Հայերեն


Պատմության այս օրը (փետրվարի 3)

Հասարակություն

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Վիետնամ՝ Վիետնամի կոմունիստական կուսակցության հիմնադրման օր, Մոզամբիկ՝ Հերոսների օր, ԱՄՆ՝ Գազարի տորթի ազգային օր և Չորս կապելլաների օր, Թաիլանդ՝ Վետերանների օր, Ճապոնիա՝ Սէցուբուն:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1897 –ծնվել է թերապևտ, արյունաբան Անդրեյ Բաղդասարովը։

1907 –ծնվել է հայ խորհրդային ռեժիսոր և դերասան Հրանտ Մանվելյանը։

1911– ծնվել է արձակագիր, մշակույթի վաստակավոր գործիչ Գարեգին Սևունցը:

1916- Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ռուսական զորքերը գեներալ Յուդենիչի հրամանատարությամբ գրավել են Էրզրումը:

1922- ՀԽՍՀ խորհուրդների առաջին համագումարը հաստատել է Խորհրդային Հայաստանի առաջին սահմանադրությունը:

1933 – վախճանվել է ձեռագրագետ, բանասեր, լեզվաբան, հայագետ, Մխիթարյան վարդապետ Հակովբոս Տաշյանը:

1965 –ծնվել է քաղաքական, հեղափոխական գործիչ Շանթ Հարությունյանը՝  ԱՄԿ հիմնադիր Շահեն Հարությունյանի որդին:

1983 –ծնվել է բանաստեղծ Կարեն Անտաշյանը։

1983 –ծնվել է շախմատիստ, գրոյսմաստեր Գաբրիել Սարգսյանը։

1993-հրաժարական է ներկայացրել Հայաստանի վարչապետ Խոսրով Հարությունյանը, հետագայում նրան փոխարինել է Հրանտ Բագրատյանը:

1998- «հայտնի ուժերի» ճնշման տակ հրաժարական է ներկայացրել Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը և ժողովրդին սպառնացել, որ իշխանության է գալիս «պատերազմի կուսակցությունը»:

2006- անհայտ անձինք Կոմիտասի փողոցում հարձակում են գործել ինկասատորական մեքենայի վրա: Գլխին արձակված կրակոցից սպանվել է մեքենայի վարորդը, ինչից հետո հանցագործները առևանգել են ինկասատորական մեքենան:

2009- երեկոյան Երևանում իր տան մուտքի մոտ դիմահար կրակոցներով սպանվել է Հայաստանի փոխոստիկանապետ, գնդապետ Գևորգ Մհերյանը: 

2011- Արցախում բացվել է ազգային պատկերասրահը:

2021-Մայրաքաղաքում երկարատև պասիվությունից հետո «Հայրենիքի փրկության շարժումը» կրկին ակտիվացել է. շարժման կոչով Ազգային ժողովի շենքի մոտ են հավաքվել քաղաքացիներ, որոնք պահանջել են կառավարության ու վարչապետի հրաժարականը:

-Հարավային Ավստրալիան ճանաչել է Արցախի ինքնորոշման իրավունքը և դատապարտել Ադրբեջանին ու Թուրքիային բնիկ հայերի հայրենիք ներխուժելու համար:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1014 —Դանիայի թագավոր է դարձել Հարալդ Սվենսոնը:

1377 —Ութ սրբերի պատերազմի ժամանակ Ռոբերտ Ժնևսկու բանակը գրավել է Չեզենա քաղաքը և սպանել ավելի քան 4 հազար մարդ:

1468 – վախճանվել է գերմանացի դարբին և ոսկերիչ, տպագրության գյուտի հեղինակ Յոհան Գուտենբերգը:

1488 – Բարդուղիմեոս Դիաշի նավերը հասել են Աֆրիկայի ափերը Բարեհուսո հրվանդանի մոտ:

1509 – Դիու քաղաքի մոտ տեղի ունեցած ճակատամարտում Պորտուգալիան հաղթանակ է տարել մամլուքական կայսրության նկատմամբ: Հնդկաստանը դարձել է Պորտուգալիայի գաղութ:

1637 —Նիդերլանդներում տեղի է ունեցել Կակաչամանիան. կակաչների սոխուկների առաջարկը գերազանցել է պահանջարկին, սկսվել է բորսային խառնաշփոթ, մեկ գիշերվա ընթացքում հազարավոր հոլանդացիներ են սնանկացել:

1809 –ծնվել է գերմանացի կոմպոզիտոր և դիրիժոր Ֆելիքս Մենդելսոնը։

1826 —դեկաբրիստների ապստամբությանը աջակցելու մեղադրանքով ձերբակալվել է Ալեքսանդր Գրիբոեդովը:

