Հայերեն


Գուգարաց թեմի առաջնորդը կրկին վիրավորել է Մարուքյանների ընտանիքին

Հասարակություն

Կիրակի օրը պատարագից առաջ և հետո, ըստ պատարագի ներկաների, Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը դարձյալ քննադատել է ԱԺ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում սրբազանը նշեց, որ այլևս չի ուզում խոսել այդ թեմայով. «Այդ թեման համարում եմ փակված և այլևս չեմ ուզում անդրադառնալ»:

Մեր հարցին՝ արդյոք հոգևորականը պե՞տք է զբաղվի քաղաքական հարցերով, սրբազանը արձագանքեց. «Մի՞թե հաշտություն, խաղաղություն ասելը քաղաքականություն է»: Իսկ ինչո՞ւ այս պահին որոշեց խոսել այդ մասին, երբ բավականին թեժ ընտրապայքար է, հետընտրական իրավիճակ Վանաձորում՝ հարցին Սեպուհ սրբազանը պատասխանեց՝ թող դատի տային, եթե ընտրությունների արդյունքները կվիճարկվեին դատարանում, ինքը չէր գնա, չէր օրհնի:

Հետաքրքրվեցինք՝ արդյոք սա իշխանության կողմից նման քարոզ անելու պահա՞նջ էր, սրբազանը նշեց, որ իր ամբողջ 20 տարիներին «սեր և խաղաղություն է քարոզել»:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ կիրակի օրը պատարագին ներկա հավատացյալները պատմել են, որ կրկին անդրադարձ է եղել, ընդ որում՝ վիրավորական արտահայտություններ է արվել իրենց ընտանիքի, քաղաքական ուժի հասցեին:

«Ես ի սկզբանե ասել եմ, որ մեզ համար այս թեման փակված է, և չեմ մեկնաբանել, բայց, փաստորեն, սրբազանը շարունակում է թեման, վիրավորում՝ օգտագործելով եկեղեցու հարթակը: Ժամանակին երբ նա կոչ է արել, կոչ եմ արել իրեն և դրանից հետո չեմ արձագանքել: Այդ թեման ինձ համար փակված է եղել և հիմա էլ փակված է: Վիրավորանքներին էլ չեմ պատասխանել, որովհետև մենք կռիվ չունենք տալու՝ չնայած վիրավորանքն ու հիասթափությունը շատ մեծ են: Մեր գործունեությունը քաղաքական է և ուղղված է քաղաքական գործընթացներին: Մեր միակ թիրախը իշխանությունն է: Ամեն մեթոդ օգտագործվում է Վանաձորում այս պահին կոնսոլիդացված միակ ընդդիմադիր ուժը թուլացնելու և ոչնչացնելու համար»,- ասաց Էդմոն Մարուքյանը:

Նա նշեց, որ իշխանության կողմից պատվեր է իջեցվել, ամեն բան անում են թուլացնելու ԼՀ կուսակցությունը, քանի որ իշխանության համար անակնկալ իրավիճակ է, նրանք ցուգցվանգի մեջ են: «Մեր ձեռնարկած քաղաքական գործընթացի արդյունքում այս պահին ՀՀԿ-ն փոքրամասնություն և ընդդիմություն է Վանաձոր քաղաքում: Օգտվելով առիթից՝ ուզում եմ տեղեկացնել, որ մինչ օրս Վանաձորից ընտրված պատգամավորի, ԼՀ կուսակցության, ավագանու անդամների կամ մեր թիմի դեմ իշխանությունը ատելություն քարոզելով՝ չի կարողանում մեզ թուլացնել, ընդհակառակը՝ ավելի է ուժեղացնում: Իրենց օգտագործած էներգիան հետ է գնում իրենց, և թուլանում են իրենք, ոչ թե մենք»,- հավելեց Էդմոն Մարուքյանը:

Չարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՍտամբուլում մասնակի փլուզված տունը որոշել են քանդել․ մահացածներ կանՄարիաննա Ղահրամանյանի հետ հանդիպմանը ԵԽ պաշտոնյան ողջունել է «Ուժեղ Հայաստան»-ի օրենսդրական նախաձեռնությունըԱլինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչումԴատարանը կալանավորել է պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձանցՏիգրանաշենը, ռազմավարական նշանակության մեր հայրենիքի անբաժան մասն է, այն Հայաստանի Հանրապետությունն էՀայաստանում ադրբեջանցու կողմից իրականացրած հանցագործությունը իշխանությունները ներկայացնում են որպես սովորական հանցագործություն․ Իրինա Յոլյան Երևանում ներկայացվեց EGGER Decorative Collection 26+ նոր հավաքածուն«Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է Հայոց Եկեղեցին, որպեսզի այն կարողանա շարունակել իր պատմական և հոգևոր առաքելությունը. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ Սա էդպես էլ չընկալեց պետության ղեկավար լինելու էությունն ու դերակատարության իմաստը․ Աննա ԿոստանյանՈւսուցիչների ատեստավորման գործընթացները բացասաբար են ազդել կրթության որակի վրա. Ատոմ ՄխիթարյանՌուսաստանի հետ մեր հարաբերությունները պետք է կարողանանք վերաիմաստավորել. Արմեն ՄանվելյանՀայկական ապրանքները եվրոպական շուկայի համար այդքան էլ մրցունակ չեն. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը դատապարտում է հանրային գործիչ Արթուր Դանիելյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումըՓաշինյանի զիջումների շղթան պետք է կտրել․ Տիգրան ԱբրահամյանՊատմություն մարդկանց, նպատակների ու վստահության մասին. 30 տարվա ճանապարհՄենք պահանջում ենք կառավարությունից լուծել զոհված զինծառայողների ընտանիքների խնդիրները և ապահովել նրանց անհրաժեշտ աջակցությունը․ Նարեկ ԿարապետյանՆարեկ Կարապետյանը առաջարկեց զոհվածների մասունքների լրացուցիչ ԴՆԹ անալիզ անել Նարեկ Կարապետյանը եւ պատգամավորները հանդիպում են զոհվածների հարազատների հետ Խորհրդարանական ճեպազրույց. Տիգրան Աբրահամյան, Իրինա Յոլյան C360 ArCa UnionPay քարտ․ 2% քեշբեք Հայաստանում, վճարումներ՝ նաև արտերկրումՅունիբանկը թողարկել է տարեկան 13,2% արժեկտրոնային եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Ucom-ը գնահատում է իր գործունեության բնապահպանական ցուցանիշները Այն մասին, թե ինչու Ադրբեջանը որևէ իրավունք չունի Տիգրանաշենի նկատմամբ, և չի կարող նրա նկատմամբ որևէ օրինական պահանջ ներկայացնել․ Ավետիք ՉալաբյանԹուրքիայի ռազմական ներկայության ընդլայնումը Մերձավոր Արևելքում․ ի՞նչ է սպասվում Հայաստանին․ Արտակ ԶաքարյանԴիվերսանտի չափանիշը՝ դիմադրությո՞ւն, թե՞ կատարած առաքելությունը․ Հրայր ԿամենդատյանԳիտությունը՝ հետին պլանում. խոստումների և իրականության սուր հակասությունը. «Փաստ» Տհաճ թեմաներից «թռնելու» գործելակերպը՝ թեկուզ սադրանքների միջոցով. «Փաստ» «Ադրբեջանում շատ լավ գիտակցում են, որ իրենց համար Փաշինյանից ավելի լավ ղեկավար Հայաստանում երբեք չեն ունենա». «Փաստ» Ձախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ» «Ադրբեջանցի զինծառայողը, որը հանցագործություն է կատարել Հայաստանի տարածքում, պետք է կանգնի հայկական դատարանի առջև». «Փաստ» Մտահոգությունները չեն փարատվում, հակառակը. «Փաստ» Զիջումներ Հայաստանի անվտանգության հաշվին. ինչո՞ւ է իշխանական քարոզչամեքենան արդարացնում ծանր հանցագործությունը. «Փաստ» Ադրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ» Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ Հայաստան
Ամենադիտված