայմանավորվածություն էին ձեռք բերել, բայց նախընտրական պայքարը դեռ չսկսած՝ Միհրան Պողոսյանը խախտեց այն: Ըստ որոշ տեղեկությունների՝ նա սկսել է ձեւավորել ոչ պաշտոնական շտաբներ եւ աշխատել այնպիսի մարդկանց հետ, ովքեր նախորդ ընտրություններում ղեկավարել են Ռոբերտ Սարգսյանի շտաբները կամ նրա ճամբարից են եղել: Պայմանավորվածության խախտումը, սակայն, դուր չի եկել ՀՀԿ-ին: Մեր տեղեկություններով՝ մոտ օրերս Պողոսյանի հետ անհատական զրույց կտարվի եւ կզգուշացվի, որ պայմանավորվածությունների խախտումներ չպետք է կատարվեն: Այս ընտրատարածքը սակայն չի սահմանափակվում միայն Միհրան Պողոսյանի եւ Ռոբերտ Սարգսյանի առաջադրումներով. «ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ռեյտինգային համակարգով այս ընտրատարածքում կառաջադրվի նաեւ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի եղբայրը՝ Ղուկաս Ուլիխանյանը, ով կփորձի իր ուժերը եղբոր հսկողության տակ գտնվող համայնքում: Ինչպես հայտնի է՝ Նոր Նորքից նախորդ ընտրություններում մեծամասնական ընտրակարգով պատգամավոր էր ընտրվել Սամվել Ֆարմանյանը, սակայն այս անգամ որոշում է կայացվել, որ նա ռեյտինգային համակարգով իր թեկնածությունը չի առաջադրի: Հիշեցնենք, որ նոյեմբերի 26-ին տեղի ունեցած ՀՀԿ համագումարում Ֆարմանյանը ընդգրկվեց կուսակցության գործադիր մարմնի կազմում, եւ եթե որոշվի, որ նա պետք է լինի խորհրդարանում, ապա կընդգրկվի ՀՀԿ համամասնական ցուցակում: Առհասարակ այս ընտրություններն անակնկալներով լի են լինելու, եւ նույնիսկ ամենամեծ թվով ձայներ հավաքելը տվյալ թեկնածուի համար խորհրդարանում տեղ չի ապահովելու: Ասել է թե, անձը կարող է ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել, ձայներ բերել, սակայն այդպես էլ պատգամավոր չդառնալ: Իսկ այս կամ այն անձի պատգամավոր դառնալու նպատակահարմարությունն էլ կորոշվի միայն ընտրություններից հետո. միգուցե տեսնեն, որ նա այլ տեղում իրեն կարող է ավելի լավ դրսեւորել եւ ավելի օգտակար լինել կուսակցությանը: Այդ առումով մեծ ուշադրություն է դարձվում նաեւ այն մարդկանց, ովքեր համբավ ունեն արտերկրում եւ կարող են ծագած խնդիրների դեպքում իրենց կապերով օգտակար լինել: ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակի շուրջ «Ժողովուրդ»-ը որոշ տեղեկություններ է պարզել: Հիմնական թեզն այն է, որ խորհրդարանում պետք է լինեն միայն այնպիսի գործիչներ, ում գործունեությունն ամենահաջողն է ստացվում հենց որպես պատգամավոր: Ըստ այդմ, մի քանիսին արդեն զգուշացվել է, որ նրանք հաջորդ խորհրդարանում չեն լինի: Մեր տեղեկություններով՝ այդպիսի զգուշացում արդեն ստացել է ԵԿՄ նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը, իսկ ահա մյուս գեներալ-պատգամավոր Սեյրան Սարոյանը կառաջադրվի ռեյտինգային համակարգով Արմավիրի մարզից: Պատգամավոր Առաքել Մովսիսյանը եւս կառաջադրվի ռեյտինգային համակարգով. հիշեցնենք, որ նախորդ ընտրություններում նա ՀՀԿ-ի համամասնական ցուցակում էր: Հաջորդ խորհրդարանում չի լինի նաեւ Մհեր Սեդրակյանը. դեռ վաղուց էր խոսվում այն մասին, որ նրա փոխարեն խորհրդարանում կլինի որդին՝ Երեւանի