1830 —Եվրոպայի երեք «խոշոր պետությունները»՝ Ռուսաստանը, Ֆրանսիան և Անգլիան ստորագրել են Լոնդոնյան արձանագրությունը, որով իսկ ճանաչել են Հունաստանի անկախությունը Օսմանյան կայսրությունից:

1870 —ուժի մեջ է մտել ԱՄՆ-ի սահմանադրության 15-րդ լրացումը, որը ուղղակի արգելում է ընտրական իրավունքի սահմանափակում ըստ ռասայի, մաշկի գույնի և նախկինում ստրուկ լինելու կարգավիճակի:

1887 –վախճանվել է ավստրիացի բանաստեղծ Գեորգ Թրակլը:

1898 –ծնվել է ֆինն ճարտարապետ, դիզայներ Ալվար Աալտոն:

1920 —ԽՍՀՄ-ում ստեղծվել է Արժույթների Պետական Պահեստը (ԳոԽրան):

1930 —Հոնկոնգում Հո Շի Մինի և չինաստանցի այլ էմիգրանտների կողմից ստեղծվել է Վիետնամի Կոմունիստական կուսակցությունը:

1945-Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ավարտվել է խորհրդային բանակի Վիսլա-Օդերյան հարձակողական օպերացիան:

1961 —Անգոլայում Բայշա-դե-Կասանջե պրովինցիայում գյուղացիական ապստամբությամբ սկսվել է Անգոլայի անկախությական համար մղված պատերազմը Պորտուգալիայի դեմ:

 1966 —Լուսին-9 ավտոմատ կայանը իջել է Լուսնի Բուրի օվկիանոսի շրջանում և ուղարկել լուսնի մակերևույթի առաջին լուսանկարը:

1972 - տեղի ունեցել 11-րդ Ձմեռային Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը (Սապորո, Ճապոնիա)։

1977 – ծնվել է ռեգգետոն ոճում կատարող լատինոամերիկյան երգիչ Դեդի Յանկին:

2014 —Մոսկվայի թիվ 263 դպրոցում տեղի է ունեցել հրաձգություն, 10-րդ դասարանցին սպանել է իր ուսուցչին և երկու ոստիկանի: Սա առաջին նման դեպքն է եղել Ռուսաստանի դպրոցներում:

2005-վախճանվել է Վրաստանի վարչապետ Զուրաբ Ժվանիան:

2019 —վախճանվել է ռուս ռեփ-կատարող Դեցլը (Կիրիլ Տոլմացկին):

