Հայերեն


Իրանը նոր աշխարհաքաղաքականություն է նախապատրաստում Անդրկովկասում

Աշխարհ

Regnum.ru-ն գրում է, որ Իրանի փոխարտգործնախարար Մեհդի Սաֆարին, ով զբաղվում է տնտեսական հարցերով, ասել է, որ ապրիլ-մայիսին Սոֆիայում նախատեսվում է անցկացնել «Պարսից ծոց-Սև ծով միջանցքի համաձայնագրի շուրջ բանակցությունների վեցերորդ փուլը»։ Ճիշտ է, դեռ փաստ չէ, որ դրանք կավարտվեն վերջնական համաձայնագրի ստորագրմամբ, բայց հիշեցնենք, որ Թեհրանի հետ մեկտեղ այդ գործընթացին մասնակցում են Ադրբեջանը, Հայաստանը, Վրաստանը, Բուլղարիան և Հունաստանը։
Անցած տարեվերջին, Բաքվի և Թբիլիսիի հետ համագործակցելով, Իրանից Սև ծով բեռներ տեղափոխելու փորձնական ծրագիր է իրականացվել։ Տարանցիկ երթուղու շրջանակում արդեն չորս ամիս է, ինչ իրանական ապրանքների փորձնական բեռներ են ուղարկվում ադրբեջանական Աստարայից դեպի Սև ծովի վրացական նավահանգիստներ։ Այնտեղից բեռնանավերով բեռները անցնում են Սև ծովով և շարժվում դեպի բուլղարական նավահանգիստներ (Բուրգաս և Վառնա), որից հետո էլ ցամաքային ճանապարհով դեպի Հունաստան, իսկ այնտեղից Եվրամիության այլ երկրներ: Այդ կապակցությամբ Իրանը մտադիր է երկրի հարավում գտնվող Օմանի ծովի և Պարսից ծոցի իր նավահանգիստները  միացնել Կասպից ծովում գտնվող նավահանգիստների հետ երկաթուղային ցանցով։ Այսպիսով, միջանցքը կմիացնի չորս առանցքային ծովային ավազանները՝  Պարսից ծոց և Օմանի ծով (Իրան), Կասպից ծով (Իրան և Ադրբեջան),  Սև ծով (Վրաստան և Բուլղարիա), Միջերկրական ծով (Հունաստան): Կարևոր է նաև նշել, որ Իրանի տարածքով են անցնում Պարսից ծոց-Սև ծով տարանցիկ միջանցքը, Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքը և Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ»-ը: Բացի դա իրանցի փորձագետներն առաջարկում են այս բոլոր դեպքերում համագործակցել ԵԱՏՄ-ի հետ։

Թեհրանն ունի իր սեփական պատճառները Պարսից ծոցի և Սև ծովի միջև տրանսպորտային և տարանցիկ միջանցքի ստեղծումը խթանելու համար: Դա դեպի Եվրոպա տարանցման Թուրքիայից կախվածությունը նվազեցնելու համար է: Այն, ինչը ևս ստիպում է Թեհրանին այլընտրանքներ փնտրել այսպես կոչված «Միջին միջանցքն» է, որը քարոզում է Անկարան։ Հնարավոր է, որ Պարսից ծոց-Սև ծով միջանցքը սկսի աշխատել Զանգեզուրի միջանցքից առաջ, որը Հայաստանի տարածքով Ադրբեջանը պետք է կապի Նախիջևանի և Թուրքիայի հետ։ Ուստի Պարսից ծոց-Սև ծով միջանցք ստեղծելու Իրանի ցանկությունը կապված է Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո Անդրկովկասում տեղի ունեցած աշխարհաքաղաքական փոփոխությունների հետ։ Նշենք նաև, որ Նախիջևան-Երևան երկաթուղային երթուղին կարող է փոխարինել ներկայումս օգտագործվող Երևանից դեպի Իրանի սահմանին գտնվող Մեղրի քաղաք թանկարժեք և բարդ երթուղուն։ Այդ տարանցիկ կապի ապահովումը կարևոր քայլ կլինի Պարսից ծոց-Սև ծով միջանցքի լիարժեք իրականացման ուղղությամբ։

