Հայերեն


Արդյո՞ք Ադրբեջանի ուդիները հայկական եկեղեցուց ինքնավարություն կխնդրեն

Քաղաքականություն

Iarex.ru-ն գրում է, որ Ադրբեջանի ուդի համայնքը հայտարարություն է տարածել, որտեղ ցույց է տալիս իր պահանջատիրությունը Լեռնային Ղարաբաղի եկեղեցական ժառանգության նկատմամբ։ Ըստ AZERTAC-ի` համայնքն իրեն անվանում է «Ալբանիայի առաքելական եկեղեցու իրավահաջորդը», որը «վերացվել է 1836 թվականին, և Հայ Գրիգորյան եկեղեցին փորձել է տիրանալ նրա նյութական և հոգևոր ժառանգությանը, որի արդյունքում Ադրբեջանում և հատկապես Ղարաբաղում գտնվող պատմական ալբանական եկեղեցիների մեծ մասը գրիգորյանացվել է, բացի դա կեղծվել են նաև արխիվային նյութերն ու փաստաթղթերը»։ Պատմական հղումով այդ կոչը քաղաքական բնույթ ունի։ Ուդի համայնքի հայտարարության մեջ ասվում է, որ «պատմական հնարավորություն է ի հայտ եկել վերականգնելու Ալբանական առաքելական եկեղեցու կարգավիճակը»։

«Բնականաբար, ալբանա-ուդի քրիստոնեական համայնքի վերածնունդը և ալբանական հուշարձանների վերականգնումը մեծ նշանակություն ունեն պատմական անարդարության վերացման և հանդուրժողականության մթնոլորտի պահպանման գործում ոչ միայն Ադրբեջանի, այլև ողջ քրիստոնեական աշխարհի համար: Մենք՝ ուդիներս կարծում ենք, որ ազատագրված տարածքներում ալբանական եկեղեցիները, ինչպես նաև Գաբալայի և Օգուզի ալբանական եկեղեցիները բարձր մակարդակով կվերականգնվեն»։ Միաժամանակ համայնքը հայտնել է նաև իր «պատրաստակամությունը համագործակցելու Հայաստանի Գրիգորյան եկեղեցու»։

Նման տեքստի հայտնվելը պատահական չէ: Փետրվարի 3-ին Report կայքը հաղորդել էր, որ Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քարիմովը խոսել է պետական ​​մակարդակով «ալբանական տաճարների» հայերեն մակագրությունները վերացնելու աշխատանքային խմբի ստեղծման մասին, և որ աշխատանքային խմբում ընդգրկելու են «ալբանական պատմությանն ու ճարտարապետությանը տեղյակ» մարդկանց: Բաքուն նախատեսում է այդ գործունեությանը ներգրավել նաև միջազգային փորձագետների։ Իսկ նախարարից հետո ելույթ է ունեցել Կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի պետական ​​կոմիտեի արտաքին կապերի բաժնի ղեկավար Ալի Խազիևը։ APA կայքին տված հարցազրույցում նա երկու թեզ է առաջ քաշել: Առաջինն այն է, որ Ալբանական եկեղեցին հնագույն է և ստեղծվել է ոչ թե այլ եկեղեցիների միջոցով, այլ ուղղակիորեն Հիսուս Քրիստոսի աշակերտների՝ նրա առաքյալների կողմից: Երկրորդ հերթին ներկայումս ալբանա-ուդիական կրոնական համայնքն է ալբանական եկեղեցու իրավահաջորդը, ուստի Բաքուն գտնում է, որ բոլոր ալբանական հուշարձանները պատկանում են այդ կրոնական համայնքին։ Այս հայտարարությունները վկայում են այն մասին, որ Ադրբեջանի իշխանությունները որոշել են արագացնել Ալբանական առաքելական եկեղեցու ստեղծման նախագիծը։