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

Թշնամու դավադիր կրակոցը խլեց Լեոնիդ Ազգալդյանի կյանքը, բայց ոչ նրա գաղափարը․ Համահայկական ճակատՀորոսկոպ. ձեր նշանի տեսողական գեղագիտությունը Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 17 վագոն դիզելային վառելիք Կոտայքի մարզում «Volkswagen ID. UNYX»-ը բшխվել է կայանված «Lada Priora»-ին և «Mercedes»-ին. վերջինը առաջ է ընթացել և բшխվել «Renault»-ին«Ռեալը» հետաքրքրված է Մարոկկոյի ազգային հավաքականի կիսապաշտպան Այուբ Բուադիի ծառայություններովԻրանը փակում է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Իսրայելի կողմից Լիբանանի դեմ շարունակվող ագրեuիայի․ Իրանի ԶՈւ կենտրոնական շտաբMeta ընկերությունը պայմանագիր է կնքել տիեզերքից «գիշերային» արևային էներգիա ստանալու համար արհեստական ​​բանականության տվյալների կենտրոնների համարՄյունխենում բեռնատար գնացքի երկու վագոն է կախվել կամրջից և ընկել փողոցի վրա. 1 մարդ է զոհվելԽուսափե՛ք արևի ճառաջայթներից 11:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում․ ՀՎԿ ազգային կենտրոնԱյսօր ես խոսելու եմ մի ճշմարտության մասին, որը տարիներ շարունակ փորձել են լռեցնել, ծաղրել կամ քողարկել գեղեցիկ, բայց փուչ լիբերալ լոզունգների տակ․ Հրայր ԿամենադատյանԼոս Անջելեսում բացվել է աշխարհի առաջին արհեստական ​​ինտելեկտի արվեստի թանգարանըԿրասնոդարում երկու երիտասարդ մաչետեներով ու դանակներով հարձակվել են առևտրի կենտրոնի այցելուների վրա. կա զոհ և տուժածներ«Միշտ մտածել եմ՝ ինքդ քեզ հավատարիմ մնալը համարձակությո՞ւն է, թե՞ շքեղություն». Շուշաննա ԹովմասյանՌոնալդինյոն վերսկսում է կարիերան. բրազիլացին համաձայնության է եկել իտալական ակումբի հետՊրեմիերա․ Արամե - «Ու թե մի օր» Այսօր աշխարհն ապրում է կլիմայի գլոբալ փոփոխություններ, և մենք նույնպես այդ փոփոխությունները և անոմալիաները տեսնում ենք․ Նիկոլ ՓաշինյանԽորթ մոր կողմից 1 տարեկան երեխային uպանելnւ դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՈսկեվանում կարկուտ է տեղում. ՏԵՍԱՆՅՈՒԹԵրևանի Սիսվան փողոցում հնչել են կրшկոցներԹրամփը հայտարարել է Թուրքիա և Չինաստան այցելելու ծրագրերի մասին Անչելոտին մեկնաբանել է Ռաֆինյայի վնասվածքը Խնդիրը Սահմանադրությունը փոխելու հնարավորություն ունենալու մեջ է․ Հրայր Կամենդատյան«Իսկական ընկերը նա է, ով մնում է նույնիսկ այն ժամանակ, երբ շահի կշեռքը դատարկ է»․ Սուսաննա Պետրոսյան Պայքարը շարունակելու համար պետք է մաքսիմալ գործիքակազմ, մանդատները պայքարի գործիքակազմ է․ Քոչարյան Սատարելով կեղծված ընտրություններին՝ ԵՄ-ն դավաճանում է սեփական արժեքներին՝ հանուն ՌԴ-ի հանդեպ կուրացնող ատելության. Ռոբերտ Ամստերդամ 25-ամյա վարորդը «Nissan» մակնիշի ավտոմեքենայով Աճառյան փողոցում ինքնավթարի է ենթարկվել Նախընտրական շրջանի խախտումներն ու ճնշումները աննախադեպ էին Հայաստանի համար․ Արմեն ՄանվելյանՈսկու գինն աճել է 1.27%-ով Կան քաղաքական ուժեր, որոնք համարում են՝ Ռուսաստանի հետ պետք է ունենալ լավ հարաբերություններ. Ռոբերտ Քոչարյան Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր Մենք ունենք անպատասխանատու իշխանություն և պատասխանատու ընդդիմություն. Քոչարյան Սկանդալ ՀԷՑ-ում. քաղաքական հայացքների համար ընկերության ՔՊ-ական ղեկավարությունը 3 աշխատակիցներին ստիպում է աշխատանքից ազատման դիմում գրել Այս ընտրություններն ազատ չէին․ ընտրությունների իմիտացիա էր․ Մենուա ՍողոմոնյանԵնթարկվելով իշխանության կամքին՝ ԿԸՀ-ն հրաժարվեց իր առաքելությունից․ Աննա ԿոստանյանՀասարակության մեծամասնությունն այլևս վստահություն չունի ընտրությունների նկատմամբ․ Ավետիք ՉալաբյանԼՀԿ-ին տրված, բայց չարձանագրված 207 քվե վերականգնվել է. Էդմոն Մարուքյան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը CaseKey-ի հետ գործակցում է արդեն երկու տարի. պարզ բանախոսությունից ընկերությունը հասել է Ոսկե գործընկերոջ կարգավիճակիՄոնղոլիայում շահագործման կհանձնվեն արևային էլեկտրակայաններ Մենք կոչ ենք անում տնտեսվարողներին ցուցաբերել բարձր սոցիալական պատասխանատվություն, իսկ պատկան մարմիններին՝ խստացնել վերահսկողությունը. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե ընտրախախտումների ինչ խայտառակ ծավալ է տեղի ունեցել այս ընտրությունների ընթացքում. Ավետիք ՉալաբյանԹեհրանը, մեղմ ասած, չի պարտվել այս պшտերազմում Վաշինգտոնին․ Մեդվեդև Տարադրամի փոխարժեքները հունիսի 20-ին Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները Ծանրագույն խնդիրներ. բյուջեի պակասուրդից մինչև պարտքային բեռ. «Փաստ» «Արդարանալու խնդիր ունի, թե ինչու չի կարողացել հավաքել 50 տոկոսից ավելի ձայն». «Փաստ» Ի՞նչ օրենք, ի՞նչ կարգավորումներ, ո՞ւմ են դրանք պետք. «Փաստ» Կեղծ երկընտրանք. երբ դեպի Եվրոպա ճանապարհն անցնում է... Թուրքիայով. «Փաստ» Ժողովրդի վրա «կայֆավատ լինելու» և ամեն ինչ ժողովրդի «գրպանը գցելու»... նուրբ արվեստը. «Փաստ» Բրյուսովի համալսարանի «ֆոկուսը». անվճար տեղերի հայտարարությունը՝ վերջին պահին. «Փաստ» Զիջումների միակողմանի օրակարգը և պաշտոնական Երևանի լռության քաղաքականությունը. «Փաստ»
Ամենադիտված