Հայերեն


Քասախ համայնքի ղեկավարի կողմից չարաշահումներ կատարելու գործով մեղադրանք է առաջադրվել ևս ութ անձի. ՔԿ

Քաղաքականություն

ՀՀ Քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում  Քասախ համայնքի ղեկավարի կողմից չարաշահումներ կատարելու դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ՝ չարաշահումների կատարման մեխանիզմը, պետությանը և համայնքին պատճառված վնասի չափը, համայնքի ղեկավարին օժանդակած անձանց շրջանակը, որոնց գործողություններին տրվել են քրեաիրավական գնահատականներ:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ պարզվել և հիմնավորվել է, որ Կոտայքի մարզի Քասախ համայնքի ղեկավարը, 1996 թվականից զբաղեցնելով հիշյալ պաշտոնը, խմբային շահերից ելնելով, պաշտոնեական կեղծիքներ կատարելով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, օտարել է փաստացի գերեզմանոցներով ծանրաբեռնված հողատարածքը, ինչպես նաև շահադիտական նպատակով, համայնքապետարանի աշխատակիցներից և ավագանու անդամներից բաղկացած աճուրդային հանձնաժողովի անդամների օժանդակությամբ պաշտոնեական կեղծիքներ կատարելով, առանձնապես խոշոր չափերով նյութական օգուտ ստանալու շահադիտական դրդումներից ելնելով, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը վերցրել է փաստացի իր տիրապետման և տնօրինության տակ, ապա դրանք սահմանված մեկնարկային գնից թանկ վաճառել համայնքից հողամաս ձեռք բերելու նպատակով իրեն դիմած անձանց՝ հասարակության, պետության և համայնքի օրինական շահերին պատճառելով էական վնաս։

Այսպես՝ համայնքի ղեկավարը, գիտակցելով, որ հողատարածքում գերեզմանոցների առկայության պարագայում չի կարող հասնել իր համար ցանկալի արդյունքների, 2003թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում համայնքում գտնվող գերեզմանատներով ծանրաբեռնված 11,6 հա հողատարածքը վարձակալությամբ տրամադրելու և օտարելու նպատակով, անձամբ մասնակցելով այդ հողատարածքի վերաբերյալ ուրվագծային հատակագծի կազմմանը և հաստատմանը, գործարքի իրականացման համար հաստատել ու շրջանառության մեջ է դրել համապատասխան տեղեկանք, որտեղ որևէ տեղեկություն չի ամրագրել հողատարածքում գերեզմանատան առկայության կամ հողատարածքը գերեզմաններով ծանրաբեռնված լինելու մասին և այն ներկայացնելով որպես գյուղատնտեսական նշանակության 5-րդ կարգի արոտավայր՝ կազմել և շրջանառության մեջ է դրել իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ պարունակող կեղծ տեղեկանք և ուրվագծային հատակագիծ՝ այդ կերպ թաքցնելով նշված հողատարածքում գերեզմանոցների առկայության հանգամանքը, որից հետո կնքելով պայմանագիր՝ նշված հողատարածքը հանձնել է վարձակալության։

Այնուհետև, գիտակցելով, որ, ՀՀ հողային օրենսգրքի համաձայն, գերեզմանոցներով ծանրաբեռնված հողատարածքի օտարումը արգելվում է, քանի որ ըստ օրենքի պատմական և մշակութային հողեր են համարվում նաև զինվորական և քաղաքացիական գերեզմանոցներով զբաղեցված հողամասերը և, հետևաբար, արգելվում է պետական և համայնքային սեփականություն հանդիսացող նման հողամասերը քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով փոխանցելը, պաշտոնեական դիրքը համայնքային ծառայության շահերին հակառակ օգտագործելով, հողատարածքը վարձակալած անձի հետ կնքել է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր, որով վարձակալությամբ տրված հիշյալ 11,6 հա մակերեսով ու փաստացի գերեզմանոցներով ծանրաբեռնված հողատարածքը 783 000 ՀՀ դրամով օտարել է վերջինիս և որպեսզի իր անօրինական ու հանցավոր գործունեությունն առավել դյուրին դարձնի, 2010թ. հունվարին կարգադրություն է ստորագրել՝ Կոտայքի մարզի Քասախ գյուղական համայնքի սեփականություն հանդիսացող գույքի օտարման հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ, որի կազմում ընդգրկել է իրեն՝ որպես հանձնաժողովի նախագահ, ինչպես նաև՝ համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների և ավագանու անդամների:

