Հայերեն


Այո, ռեստորաններում QR կոդի կարգավորումը դեռ ուժի մեջ է․ Անահիտ Ավանեսյան ․«Հրապարակ»

Հասարակություն

«Հրապարակ» օրաթերթը գրում է․«Առողջապահության նախարարությունը վերացրեց փակ տարածքներում դիմակներ կրելու պահանջը ու կամաց գնում է կորոնավիրուսային սահմանափակումները հանելու ուղղությամբ։ Փոխարենը՝ սննդային անհասկանալի սահմանափակումներ են հիմա էլ մտցնում։ Եվ սա՝ այն դեպքում, երբ այդ սահմանափակումները գործում են միայն թղթի վրա՝ ոչ ոք չի հետեւում դրանց կատարմանը։ Բայց առողջապահության նախարարը համառությամբ շարունակում է դրանք մտցնել, հանել, հետո նորից մտցնել՝ չկարողանալով ապահովել դրանց կատարումը, քանի որ դա իր գործը չէ, դրանով պետք է ոստիկանությունը զբաղվի։ Օրինակ՝ աշխատավայրերում 2 շաբաթը մեկ թեստավորման, ռեստորաններում եւ ժամանցի վայրերում QR կոդով մուտք գործելու պահանջներն օրենքով սահմանված են, բայց անտեսվում են ինչպես կատարողների, այնպես էլ վերահսկողների կողմից։ Ինչ վերաբերում է քովիդին, այն կարծես ուզում է նահանջել, թեեւ ԱՀԿ-ից ասում են՝ նման հեռանկար դեռ չեն տեսնում։ Երեկվա տվյալներով, Հայաստանում գրանցվել են կորոնավիրուսի 128 նոր դեպք եւ 5 մահ, կա 3 հազար 707 բուժվող հիվանդ։ Կորոնավիրուսի հետեւանքով առաջացած մահերի թիվը Հայաստանում երեկվա դրությամբ 8 հազար 568 էր։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին հարցրինք՝ փակ տարածքներում դիմակների կրման պահանջը վերացնելուց հետո թվերի փոփոխություն նկատվո՞ւմ է, հնարավո՞ր է դինամիկան այնպիսին լինի, որ նորից վերադառնանք սահմանափակումների խստացմանը։

«Այս պահին դեռ պահպանվում են նվազ թվերը՝ օրական, որը 2  շաբաթ է՝ արդեն գրանցում ենք և որևէ աճման դինամիկա չենք նկատում։ Գիտե՞ք, մի փոքր բարդ էր կանխատեսելը, մենք երկու տարվա ընթացքում հասկացանք, որ այս վիրուսը երբեմն շատ անկանխատեսելի շրջապտույտներ է ունենում։ Եթե շտամի փոփոխություն չունենանք, պետք է որ այս իրավիճակը պահպանվի»,- ասաց Ավանեսյանը։

- Հիմա ռեստորաններում QR կոդի պահանջը պահպանվո՞ւմ է։

- Այո, QR կոդի կարգավորումը դեռ ուժի մեջ է։

- Իսկ Հայաստան մուտք գործելու մասով փոփոխություններ կա՞ն, որոշ երկրներ, օրինակ, հանել են մուտք գործելիս պարտադիր թեստավորման պահանջը։

- Ոչ, դեռ ուժի մեջ են բոլորը՝ կտեսնենք, ընթացքում մենք էլ կվերանայենք։ Պետք է պահը ճիշտ ընտրել, թե երբ ես հանում սահմանափակումը, եւ մենք այդ դիմակների կրման սահմանափակումը հանեցինք այն ժամանակ, երբ որ բոլոր հետազոտությունները եւ այլ երկրներում կիրառված փորձը ցույց են տալիս, որ հիմա ավելի անվտանգ շրջան է»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Կոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ» «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ» Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ» Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ» Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ» Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել Կարապետյան
Ամենադիտված