Հայերեն


Պատմության այս օրը (հունվարի 14)

Հասարակություն

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Ըստ Յուլյան օրացույցի՝ Նոր տարի, կամ ինչպես հիմա է կոչվում Հին Նոր Տարի, Ուզբեկստան՝ Հայրենիքի պաշտպանների օր, Ռուսաստան՝ Խողովակաշարային զորքերի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1832- բացվել է Երևանի գավառական դպրոցը, որտեղ որպես տեսուչ և ուսուցիչ աշխատել է Խ. Աբովյանը (1925 թվականից  Խ. Աբովյանի անվան դպրոց):

1873 – ծնվել է թիֆլիսահայ ինքնուս գծանկարիչ Վանո Խոջաբեկյանը:

1912 -գործարկվել է Երևանի քաղաքային ջրմուղը:

1920 –ծնվել է դատաբժիշկ, փորձագետ Նորայր Ավագյանը:

1921- բացվել է Երևանի և Էջմիածնի գավառական ուսուցիչների առաջին համագումարը:

1930 – ծնվել է երգահան Էդգար Հովհաննիսյանը:

1949– վախճանվել է վրացահայ ճարտարապետ Գաբրիել Տեր-Միքելյանը:

1969- կազմավորվել է ՀԽՍՀ Մասիսի շրջանը:

1919-հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ Գադջի Մեհթի Բաղիրովի գլխավորած Նախիջևանի իշխանությունը ստորագրել է հայկական կողմի առաջարկած ռազմական գործողությունների դադարեցման համաձայնագիրը: 

1990-Ադրբեջանական ԽՍՀ-ի գերագույն խորհուրդը հայաբնակ Շահումյանի շրջանը միավորել է ադրբեջանաբնակ Կասում-Իսմայիլովի շրջանի հետ և նոր շրջանը անվանակոչել Գերանբոյի շրջան, որի արդյունքում այդ շրջանում հայ բնակչությունը դարձել է ընդանուր բնակչության 20 %-ը:

1992-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Դանիայի հետ:

1993-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Հարավսլավիայի դաշնային հանրապետության և Սլովակիայի հետ:

1998- լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ռոբերտ Քոչարյանը հաստատել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման իր դիրքորոշումը:

2005-«Համազգային» թատրոնում մեկնարկել է «Ոսկե սրինգ» փառատոնը:

2006-Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը ժխտել է 2007 թվականի խորհրդարանական ընտրություններին իր մասնակցությունը գործարար Գագիկ Ծառուկյանի ստեղծած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակով: 

2019-կայացել է նորընտիր խորհրդարանի առաջին նիստը, որի ժամանակ Արարատ Միրզոյանն ընտրվել է 7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

մ.թ.ա. 83 –ծնվել է հռոմեացի քաղաքական և ռազմական գործիչ Մարկոս Անտոնիոսը:

1604 —Անգլիայի թագավոր Յակոբ 1-ինի գլխավորությամբ բացվել է Հեմպտոն-Կորտյան համաժողովը, որտեղ քննարկվել է Անգլիական եկեղեցու հայեցակարգի փոփոխության հարցը:

1676 –վախճանվել է իտալացի երգահան Ֆրանչեսկո Կավալլին:

1700 —Ռուսաստանում Պետրոս 1-ին ցարը հրամայել է ռուս ազնվականներին հին երկար հագուստի փոխարեն կրել կարճ եվրոպական հագուստ:

1742 –վախճանվել է անգլիացի աստղագետ Էդմունդ Հալլեյը:

1753– ծնվել է անգլիացի փիլիսոփա, սուբյեկտիվ իդեալիստ Ջորջ Բերկլին:

1814–Կիլում կնքվել է հաշտության պայմանագրեր, որով ավարտվել է անգլո-դանիական պատերազմը, իսկ Նորվեգիան Գրենլանդիան և Ֆարերյան կղզիները զիջել է Դանիային:

1841 –ծնվել է ֆրանսիացի կին նկարիչ Բերտա Մորիզոն:

1851 –ծնվել է գերմանացի քիմիկոս Լյուդվիգ Կլայզենը:

1867 –ծնվել է ֆրանսիացի իդեալիստ փիլիսոփա Վիկտոր Կուզեն:

1875 –ծնվել է ռուս աշխարհագրագետ Պյոտր Սեմյոնով-Տյան-Շանսկին:

1898 –վախճանվել է անգլիացի գրող Լուիս Քերոլը:

1900– Հռոմում տեղի է ունեցել իտալացի երգահան Ջակոմո Պուչինիի «Տոսկա» օպերայի առաջնախաղը:

1943 —Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Խաղաղ օվկիանոսում սկսվել է Գվադալախարա կղզուց ճապոնական զորքերի էվակուացիան:

1952 —ԽՍՀՄ-ում ստեղծվել են Խողովակաշարային զորքեր:

1957– վախճանվել է ամերիկացի նշանավոր կինոդերասան Համֆրի Բոգարտը:

1966– վախճանվել  է ուկրաինացի խորհրդային նշանավոր գիտնական, հրթիռատիեզերական համակարգերի կոնստրուկտոր Սերգեյ Կորոլյովը:

1991– Վրաստանն ընդունել է իր պետական դրոշը:

2005– Եվրոպական տիեզերական գործակալության պատվերով ստեղծված «Հյույգենս» տիեզերական ապարատը իջել է Սատուրնի Տիտան արբանյակի վրա, դա եղել է պատմության մեջ Արեգակնային համակարգում տիեզերական մարմնի վրա կատարված առաջին փափուկ վայրեջէքը:

2010 —Չիկագոյի համալսարանի «Գիտնական-ատոմաբանների բյուլլետեն» ամսագրում, որը ստեղծել են 1947 թվականին ամերիկյան ատոմային ռումբի ստեղծողները, աշխարհի վերջի ժամացույցի սլաքը մեկ րոպեով հետ է տարվել՝ այսինքն որոշակիորեն հետաձգվել է ապոկալիպսիսը:

2021-վախճանվել է խորհրդային և ռուսական սցենարիստ և կինոռեժիսյոր, «Երալաշ» մանկապատանեկական հանդեսի գեղարվեստական ղեկավար Բորիս Գրաչևսկին:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