ավագանու անդամ Դավիթ Սեդրակյանը: ՀՀԿ-ն ցանկանում է ունենալ երիտասարդ կադրեր, Դավիթ Սեդրակյանին էլ այդ առումով լավ թեկնածու են համարում: Որպես երիտասարդ թեկնածուի ՀՀԿ-ում դրական են վերաբերվում նաեւ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որդու՝ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի թեկնածությանը, սակայն կուսակցության ներսում դեռ երկմտում են, թե վերջինս իրեն որտեղ կարող է ավելի լավ դրսեւորել եւ կուսակցության համար ավելի օգտակար լինել: Չի բացառվում, որ Արման Սահակյանը ռեյտինգային ընտրակարգով առաջադրվի, սակայն խորհրդարանում այդպես էլ չհայտնվի: Կենտրոն համայնքից եւ Արմավիրից մեծամասնական ընտրակարգով պատգամավորներ դարձած Գարեգին Նուշիկյանն ու Ալեքսան Պետրոսյանն այս ընտրություններում եւս կփորձեն իրենց ուժերը: Արաբկիրից պատգամավոր դարձած Արտակ Սարգսյանը՝ ՍԱՍ-ի Արտակը, այս անգամ էլ առաջադրվելու ցանկություն է հայտնել, սակայն մրցակից եւս ունի: Նույն ընտրատարածքից առաջադրվելու մտադրություն ունի նաեւ համայնքի նախկին ղեկավար Ալբերտ Երիցյանը, ով չնայած կարճ ժամանակ է զբաղեցրել այդ պաշտոնը, սակայն դրական հետագիծ է թողել: ՀՀԿ-ում դեռ վերջնական որոշման չեն եկել իրենց համամասնական ցուցակով պատգամավոր դարձած, սակայն կուսակցական չհանդիսացող գործիչների մասով: Այս հարցի շուրջ քննարկումները շարունակվում են: Առայմ անորոշ է նաեւ ՀՀԿ կանանց ճակատագիրը: Թեեւ ընտրության հնարավորությունը բավական լայն է, քանի որ կուսակցությունում կանանց ներգրավածությունը մեծ է, սակայն վերջնական որոշում կայացնելը դժվար է՝ հաշվի առնելով ներքին խժդժությունները: Թե, ի վերջո, ինչպիսին կլինեն ՀՀԿ համամասնական եւ ռեյտինգային ցուցակները, ցույց կտա ժամանակը: Ամեն դեպքում՝ կուսակցության նախորդ՝ «Հավատանք, որ փոխվենք» կարգախոսը մնում է ակտուալ՝ հատկապես փոխվելու առումով:

Արցախի մասին անդադար պետք է բարձրաձայնենք աշխարհի ուշադրությունն այդ հարցից չշեղելու համար. Աննա ԿոստանյանՓաշինյանի խայտառակության գագաթնակետը. Նարեկ Կարապետյան Իշխանությունը ծաղրում է իր քաղաքացիների անվտանգությունը. Դավիթ Ղազինյան Սյունիքի մարզում ադրբեջանցու մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը հետաքննելու համար պետք է ստեղծվի քննիչ հանձնաժողով. Տիգրան ԱբրահամյանԻշխանությունը վազում է պաշտպանելու ադրբեջանցիներին՝ սեփական քաղաքացիներին պաշտպանելու փոխարեն Այն նույն պահին, երբ ադրբեջանցի զինվորը կրակում էր հայ կնոջ վրա, ՊՆ նախարարը զբաղված էր քարոզարշավով. Նարեկ ԿարապետյանՅունիբանկն առաջարկում է դոլարային պարտատոմսեր՝ տարեկան 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ Շաքիում տեղի ունեցածից հանրային ուշադրությունը շեղելու համար ՔՊ-ն դիմեց խուլիգանության ու սադրաբքի. Ռուբինյանը անհաղորդ էր իրավիճակին. Մարիաննա Ղահրամանյան«Ապրելու քվե» դաշինքն ունի նոր գաղափարներով երիտասարդ թիմ. Լևոն ԱրշակյանՄիանում եմ բաց նամակ-պահանջին. Ավետիք ՉալաբյանԱմեն անգամ, երբ խոսում ենք ադրբեջանցիներին արվող զիջումների մասին, նրանք սկսում են հարձակվել մեզ վրա. Տիգրան ԱբրահամյանԱյն