Հայերեն


Արժանապատվությունը՝ որպես կոնսենսուս․ ճիշտ աշխատելու դեպքում բոլոր ընտրազանգվածների համար արժանապատվությունը կարող է լինել փոխզիջման հիմքը

Քաղաքականություն

«Այլընտրանքային նախագծեր» խումբը ներկայացնում է Վահե Հովհաննիսյանի հոդվածը․

««Նոր Հայաստանի» էջը պետք է հնարավորինս արագ փակվի. դա ստի, պարտության, աղետի էջն է։ Դրանից հետո սկսվելու է իրական կյանքը։

Ինչո՞ւ չի վիրավորվում հայը

Մենք հունիսի ընտրություններով ստիպել ենք աշխարհին մեզ չհարգել։ Այդ վիճակը ինչ-որ կերպ և որքան հնարավոր է արագ մենք պետք է սրբագրենք։

Մեր հասարակությունը շատ հեշտ է ընդունում Ալիևի ստորացումները։ Բայց խնդիրն այն է, որ, անկախ Ալիևից, մենք արդեն համակերպվել ենք ներքին ստորացման ալիքին։

Ալիևի ստորացումներից զատ՝ մենք հանդուրժում ենք թարմ Եռաբլուրի ու կորսված հայրենիքի պայմաններում իշխանության քեֆերը, դիսկոտեկները, անհոգ կյանքը, ամեն ինչ տապալածի ցինիզմը։ Այդ ամենով հանդերձ՝ մենք նորից ընտրում ենք նրանց։ Մենք, որպես քաղաքացի, չենք վիրավորվում վիճարկելի IQ-ով պաշտոնյաների գոյությունից։ Մենք որպես ազգ չենք վիրավորվում, և սա ավելի´ վտանգավոր է, քան՝ Ալիևի հոխորտանքը։

Հասարակությունների համար վիրավորվելու ունակությունը շատ կարևոր հատկանիշ է։ Հենց լուծեցինք ներքին արժանապատվության խնդիրը՝ Ալիևը ձայնը կտրելու է։

Մեր ժողովրդի պատմության նոր փուլը, վերածննդի փուլը կարող է սկսվել միայն արժանապատվության հեղափոխությամբ՝ անհատական և ազգային։ Արժանապատվությունը ներհասարակական նոր կոնսենսուսի թեման պետք է դառնա։ Մենք կարող ենք ունենալ տարբեր կարծիքներ ու տարբեր հայացքներ, բայց մենք պետք է արժանապատվություն ունենանք։

Երբ Նիկոլը կառավարության նիստում ասում է. «Երրորդ Հանրապետության պատմության ընթացքում սա առաջին դեպքն է...» պետք է սա յուրաքանչյուրի արժանապատվությունը խոցի, որովհետև եթե կա բան, որ Երրորդ Հանրապետության պատմության ընթացքում իրոք առաջին անգամ է, դա այս ծավալի Եռաբլուրն է, թշնամու զորքի մուտքը Հայաստանի սահմաններից ներս և Արցախի կորուստը։ Մնացածը հեքիաթ է։

Արժանապատվությունն ու հեռանկարը տեխնոլոգիապես այն պարզ գաղափարներն են, որոնք կարող են դրվել միջընտրազանգվածային երկխոսության հիմքում՝ վարակելով հասարակությանը։ Անկախ բնակության վայրից, սեռից, տարիքից, սոցիալական վիճակից՝ բոլորին կարող է միավորել արժանապատվության գաղափարը։ Վարակենք հայ հասարակությանն արժանապատվության գաղափարով։ Ներքին և արտաքին անարժանապատվության մթնոլորտը պետք է ջարդել։ Ոչ ոք իրավունք չունի վիրավորելու մեր ազգային և անհատական արժանապատվությունը։ Ներքին ու արտաքին անարժանապատվության ալիքները մեկը մյուսին պայմանավորող են, մեկը մյուսից են ստանում կենսական էներգիա։ Մենք լուրջ ազգ ենք, աշխարհում որևէ մեկից վատը չենք, և ոչ ոք ներսում՝ իր տեսակի գոյությամբ և դրսում՝ իր անսպասելի հաջողության դոզայի տակ, իրավունք չունի և չի կարող անպատասխան վիրավորել մեզ՝ մեր անցած, ներկա և գալիք սերունդների արժանապատվությունը։

Կասկածելի մեղսունակությամբ նախարարների և պաշտոնյաների գոյությունը վիրավորական է, Նիկոլի չհեռանալը վիրավորական է, շաբաթը մեկ Ալիևից սպառնալիքներ լսելը վիրավորական է...

Մի բան բայց պետք է հստակ գիտակցել. արժանապատվության վերելքը պահաջելու է աշխատանք, և այդ արժանապատվության պոռթկումը հենց այնպես չի լինելու, մանավանդ՝ այսքան ուշացումով։  Բայց հենց կայծը բռնեց՝ վերելքի դեմն առնել չի լինի։ Աշխատանքը կարող է լինել բարդ, ժամանակ առ ժամանակ հուսահատեցնող, բայց այն կլինի շատ ավելի ազնիվ, քան հեռուներում՝ ռուսաստաններում ու ամերիկաներում վախվորած ապրելը, կամ՝ Երևանի ռեստորաններում ու տներում իրականությունից թաքնվելը։ Վստահ եմ՝ ճիշտ աշխատելու դեպքում բոլոր ընտրազանգվածների համար արժանապատվությունը կարող է լինել փոխզիջման հիմքը։ Արժանապատվությունը չի ենթադրում լինել սրա կամ նրա կողմնակիցը կամ ընդունել-չընդունել որևէ մեկին։ Արժանապատվությունը ուղղակի պահանջում է մերժել անարժանապատվությունը»։

Կոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ» «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ» Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ» Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ» Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ» Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել Կարապետյան
Ամենադիտված