Հայերեն


Եթե Ադրբեջանը հանդուրժող է, ապա ինչո՞ւ են հայերը լքել Բաքուն ու Սումգայիթը

Քաղաքականություն

realtribune.ru-ն գրում է, որ անհնար է խոսել հանդուրժողականության և բազմամշակութայնության ավանդույթների մասին 1949 թվականին Խանլարից ասորիների վտարման, ինչպես նաև Սումգայիթում (1988) և Բաքվում (1990) հայերի ջարդերի ֆոնին: Նման հիշեցում է արել պատմաբան Վլադիմիր Ռուժանսկին իր հոդվածում։

2022 թվականի փետրվարի 3-ին STMEGI կայքում հրապարակվել է հոդված խոսուն վերնագրով. «Իլհամ Ալիև. բազմամշակութայնությունը Ադրբեջանի ազգային ավանդույթն է»։ Այդ հրապարակումը նվիրված է եղել Ադրբեջանի պաշտոնական տոնին՝ ադրբեջանցի երիտասարդության օրվան։ Այս իրադարձության պատվին կազմակերպված երիտասարդական համաժողովում բացման խոսքով հանդես է եկել Ադրբեջանի ներկայիս նախագահը։ Ինչպես երևում է հոդվածից, Ադրբեջանը հատկապես հպարտ է իր հանդուրժողականությամբ և բազմամշակութայնությամբ։ Այնուամենայնիվ այստեղ պետք է նշել, որ Ադրբեջանում հանդուրժողականությունն ու բազմամշակութայնությունը յուրովի են հասկանում։ Ֆինանսներ չխնայելով Խոջալուի ողբերգությանը նվիրված տարատեսակ միջոցառումների համար (որի պատասխանատվությունը Բաքվում դնում է հայկական կողմի վրա)` Ադրբեջանը լռում է Սումգայիթի և Բաքվի ջարդերի, ինչպես նաև Ղարաբաղում հայ հանճարների ստեղծած համաշխարհային նշանակության մշակութային ժառանգության ավերածությունների մասին։ Եվ եթե Բաքվում այդքան հանդուրժող և բազմամշակութային են, ապա որտե՞ղ են բաքվահայերը, որոնք բավականին շատ բան են արել այդ երկրի համար: Եվ, ուշադրություն դարձրեք, խոսքը հարյուր հազարավոր մարդկանց մասին է, որոնցից շատերը սերնդեսերունդ են ապրել Բաքվում: Որպես հրեա, ես անմիջապես այդ ամենը կապում եմ եվրոպական երկրներում Հոլոքոստի հետ, երբ նացիստները հայտարարում էին. «Բոլորի համար լավ է լինելու, բացի հրեաներից»։

Ի դեպ, եթե Ադրբեջանն այդքան հանդուրժող և բազմամշակութային երկիր է, ապա ինչո՞ւ 1990-ականների սկզբին հրեաները զանգվածաբար արտագաղթեցին այնտեղից։ Ինչ վերաբերում է Բաքվի քարոզիչների հերթական հայտարարություններին հայերի այլատյացության և հակասեմականության մասին, ապա այդ հայտարարությունները անհիմն են և իրականության հետ կապ չունեն։ Հայերը բազմիցս են օգնության ձեռք մեկնել այլ ժողովուրդներին՝ եզդիներին, հույներին, ասորիներին, ռուսներին և այդ թվում հրեաներին: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Հայաստանը հյուրընկալել էր պաշարված Լենինգրադի երեխաներին։ Հոլոքոստի ժամանակ իրենց սիրելիներին կորցրած հրեաները նույնպես ապաստան են գտել Հայաստանում։

