Հայերեն


Սև լճի տարածքից ադրբեջանցիները նահանջե՞լ են . «Հրապարակ»

Հասարակություն

«Հրապարակ»-ը գրում է. Երեկ Սյունիքի մարզի Վերինշեն համայնքի բնակիչներից ահազանգ ստացանք, որ անցած տարվա մայիսի 12-ից Սյունիքի մարզի Սեւ լճի տարածքի որոշակի մաս զավթած ադրբեջանցիները մոտ մեկ շաբաթ է՝ նահանջել են, սակայն ԶՈՒ բանակային կորպուսն այդպես էլ չի բարձրանում եւ տեղակայվում այդ դիրքերում, որոնք ստրատեգիական են, անգամ, կարելի է ասել, հոգեբանական նշանակություն ունեն։ Բնակիչները համայնքապետարանի միջոցով փորձել են տեղի հրամանատարական կազմից պարզաբանումներ ստանալ՝ ինչո՞վ է պայմանավորված, որ հայկական կողմը քայլեր չի ձեռնարկում, բանակը չի փորձում առաջ գնալ եւ դիրքավորվել բավականին շահավետ դիրքերում: Սակայն բանակային կորպուսի հրամանատարությունը ժամանակ է խնդրել՝ կցկտուր տեղեկություն փոխանցելով, թե գուցե ժամանակավոր են նահանջել, սպասենք, տեսնենք` ինչ է լինում, եւ այլն։

Բանն այն է, որ այս շրջանում Սեւ լճի տարածքում եղանակային անբարենպաստ պայմաններ են, գիշերը սաստիկ ցուրտ է լինում, բանակի հրամկազմից փոխանցել են նաեւ, որ ադրբեջանցիները գիշերը հետ են քաշվում, իսկ ցերեկները վերադառնում են։ Սյունիքի հարակից համայնքներում եւ մասնավորապես Վերինշենում վրդովված են, ասում են` բավականին լավ հնարավորություն է ստեղծվել՝ հետ վերադարձնելու մեզնից զավթվածը եւ այն էլ՝ ռազմավարական դիրքեր։ «Մեզ համար անհասկանալի է՝ ինչո՞ւ չեն փորձում մեր դիրքերը վերադարձնել, որոնք ռազմավարական նշանակության դիրքեր են։ Եթե մի զինվոր էլ իրենցից այդտեղ կանգնի, իրենց բայրաքթար պետք չի գա` կոորդինատներ տալու համար։ Այնտեղից ամեն ինչ երեւում է, մեծ բարձունք է, Գորիսի հյուսիսային հատվածն է, այնտեղից մինչեւ հարավ, մինչեւ իրենց դիրքերը՝ Շուռնուխ, Կապանի հարակից դիրքեր, ամբողջը տեսանելի է։ Մեր գյուղից պարզ երեւում է իրենց շարժը»,- պատմեց մեր զրուցակիցը, ում խնդրանքով նրա ինքնությունը չենք բացահայտում։

Մենք կապվեցինք նաեւ Վերինշեն համայնքի ավագանու անդամ, «Առուշանյան դաշինքի» ներկայացուցիչ Նարեկ Օրդյանի հետ, ով մեզ ուղղորդեց ՊՆ-ի կողմը՝ ասելով, որ չի կարող մեր հարցերին պատասխանել։ Մարդկանց վախը բռնել են` լրագրողների հետ զրուցելուց, տարրական տեղեկություններ փոխանցելուց զգուշանում են, որ չմեղադրվեն դավաճանության մեջ: Իսկ պաշտպանության նախարարությունից, որը ստեր տարածելու մեծ վարպետ է դարձել վերջին տարիներին, եւ հերքում են անգամ ամենաստույգ տեղեկությունները, լսելով մեր հարցը` պահանջեցին գրավոր հարցում ուղարկել իրենց, որ օրերով պահեն, ապա մի լղոզված պատասխան ուղարկեն։

Հիշեցնենք, որ ադրբեջանական զորքերը Սեւ լճի տարածք են ներխուժել 44-օրյա պատերազմից մոտ կես տարի անց՝ 2021 թվականի մայիսի 12-ին։ «Սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հակառակորդը հերթական սադրանքն էր իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ, մոտ 3.5 կիլոմետր խորացել Սեւ լճի հարակից, հայկական կողմից անպաշտպան մնացած տարածքում եւ մինչ օրս այնտեղ է։ Այդ ներխուժումից շաբաթներ անց` հունիսի 20-ի նախընտրական քարոզարշավի ժամանակ, Նիկոլ Փաշինյանը վճռեց Սեւ լճի զավթված տարածքի ճակատագիրը՝ հայտարարելով, որ 20-30 տոկոսի համար չէին պատերազմելու։ 

Ավելին՝ այստեղ

Կոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ» «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ» Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ» Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ» Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ» Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել Կարապետյան
Ամենադիտված