Բացի այդ, առանձնապես խոշոր չափերի նյութական օգուտ ստանալու շահադիտական դրդումներից ելնելով, համայնքի ղեկավարը հանցավոր համաձայնություն է ձեռք բերել աճուրդային հանձնաժողովի անդամների հետ՝ վերջիններիս օժանդակությամբ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը փաստացի իր տիրապետման և տնօրինության տակ վերցնելու, ապա հողամաս ձեռք բերելու նպատակով իրեն դիմած անձանց սահմանված հողամասերը մեկնարկային գնից թանկ վաճառելու արդյունքում նյութական օգուտներ քաղելու շուրջ։

Մասնավորապես, 2012թ. փետրվարին տեղեկանալով Երևան քաղաքի բնակչի կողմից Քասախ համայնքում հողատարածք ձեռք բերելու մտադրության մասին՝ առաջարկել է 3.600.000 ՀՀ դրամով գնել համայնքային սեփականություն հանդիսացող 0.0801 հա մակերեսով բնակելի կառուցապատման հողամաս՝ միաժամանակ գնորդից թաքցնելով տեղեկությունն այն մասին, որ նշված հողամասը համայնքի կողմից արդեն իսկ 1.993.048 ՀՀ դրամ մեկնարկային գնով դրված է աճուրդի։

Ստանալով գնորդի համաձայնությունը՝ համայնքի ղեկավարը, ՀՀ հողային օրենսգրքով սահմանված դրույթների ուժով հանդիսանալով աճուրդի կազմակերպիչ, աճուրդային հանձնաժողովի նախագահ, իր՝ որպես Քասախ համայնքի ղեկավարի և աճուրդային հանձնաժողովի նախագահի լիազորությունները համայնքային ծառայության շահերին հակառակ օգտագործելով, հանցավոր համաձայնություն է ձեռք բերել աճուրդային հանձնաժողովի անդամների՝ Քասախի համայնքապետարանի աշխատակազմի առաջին կարգի մասնագետի, համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար իր եղբորորդու, աշխատակազմի առաջատար մասնագետի, ավագանու անդամներից երեքի հետ՝ նշված հողատարածքն իբրև թե աճուրդի արդյունքներով իր համար ցանկալի անձին օտարելու և հետագայում նրա կողմից այդ հողատարածքը նշված քաղաքացուն օտարելու շուրջ, որի հիման վրա 2012թ. ապրիլին աճուրդային հանձնաժողովի արձանագրողին հանձնարարել է կազմել համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը աճուրդ-վաճառքով օտարելու վերաբերյալ ձևական, ըստ էության չկայացած աճուրդ-վաճառքի վերաբերյալ կեղծ արձանագրություն:

Պարզվել է նաև, որ ՀՀ հողային օրենսգրքով սահմանված՝ աճուրդին առնվազն երկու հայտերի առկայությունն ապահովելու նպատակով, համայնքի ղեկավարի հանձնարարությամբ, ներառվել են կեղծ տեղեկություններ՝ աճուրդ-վաճառքին իր ծանոթների  մասնակցության վերաբերյալ, կատարված քայլերի և իբրև թե 2.192.352 ՀՀ դրամ առավելագույն գին առաջարկելու պայմաններում Երևանի բնակչին հաղթող ճանաչելու վերաբերյալ: Ապա, համայնքի ղեկավարի հանձնարարությամբ իրականում չկայացած աճուրդի վերաբերյալ նշված հանձնաժողովի կողմից կազմվել է իրավաբանական նշանակություն ունեցող, իրադարձություններ հավաստող, պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող, հողամասերն աճուրդով վաճառելու մասին  կեղծ արձանագրություն, որը ստորագրվել և շրջանառության մեջ է դրվել է աճուրդի կազմակերպիչ և աճուրդավար համայնքի ղեկավարի և հանձնաժողովի անդամների կողմից:

Համայնքի ղեկավարը, հիմք ընդունելով իբրև թե կայացած աճուրդի արդյունքները, 2012թ. ապրիլին կայացրել է որոշում՝ իբրև թե աճուրդում հաղթող ճանաչված անձի հետ առուծախի պայմանագիր կնքելու մասին, որից հետո Քասախ համայնքի ղեկավարի կողմից լիազորված անձանց միջև  կնքվել է հողամասի առուվաճառքի պայմանագիր, իսկ օրեր անց նշված հողամասը լիազորագրի հիման վրա հանդես եկող անձի կողմից, 3.600.000 ՀՀ դրամ գումարով, օտարվել է Երևան քաղաքի բնակչին:

Նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ համայնքի ղեկավարը 2012թ. նոյեմբերին 0.0800 հա և  0.0799 հա մակերեսներով բնակելի կառուցապատման հողամասերը պաշտոնեական դիրքի չարաշահմամբ փաստացի իր տիրապետման և տնօրինության տակ վերցնելու, հետագայում սահմանված մեկնարկային գնից թանկ վաճառելու արդյունքում նյութական օգուտ ստանալու շահադիտական դրդումներից ելնելով, «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների համաձայն անցկացվելիք աճուրդների մասին հրապարակային ծանուցումների «www.azdarar.am» պաշտոնական ինտերնետային կայքում հայտարարություն չի ներկայացրել՝ բնակելի կառուցապատման նշված հողամասերը աճուրդ-վաճառքով օտարելու վերաբերյալ՝ այդ կերպ զրկելով հնարավոր այլ շահառուներին աճուրդներին մասնակցելու իրավունքից։

Այնուհետև, համայնքի ղեկավարը, իր գործողություններին օրինական տեսք տալու, աճուրդի կայացման պատրանք ստեղծելու նպատակով, աճուրդային հանձնաժողովի անդամների օժանդակությամբ, 2012թ. դեկտեմբերին հանձնաժողովի անդամին հանձնարարել է կազմել համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն իբրև թե աճուրդ-վաճառքով օտարելու վերաբերյալ ձևական, ըստ էության չկայացած աճուրդ-վաճառքի վերաբերյալ արձանագրություն, և ՀՀ հողային օրենսգրքով սահմանված աճուրդի՝ առնվազն երկու հայտերի առկայությունն ապահովելու նպատակով հանձնարարել է աճուրդի արձանագրությունում ներառել կեղծ տեղեկություններ՝ աճուրդ-վաճառքին Քասախ համայնքի բնակիչներ, իր մտերիմների մասնակցության, կատարված քայլերի և, համապատասխանաբար, 2.090.088 և 2.087.476 ՀՀ դրամ առավելագույն գին առաջարկած մասնակցին հաղթող ճանաչելու վերաբերյալ, որից հետո կազմված արձանագրությունը ստորագրվել և շրջանառության մեջ է դրվել աճուրդի կազմակերպիչ և աճուրդավարի՝ Քասախ համայնքի ղեկավարի, հանձնաժողովի անդամների և իբրև գնորդ հանդես եկած անձի կողմից, որից հետո համայնքի ղեկավարը, հիմք ընդունելով իբրև թե կայացած աճուրդի արդյունքները, 2012թ. դեկտեմբերին կայացրել  է որոշումներ՝ աճուրդում հաղթող ճանաչված անձի հետ առուծախի պայմանագրեր կնքելու մասին, և համայնքի ղեկավարի կողմից լիազորված անձի և իբրև թե գնորդի միջև  կնքվել են հողամասերի առուվաճառքի պայմանագրեր։ Արդյունքում՝ հողամասերը փաստացի իր տիրապետման և տնօրինության տակ վերցնելուց հետո՝ արդեն 2015թ. փետրվարին հողամասերից մեկն օտարել է 2.700.000 ՀՀ դրամով, իսկ մյուսը՝ նույն թվականի օգոստոսին՝ 12.000 ԱՄՆ դոլար գումարով:

Այսպիսով, համայնքի ղեկավարի կողմից  պաշտոնեական դիրքը համայնքային ծառայության շահերին հակառակ օգտագործելու, պաշտոնեական կեղծ փաստաթղթեր կազմելու, իսկ աճուրդային հանձնաժողովի անդամների  կողմից այդ արարքներին օժանդակելու հետևանքով համայնքի իրավունքներին և օրինական շահերին անզգուշությամբ պատճառվել է ընդհանուր՝ 5 669 924 ՀՀ դրամի էական վնաս:

Բացի այդ, Քասախ համայնքի ղեկավարը, առանձնապես խոշոր չափերի գույքային օգուտ ստանալու շահադիտական դրդումներից ելնելով, աճուրդային հանձնաժողովի անդամների օժանդակությամբ, շահադիտական նպատակով, պաշտոնեական կեղծիքներ կատարելով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը սահմանված մեկնարկային գնից թանկ վաճառելու, արդյունքում առանձնապես խոշոր չափերի գույքային օգուտ ստանալու դիտավորությամբ, 2012թ. ամռանը պայմանավորվածություն է ձեռք բերել՝ Քասախ համայնքի մի շարք հողամասեր 1քմ-ի մակերեսը 15 ԱՄՆ դոլարով վաճառելու շուրջ, իսկ աշխատակազմի առաջին կարգի մասնագետի միջոցով Քասախ համայնքի բնակչի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել՝ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի 1քմ-ի մակերեսը 4524-4900 ՀՀ դրամով վաճառելու վերաբերյալ։

Իր հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով Քասախ համայնքի ղեկավարը «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների համաձայն անցկացվելիք աճուրդների մասին հրապարակային ծանուցումների «www.azdarar.am» պաշտոնական ինտերնետային կայքում հայտարարություն չի ներկայացրել՝ համայնքային սեփականություն հանդիսացող թվով 14 հողամասերը՝ ընդհանուր 10402քմ մակերեսով, աճուրդ-վաճառքով օտարելու վերաբերյալ` այդ կերպ զրկելով հնարավոր այլ շահառուներին աճուրդներին մասնակցելու իրավունքից։

Իր գործողություններն օրինականացնելու և աճուրդի կայացման պատրանք ստեղծելու նպատակով աճուրդային հանձնաժողովի անդամների՝ աշխատակազմի առաջին կարգի մասնագետի, համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար իր եղբորորդու, աշխատակազմի առաջատար մասնագետի, ավագանու 3 անդամների, համայնքապետարանի գլխավոր մասնագետի (գլխավոր հաշվապահ) օժանդակությամբ, 2012թ. հուլիս-օգոստոս ամիսներին, առանց փաստացի աճուրդներ իրականացնելու, կազմել է համայնքային սեփականություն հանդիսացող նշված մակերեսով հողամասերը աճուրդ-վաճառքով օտարելու վերաբերյալ ձևական, ըստ էության չկայացած աճուրդ-վաճառքի վերաբերյալ կեղծ արձանագրություն, որում ՀՀ հողային օրենսգրքով սահմանված աճուրդի՝ առնվազն երկու հայտերի առկայությունն ապահովելու նպատակով կեղծ տեղեկություններ է ներառել՝ աճուրդների անցկացման, աճուրդ-վաճառքին յոթ անձի  մասնակցության և կատարված քայլերի վերաբերյալ: Կազմված կեղծ արձանագրությունը, շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, ստորագրվել և շրջանառության մեջ է դրվել աճուրդի կազմակերպիչ և աճուրդավարի, արձանագրողի, հանձնաժողովի մյուս անդամների կողմից, ապա համայնքի ղեկավարի հանձնարարությամբ իրականում չկայացած աճուրդների վերաբերյալ հանձնաժողովի կողմից կազմվել են իրավաբանական նշանակություն ունեցող, իրադարձություններ հավաստող, պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող, հողամասն աճուրդով վաճառելու մասին կեղծ արձանագրություններ, որոնք ստորագրվել են աճուրդի կազմակերպիչ և աճուրդավարի, արձանագրողի և օրեր անց, իբրև գնորդներ ներկայացված անձանց կողմից։

