Հայերեն


Կարիբյան ճգնաժամը. Հայաստանի համար վտանգը եկավ Կարիբյան կղզիներից

Քաղաքականություն

kommersant.ru-ն գրում է, որ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ հանդես է եկել առցանց ասուլիսով: Ու թեև ֆորմալ պատճառաբանություն չի տրվել, բայց բոլորի համար էլ ակնհայտ էր, որ քննարկումն առաջին հերթին կկենտրոնանա երկրի նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականի և Թուրքիայի հետ բանակցությունների վրա։ Չնայած ֆեյսբուքյան հեռարձակման ձևաչափին, որը թույլ է տալիս իրական ժամանակում ստանալ հարցեր, վարչապետին ուղղված հարցերը նախապես պատրաստվել և հաղորդավարի կողմից հայտարարվել են։

Առաջին հարցը, ինչպես և սպասվում էր, վերաբերել է նախագահ Սարգսյանի մասին Hetq.am-ի աղմկահարույց հրապարակմանը։ Ասուլիսից մի քանի ժամ առաջ հրապարակված տեքստի համաձայն` պարոն Սարգսյանը հրաժարական է տվել ոչ թե նախագահի լիազորություններից դժգոհ լինելու պատճառով, այլ երրորդ երկրի՝ կարիբյան Սենթ Քիթս և Նևիս երկրի քաղաքացիություն ունենալու պատճառով։ Հիշեցնենք, որ մինչ նախագահ ընտրվելը Արմեն Սարգսյանը զբաղվել է բիզնեսով և դասավանդել Մեծ Բրիտանիայի հեղինակավոր համալսարաններում, եղել է նաև Լոնդոնում Հայաստանի դեսպանը։ Միաժամանակ, 2002-2011 թվականներին պարոն Սարգսյանը եղել է Միացյալ Թագավորության քաղաքացի, սակայն, ինչպես ինքն էր պնդում, հրաժարվել է դրանից հենց այն ժամանակ, երբ հրավիրվել է դիվանագիտական ​​աշխատանքի։ Ինչ վերաբերում է Կարիբյան ավազանի փոքրիկ երկրին, ապա նրա հետ Հայաստանի նախագահի կապերի մասին ոչինչ հայտնի չի եղել։ Ըստ Hetq.am-ի լրագրողների` նրանք իրենց հետաքննությունն անցկացրել են OCCRP հետաքննող լրագրողների կոնսորցիումի գործընկերների հետ։ Միևնույն ժամանակ, համաձայն հրապարակման, Սարգսյանը, իբր, ինքն է խոստովանել, որ կարող է այդ էկզոտիկ երկրի քաղաքացիություն ստացած լինել։

«Մեր նամակագրության ընթացքում նախագահը խոստովանել է, որ ինքը մասնաբաժին է ունեցել Սենթ Քիթս և Նևիսի հյուրանոցներից մեկում, որը փոխանցել է իր ընտանիքի անդամներից մեկին մինչև 2013 թվականը»,- գրել է Hetq.am-ը։ Նշենք, որ Սենթ Քիթս և Նևիս երկիրը հայտնի է 250.000 դոլարից ավելի ներդրումների համար քաղաքացիություն տալու իր ծրագրով։ Hetq.am-ի հետ զրույցում պարոն Սարգսյանը նշել է. «Իմ դրդապատճառը ներդրումներ անելն էր, իսկ անձնագիրն ինձ ընդհանրապես չէր հետաքրքրում»։ Այնուամենայնիվ, նա այն ստացել է, սակայն հրաժարվելու հետ կապված խնդիրներ են եղել։ Ըստ նրա` նա իր փաստաբանին հանձնարարել է իրականացնել քաղաքացիությունից հրաժարվելու ընթացակարգ 2013 թվականին, բայց արդեն 2017 թվականին, երբ նա նախագահի պաշտոնը ստանձնելու առաջարկ է ստացել, հայտնի է դարձել, որ փաստաբանը չի կատարել առաջադրանքը։

«Տվյալ դեպքում, ըստ ՀՀ սահմանադրության, նա չէր կարող ընտրվել նախագահ, ինչը նշանակում է, որ Սարգսյանի ստորագրած բոլոր հրամանագրերը, այդ թվում՝ պաշտոնյաների նշանակման, նույնիսկ վարչապետի մասին, անօրինական են»,- ամփոփել է Hetq.am-ը: Նշենք, որ, ըստ սահմանադրության, նախագահ կարող են դառնալ միայն նրանք, ովքեր վերջին վեց տարիների ընթացքում այլ քաղաքացիություն չեն ունեցել։ «kommersant.ru»-ն այդ հարցով հարցում է ուղարկել Սենթ Քիթս և Նևիսի քաղաքացիության ներդրումային ծառայության, սակայն պատասխան դեռ չի ստացվել։

