Հայերեն


Աժ տնտեսական հարցերի հանձնաժողովը քննարկեց գովազդի մասին օրենքը և դրական եզրակացություն չտվեց

Տնտեսություն

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեց «Գովազդի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը, որը զեկուցեց ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը։

Նա նախ ներկայացրեց, որ 2018 թվականի համեմատ 2020 թվականին ունեցել ենք 6 անգամ խաղադրույքների աճ և երեք անգամ խաղացողների աճ։ «Առաջարկվում է ինտերնետ շահումով խաղի գովազդի կարգավորումները վերադառան մինչև 2000 թվականը կարգավորւմների դաշտ։ Այսինքն՝ օրենքի ընդունումից հետ գովազդ կթուլատրվի միայն չորսաստղանի և բարձր հյուրանոցներում, սահմանային անցակետերում և այնտեղ որտեղ իրենք գործունեություն կանեն՝ շենքի ճակատային մասում և ներսում, մյուս վայրերում գովազդը արգելված կլինի»,–ասաց նա։

Նա նշեց, որ հարցը երկար քննարկվել է, որոշակի խնդիրներ կան  և որոշակի բացասական ազդեցություն է ունենալու գովազդային գործակալների նկատմամբ՝ իրենց գնահատմամբ 60–70 տոկոսի չափով, իսկ նախարարության ուսումնասիրությամբ՝ 20–25 տոկոս։ Նա նշեց, որ հասկացել են, որ խնդիր կա ժամանակի մեջ իրենց գործունեությունը հարմարեցնելու։

Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի ներկայացուցիչն ասաց, որ այս հարցի հետ կապված հանձնաժողովը տվել է եզրակացություն, որով երեք հիմնական հարցի է անդրադարձել, և եզրակացրել է որ գովազդի ոլորտում կարող են լինել մրցակցության պաշտպանության սահմանափակումներ, հանրային շահի պաշտպանությունը հիմնավորված է համարել, իսկ մտահոգությունները վերաբերում են նրան, թե արդյոք այս նախագծով նախատեսված միջոցները համաչափ են այն նպատակի իրականացման համար, որի ընդունման համար նխատեսվում է  նախագիծը։ «Հանձնաժողովի մտահոգությունը վերահսկողական մեխանիզմների բացակայությանն են վերաբերում»,–ասաց նա և նշեց, որ արտասահմանյան սուբյեկտները դուրս են մնում այս նախագծից և ռիսկ է պարունակում, որ ամբողջական հարցը չկարգավորվի այս նախագծով, որովհետև հնարավորություն ունենան թե՛ տեղական սուբյեկտներն արտասահմանյան կայքերի միջոցով գովազդ անել, թե՛ արտասահմանյան կայքերը ինքնին գովազդ իրականացնեն և համապարփակ հարցը չի կարգավորվում։

Արմեն Հայրապետյանը արձագանքեց, որ ըստ էության հանձնաժողովի վերջնական եզրահանգումը այն է, որ նախագիծը  չի պարունակում տնտեսական մրցակցության օրենսդրությանը հակասող դրույթներ, բայց մտահոգություններ ունեն։ Ինչ վերաբերում է արտասահմանյան ընկերությունների գովազդ իրականցնելու ռիսկերին, նա ասաց, որ այդտեղ ևս սահմանաակումներ, պատասխանատվության հարցեր կան։

«Իմ քայլը» խմբակցությունից Բաբկեն Թունյանը հետաքրքրվեց, թե արդյոք նախագիծը բոլորի համար հավասար պայմաններ է ստեղծում։ «Ենթադրենք՝ օրենքն ընդունվում է, մենք ունենք մի իրավիճակ, երբ բոլորի համար գովազդն արգելված է, բայց մենք ունենք մեկ հեռուստաընկերություն, կամ օրինակ՝ կոշիկի արտադրամաս, որն ամբողջապես ասոցացվում է  այդ բուքմեյքերական ընկերության հետ։ Իրենք գովազդ չեն իրականացնում, այլ որպես հեռուստաընկերություն գործում են, այդ դեպքում ի՞նչ է տեղի ունենում, հովանոցային գովազդ է ընկալվո՞ւմ և ինչ հետևանքներ են լինելու»,–ասաց նա։

Արմեն Հայրապետյանը պատասխանեց, որ երկու կարևոր հանգամանք կա․ այն պետք է համարվի օտարերկրյա ներդրող, և երկրորդ հարցն այն է, թե  բոլոր սահմանափակումները որ կիրառվում է երկրում, օտարերկյա ներդրողներին բոլոր հնարավորությունները տրվո՞ւմ են։ Նա նշեց, որ իրավակիրառ մարմնի կողմից այդ հարցը առանձին քննարկման հարց պետք է լինի։

