Հայերեն


Պարեկային ոստիկանության կողմից պաշտոնյաներ են վարչական պատասխանատվության ենթարկվել․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Քաղաքականություն

2018 թվականի ոչ բռնի թավշյա հեղափոխությունից հետո մեզ համար սկզբունքային հարց է եղել Հայաստանում ժողովրդավարական իրավակարգի հաստատումը և այդ ճանապարհին մեզ համար կարևորագույն բարեփոխումներից մեկը եղել է պարեկային ոստիկանության հիմնադրումը։ Այս մասին այսօր կառավարության հերթական նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով պարեկային ոստիկանության աշխատանքին։

Նա նշեց, որ այդ պրոցեսը բավականին դժվար ընթացավ՝ կապված քովիդի, պատերազմի, ներքաղաքական ճգնաժամի հետ, և 2021 թվականի հուլիսին որոշում կայացվեց մեկնարկել գործընթացը, և արդեն շուրջ վեց ամիս Հայաստանում գործում է պարեկային ոստիկանություն։ Նա ներկայացրեց արդյունքները։

«Մասնավորապես աշխատանքը համեմատել ենք ճանապարհային ոստիկանության առաջին սպայական գումարտակի աշխատանքի հետ, որը Երևանի Ճանապարհային ոստիկանությունն է։ Տրանսպորտային միջոցը ոչ սթափ վարելու համար նախկինում համեմատելի ժամանակաշրջանում եթե 565 արձանագրություն է կազմվել, ապա պարեկային ոստիկանության կողմից 1917 արձանագրություն է կազմվել, աճը երեք ու հինգ անգամ կամ 239 տոկոսով։  Հաշվառման համարանիշի հետ կապված նախկինում 953 արձանագրություն է կազմվել, պարեկային ոստիկանության կողմից՝ 3435, աճը՝ 3,5 անգամ, կամ 260 տոկոսով։ Առանց վարորդական վկայականի վարելու համար կազմված արձանագրություններ՝ նախկինում 924 դեպք, պարեկային ոստիկանության կողմից՝ 4674 դեպք, աճը հինգ անգամ։ Հանցագործություն կատարելու կասկածանքով նախկինում ոչ մի մարդ բերման չի ենթարկվել, իսկ պարեկային ոստիկանության կողմից բերման է ենթարկվել 875 մարդ, վարչական իրավախախտում կատարելու հետ կապված նախկինում ոչ մի արձանագրություն չի արձանագրվել, իսկ պարեկային ոստիկանության կողմից 189 արձանագրություն է կազմվել»,–ասաց նա և հայտնեց նաև, որ պարեկային ոստիկանության կողմից հայտնաբերվել է հետախուզման մեջ գտնվող 51 անձ։

«Բայց, քավ լիցի, մեր դրական արձագանքը նրա մասին չէ, որ մեր քաղաքացիների նկատմամբ այսքան տուգանքներ են կիրառվել, այլ այն մասին է, որ մեր համոզմամբ ձևավորվել է իրավակարգ կարգ ու կանոն օրենքի նկատմամբ հարգանք ձևավորելու որոշակի ինստիտուտ։ Ես ուզում եմ աշխատանքային գաղտնիք բացահայտել, պարեկային ոստիկանության յոթ ամիսների ընթացքում վարչական պատասխանատվության են ենթարկվել պաշտոնյաներ, ես ռանգը նկատի ունեմ, որոնք հանրապետության պատմության ընթացքում ոչ մի դեպք մենք չունենք, որ այդ մակարդակի պաշտոնյաներ, նրանց ընտանիքի անդամներ ենթարկվեն վարչական պատասխանատվության»,–ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ ոստիկանության պետի ընտանիքի անդամի մեքենան տարվել է հատուկ պահպանվող տարածք։ «Կարծում եմ, որ սա շատ հիշարժան փաստ է, և համապատասխան տուգանքը վճարվել է, և վարչական պատասխանատվության են ենթարկվել մարդիկ։ Պարեկային ոստիկանության ներկայացուցիչները մարդկանց բերման են ենթարկել իրենց կաշառք առաջարկելու կապակցությամբ»,–ասաց նա։

Ոստիկանապետ Վահե Ղազարյանն ասաց, որ 2021 թվականի վեց ամիսների ընթացքում արձանագրվել է կաշառք տալու չորս դեպք, հարուցվել է քրեական գործեր, և երեկ ունեցան նոր դեպք, երբ Իսակովի պողոտայում ոչ սթափ վիճակում քաղաքացին խախտում կատարելու համար փորձել է կաշառք առաջարկի և հիմա նախապատրաստվում են նյութեր։ «Նախատեսում ենք 2023 թվականի կիսամյակին ամբողջ հանրապետությունում ունենալ պարեկային ոստիկանություն»,–ասաց  նա։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ նաև նախատեսված են խրախուսումներ պարեկային ոստիկանության աշխատակիցներին՝ կատարված աշխատանքի համար։ Նա նշեց, որ Շիրակի և Լոռու մազերում ևս կունենաք պարեկային ոստիկանություն

Կոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ» «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ» Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ» Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ» Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ» Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել Կարապետյան
Ամենադիտված