Հայաստանում երբեք հրեական ջարդեր կամ նույնիսկ հրեաների հալածանքներ չեն եղել ո՛չ Ռուսական կայսրության, ո՛չ էլ խորհրդային իշխանության տարիներին։ Ավելին, այնտեղ, չնայած տնտեսական դժվարություններին, հրեաները ցարիզմի օրերին ավելի ազատ են շնչել, քան այլ վայրերում: Այս մասին են վկայում արխիվային փաստաթղթերը, որոնք ներառված են «Նոյյան երկրի հրեաները» գրքում, որը հրատարակվել է Հայաստանի հրեական համայնքի կողմից 2020 թվականին: Գիրքը լույս է տեսել երեք լեզուներով՝ ռուսերեն, անգլերեն և հայերեն։ Եվ մինչ որևէ բան պնդելը, լավ կլիներ, որ ադրբեջանցի քաղաքական գործիչներն ու քարոզիչները գոնե այդ գրքի փաստաթղթերին ծանոթանան։ Ինչ վերաբերում է Հայաստանի հրեական համայնքին որպես ամբողջություն, ապա նրա պատմությունը, անշուշտ, ոչ պակաս հարուստ է, քան Ադրբեջանի Կրասնայա Սլոբոդայի պատմությունը (մինչ 1990-ականների սկզբին լեռնային հրեա մեծահարուստների հայտնվելը, Կրասնայա Սլոբոդան, ընդհանուր առմամբ, անգամ ադրբեջանական ստանդարտներով խուլ տեղ էր):

Բայց, կրկնում եմ, լավ կլինի, որ Բաքվում հայերին այլատյացության և հակասեմիտիզմի մեջ մեղադրողները ծանոթանան փաստաթղթերին, որպեսզի անհեթեթություններ չխոսեն։ Ինչ վերաբերում է «կեղծ հրեական համայնքին», ապա Հայաստանում նման երեք համայնք կա, և բոլորն էլ իրական են։ Այդ մասին Ադրբեջանի նախագահին կարող էին տեղեկացնել նրա օգնականները, որպեսզի նա չխայտառակվի սխալ խոսելով։ Օրինակ Հայաստանի կրոնական հրեական համայնքը գլխավորում է ՀՀ գլխավոր ռաբբի Գերշոն Մեիր Բուրշտեյնը, ում համար ռուսերենի և իդիշի հետ մեկտեղ հայերենը մայրենի լեզու է։

Վերադառնալով Ադրբեջանի ղեկավարի ելույթին` ուզում եմ հատուկ նշել հետևյալ հատվածը. «Ադրբեջանցիների հետ Հայաստան կոչվող տարածքում այլ ժողովուրդներ են ապրել, որոնք աստիճանաբար վտարվել են այնտեղից»։ ՄԳԻՄՕ-ի շրջանավարտն ու առավել ևս պատմական գիտությունների թեկնածուն պետք է իմանա, որ առաջին հերթին Հայաստանը պարզապես տարածք չէ։ Հայաստանը հնագույն, յուրահատուկ մշակույթ և հարուստ պատմություն է։ Երկրորդ հերթին, երբ առաջ է մղվում «այլ ժողովուրդների աստիճանական վտարման» մեղադրանքը, ապա այդ պնդումը պետք է ապացուցվի։ Վերջապես, երրորդը, տագնապալի է հենց «Հայաստան կոչվող տարածք» արտահայտությունը։ Անմիջապես հարց է ծագում. ուրեմն ինչի՞ է պատրաստվում Ադրբեջանը՝ Հայաստանի հետ հաշտությա՞նը, թե՞ նրա կործանմանը։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախագահի այն հայտարարություններին, թե «դարեր շարունակ այստեղ (Ադրբեջանում) տարբեր ժողովուրդներ ապրել են եղբայրության և բարեկամության մեջ», և «այդ ավանդույթը պահպանվել է այսօր», ես  ուզում եմ հարցնել, թե այս դեպքում որտե՞ղ են դարեր շարունակ այդտեղ ապրած ասորիներն և հայերը։

Եզրափակելով կցանկանայի նշել հետևյալը: Պատմությունը կարելի է վերաշարադրել այնքան, որքան ցանկանում եք: Բայց հարցերը մնում են, և անհնար է խոսել Բաքվի հանդուրժողականության և բազմամշակութայնության ավանդույթների մասին: Եվ հետո. նման սադրիչ նյութերը պատիվ չեն բերում ո՛չ STMEGI-ին, ո՛չ էլ նրանց, ովքեր ներկայացրել են այդ հրապարակումը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

Կոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ» «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ» Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ» Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ» Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ» Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել Կարապետյան
Ամենադիտված