Հայերեն


Արցախի իշխանությունները պետք է խաղաղապահների թվի առնվազն եռապատկման հարց բարձրացնեն. «Հայաստանի Հանրապետություն»

Հասարակություն

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Արցախի եւ Ադրբեջանի սահմանին արձանագրված հերթական կրակոցներն ավելորդ անգամ փաստում են, որ իր հողի վրա խաղաղ ապրելու համար արցախցուն անհրաժեշտ են անվտանգության լրացուցիչ երաշխիքներ, ինչը ենթադրում է առաջին հերթին Արցախի պաշտպանության բանակի ուժեղացում, այն ժամանակակից սպառազինությամբ եւ տեխնիկական միջոցներով հագեցում եւ ռուս խաղաղապահ ուժերի կարողությունների մեծացում: Բաքվի վարած ռազմատենչ քաղաքականության պարագայում միայն այս պայմանների առկայությամբ Ադրբեջանի հետ շփման գծի ողջ երկայնքով կապահովվեն արցախցու անվտանգ կյանքի եւ բնականոն կենսագործունեության պայմանները: 44-օրյա պատերազմից հետո Արցախի բնակավայրերի մեծ մասը դարձել է սահմանամերձ, գյուղատնտեսական նշանակության հողամասերի զգալի մասը թշնամու ուղիղ կրակային թիրախում է: Հրադադարի խախտման Ադրբեջանի զինուժի պարբերական գործողությունների պայմաններում, փաստորեն, անհնար է դառնում նաեւ կենսական նշանակության հողատարածքների մշակումը: Այս պայմաններում Արցախի եւ Ադրբեջանի շփման գծում տեղակայված մոտ 2000 ռուս խաղաղապահները եւ 27 դիտակետերն ամենեւին բավարար չեն հրադադարի ռեժիմը վերահսկելու եւ շփման գծի երկայնքով դաշտային կամ ենթակառուցվածքային աշխատանքներ կատարող արցախցիների անվտանգությունն ապահովելու համար: Փետրվարի 15-ին ադրբեջանական զինուժն Արցախի շփման գծում երկու անգամ խախտեց հրադադարի ռեժիմը: Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի հարեւանությամբ ամրակայված ադրբեջանական դիրքից հրազենով հերթական կրակն էր բացվել նույն համայնքի վարչական տարածքում գտնվող վարելահողում տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ կատարող անձանց ուղղությամբ, ինչի հետեւանքով խոցվել է տրակտորը, իսկ քաղաքացիներին հաջողվել է փրկվել ռուս խաղաղապահների միջամտության շնորհիվ միայն: Պետք է արձանագրել, որ նման դեպքերը գրանցվում են այն ժամանակ, երբ գարնանային հողագործական աշխատանքները դեռ չեն էլ սկսվել: Ադրբեջանցիների հեղինակած հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի վերլուծությունը ցույց է տալիս, որ գրեթե բոլոր գյուղատնտեսական աշխատանքներն անհնար կլինի իրականացնել առանց խաղաղապահների ներկայության: Այս դեպքում Արցախի իշխանությունները պետք է խաղաղապահների թվի առնվազն եռապատկման հարց բարձրացնեն: Դա արդեն անհրաժեշտություն է, քանի որ  Ադրբեջանն ակնհայտորեն եւ համառորեն չի ցանկանում պահպանել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները: Մյուս կողմից էլ Բաքվի այդ քայլերն Արցախի բնակչության համար ապրելու անտանելի պայմանների ստեղծման նպատակ են հետապնդում: Ադրբեջանցիների անհեռատես մտածողությամբ՝ իրենք նման ձեւով կարող են ստիպել արցախցուն լքել իր հազարամյակների բնօրրանը: Ընդհակառակը՝ այդ քայլերով ադրբեջանցիներն ավելի են ամրացնում արցախցու վճռականությունը՝ առավել ամուր կանգնելու իր հողի վրա, իսկ հրադադարի խախտման դեպքերի միակ հետեւանքն այն է լինելու, որ Արցախի պաշտպանության բանակը ստիպված պատասխանելու է, ընդ որում՝ ոչ համարժեք միջոցներով: Նախօրեին Արցախի Հանրապետության արեւելյան սահմանագոտում ադրբեջանական զինուժի կրակոցից էլ հրազենային վիրավորում էր ստացել ՊԲ ժամկետային զինծառայողը, ով կայուն ծանր վիճակում է: Հակառակորդը դիմում է նման սադրանքների, այն դեպքում, երբ լավ գիտի, որ պատասխանը հետեւելու է: Բաքվի նման վարքագիծը հակասում է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու մասին ադրբեջանցիների առաջնորդի վերջին հայտարարություններին: Իրավիճակի ողջ անհեթեթությունն այն է, որ հրադադարի ռեժիմի խախտման երկու դեպքն էլ անմիջապես հաջորդեցին Ալիեւի՝ խաղաղություն հաստատելու պատրաստակամության մասին հերթական հայտարարությանը: Մնում է միայն հերթական անգամ տարակուսել, թե որքան հակասական են խաղաղության մասին ալիեւյան պատկերացումները»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։  

Կոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ» «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ» Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ» Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ» Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ» Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել Կարապետյան
Ամենադիտված