Կոտայքի մարզում «Volkswagen ID. UNYX»-ը բшխվել է կայանված «Lada Priora»-ին և «Mercedes»-ին. վերջինը առաջ է ընթացել և բшխվել «Renault»-ին«Ռեալը» հետաքրքրված է Մարոկկոյի ազգային հավաքականի կիսապաշտպան Այուբ Բուադիի ծառայություններովԻրանը փակում է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Իսրայելի կողմից Լիբանանի դեմ շարունակվող ագրեuիայի․ Իրանի ԶՈւ կենտրոնական շտաբMeta ընկերությունը պայմանագիր է կնքել տիեզերքից «գիշերային» արևային էներգիա ստանալու համար արհեստական ​​բանականության տվյալների կենտրոնների համարՄյունխենում բեռնատար գնացքի երկու վագոն է կախվել կամրջից և ընկել փողոցի վրա. 1 մարդ է զոհվելԽուսափե՛ք արևի ճառաջայթներից 11:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում․ ՀՎԿ ազգային կենտրոնԱյսօր ես խոսելու եմ մի ճշմարտության մասին, որը տարիներ շարունակ փորձել են լռեցնել, ծաղրել կամ քողարկել գեղեցիկ, բայց փուչ լիբերալ լոզունգների տակ․ Հրայր ԿամենադատյանԼոս Անջելեսում բացվել է աշխարհի առաջին արհեստական ​​ինտելեկտի արվեստի թանգարանըԿրասնոդարում երկու երիտասարդ մաչետեներով ու դանակներով հարձակվել են առևտրի կենտրոնի այցելուների վրա. կա զոհ և տուժածներ«Միշտ մտածել եմ՝ ինքդ քեզ հավատարիմ մնալը համարձակությո՞ւն է, թե՞ շքեղություն». Շուշաննա ԹովմասյանՌոնալդինյոն վերսկսում է կարիերան. բրազիլացին համաձայնության է եկել իտալական ակումբի հետՊրեմիերա․ Արամե - «Ու թե մի օր» Այսօր աշխարհն ապրում է կլիմայի գլոբալ փոփոխություններ, և մենք նույնպես այդ փոփոխությունները և անոմալիաները տեսնում ենք․ Նիկոլ ՓաշինյանԽորթ մոր կողմից 1 տարեկան երեխային uպանելnւ դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՈսկեվանում կարկուտ է տեղում. ՏԵՍԱՆՅՈՒԹԵրևանի Սիսվան փողոցում հնչել են կրшկոցներԹրամփը հայտարարել է Թուրքիա և Չինաստան այցելելու ծրագրերի մասին Անչելոտին մեկնաբանել է Ռաֆինյայի վնասվածքը Խնդիրը Սահմանադրությունը փոխելու հնարավորություն ունենալու մեջ է․ Հրայր Կամենդատյան«Իսկական ընկերը նա է, ով մնում է նույնիսկ այն ժամանակ, երբ շահի կշեռքը դատարկ է»․ Սուսաննա Պետրոսյան Պայքարը շարունակելու համար պետք է մաքսիմալ գործիքակազմ, մանդատները պայքարի գործիքակազմ է․ Քոչարյան Սատարելով կեղծված ընտրություններին՝ ԵՄ-ն դավաճանում է սեփական արժեքներին՝ հանուն ՌԴ-ի հանդեպ կուրացնող ատելության. Ռոբերտ Ամստերդամ 25-ամյա վարորդը «Nissan» մակնիշի ավտոմեքենայով Աճառյան փողոցում ինքնավթարի է ենթարկվել Նախընտրական շրջանի խախտումներն ու ճնշումները աննախադեպ էին Հայաստանի համար․ Արմեն ՄանվելյանՈսկու գինն աճել է 1.27%-ով Կան քաղաքական ուժեր, որոնք համարում են՝ Ռուսաստանի հետ պետք է ունենալ լավ հարաբերություններ. Ռոբերտ Քոչարյան Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր Մենք ունենք անպատասխանատու իշխանություն և պատասխանատու ընդդիմություն. Քոչարյան Սկանդալ ՀԷՑ-ում. քաղաքական հայացքների համար ընկերության ՔՊ-ական ղեկավարությունը 3 աշխատակիցներին ստիպում է աշխատանքից ազատման դիմում գրել Այս ընտրություններն ազատ չէին․ ընտրությունների իմիտացիա էր․ Մենուա ՍողոմոնյանԵնթարկվելով իշխանության կամքին՝ ԿԸՀ-ն հրաժարվեց իր առաքելությունից․ Աննա ԿոստանյանՀասարակության մեծամասնությունն այլևս վստահություն չունի ընտրությունների նկատմամբ․ Ավետիք ՉալաբյանԼՀԿ-ին տրված, բայց չարձանագրված 207 քվե վերականգնվել է. Էդմոն Մարուքյան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը CaseKey-ի հետ գործակցում է արդեն երկու տարի. պարզ բանախոսությունից ընկերությունը հասել է Ոսկե գործընկերոջ կարգավիճակիՄոնղոլիայում շահագործման կհանձնվեն արևային էլեկտրակայաններ Մենք կոչ ենք անում տնտեսվարողներին ցուցաբերել բարձր սոցիալական պատասխանատվություն, իսկ պատկան մարմիններին՝ խստացնել վերահսկողությունը. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե ընտրախախտումների ինչ խայտառակ ծավալ է տեղի ունեցել այս ընտրությունների ընթացքում. Ավետիք ՉալաբյանԹեհրանը, մեղմ ասած, չի պարտվել այս պшտերազմում Վաշինգտոնին․ Մեդվեդև Տարադրամի փոխարժեքները հունիսի 20-ին Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները Ծանրագույն խնդիրներ. բյուջեի պակասուրդից մինչև պարտքային բեռ. «Փաստ» «Արդարանալու խնդիր ունի, թե ինչու չի կարողացել հավաքել 50 տոկոսից ավելի ձայն». «Փաստ» Ի՞նչ օրենք, ի՞նչ կարգավորումներ, ո՞ւմ են դրանք պետք. «Փաստ» Կեղծ երկընտրանք. երբ դեպի Եվրոպա ճանապարհն անցնում է... Թուրքիայով. «Փաստ» Ժողովրդի վրա «կայֆավատ լինելու» և ամեն ինչ ժողովրդի «գրպանը գցելու»... նուրբ արվեստը. «Փաստ» Բրյուսովի համալսարանի «ֆոկուսը». անվճար տեղերի հայտարարությունը՝ վերջին պահին. «Փաստ» Զիջումների միակողմանի օրակարգը և պաշտոնական Երևանի լռության քաղաքականությունը. «Փաստ» Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները. «Փաստ» Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցըՄեծ Բրիտանիայում ձերբակալել են երեխային կոկորդիլոսների ազատավանդակ նետած տղամարդուն
Ամենադիտված