Համայնքի ղեկավարը, հիմք ընդունելով իբրև թե կայացած աճուրդի արդյունքները, 2012թ. օգոստոսին կայացրել է որոշումներ՝ աճուրդում հաղթող ճանաչված անձի հետ առուծախի պայմանագիր կնքելու մասին, որից հետո Քասախի համայնքապետարանի՝ ի դեմս համայնքի ղեկավարի կողմից լիազորված անձի և գնորդի միջև 2012թ. օգոստոսին կնքվել են համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր 10402 քմ մակերեսով հողատարածքները վաճառելու վերաբերյալ պայմանագրեր։

Գործարքն ավարտելուց հետո համայնքի ղեկավարը, նախապես պայմանավորվածություն ձեռք բերելով գնորդներից մեկի հետ՝ հողամասերի 1 քմ 15 ԱՄՆ դոլարով վաճառելու վերաբերյալ, վերջինիցս պահանջել և ստացել է ընդհանուր  63 558 820,5 ՀՀ դրամ, մինչդեռ՝ դրանց օտարման վերաբերյալ փաստաթղթերում մեկ քառակուսի մետրի արժեքը նշվել է մոտ 2860 ՀՀ դրամ, ընդհանուր՝ 29.764. 592 ՀՀ դրամ, իսկ մյուս գնորդի հետ նախապես պայմանավորվածություն ձեռք բերելով հողամասերի 1քմ 4524-4900 ՀՀ դրամ վաճառելու վերաբերյալ, պահանջել և համայնքապետարանի գլխավոր մասնագետի (գլխավոր հաշվապահ) միջոցով ստացել է 3 900 000 ՀՀ դրամ, մինչդեռ դրանց օտարման վերաբերյալ փաստաթղթերում մեկ քառակուսի մետրի արժեքը նշվել է 2860 ՀՀ դրամ, ընդհանուր՝ 2 289 144 ՀՀ դրամ։

Այսպիսով, համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական դիրքը համայնքային ծառայության շահերին հակառակ օգտագործելու, պաշտոնեական կեղծ փաստաթղթեր կազմելու, իսկ աճուրդային հանձնաժողովի անդամների կողմից այդ արարքներին օժանդակելու հետևանքով համայնքի իրավունքներին և օրինական շահերին անզգուշությամբ պատճառվել է՝ ընդհանուր 35.405.084,5 ՀՀ դրամի էական վնաս:

Ավելին, համայնքի ղեկավարը, պարտավոր լինելով կանխարգելել և կասեցնել ինքնակամ կառույցի հետագա շինարարությունը, օրենքով սահմանված կարգով ապահովել դրա հետևանքների վերացումը, դիտավորությամբ չի կատարել իր պարտականությունները, ինքնակամ կառույց իրականացրած անձանց նկատմամբ դիտավորությամբ չի կիրառել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրությամբ նախատեսված վարչական պատասխանատվության միջոցները, իսկ արդեն կիրառվածը կրել է ձևական բնույթ։