 Նիստը վարող Վահե Հակոբյանը նշեց, որ գովազդից գոյացած բյուջեն հեռուստաընկերություններում  30–40 տոկոս է, ռադիոյում 30–40– տոկոս է, համացանցում՝ 40–50 տոկոս, արտաքին գովազդում՝ 40–50 տոկոս։ «Այսինքն եթե մենք հիմա արգելում ենք դա զգալի հարված է այդ բոլոր ոլորտներին։ Ես, որպես ՀՀ քաղաքացի դեմ չեմ, որ զսպող մեխանիզմներ կիրառվեն, բայց ես կողմ եմ շուկայի ավելի խորը ուսումնասիրման։ Իմ կարծիքով՝ հարցը խորը ուսումնասիրված չէ, և ես առաջարկում եմ քննարկումը հետաձգել»,–ասաց նա։

Բաբկեն Թունյանը նկատեց, որ խաղամոլության թեման վաղուց էր քննարկվում և գրեթե բոլոր տնտեսվարող սուբյեկտներին վերաբերում է։ «Ես համաձայն եմ, որ գովազդի սահմանափակումներ մտցնելով  այս խնդիրը ամբողջությամբ չի լուծվում, բայց սա այն լրացուցիչ գործոններից մեկն է, որով պետք է կանխել այս երևույթի տարածումը։ Ցավոք, ունենք իրավիճակ, որ մեդիադաշտը նստած է պայմանական ասած բույքմեյքերական գովազդի ասեղի վրա և լուծումը պետք է գտնենք հնարավորինս անցնցում կազմակերպել  այս պրոցեսը, որ իրենք էլ ադապտացվելու ժամանակ ունենան։ Կարծում եմ, որ գովազդի մասին այս սահմանափակումները պետք է ընդունվեն, բայց նաև պետք է որոշակի շտկումներ կատարվեն անցումային դրույթների և հնարավոր մրցակցության խաթարումների մասով»,–ասաց նա և նշեց, որ կփորձեն առաջինից երկրորդ ընթերցում այդ փոփոխությունները կատարել։

Այսպիսով հանձնաժողովը դրական եզրակացություն չտվեց նախագծին;

Հորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցել3 անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում. «Դեֆանս Հաուզինգը» պարզաբանում է տարածելՎեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործումՀոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով անձնագրերի տրամադրման, փոխանակման ծառայության մատուցումըՍեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԵրուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքըՀորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերինԲախվել են «Tesla»-ն և Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարի «Lexus GX470»-ըՆոյեմբերի 3-ին ՌԴ-ում ուժի մեջ կմտնի Պուտինի կողմից ստորագրված օրենքը միգրանտների արտաքսման հիմքերի ընդլայնման մասին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամներն ու կուսակցության խորհրդի անդամը հյուրընկալել են IODA առաքելության ներկայացուցիչներինՎեոլիա Գրուպի ֆինանսավորմամբ ջրաչափերի ցուցմունքների հեռահար գրանցման համակարգ է ներդրվումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ14-ամյա տղա է մահացել Մայամի թռչող ինքնաթիռումԹրամփը կարծում է, որ նավթի գները կրկին կնվազենՓոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածքԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան«Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջՆեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելուԱյս վարչախումբը սադրել է Արցախի դեմ պատերազմը, Փաշինյանը դա խոստովանել է. Ավետիք ՉալաբյանՅունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր» Եթե գումարը 1 միլիոն ռուբլուց պակաս է, այն կարելի է տեղափոխել առանց խոչընդոտի․ Հրայր ԿամենդատյանԱլիևի ցանկացած պահանջ մեր իշխանությունն անվերապահորեն կատարում է. Ցոլակ ԱկոպյանԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Ընտրությունների դիտարկման զեկույցը հստակ արձանագրում է՝ հունիսի 7-ին Հայաստանում անցկացրած ընտրություններն ուղեկցվել են ՔՊ-ի կազմակերպած համակարգային խախտումներով․ Արամ ՎարդևանյանCOVID-ից հետո Հայաստանի կրթության մակարդակը միայն անկում է ապրում. Ատոմ ՄխիթարյանՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր Պետք է մեր գործով արժանի լինենք իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած տղաներին. Արսեն Գրիգորյան«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետների«Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ Զաքարյան«Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք ՉալաբյանԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ» «Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ» Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ» Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ» Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ» Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի Հայաստան
Ամենադիտված