Հայերեն


Ինչի՞ն է նախապատրաստում Բաքուն Կոստանդնուպոլիսի պատրիարքարանին

Աշխարհ

regnum.ru-ն գրում է, որ ռուս ուղղափառությունը նորից սկսել է ֆիզիկապես ներկա լինել ղարաբաղյան հողում։ Այս տարվա հունվարին Քրիստոսի Սուրբ Ծննդյանը ուղղափառ եկեղեցու մոտ ռուսական խաղաղապահ զորախումբը մասնակցել է Աստվածահայտնության լողին։ Այդ եկեղեցին վերջերս՝ 2021 թվականի նոյեմբերին է հանդիսավոր կերպով բացվել Ստեփանակերտի մերձակայքում գտնվող ռուսական ռազմական ճամբարի տարածքում և հանրապետության առաջին ուղղափառ եկեղեցին է։

«Ցավոք, Ղարաբաղում ռուսական եկեղեցիներ չկան։ Խորհրդային տարիներին բոլորը ավերվել են բոլշևիկների կողմից, և այդ պատճառով այս ռուսական ուղղափառ եկեղեցին սուրբ, պատմական նշանակություն է ձեռք բերում»,- ասել է Լեռնային Ղարաբաղի ռուսական համայնքի նախագահ Ալեքսանդր Բորդովը բացման արարողության ժամանակ։

Թերևս «ռուսական եկեղեցին» Լեռնային Ղարաբաղում կարող էր բացվել շատ ավելի վաղ։ 2010 թվականին Ստեփանակերտում տեղի էր ունեցել Սուրբ աստվածամոր ուղղափառ եկեղեցու օծումը։ Հատկանշական է, որ ապագա տաճարի օծման արարողությունը կատարել էր Մոսկվայի պատրիարքարանը։ Բայց հետո շինարարությունը սառեցվել էր, և ոչ այն պատճառով, որ Ստեփանակերտի դիրքորոշումն էր փոխվել։ Ընդդիմացել էր Բաքվի և Ադրբեջանի թեմը։ Իսկ ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից հետո, երբ ռուս խաղաղապահները մտել են Լեռնային Ղարաբաղ, ոչինչ չի խանգարել նրանց եկեղեցի կառուցել։ Բաքուն այդ իրավիճակում գուցե թե որոշել է հակասության մեջ չմտնել ՌԴ ՊՆ-ի հետ։ Բացի այդ, ինչպես գրել է ադրբեջանական Calider. az-ը «ռուսական եկեղեցին» այն տարածքում է, որը «ժամանակավորապես է գտնվում խաղաղապահների վերահսկողության տակ»։ «Ժամանակավոր» բառը հուշում է, որ խաղաղապահների հեռանալուց հետո տաճարը կամ կդատարկվի, կամ էլ նրա հետ ընդհանրապես «ինչ որ բան» կպատահի։ Սակայն, ըստ տեղական աղբյուրների, հիմա «ռուսական եկեղեցին» պահանջված է անգամ հենց ղարաբաղցիների շրջանում, ովքեր նույնիսկ իրենց երեխաներին այնտեղ մկրտում են։ Եթե ​​Լեռնային Ղարաբաղը ձեռք բերի այնպիսի կարգավիճակ, որը ենթադրում է զգալի ինքնավարություն կամ անկախություն, ապա ռուս ուղղափառությանը կարող է լրջորեն և երկար ժամանակ հաստատել այդ տարածաշրջանում այնպես ինչպես արդեն եղել էր 19-րդ դարում այն ​​բանից հետո, երբ 1804-1813 թվականների ռուս-պարսկական պատերազմի արդյունքում ռուսները մտել են Ղարաբաղ։ Շուշիի Գումլուխ թաղամասում 1830-ականներին ռուս զինվորականների միջոցներով կառուցվել էր Սուրբ Գեորգի ուղղափառ եկեղեցին։ Իսկ 1868 թվականին կայսր Ալեքսանդր 2-րդը ներկա էր գտնվել Տիրոջ Պայծառակերպության եկեղեցու օծմանը։ Սակայն խորհրդային տարիներին այդ բոլոր ուղղափառ եկեղեցիները ավերվել են։ Հիմա դրանք դարձել են շահարկման առարկա, քանի որ Բաքուն արշավ է սկսել Ստեփանակերտին` մեղադրելով «ռուսական եկեղեցիները յուրացնելու» կամ դրանք «ավերելու» մեջ։ Դա արվում է Ռուսաստանի աչքում ղարաբաղահայությանը վարկաբեկելու, ինչպես նաև Ղարաբաղում ռուս ուղղափառության վերածննդի դեպքում տեղական եկեղեցական կառույցները Բաքվի և Ադրբեջանի թեմի վերահսկողության տակ դնելու համար, որոնք սերտ կապեր ունեն Ադրբեջանի իշխանությունների հետ: 

