Հայերեն


Բաքուն գնալով ավելի ցինիկորեն է «ալբանացնում» հայկական ժառանգությունը Ղարաբաղում. փորձագետ

Հասարակություն

rossaprimavera.ru–ն գրում է, որ 44-օրյա պատերազմի ավարտից հետո Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային հուշարձանները «ալբանացնելու» Ադրբեջանի գործողություններն էլ ավելի ցինիկ են դարձել: Այդ մասին ասել է Լեռնային Ղարաբաղի մշակույթի նախկին նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը։ Նման կերպ է փորձագետը մեկնաբանել Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովի այն խոսքերը,  որ Բաքուն ստեղծում է «Ալբանիայի պատմությանն ու ճարտարապետությանը տեղյակ փորձագետների» աշխատանքային խումբ , որոնք վերականգնելու են ալբանական կրոնական տաճարները «հայերի կողմից ալբանական կրոնական տաճարների վրայի կեղծ գրությունները վերացնելու միջոցով»։

Հովհաննիսյանը նշել է, որ դեռևս 2020 թվականի դեկտեմբերին Հայաստանի և Արցախի օմբուդսմենները, Արցախի կրթության, մշակույթի, գիտության և սպորտի նախարարությունը դիմել են ՅՈՒՆԵՍԿՕ-ին Ղարաբաղի մշակութային վայրերը պահպանելու հարցով։ «Խնդիրը նոր չէ. դեռ պատերազմից առաջ Ադրբեջանը օգտագործում էր ուդի համայնքը մեր մշակութային ժառանգությունը յուրացնելու համար։ Եթե ​​ավելի հեռուն գնանք, ապա այդ փորձերը սկսվել են դեռ 1920–1930 թվականներին Ադրբեջանական ԽՍՀ-ում։ Ամենաշատ վնասը կրել է մշակույթը Լեռնային Ղարաբաղում. բոլորը սկսել են ալբանական կոչել»,- ընդգծել է Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի իշխանությունները սկսել են ավելի ցինիկ գործել, երբ 1,5 հազարից մինչև 2 հազար տարվա մշակութային ժառանգության օբյեկտները մնացել են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Փորձագետը նշել է նաև հայկական կողմի ճիշտ հակազդեցության կարևորությունը։ Բացի այդ, Հովհաննիսյանը մտահոգություն է հայտնել, որ Բաքուն «տվյալներ» է հավաքում և պատրաստվում է աշխարհին հայկական մշակույթը ներկայացնել որպես ալբանական։ Հայկական կողմից միայն դիմումներ կան միջազգային կազմակերպություններին, որոնցից օգուտ չկա, ընդգծել է նախկին նախարարը։ «Միակ տեսանելի արդյունքը Դադիվանքի պահպանումն է ռուս խաղաղապահների կողմից, մնացածի դեպքում դեռ արդյունք չկա»,- նշել է փորձագետը։

Հիշեցնենք, որ պաշտոնական տվյալներով՝ Լեռնային Ղարաբաղի տարածքում ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ է գտնվում մոտ 2 հազար հուշարձան՝ 13 վանական համալիր, 122 եկեղեցի, 52 բերդ, 523 խաչքար և 4 մատուռ, 12 թանգարան (ընդհանուր առմամբ 20 հազար ցուցանմուշով):

Հիշեցնենք նաև, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բազմիցս է հայտարարել, որ հայերը երբեք չեն ապրել Լեռնային Ղարաբաղում մինչև 19-րդ դարը, և հայկական հուշարձաններն անվանել է Կովկասյան Ալբանիա հնագույն պետության ժառանգությունը, որը գոյություն է ունեցել մինչև 9-րդ դարը։ 2000-ականների կեսերին Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում ավերվել է միջնադարյան հայկական խաչքարերի գերեզմանոցը Ջուղայում, որը մինչ ավերումը ամենամեծ նման օբյեկտն էր և ընդգրկված էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից կազմված մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության հուշարձանների ցանկում։

Ի պատասխան հայկական հուշարձանների ոչնչացման մեղադրանքների Նախիջևանի իշխանությունները հայտարարել են, որ հայերը երբեք չեն ապրել Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքում, ուստի այնտեղ չեն կարող լինել նրանց մշակութային ժառանգության հուշարձաններ։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

Կոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ» «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ» Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ» Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ» Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ» Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել Կարապետյան
Ամենադիտված