Հայերեն


Լավ լուր․ գործունեության այս տեսակներն ազատվել են հարկերից

Տնտեսություն

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ Ո՞Ր ՏԵՍԱԿՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԵՆ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Բնակչության պատվերով կատարվող` կոշիկի և կաշվե գալանտերեայի և համանման այլ արտադրատեսակների արտադրություն,

կոշիկի և կաշվե գալանտերեայի պարագաների արտադրություն,

կոշիկի և կաշվե արտադրատեսակների նորոգում հագուստի արտադրություն և նորոգում

գլխարկների արտադրություն և նորոգում

գորգերի և գորգագործական արտադրատեսակների արտադրություն և նորոգում

փայտյա իրերի պատրաստում, կահույքի և տան կահավորանքի նորոգում

ոչ թանկարժեք զարդերի արտադրություն և նորոգում

համակարգչային տեխնիկայի, հեռուստացույցների, լվացքի մեքենաների, օդորակիչների և այլ կենցաղային տեխնիկայի նորոգում,

ծրագրային սպասարկում հեծանիվների և հաշմանդամների սայլակների արտադրություն,

անձնական օգտագործման և կենցաղային այլ արտադրատեսակների նորոգում

տնտեսական և գեղազարդ խեցեգործական արտադրատեսակների արտադրություն

այլ ճենապակե և խեցեգործական արտադրատեսակների արտադրություն

թիթեղագործական գործունեություն

Ժամացույցների, ժամանակաչափ սարքերի նորոգում, երաժշտական գործիքների նորոգում

Նեղ մասնագիտական գիտելիքների ձեռքբերման այլ դասընթացներ Լեզուների ուսուցման դասընթացներ

Բարձրագույն և այլ հաստատություններ ընդունվելու համար նախապատրաստական դասընթացներ

Պարեր, երգեցողություն դասավանդողների գործունեություն

Կատարողական արվեստի բնագավառում գործունեություն կատարողական արվեստի բնագավառում օժանդակ գործունեություն

Ստեղծագործական գործունեություն

Խնջույքավարների գործունեություն

Կրթական գործունեություն և արտադպրոցական դաստիարակություն մարմնամարզության և սպորտի բնագավառում

Մասնավոր տնային տնտեսություններում ծառայությունների մատուցում (առանց տարբերակման) սեփական սպառման համար

Դարբնոցային գործունեություն

Զբոսաշրջային տների միջոցով հյուրանոցային ծառայությունների մատուցում

ԻՆՉՊԻՍԻ՞ ՀԱՐԿԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՍԱՀՄԱՆՎԱԾ

Վերոնշյալ գործունությունն ինքնուրույն իրականացնող ինքնազբաղված անձինք (ֆիզիկական անձինք և անհատ ձեռնարկատերեր) ազատվում են այդ գործունեության տեսակների մասով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման ենթակա հարկերից (այսուհետ` հարկային արտոնություն), բացառությամբ Հայաստանի Հանրապետության տարածք այդ անձանց կողմից ապրանքների ներմուծման համար մաքսային կամ հարկային մարմիններին վճարման ենթակա ավելացված արժեքի հարկից և ակցիզային հարկից, ինչպես նաև համայնքային բյուջե վճարման ենթակա հողի հարկը և գույքահարկը:

Ո՞Ր ԻՆՔՆԱԶԲԱՂՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԵՆ ԿԻՐԱՌՎՈՒՄ ՀԱՐԿԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Որոնց կողմից նախորդ օրացուցային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով մատակարարված ապրանքների, մատուցված ծառայությունների և կատարված աշխատանքների (բացառությամբ որպես վարձու աշխատող կատարած աշխատանքների) իրացումից հասույթը (այսուհետ` իրացման շրջանառություն) չի գերազանցել 9,0 մլն դրամը. Որոնք իրենց գործունեության իրականացման համար չեն օգտագործում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող այլ ֆիզիկական անձանց աշխատանքը. Որոնք չեն հանդիսանում համատեղ գործունեության պայմանագրի (բացառությամբ գյուղատնտեսական արտադրանքի արտադրության) կողմ. Որոնց գործունեությունը (բացառությամբ իր բնույթով պայմանավորված` իրականացման մշտական վայր չունեցող գործունեության տեսակների) իրականացվում է բացառապես մեկ վայրի միջոցով:

ԻՆՉՊԵ՞Ս ՍՏԱՆԱԼ ՀԱՐԿԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ

Ինքնազբաղված անձինք իրենց հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացնում դիմում` հարկերից ազատման արտոնագիր ստանալու և հարկային արտոնությունից օգտվելու վերաբերյալ: Ինքնազբաղված անձինք դիմումը ներկայացնում են գործունեության իրականացման որևէ ժամանակահատվածի (օրացուցային տարվա ընթացքում ընտրված ցանկացած ամսվա կամ մեկից ավելի ամիսների կամ օրացուցային տարվա կամ օրացուցային տարիների) համար մինչև տվյալ գործունեության տեսակն իրականացնելը կամ տվյալ գործունեության տեսակը շարունակելը: Դիմումում պարտադիր լրացվում են` 1) ինքնազբաղված անձի անունը, ազգանունը, անձնագրի սերիան և համարը, սոցիալական քարտի համարը (առկայության դեպքում), անհատ ձեռնարկատեր համարվող ֆիզիկական անձի հարկ վճարողի հաշվառման համարը` ՀՎՀՀ: 2) գործունեություն իրականացնելու ժամանակահատվածը. 3) գործունեության իրականացման տեսակը (տեսակները), վայրը (բացառությամբ իր բնույթով պայմանավորված` իրականացման մշտական վայր չունեցող գործունեության տեսակների): Դիմում ներկայացնելու օրը անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձը հաշվառվում է հարկային մարմնի կողմից, և օրենքով սահմանված կարգով ու ժամկետում նրան տրամադրվում է ՀՎՀՀ: Վերոնշյալ իրավակարգավորումները տրված են «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» ՀՀ օրենքով, որն ընդունվել է 2016թ. դեկտեմբերի 16-ին: Սույն նյութը հրապարակվել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից «Փաստերի վրա հիմնված բարեփոխումների ջատագովություն» ծրագրի իրականացման համար Իրավաբանների հայկական ասոցիացիային տրամադրված դրամաշնորհի շրջանակներում:

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՆՎՃԱՐ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԿԱՐՈՂ ԵՔ ԴԻՄԵԼ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՐԻՆ, ԺԱՄԸ 09.00-13.00 14.00-18.00

ք. Երևան, Նալբանդյան 7, գրասենյակ 2, 0010 անվճար հեռախոսահամար (թեժ գիծ) 080001110, հեռախոսահամար 010 540199,

ք. Կապան, Ա. Մանուկյան 1/72, հեռախոսահամար 285 52511,

ք. Վանաձոր, Վարդանանց 82/1, հեռախոսահամար 322 22317,

ք. Գյումրի, Տիգրան Մեծի 1/2, հեռախոսահամար 312 58236,

ք. Գավառ, Բոշնաղյան 56/7, հեռախոսահամար 264 25503

 

Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»
Ամենադիտված