Մոսկվայի պատրիարքարանը Ղարաբաղի հարցում դադար է վերցրել, և դա, ըստ ամենայնի, հետ է պահում Բաքվին այլընտրանքային սցենարներ իրականացնելուց։ Ադրբեջանը կարող է գնալ Ալբանական (Ուդի) ուղղափառ եկեղեցու հռչակմանը, որին կհետևի Կոստանդնուպոլիսի պատրիարքարանի կողմից դրա ճանաչմանը և ինքնավարության թոմոսի շնորհմանը։ Կրակի վրա յուղ է լցրել 2021 թվականի ապրիլին Կովկասի մահմեդականների հոգևոր վարչության ղեկավար Փաշազադեի խորհրդավոր այցը Ստամբուլ։ Այնտեղ նա հանդիպել է Կոստանդնուպոլիսի պատրիարք Բարդուղիմեոսին և նրան հրավիրել այցելել Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի մզկիթներն ու եկեղեցիները տեսնելու։ Դա աշխարհաքաղաքական սուր ինտրիգ է ստեղծել, որում երևում է Թուրքիայի ստվերը։ Տեղի ունեցած բանակցությունների մանրամասներն անհայտ են, բայց Բաքվից Ստամբուլ նման հյուրի այցը պատահական չի կարելի համարել։

Ռուս ուղղափառ եկեղեցին երկար տարիներ հանդես է եկել որպես խաղաղարար և միջնորդ Լեռնային Ղարաբաղում։ Հիշեցնենք, որ ձեռք բերված կոնսենսուսի համաձայն՝ Վրաստանը Վրաց ուղղափառ եկեղեցու տարածքն է, Ադրբեջանը Ռուս ուղղափառ եկեղեցու, իսկ Հայաստանը Հայ Առաքելական եկեղեցու։ Այդ կապակցությամբ հարց է առաջանում. ինչո՞ւ է մահմեդականների ադրբեջանցի հոգևոր ղեկավարությունը կապեր հաստատում ուղղափառ եկեղեցական միասնությունը տապալող  Կոստանդնուպոլիսի պատրիարքարանի հետ։ Ի դեպ, Ռուս ուղղափառ եկեղեցին չի միջամտում Ադրբեջանի «ալբանա-ուդի» քրիստոնեական համայնքի գործերին, որը հավակնում է Ղարաբաղի սրբություններին։ Բայց Կոստանդնուպոլիսը կարող է գնալ նման քայլի։ Եթե ​​դա տեղի ունենա, ապա լուրջ մեծ հակամարտություն կլինի։ Այդ առնչությամբ պաշտոնական Անկարայի դիրքորոշումը, որը հիմնականում դժգոհ է Բարդուղիմեոսից, լիովին պարզ չէ։ Որոշ թուրք փորձագետներ Էրդողանին առաջարկում են «Թուրքիայի և Ռուսաստանի հանդեպ թշնամաբար տրամադրված Կոստանդնուպոլիսի պատրիարքությանը» հանդուրժելու փոխարեն աջակցել Մոսկվայի պատրիարքարանին: Պարադոքսն այն է, որ, չնայած Ռուսաստանի և Թուրքիայի բոլոր տարբեր ու հակասական շահերին, այդ հարցում նրանց շահերը կարող են համընկնել տարբեր պատճառներով։ Ինչպես regnum.ru-ին ասել է թուրք զրուցակիցներից մեկը, «Կոստանդնուպոլիսի պատրիարքությանը ոչ միայն խախտում է Լոզանի կոնֆերանսի որոշումները, ոտնահարում միջազգային իրավունքը, այլ նաև միջամտում է այլ երկրների ներքին գործերին, Ուկրաինայում կրոնական պատերազմ է սերմանում  և դրանով իսկ խաթարում է Անկարայի հարաբերությունները այլ պետությունների հետ, և հետևաբար այն չի կարող լինել թուրքական տարածքում»։ Այսպիսով, մեկ այլ սուր բազմակողմ ինտրիգ է պտտվում Լեռնային Ղարաբաղի շուրջ։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

Մեկ տարում մի ամբողջ գյուղի բնակչության չափ մարդ տուն չի հասել. Տիգրան Դումիկյան «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանդես կգա ասուլիսով«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի հայտարարությունը՝ 44-օրյա պատերազմի վեցերորդ տարելիցի առիթովԵկեղեցին անջատ է պետությունից, և պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին. Մենուա ՍողոմոնյանՆույն մարդիկ շարունակում են ցինիկաբար իշխել մեր երկրում, արդեն Հայաստանը պատրաստելով մաս-մաս հանձնելու իրենց օտար տերերին․ Ավետիք ՉալաբյանՀայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր ինքնության հիմնասյուներից մեկն է․ Փաշինյանի պայքարը դրա դեմ բխում է Ադրբեջանի շահերիցԱլիևը կանգ չի առնելու, քանի դեռ Հայաստանում այս իշխանություններն են. տեսանյութԱնկախությունն առաջին հերթին սեփական երկրի ճակատագիրը սեփական կամքով որոշելու կարողությունն է. Մհեր Ավետիսյան Ձեր արարքը գնահատվելու է՝ անուն առ անուն, այլ ոչ թե ձեր հիշատակի օրը Հանրային ալիքով համերգ են դնելու ու պարեն. Նարեկ Կարապետյան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութ
Ամենադիտված