Ադրբեջանը կարող է գնալ Ալբանական ուղղափառ Եկեղեցու հռչակմանը, որին կհետևի Կոստանդնուպոլսի պատրիարքարանին դիմելը այն ճանաչելու և ավտոկեֆալիայի տոմոս շնորհելու խնդրանքով։ Կրակի վրա յուղ է լցրել 2021 թվականի ապրիլին Կովկասի մահմեդականների հոգևոր վարչության ղեկավար Ալլահշուքյուր Փաշազադեի խորհրդավոր այցը Ստամբուլ։ Այնտեղ նա հանդիպել է Կոստանդնուպոլսի պատրիարք Բարդուղիմեոսին և նրան հրավիրել այցելել Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի մզկիթներն ու եկեղեցիները։ Դա աշխարհաքաղաքական սուր ինտրիգ է ստեղծել, որում զգացվում է Թուրքիայի ուրվագծերը։ Սակայն Խազիևի թեզը, թե «ալբանական եկեղեցին հնագույն է և չի հաստատվել այլ եկեղեցիների միջոցով», հուշում է, որ Բաքուն կարող է առանց Կոստանդնուպոլսի պատրիարքարանի ներգրավման այդ ուղղությամբ խաղալ։ Օրինակ՝ հայտարարել Ալբանական առաքելական եկեղեցու վերստեղծման մասին և նրան փոխանցել Բաքվի կողմից վերահսկվող Լեռնային Ղարաբաղի տարածքում գտնվող եկեղեցական ժառանգությունը։ Իհարկե, դա քրիստոնեական աշխարհում նոր եկեղեցուն կդնի վտարանդիի կարգավիճակում և արտաքին քաղաքական լարվածություն կստեղծի։ Մասնավորապես «ալբանական եկեղեցիների» հայերեն գրությունները վերացնելու համար աշխատանքային խմբի ստեղծումը հարուցել է ԱՄՆ-ի Միջազգային կրոնական ազատությունների հանձնաժողովի նախագահ Նադին Մենցիի բողոքին, որը սակայն առայժմ Twitter-ի գրառման մակարդակով է։ Նա գրել է «հայկական առաքելական արձանագրությունները եկեղեցիներից հեռացնելու Ադրբեջանի ծրագրերի առնչությամբ իր խորը մտահոգության մասին»: Բաքվին քննադատել է նաև Հայաստանի ԱԳՆ-ն, սակայն առայժմ մամուլի քարտուղարի մակարդակով։ Այդ հայտարարության մեջ ասվում է, որ «Հայկական պատմամշակութային ժառանգության և կրոնական սրբավայրերի ինքնությունը ոչնչացնելու և խեղաթյուրելու քաղաքականությունը հակասում է հաշտեցման հասնելու մասին Ադրբեջանի հայտարարություններին և լուրջ խոչընդոտներ է ստեղծում տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատման համար»։ Իր վրդովմունքն է հայտնել նաև Հայ առաքելական եկեղեցու մամլո գրասենյակը։

Իսկ ինչպե՞ս կարձագանքի Բաքուն: Նրա կողմից ուժեղ քայլ կարող է լինել Ուդի համայնքի դիմումը Էջմիածնին Ալբանական առաքելական եկեղեցուն ինքնավարություն շնորհելու խնդրանքով, որպեսզի մուտք գործի հայկական եկեղեցիների համայնք որպես պատրիարքարան կամ նույնիսկ կաթողիկոսություն: Դա, իհարկե, կպահանջի Ադրբեջանի իշխանությունների կողմից քաղաքական խիզախություն, որպեսզի 1950-ականների պատմաբան Զիյա Բունիյաթովի ստեղծած այն տեսությունը մերժի, ըստ որի՝ հանրապետության տարածքում գտնվող եկեղեցիներում հայերեն արձանագրությունները ալբանական եկեղեցիների հետագա հավելումներ են։ Նման քայլը հայկական կողմին կստիպի լրջորեն մտածել, քանի որ եթե ուդի համայնքի խնդրանքը մերժվի, ապա Բաքուն կարող է համաշխարհային հանրությանը ցույց տալ, որ հայերն են, որ չեն ցանկանում համագործակցել և «հանուն խաղաղության և մարդասիրության միասին ապրել ազատագրված տարածքներում»։ Իհարկե, եթե ​​Էջմիածինը չկանխի դա և Ղարաբաղում առաջինը չվերականգնի Աղվանի կաթողիկոսությունը որպես Ալբանական եկեղեցու իրավահաջորդ։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

Կոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ» «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ» Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ» Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ» Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ» Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել Կարապետյան
Ամենադիտված