մասին, թե ինչ ցույց տվեց Սյունիք թշնամու դիվերսանտի ներթափանցումը. Ավետիք Չալաբյան Կրթական համակարգի քաղաքականացման մռայլ «ստվերը». «Փաստ» «Քննիչ հանձնաժողով» ստեղծելու այնքան պատճառ կա... «Փաստ» Երբ «խաղաղություն» ասելով՝ հասկանում են հնազանդություն. «Փաստ» «Հայերի նկատմամբ ատելությունն ու թշնամանքը չի նահանջել, այս պայմաններում խաղաղության մասին խոսելը կարող է դիտվել միայն ցանկությունների համատեքստում». «Փաստ» Ո՞ւմ վրա է Մեղրիում ՔՊ-ն հույսը դրել, և ո՞վ է ստվերային ղեկավարելու համայնքը. «Փաստ» Ի վերջո, ինչպե՞ս է սահմանը հատել ադրբեջանցի զինծառայողը. «Փաստ» Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1,3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար «Փաստ» Արթիկում թեժ ընտրապայքար է սպասվում. ընդդիմությունն ունի ՔՊ-ին իշխանազրկելու հնարավորություն «Փաստ» Աշխարհաքաղաքական արկածախնդրության մայրամուտը. Եվրոպան հոգնել է ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից». «Փաստ» Ադրբեջանը թեստ է անում, իսկ այս իշխանությունը մի ադրբեջանցու չի կարողանում տիրություն անել, սահմաններն ինչպես է բացելու. Նարեկ Կարապետյան Երևանում կայացել է «Հայ անվանի բժիշկ և առաջատար երիտասարդ բժշկաշխատող» հեղինակավոր մրցանակաբաշխությունը«Բարսելոնան» նոր պայմանագրեր կկնքի երեք ֆուտբոլիստի հետՀոկտեմբերի 6/7-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըԱնձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերինԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ընտրական փուլըԿոմիտասի պողոտայում կինը սուր կտրող առարկայով հարվшծներ է հասցրել 51-ամյա տղամարդուն. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՄիացյալ Նահանգների հետ կապված մեր խնդիրն այն է, որ ամեն անգամ, երբ նստում ենք բանակցությունների սեղանի շուրջ, մեզ անմիջապես պшտերազմ է պարտադրվում․ ՓեզեշքիանԱվտովթար և վրաերթ՝ ԵրևանումԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՎթար է. Ջուր հավաքեք. ջուր չի լինելուԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՄի գողացեք մարդու «այո»-ն․ Մհեր ԱվետիսյանՇաքի գյուղի դեպքը բոլորիս ցույց տվեց մեր երկրի անվտանգային համակարգի թերությունները. Ավետիք ՉալաբյանԻշխանություններին հարմար առիթ էր հարկավոր եկեղեցու վրա հարձակման համար. Արեգ ՍավգուլյանԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվ․ Ուժեղ ՀայաստանՏաջիկստանում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» զորավարժությունըՍիրելի՛ ուսուցիչներ, իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում ձեզ. Սիրով և հարգանքով՝ ձեր Մհեր Ավետիսյան Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըՀրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըՍաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ ՌուբիոՈւնենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովՄեծամորում մեկնարկել է «Մեծամոր Ռեզիդենս» բնակելի համալիրի շինարարությունըԱմենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն Հովասափյան
Ամենադիտված