Հայերեն


Ադրբեջանի հակառուսական կեցվածքն առաջ կբերի Մոսկվայի օրինաչափ արձագանքը. «Հայաստանի Հանրապետություն»

Հասարակություն

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է.  «Սեփական զինված ուժերը ռուսական ազդեցությունից հեռացնելուն զուգահեռ Ադրբեջանն սկսել է ոչ միայն ներգրավվել հակառուսական աշխարհաքաղաքական եւ տարածաշրջանային ծրագրերում, այլեւ որոշ դեպքերում հանդես է գալիս նման նախագծերի նախաձեռնողի կարգավիճակում: Ասվածի համատեքստում ուշագրավ գործընթաց տեղի ունեցավ նախորդ շաբաթ՝ Ուկրաինա Ադրբեջանի նախագահի պաշտոնական այցի ժամանակ: Հյուրընկալող երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ Կիեւում քննարկվել են Ժողովրդավարության եւ տնտեսական զարգացման կազմակերպության (ՎՈւԱՄ) երկրներին միավորող տրանսպորտային միջանցքի ստեղծման հեռանկարները։ Այս նախաձեռնությունը իրենից ներկայացնում է տրանսպորտային եւ տնտեսական կապ Վրաստանի, Ուկրաինայի, Ադրբեջանի եւ Մոլդովայի միջեւ: Կազմակերպությունը հիմնադրվել է 1997 թվականին, բայց կանոնադրությունն ընդունվել է միայն 2006 թվականին: ՎՈւԱՄ-ի նպատակն ԱՊՀ-ին եւ ՀԱՊԿ-ին հակազդելն է: Կազմակերպության հիմնական տնտեսական բաղադրիչը Ռուսաստանը շրջանցող էներգետիկ ուղիների ձեւավորումն է՝ Միջին Ասիայի էներգակիրները Անդրկովկասով եւ Ուկրաինայով Եվրոպա արտահանելը: Այս ակնհայտ հակառուսական ծրագիրը գրեթե 15 տարի գործնականում սառեցված էր, եւ այսօր նրա ակտիվացումը լիովին տեղավորվում է ՌԴ-ի շուրջ ընթացող անբարենպաստ աշխարհաքաղաքական զարգացումների տրամաբանության մեջ: Հատկանշական է նաեւ, որ ՎՈւԱՄ-ի շրջանակներում ինտեգրման գործընթացների ակտիվացման մասին խոսվում է «3+3» ձեւաչափի նախաձեռնությանը զուգահեռ: Այս միտումը նվազագույնը նշանակում է Ադրբեջանի եւ Վրաստանի բանավոր հայտարարություն այն մասին, որ նրանք մերժում են «3+3» ձեւաչափը, իսկ առավելագույնը՝ դուրս են գալիս ՌԴ տնտեսական շահերի դեմ: Կիեւում կայացած պաշտոնական հանդիպման ժամանակ Ուկրաինան եւ Ադրբեջանը երկկողմանի 5 պայմանագիր ստորագրեցին՝ երկկողմ առեւտրի ոլորտում համագործակցության, ինչպես նաեւ սննդամթերքի անվտանգության հարցում համագործակցության մասին։ Կողմերը նաեւ փոխըմբռնման հուշագիր են ստորագրել գյուղատնտեսության ոլորտի երկրների գերատեսչությունների միջեւ։ Ուկրաինայի «Նեֆտեգազի» խորհրդի նախագահ Յուրի Վիտրենկոն եւ Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարը հուշագիր են ստորագրել էներգետիկ ոլորտում։ Փաստաթղթի համաձայն՝ երկրները պայմաններ կստեղծեն Ուկրաինայի նավթի ու գազի շուկայում նախագծերի համատեղ իրականացման համար։ Խոսքը, մասնավորապես, Ուկրաինայի տարածք նավթի ու նավթամթերքի մատակարարման ու փոխադրման, ինչպես նաեւ ածխաջրածնային հանքավայրերի հետախուզման մասին է։ Հուշագիրը նաեւ նախատեսում է համաձայնագրեր Ուկրաինայում նոր նավթավերամշակման գործարանների կառուցման, ինչպես նաեւ Կիեւին բնական գազի մատակարարման, ստորգետնյա պահեստարաններում դրանց պահպանման վերաբերյալ։ Ուկրաինան առաջին հերթին դիտարկում է ադրբեջանական բնական գազի ներկրման հնարավորությունը, որը մատակարարվելու է նաեւ եվրոպական շուկա՝ «Հարավային գազային միջանցք» նախագծի երկրորդ եւ երրորդ փուլերի իրականացման շրջանակներում։ Սա Ռուսաստանին ուղղված Ադրբեջանի շատ կոշտ քայլն էր, այն դեպքում, երբ ՌԴ-ն շատ զգայուն է գազի համաշխարհային շուկայում իր ունեցած բնական մենաշնորհի պահպանման հարցերում: Ստացվում է, որ Ադրբեջանը տեւական ժամանակ չէր խոսում ՎՈւԱՄ-ի մասին, այդ ընթացքում գնում էր ռուսական նորագույն ռազմական տեխնիկա եւ Թուրքիայի հետ Արցախում պատերազմ հրահրերուց հետո արագ սկսեց հրաժարվել ռուսական սպառազինությունից ու փորձում է վերակենդանացնել հակառուսական նախագիծը: Պատահական չէ, որ կողմերը նաեւ պայմանավորվեցին սեւծովյան եւ կասպյան ավազաններում ռազմավարական համագործակցության, միմյանց տարածքային ամբողջականությանն աջակցելու, հիբրիդային պատերազմներին համատեղ դիմակայելու հարցերում: Սա՝ այն դեպքում, երբ Սեւ ծովում վերջին շրջանում ակտիվացել է ՆԱՏՕ-ն, եւ վերջինիս նավերը գրեթե չեն լքում ուկրաինական ծովափնյա գոտիները: 

Ավելին՝ այստեղ

Կոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ» «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ» Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ» Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ» Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ» Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել Կարապետյան
Ամենադիտված