Նիկոլ Փաշինյանը չի մեկնաբանել նախագահ Սարգսյանի երկրորդ քաղաքացիության հնարավոր առկայությունը նշելով, որ անհրաժեշտության դեպքում իրավապահ մարմինները պետք է զբաղվեն այդ թեմայով։ Ընդ որում, հրաժարականն ինքնին անակնկալ է եղել նույնիսկ պետության ղեկավարի համար։

«Այս մասին ես իմացել եմ հայտարարության հրապարակումից մի քանի ժամ առաջ»,- ասել է պարոն Փաշինյանը։ Հայաստանի նախագահի պաշտոնի համար նոր թեկնածուներ, ըստ պարոն Փաշինյանի, չկան, սակայն նա հասկացրել է, որ այդ հարցը կորոշի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։ «kommersant.ru»-ի հետ զրուցած հայ իրավաբանները հրաժարվել են բացահայտորեն մեկնաբանել երկրի նախկին նախագահի հետ տեղի ունեցած իրավական միջադեպը` պատճառաբանելով հարցի նրբությունը։ Սակայն անանունության պայմանով նրանք նշել են, որ դրա վերաբերյալ վճիռ կարող է կայացնել միայն մեկ ատյան՝ Սահմանադրական դատարանը։ Ցանկության դեպքում այնտեղ կարող է դիմել խորհրդարանական ընդդիմությունը, եթե ցանկանում է վիճարկել 2018 թվականից Նիկոլ Փաշինյանի կառավարության որոշումների օրինականությունը։ Բայց թե ի՞նչ արդյունք կտա դա՝ դժվար է կանխատեսել։

Երկրորդ կարևոր թեման, որին անդրադարձել է Նիկոլ Փաշինյանը իր ելույթում, Հայաստանի և Թուրքիայի հարաբերություններն են։ «Մենք արդեն ունեցել ենք հատուկ ներկայացուցիչների հանդիպում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ,- հիշեցրել է նա,- և եթե այդ դինամիկան շարունակվի, ապա մեծ է հավանականությունը, որ Հայաստանը կմասնակցի Անթալիայում կայանալիք դիվանագիտական ​​ֆորումին։ Անտրամաբանական կլինի բաց թողնել զրույցը շարունակելու հնարավորությունը»։ Նիկոլ Փաշինյանի խոսքով, հակառակ տարածված կարծիքի, Հայաստանը «երբեք կասկածի տակ չի դրել հայ-թուրքական սահմանը» և այնքան էլ ակտիվ չի եղել աշխարհում Հայոց ցեղասպանության ճանաչմանը նպաստելու հարցում՝ սփյուռքի կազմակերպություններն են եղել  այդ գործընթացի շարժիչ ուժը։

Ապա վարչապետն անսպասելի ոգևորությամբ պաշտպանել է Երասխ-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերականգնման գաղափարը, որը Հայաստանը կապելու է Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի հետ, իսկ Ադրբեջանին Նախիջևանի հետ։ Ըստ պարոն Փաշինյանի` այդ նախագիծը շատ ավելի լավն է, քան դեպի Իրան առանձին երկաթուղու կառուցումը: Նշենք, որ ավելի վաղ Երևանում ոգևորություն չէին ցուցաբերում այդ երթուղու նկատմամբ, քանի որ այն համարում էին սպառնալիք իրենց ինքնիշխանությանը։ Սակայն, ինչպես «kommersant.ru»-ին ասել է անվտանգության հարցերով հայ փորձագետ Տիգրան Գրիգորյանը, եթե լուծվի Հայաստանի իշխանությունների կողմից երթուղու վերահսկողության հարցը, ապա մնացած խնդիրներն այնքան էլ լուրջ չեն թվա։ «Հայաստանը կարող է քննարկել  երկաթուղային ուղու սակագները,- ասել է նա»,- եթե կողմերը կառուցողական լինեն, ապա այդ գործընթացը կարող է ավարտվել առանց սկանդալների և սպառնալիքների։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

Կոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ» «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ» Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ» Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ» Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ» Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել Կարապետյան
Ամենադիտված