Մասնավորապես, Կոտայքի մարզի Քասախ համայնքի բնակիչը 1993թ. Քասախ համայնքում կառուցված շինությունը, որի դիմացի հատվածում եղել է 17քմ մակերեսով ապօրինի շինություն, վերջնական ավարտին չհասցնելով՝ 2012թ. առուվաճառքի պայմանագրով վաճառել է նույն համայնքի մեկ այլ բնակչի։ Վերջինիս որդին, ով փաստացի տիրապետել է նշված գույքը, 2015թ. բանավոր դիմել է Քասախ համայնքի ղեկավարին՝ ապօրինի կառուցված հիշյալ 17քմ տարածքի շինարարությունը շարունակելու և ավարտին հասցնելու համար, ինչին համայնքի ղեկավարը տվել է բանավոր համաձայնություն: Մինչդեռ համայնքի ղեկավարը, քաղաքաշինության և կոմունալ տնտեսության բնագավառում իրականացնելով ինքնակամ շինարարությունը կանխարգելելու, կասեցնելու և դրանց հետևանքները վերացնելու պարտադիր լիազորություն, դիտավորությամբ չի կատարել իր պարտականություննեը, չի իրականացրել «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով սահմանված իր լիազորությունները, որի արդյունքում էլ բնակիչը 2015թ. վերջնական ավարտին է հասցրել ապօրինի շինարարությունը։ Իսկ 2020թ., երբ տեղեկացել է, որ վերը նշված փաստով քննվում է քրեական գործ, համայնքի ղեկավարը փորձել է շրջանցել նախկինում իր կատարած անօրինականությունը և կայացրել է վարչական պատասխանատվության ենթարկելու մասին որոշում, որը կրել է ձևական բնույթ։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ համայնքի ավագանու անդամներից երկուսին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով (2 դրվագ), 314-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ), ևս մեկին՝ 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, համայնքապետարանի գլխավոր հաշվապահին՝ 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, գլխավոր մասնագետին՝ 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով, աշխատակազմի քարտուղարին և երկու առաջատար մասնագետներին ՝ 308-րդ հոդվածի 2-րդ մասով (2 դրվագ), 314-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ):

Ավելի վաղ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով (2 դրվագ), 314-րդ հոդվածի 1-ին մասով (3 դրվագ) և 3152-րդ հոդվածով Քասախ համայնքի ղեկավարին առաջադրված մեղադրանքը փոփոխվել և լրացվել է։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորման ժամկետը, վարույթն իրականացնող մարմնի միջնորդության հիման վրա, դատարանի կողմից ևս 2 ամսով երկարացվել է։