Իրանի ավտոմոբիլային ճանապարհների և տրանսպորտային կազմակերպության Միջազգային տարանցման և տրանսպորտի վարչության գլխավոր տնօրեն Ջավադ Հեդայաթիի խոսքով, նախատեսվում է քսան տարվա ընթացքում հասնել տարեկան 50 միլիոն տոննա բեռնափոխադրման։ Եթե դա տեղի ունենա, ապա, թուրք փորձագետ Էնգին Օզերի կարծիքով, «ժամանակն է խոսել Անդրկովկասում որակական աշխարհաքաղաքական փոփոխությունների մասին»։ Իրանը կկապվի Ռուսաստանի հետ, Հայաստանը կկարողանա ավելի ակտիվ առևտուր անել հարևան երկրների, այդ թվում Թուրքիայի, Ռուսաստանի և Ադրբեջանի հետ։ Ստեղծվող տարածաշրջանային ձևաչափում միակ խնդիրը կարող է լինել Վրաստանը, որն, ի դեպ, դեռ չի մասնակցում 3+3 հարթակին (Ռուսաստան, Թուրքիա, Իրան, Ադրբեջան, Հայաստան, Վրաստան): Սակայն Թբիլիսին դեմ չէ մասնակցել Պարսից ծոց-Սև ծով միջանցքի ծրագրին։ Իր հերթին Իրանը դիտարկում է Ռուսաստանի տարածքով Հյուսիս-Հարավ միջանցքով ոչ միայն դեպի Սև ծով, այլ նաև Բալթիկ ծով մուտք գործելու գաղափարը։ Սակայն իրադարձությունների այդ ընթացքը կարող է ձեռք չտալ Արևմուտքին, որը մտադիր է շարունակել այսպես կոչված զսպող ազդեցությունը Թեհրանի վրա։ Հնարավոր է, որ այդ գործում հենց Վրաստանը օգտագործվի որպես տրոյական ձի: Վաշինգտոնը Պարսից ծոց-Սև ծով տարանցիկ միջանցքի հետ կապված կարող է օգտագործել փորձված մարտավարությունը. նախ իրանցիներին և չինացիներին հնարավորություն կընձեռնի ներդրումներ կատարել այդ ենթակառուցվածքային նախագծում (ինչպես Գազպրոմը Հյուսիսային հոսք 2-ի դեպքում), այնուհետև խնդիրներ կստեղծի՝ ստիպելով անընդհատ դրանց լուծումները փնտրել և կավելացնի ներդրողների ծախսերը: Մինչդեռ Պարսից ծոց-Սև ծով միջանցքը ավելի քան երկու անգամ ավելի կարճ է, քան Սուեզի ջրանցքով անցնող երթուղին, իսկ բեռնարկղների առաքումով նաև շատ ավելի էժան է։ Ռուսաստանի մասնակցությամբ «Հյուսիս-Հարավ» նախագիծը չափազանց դանդաղ է իրականացվում, և հետևաբար Թեհրանը կարող է ներգրավել նաև Հնդկաստանին, Օմանին և ապագայում նույնիսկ Իրաքին ու Սիրիային։ Վերջին շրջանում Թեհրանը աշխարհաքաղաքական հաջող քայլեր է անում։ ՇՕՍ-ին անդամակցելու նախաձեռնությունը և ԵԱՏՄ-ին միանալու հեռանկարն իրականացնում է Եվրասիական տնտեսական միության մաս դառնալու Իրանի վաղեմի երազանքը։ Պարսից ծոց-Սև ծով միջանցքի նախագծի հաջող իրականացումից հետո Իրանը, անշուշտ, կդառնա աշխարհաքաղաքական խոշոր խաղացող Մերձավոր Արևելքի քարտեզի վրա։

Եվ դա ոչ միայն նրա, այլ նաև Թեհրանի գործընկերների՝ Ռուսաստանի ու Չինաստանի համար է ձեռնտու: Այսպիսով, եթե Իրանը հաջողի, դա լուրջ հարված կլինի ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Թուրքիայի աշխարհաքաղաքական հավակնություններին։ Ինչ վերաբերում է Ռուսաստանի կարևորությանը Սև ծովում, որպես հիմնական լոգիստիկ հանգույցի, ապա այն չի նվազի, այլ հակառակը՝ ռուսական նավահանգիստներում կավելանա բեռնահոսքը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

Մեկ տարում մի ամբողջ գյուղի բնակչության չափ մարդ տուն չի հասել. Տիգրան Դումիկյան «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանդես կգա ասուլիսով«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի հայտարարությունը՝ 44-օրյա պատերազմի վեցերորդ տարելիցի առիթովԵկեղեցին անջատ է պետությունից, և պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին. Մենուա ՍողոմոնյանՆույն մարդիկ շարունակում են ցինիկաբար իշխել մեր երկրում, արդեն Հայաստանը պատրաստելով մաս-մաս հանձնելու իրենց օտար տերերին․ Ավետիք ՉալաբյանՀայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր ինքնության հիմնասյուներից մեկն է․ Փաշինյանի պայքարը դրա դեմ բխում է Ադրբեջանի շահերիցԱլիևը կանգ չի առնելու, քանի դեռ Հայաստանում այս իշխանություններն են. տեսանյութԱնկախությունն առաջին հերթին սեփական երկրի ճակատագիրը սեփական կամքով որոշելու կարողությունն է. Մհեր Ավետիսյան Ձեր արարքը գնահատվելու է՝ անուն առ անուն, այլ ոչ թե ձեր հիշատակի օրը Հանրային ալիքով համերգ են դնելու ու պարեն. Նարեկ Կարապետյան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութ
Ամենադիտված