Հայերեն


Սերժ Սարգսյանի ինքնաթիռի պայթեցման փորձ եղել է. Փաստաբանը հաստատում է

Հասարակություն

«ԱՌԱՎՈՏ»

Երեկ «Նորք Մարաշի» զինված խմբի» գործով դատական նիստն էր, եւ, ինչպես տեղեկացրել ենք, զինված խմբի ղեկավար Արթուր Վարդանյանը նիստի ավարտից հետո բղավեց, որ ինչքան էլ փորձեն իրենց ոչնչացնել, չի՛ ստացվելու: Aravot.am-ը զրուցեց Արթուր Վարդանյանի պաշտպան Լեւոն Բաղդասարյանի հետ: Մեր հարցին՝ ԱԱԾ-ն հրավիրած ասուլիսում հստակ ուղղությունները նշեց, թե ինչպիսի հեղաշրջման փորձ են ուզել անել զինված խմբի անդամները, հետեւել են պատգամավորներին, առաջին, երկրորդ եւ երրորդ նախագահներին, ինքնաթիռն են ուզել պայթեցնել եւ այլն, Արթուր Վարդանյանն ընդունո՞ւմ է այդ մեղադրանքները: Նա պատասխանեց. «Միանշանակ, չեն ընդունվում: Ավելին՝ իրավաբանության մեջ կա հետեւյալ տերմինը՝ անգամ ենթադրյալ մտադրության բացահայտումը հանցագործություն չէ, չի կարող համարվել»: Մեր հարցին՝ բայց ընդունո՞ւմ եք , որ նման ծրագրեր ունեցել են՝ նա պատասխանեց. «Միանշանակ չի եղել, եղել է ընդամենը կոնկրետ գործառույթ՝ Հայաստանը հզորացնելու ուղղությամբ՝ օրենքով սահմանված կարգով եւ չարգելված եղանակներով»: Մենք ուսումնասիրել ենք Արթուր Վարդանյանի ֆեյսբուքյան էջը եւ այն տեսագրությունները, որոնք տեղադրված էին այդ կայքում: Արթուր Վարդանյանը խոսում է ներքին թշնամուն հաղթելու մասին, ասում, որ եթե իրեն բանտ նետեն, սպանեն էլ, իր համար միեւնույն է, այս իշխանությունները պետք է վերանան եւ այլն: Մեր հարցին՝ Արթուր Վարդանյանը զուտ իշխանափոխությո՞ւն է ուզել, ոչ թե ահաբեկչության նպատակ է դրել՝ Լեւոն Բաղդասարյանը պատասխանեց. «Բացարձակ: Վերջինիս ցանկությունը ընդամենը եղել է համընդհանուր ուժերով հասնել ազատ, անկախ Հայաստանի եւ ՀՀ-ի հզոր քաղաքացու կայացման գործառույթ իրականացնելը: Դա ոչ մի առնչություն չունի ահաբեկչության հետ, ահաբեկչական փորձ չի եղել բացարձակ»: Մեր հարցին՝ ԱԱԾ-ն ցույց տվեց իրենց կազմած սխեմաները, դրանք կե՞ղծ են, թե՞ այնուամենայնիվ, ինչ-որ բան պլանավորել են՝ փաստաբանը պատասխանեց. «Դրանք հեքիաթի դաշտն են եւ այլ ուղղվածություն են ունեցել ընդամենը»: Մենք հիշեցրինք, որ ԱԱԾ-ն հրապարակել էր անգամ բլոկնոտի այն թուղթը, որտեղ նշված էր, թե որ խմբի ծպտյալ անդամի կեղծանունը որն է, ասվեց, որ իրենց հեռախոսներն են ունեցել առանձին՝ փաստաբանը արձագանքեց. «Այսինքն, եթե ես ու դու որոշում ենք, որ պետք է գնանք միտինգ անենք եւ գրում ենք մեր անունները ու դրանից հետո դա օգտագործվում է այլ գործառույթով՝ հետեւությունները թողնում եմ ձեզ»: Մեր հարցին՝ դա միայն միտինգի նպատա՞կ է ունեցել, որովհետեւ այլ կերպ ներկայացվեց ԱԱԾ-ի կողմից՝ փաստաբանը պատասխանեց. «Ցանկացած մտադրություն ցանկացած քաղաքացի կարող է ունենալ, դա իր սահմանադրական իրավունքն է: Բայց, եթե դա չի իրագործվում՝ դա հանցագործություն չի»: Մեր հարցին՝ Ալիեւի հետ հանդիպումից առաջ Սերժ Սարգսյանի ինքնաթիռի պայթեցման փորձ եղե՞լ է, թե՞ չէ՝ նա պատասխանեց. «Դրա մասին շատ լավ մամլո ասուլիս տվեց հենց նախաքննության մարմնի ղեկավարը՝ ասելով, որ թեպետ ծրագիր եղել է, նման մտադրություն եղել է, բայց խմբի ղեկավարը դա չի իրագործել»:

Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»
Ամենադիտված