Հայերեն


Խաչատուր Սուքիասյանի հարցազրույցը

Քաղաքականություն

ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնում է իր քաղաքական ապագային, ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ քաղաքական դաշտի վերադասավորումներին և քաղաքական ուժերի առջև ծառացած մարտահրավերներին:

-Պարո՛ն Սուքիասյան, ակտիվորեն քննարկվում է ԱԺ ապրիլի 2-ի ընտրություններին Ձեր մասնակցությունը ամենատարբեր կուսակցությունների կամ կուսակցությունների դաշինքների կազմում: Որոշում ունե՞ք մասնակցության վերաբերյալ և այս պահին ո՞ր քաղաքական ուժին կամ դաշինքներին եք նախապատվություն տալիս:

-Դեռ որոշում չունեմ՝ մասնակցելո՞ւ եմ, թե ոչ: Նախապատվություն ևս դեռևս չունեմ. անց եմ կացնում տարբեր կոնսուլտացիաներ, քննարկումներ, որոնց արդյունքում, եթե լինի որոշում, անպայման մամուլին կհայտնեմ:

-Հաշվի առնելով ՀԱԿ-ի հետ Ձեր անցած ճանապարհը, կենսագրությունը՝ արդյո՞ք ավելի մեծ նախապատվություն չկա Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած քաղաքական ուժի պարագայում:

-Կրկնում եմ՝ նախապատվություն որևէ կերպ ձևավորված չէ. ՀԱԿ-ն ինձ հարազատ կառույց է, ինքներդ նշեցիք, որ ես իրենց հետ ճանապարհ եմ անցել, դեռ այն ժամանակներից, երբ անգամ Հայ ազգային կոնգրեսը չկար, այդ անունը չուներ: Բայց հիմա կարող եմ միայն ավելացնել, որ այս պահին որևէ որոշում չունեմ. ես պետք է գնահատեմ հնարավորությունները, ցանկությունները, ապագայի նկատմամբ մոտեցումները: Այո, ինչ խոսք, ՀԱԿ-ն ունի քաղաքական հենք, դիրքորոշում ու մոտեցում Հայաստանի Հանրապետության ամենաբարդ խնդիրներից մեկի նկատմամբ: Եվ շատ կուզեի, որ այլ քաղաքական միավորները նույնպես ունենային իրենց առանձին տեսակետն այդ հարցում, որպեսզի կարողանայինք համեմատել ու համադրել այս կամ այն տեսակետի առավելություններն ու թերությունները:

-«Ելք» դաշինքի հետ այս պահին համագործակցության հնարավորություն տեսնո՞ւմ եք, նրանց հետ այս պահին կա՞ն կոնսուլտացիաներ:

-«Ելքի» հետ անցկացնում եմ կոնսուլտացիաներ և դրական եմ համարում իրենց գնահատականը իրենց իսկ քաղաքական ուժի վերաբերյալ, դրա իրատեսական հատվածը: Սա ինձ համար շատ կարևոր է, որովհետև այս փուլում, շատ դեպքերում, տարբեր քաղաքական միավորներ, կարծում եմ` գերագնահատում են իրենց:

-Խոսքը քաղաքական ուժերի ենթադրյալ տոկոսների՞ մասին է:

-Խոսքն այն մասին է, թե իրենք հասարակության կողմից ինչ ընկալում ունեն: Նախ, կարծում եմ, որ առաջին. այս մասին խոսելը շատ շուտ է, որովհետև հասարակությունը չգիտի` ով ինչ ծրագրով է գալու: Երկրորդ. այս ժամանակահատվածում, նոր օրենսդրությամբ՝ բավականին փոփոխություններ են եղել գործող ընտրական համակարգում` ընտրական հարթակում: Դրա համար, կրկնում եմ, որ դեռ շատ վաղ է խոսել այս մասին: Մոտավոր՝ գուցե հնարավոր է: Եվ հասարակությունն էլ ուշի ուշով հետևելու է, թե ով ինչ ծրագրեր կառաջարկի, ով որքանով իր տված խոստումների տերը կլինի, դրանց որ հատվածը կատարած կլինի կամ ի վիճակի կլինի կատարել: Սա շատ կարևոր է հասարակության համար: Չէ՞ որ այսօր համացանցի շնորհիվ տեղեկատվությունը բավականին հասանելի է յուրաքանչյուր հայաստանցի ընտանիքի համար: Այդ իսկ պատճառով, այսօրվա հասարակությունը նախկին ընտրությունների հասարակությունը չէ: Մենք պետք է սա գնահատենք, հարգենք այս իրողությունը:

Նաև գործենք այն գործիքներով, որոնցով հասարակությունը քաղաքական ուժերի հետ հեշտորեն կարող է հաղորդակցվել և պատկերացում ունենալ ինչպես ներկայացված կառույցի, այնպես էլ ծրագրի մասին: Կամ գնահատել, թե մոտեցումները որքանո՞վ են հարիր այս կամ այն սոցիալական խմբի պատկերացումներին:

-Ձեր կարծիքով՝ մեր քաղաքական ուժերը ազնիվ մոլորության մե՞ջ են. իրենց ծանոթացրել են ինչ-ինչ սոցհարցումների, և նրանք անկեղծորեն կարծում են, որ շատ բարձր ռեյտինգ ունեն:

-Ուզում եմ մի զուգահեռ անցկացնել: Ժամանակին Հայաստանի Հանրապետությունում, երբ մարդիկ ուզում էին գործ ունենալ այս կամ այն մասնագիտացումն ունեցող բժշկի հետ, ինչ-որ մարդիկ խորհուրդ էին տալիս`«այսինչի բաջանաղը կամ այնինչի աներորդին լավ բժիշկ է»: Ես միշտ նման դեպքերում ասում էի`«գիտե՞ք, որ Արևմուտքում կա հատուկ համակարգ, որի անունը ռեյտինգային համակարգ է»: Այս համակարգում կան տասնյակ, հարյուրավոր բաղադրիչներ՝ ի՞նչ բուհում է սովորել տվյալ մասնագետը, ի՞նչ կարգի վիրահատություններ է արել, ի՞նչ պրոֆեսորների մոտ է վերապատրաստվել, փորձ ձեռք բերել: Այս հանրագումարի արդյունքում, նոր, որոշվում է այդ մարդու կարգը՝ ռեյտինգը: Հիմա կուզեի, որ մեր քաղաքական համակարգը նույնպես այսպիսի ինստիտուտների, այսպիսի գործիքների միջոցով չափվեր, և ոչ թե ամեն մեկն ասեր, որ «ես ամենալավ բժիշկն եմ»։ Բնականաբար, այս օրինակը փոխաբերական իմաստով էր, բայց շատ կարևոր է, որ մեր հասարակությունը հասկանա, թե տվյալ քաղաքական ուժը անկեղծորեն ցանկացե՞լ է լուծել այս կամ այն խնդիրը։

-Խոսեցիք ռեյտինգայինի մասին, պատրա՞ստ եք նաև, եթե ընտրություններին, որոշում եք, որ մասնակցում եք, առաջադրվել ռեյտինգայինով, ենթադրում եմ՝ Երևանի «Կենտրոն» համայնքում:

-Միանշանակ, եթե որոշում ընդունեմ առաջադրվելու և մասնակցելու ռեյտինգային կարգով, ապա կառաջադրվեմ Կենտրոնում: Ժամանակին այդ ընտրատարածքը բազմիցս փոփոխությունների է ենթարկվել. այս կամ այն թաղամասը անջատվում էր, միանում: Բայց ես, երեք անգամ Կենտրոնից ընտրվելով, շարունակել եմ պահպանել իմ կապը, անկախ նրանից՝ այդ անջատված մասի բնակիչները եղե՞լ են իմ ընտրատեղամասում, թե ոչ:

Եվ հիմա, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընտրատարածքը մեծացել է՝ այստեղ ինձ համար տեսնում եմ առավելություն այն իմաստով, որ այդ հատվածների հետ իմ աշխատանքը ինձ համար հնարավորություններ է բացում:

-Խոսեցիք այն մասին, որ ընտրողները պետք է գնահատեն կուսակցությունների գաղափարները: Իսկ չե՞ք կարծում, որ ընտրողները, ինչպես միշտ, կգնահատեն տասը հազար դրամը:

-Ես ինչ-որ տեղ սա համարում եմ մի քիչ արհեստական թեմա. այդ տասը հազար դրամի պատմությունը ինչ-որ մի սոցիալական խմբի համար միգուցե գոյություն ունի, բայց ոչ պակաս ստվար խմբերի համար՝ ոչ: Այս տարիների ընթացքում Հայաստանում ձևավորել է նոր՝ կրթություն ստացած, լեզուներ իմացող, արտաքին աշխարհը ճիշտ պատկերացնող, մարտահրավերները ճիշտ գնահատող և բավականին բարձր աշխատավարձ ունեցող պրոֆեսիոնալ տնտեսագետների, իրավաբանների, ծրագրավորողների խավ, որը շատ լավ պատկերացնում ունի Հայաստանի ապագայի մասին: Այս մարդիկ բավականին մեծ ազդեցություն ունեն իրենց միջավայրի վրա, և կարծում եմ՝ Հայաստանում այս իմաստով ֆորմատ է փոխվել: Եվ եթե սա քաղաքական կառույցները չգնահատեն, ապա այդտեղ նույնպես կունենան ձախողումներ: Բացի այդ, քանի որ Հայաստանը համացանցի մեծ տարածում ունեցող երկրներից մեկն է, սա նույնպես նպաստում է, որ հայ ընտանիքները տեղեկացված լինեն, թե ինչ է կատարվում երկրում:

Կրկնում եմ՝ ֆորմատ է փոխված, և շատ կուզեի, որ քաղաքական կառույցները, որոնք ուզում են քայլ անել դեպի ընտրություններ, ճիշտ գնահատեն իրենց հնարավորությունները, ռեսուրսները և մարդկային կապիտալը: Եվ նաև ճիշտ գնահատեն սոցիալական այն խմբերին, որոնք այսօր այս պահին բնակվում են Հայաստանում:

-Ասացիք՝ ֆորմատ է փոխվել, այլևս այն միամիտ ընտրողը չկա, սակայն հիմա էլ կուսակցությունները մարդկային ռեսուրսների փնտրտուքի մեջ են, և ակնհայտ է, որ կա մարդակային ռեսուրսի պակաս, նոր, թարմ դեմքերի խնդիր։ Եվ նաև դրա համար է, որ քաղաքական տեխնոլոգիաների փորձագետների գնահատմամբ՝ տարբեր հնարքներ են կիրառվում. մոռացված հինը ներկայացվում է որպես նոր, երբեմն՝ նոր փաթեթավորմամբ: Արդյո՞ք բոլոր այս հնարքներն աշխատելու են:

- Կարծում եմ՝ այս գործընթացները դեռ այն փուլում են, որը կոչվում է բանակցություններ։ Այս փուլում հնարավոր է՝ ցանկացած մարդ իրեն ներկայացնի այնպես, ինչպես ինքն է ուզում, բայց քաղաքական ինստիտուտների խնդիրն է՝ իրական գնահատական տալ այս երևույթին, հատկապես, որ առկա են այդ գնահատման գործիքները, որոնք թույլ կտան հասկանալ տվյալ մարդու դերը կուսակցությունում, պիտանելիության աստիճանը:

-Ըստ Ձեզ՝ ո՞ր գաղափարներ են այսօր մրցունակ: ԱՄՆ-ում, օրինակ, լիբերալիզմը հետ մղվեց՝ Թրամփի ընտրությամբ:

-Կարծում եմ՝ արդեն Հայաստանում մի ստվար զանգվածի մոտ այն մոտեցումն է, որ լինի լիբերալ, լինի սոցիալիստ, կամ որևէ այլ ուղղվածություն, դա առաջնային չէ: Մարդիկ առաջնային այն են համարում, թե ո՞վ կարող է Հայաստանի Հանրապետությանը զարգացման հնարավորություն ընձեռել և ո՞վ կարող է այդ պատասխանատվությունն իր վրա վերցնել: Դրանք ո՞ր ուժերն են: Եթե վերցնում ենք ելույթներով՝ բոլորը: Եթե վերցնում ենք իրականության մեջ՝ քչերը: Եվ սա է, որ հասարակությունը պետք է գնահատի՝ այդ պատասխանատվությունը:

Եվ ԱՄՆ-ում ընտրությունը նույնպես ցույց տվեց, թե ինչ է իրենց պետք՝ նոր ղեկավար, որը ԱՄՆ արդյունաբերությունը կզարգացնի, ԱՄՆ-ի համար ավելի բարձր մեկ շնչին ընկնող ՀՆԱ կապահովի: Եվ Հայաստանում նույնպես շատերն այդ ուղենիշն են գնահատելու, թե քաղաքական ուժերից որը կարող է ապահովել ՀՀ տնտեսության կայուն զարգացումը և օրենքի գերակա լինելը:

-Այսինքն՝ շեշտը ծրագրերի տնտեսական բաղադրիչի վրա է լինելու:

-Միայն ու միայն:

- Նախորդ անգամ ընտրություններին պահանջարկված էին արևմտամետ ուղղվածության ուժերը, և հիմա ինչ-ինչ փոփոխություններից հետո կա տեսակետ, որ հակառակ գործընթացն է տեղի ունենում։ Հատկապես, որ Հայաստանում ռուսամետ, ռուսական ծագման կամ ազդեցության կուսակցությունները սնկի նման աճում են՝ հայտ ներկայացնելով ԱԺ-ում ներկայացված լինելու: Ձեր գնահատականը:

-Կարծում եմ, որ բազմաթիվ, դարերի քաղաքական համակարգ ունեցող երկրներում քաղաքական ուժերը ձգտում են իրենց երկրները շահը ներկայացնել: Այսինքն՝ այդ ուժերը պետք է, առաջին հերթին, լինեն հայամետ: Եվ եթե, այնուամենայնիվ, կլինեն Ձեր նշած համատեքստում քաղաքական ուժեր, որոնք կձգտեն ներկայացված լինել, ապա շատ կուզեի, որ սա բալանսավորված լիներ: Այսինքն՝ այս բալանսը նորից ու նորից պետք է լինի հայամետ, և միայն դրանից հետո քաղաքական կառույցները կարող են առաջնորդվել իրենց նախասիրություններով:

Բայց, բոլոր դեպքերում առաջնայինը պետք է լինի Հայաստանի Հանրապետության շահը:

Ժողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանԱրցախի մասին անդադար պետք է բարձրաձայնենք աշխարհի ուշադրությունն այդ հարցից չշեղելու համար. Աննա ԿոստանյանՓաշինյանի խայտառակության գագաթնակետը. Նարեկ Կարապետյան Իշխանությունը ծաղրում է իր քաղաքացիների անվտանգությունը. Դավիթ Ղազինյան Սյունիքի մարզում ադրբեջանցու մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը հետաքննելու համար պետք է ստեղծվի քննիչ հանձնաժողով. Տիգրան ԱբրահամյանԻշխանությունը վազում է պաշտպանելու ադրբեջանցիներին՝ սեփական քաղաքացիներին պաշտպանելու փոխարեն Այն նույն պահին, երբ ադրբեջանցի զինվորը կրակում էր հայ կնոջ վրա, ՊՆ նախարարը զբաղված էր քարոզարշավով. Նարեկ ԿարապետյանՅունիբանկն առաջարկում է դոլարային պարտատոմսեր՝ տարեկան 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ Շաքիում տեղի ունեցածից հանրային ուշադրությունը շեղելու համար ՔՊ-ն դիմեց խուլիգանության ու սադրաբքի. Ռուբինյանը անհաղորդ էր իրավիճակին. Մարիաննա Ղահրամանյան«Ապրելու քվե» դաշինքն ունի նոր գաղափարներով երիտասարդ թիմ. Լևոն ԱրշակյանՄիանում եմ բաց նամակ-պահանջին. Ավետիք ՉալաբյանԱմեն անգամ, երբ խոսում ենք ադրբեջանցիներին արվող զիջումների մասին, նրանք սկսում են հարձակվել մեզ վրա. Տիգրան ԱբրահամյանԱյն մասին, թե ինչ ցույց տվեց Սյունիք թշնամու դիվերսանտի ներթափանցումը. Ավետիք Չալաբյան Կրթական համակարգի քաղաքականացման մռայլ «ստվերը». «Փաստ» «Քննիչ հանձնաժողով» ստեղծելու այնքան պատճառ կա... «Փաստ» Երբ «խաղաղություն» ասելով՝ հասկանում են հնազանդություն. «Փաստ» «Հայերի նկատմամբ ատելությունն ու թշնամանքը չի նահանջել, այս պայմաններում խաղաղության մասին խոսելը կարող է դիտվել միայն ցանկությունների համատեքստում». «Փաստ» Ո՞ւմ վրա է Մեղրիում ՔՊ-ն հույսը դրել, և ո՞վ է ստվերային ղեկավարելու համայնքը. «Փաստ» Ի վերջո, ինչպե՞ս է սահմանը հատել ադրբեջանցի զինծառայողը. «Փաստ» Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1,3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար «Փաստ» Արթիկում թեժ ընտրապայքար է սպասվում. ընդդիմությունն ունի ՔՊ-ին իշխանազրկելու հնարավորություն «Փաստ» Աշխարհաքաղաքական արկածախնդրության մայրամուտը. Եվրոպան հոգնել է ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից». «Փաստ» Ադրբեջանը թեստ է անում, իսկ այս իշխանությունը մի ադրբեջանցու չի կարողանում տիրություն անել, սահմաններն ինչպես է բացելու. Նարեկ Կարապետյան Երևանում կայացել է «Հայ անվանի բժիշկ և առաջատար երիտասարդ բժշկաշխատող» հեղինակավոր մրցանակաբաշխությունը«Բարսելոնան» նոր պայմանագրեր կկնքի երեք ֆուտբոլիստի հետՀոկտեմբերի 6/7-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըԱնձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերինԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ընտրական փուլըԿոմիտասի պողոտայում կինը սուր կտրող առարկայով հարվшծներ է հասցրել 51-ամյա տղամարդուն. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՄիացյալ Նահանգների հետ կապված մեր խնդիրն այն է, որ ամեն անգամ, երբ նստում ենք բանակցությունների սեղանի շուրջ, մեզ անմիջապես պшտերազմ է պարտադրվում․ ՓեզեշքիանԱվտովթար և վրաերթ՝ ԵրևանումԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՎթար է. Ջուր հավաքեք. ջուր չի լինելուԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՄի գողացեք մարդու «այո»-ն․ Մհեր ԱվետիսյանՇաքի գյուղի դեպքը բոլորիս ցույց տվեց մեր երկրի անվտանգային համակարգի թերությունները. Ավետիք ՉալաբյանԻշխանություններին հարմար առիթ էր հարկավոր եկեղեցու վրա հարձակման համար. Արեգ ՍավգուլյանԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվ․ Ուժեղ ՀայաստանՏաջիկստանում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» զորավարժությունըՍիրելի՛ ուսուցիչներ, իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում ձեզ. Սիրով և հարգանքով՝ ձեր Մհեր Ավետիսյան Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըՀրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըՍաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ ՌուբիոՈւնենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովՄեծամորում մեկնարկել է «Մեծամոր Ռեզիդենս» բնակելի համալիրի շինարարությունըԱմենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից
Ամենադիտված