Նախաքննությունը շարունակվում է:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հակամարտnւթյան 40 օրվա ընթացքում ԱՄՆ-ը և Իսրայելը hարվածել են 2 հազար էներգետիկ օբյեկտիԹոշակառուներին կոչ եմ անում չլսել չուզողների ձայները և ճամփորդել. Փաշինյան Մեր մարզիկների հաղթանակները շարունակվում են՝ հայ ժողովրդին կրկին փոխանցելով հաղթական ոգի ու ազգային հպարտություն․ Գագիկ ԾառուկյանԱդրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղությունը փաստացի արդեն գոյություն ունի. Ալիև Ինձ գրում են, որ վախենում ենք տարածենք ձեր տեսանյութերը, բայց ձեզ ենք ընտրելու. Էդմոն ՄարուքյանԱյսօր մենք կատարեցինք փոփոխությունների ճանապարհի առաջին պաշտոնական քայլը՝ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ․ Ուժեղ ՀայաստանԱրդարադատություն, թե հովանավորչություն․ Ի՞նչ է իրականում կատարվում մանկավարժական համալսարանումՍտամբուլում արգելվել է Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակի միջոցառում անցկացնել40 միլիոն դոլարի հիմնադրամը ցանկանում է «վերացնել մահը». Միլիարդատերերն ու գիտնականները բարձրացնում են անմահության համար պայքարըԾառուկյանը բացահայտել է, թե ինչ գերթանկարժեք գնում կկատարի UFC-ի չեմպիոն դառնալու դեպքումՆիկոլ Փաշինյանն այն չէ, ինչ պնդում է․Սամվել Կարապետյանի որդին դիմել է ՄակրոնինՎանաձորում կասեցվել է ալրային հրուշակեղենի արտադրամասի արտադրական գործունեությունըԵրկիր մոլորակի միջազգային օրը․ Idram&IDBankԵլենա Վարդանյանը նշում է ծննդյան 42-ամյակը Բացահայտում. որ ազգին է իրավունք տրվել Հայաստանում պետգույք գնել․ Նարեկ Կարապետյան«Նոր գործընկեր» վարկի նկատմամբ պահանջարկը ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդների շրջանում շարունակում է աճել Ուսումնավարժական թռիչքի ժամանակ կnրծանվել է Թուրքիայի ՊՆ-ին պատկանող ուղղաթիռըԻրանը ուզում է, որ Հորմուզի նեղուցը բաց լինի, և իրենք կարողանան օրական 500 միլիոն դոլար աշխատել. ԹրամփԻ՞նչը ստիպեց Հայաստանի ԱԳՆ-ին՝ այդպես ջերմագին շնորհավորել Իսրայելին անկախության օրվա առթիվ. Վահե ՀովհաննիսյանԻսրայելը hարվածել է Լիբանանի բնակավայրերից մեկին. կա մեկ զnh Եվրամիության 26 երկիր պատրաստ է աջակցել Վրաստանի դեմ պատժամիջոցների կիրառմանը. Կալաս«Կենտրոն» հեռուստաընկերությունն ուղիղ հեռարձակում կապահովի Ծիծեռնակաբերդից. Բեթղեհեմ ԱրաբյանՀասարակությունը հիասթափված է և չի ստանում իրեն հուզող հարցերի պատասխանը․ Մենուա ՍողոմոնյանՀերթական ապտակը Փաշինյանին` միջազգային կազմակերպություններից Մենք ենք լուծելու Հայաստանի Հանրապետության անվտանգության հարցը առանց վնասելու մեր ինքնիշխանությանը. Արշակ ԿարապետյանԱրծվաշենի, Բաքվի, Սումգայիթի, Շահումյանի, Կիրովաբադի հայերի վերադարձի հարցը ինչի՞ չես դեմ տալիս. Արշակ ԿարապետյանԴիտորդականի փոխարեն հիբրիդային առաքելություն կլինի Ադրբեջանը ոչնչացրել է Արցախի Մայր տաճարը, իսկ ՀՀ իշխանությունները լուռ են Գյուղերում դպրոցների փակումը ունի ավելի շատ բացասական, քան դրական կողմեր․ Ատոմ ՄխիթարյանԱրևային էներգետիկան առաջին անգամ դարձել է համաշխարհային էներգաաճի առաջատարը Մարդկանց ուղարկում էին ռազմադաշտ, երբ պարտությունն արդեն արձանագրված էր․ Հրայր ԿամենդատյանՓորձում են ոչնչացնել մեր մշակույթը, հոգեկերտվածքը, դարավոր արժեքները․ Արսեն ԳրիգորյանՄեր նպատակն է շահավետ հարաբերություններ կառուցել ուժային բոլոր կենտրոնների հետ․ Ավետիք Չալաբյան«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակը և մյուս փաստաթղթերը ներկայացվեց ԿԸՀ«Պատասխանատու բիզնեսի տեսանկյունից հակադրություն չկա բիզնեսի ու կենսաբազմազանության պահպանման միջեւ»․ ի՞նչ քննարկվեց Robust Armenia 2026-ումԲնության հանդեպ հոգատար վերաբերմունքը սկսել ենք մեզնից. Team-ն արժանացել է ISO 14001:2015 հավաստագրիԴաշինքի օգտահաշվի անվանումն է «Ուժեղ Հայաստան». ԿԸՀ-ն բավարարել է Գոհար Մելոյանի դիմումը ՈւՂԻՂ. «Ուժեղ Հայաստանը» ԿԸՀ է ներկայացնում իր ընտրական ցուցակը Դատարկ տարածքներից դեպի աշխատատեղերի ստեղծում. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Շատ շուտով փոփոխությունները գալիս են Սամվել Կարապետյանի հետ. Ալիկ ԱլեքսանյանFIP-ը կոպիտ սխալ է թույլ տվել, Ծառուկյանը ճիշտ է ասել. դոկտոր պրոֆեսորը բացատրում է հաշվարկի ձևը 18 արդարների գործով գալիք դատական նիստին քննարկվելիք կարևոր հարցը՝ արդյո՞ք կփոխվի Բագրատ Սրբազանի խափանման միջոցըUcom-ը հայտարարում է ածխածնային հետքի կառավարման ծրագրի մեկնարկի մասին Մենք ենք լուծելու Հայաստանի Հանրապետության անվտանգության հարցը` առանց վնասելու մեր ինքնիշխանությանը. Արշակ Կարապետյան Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում տնտեսական առումով հնարավորությունների մասին դեռ խոսք անգամ լինել չի կարող․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ) Փաշինյանն արդեն անկեղծ է՝ ցույց է տվել իր երկրի հակառակ կողմը. մեծ է ճգնաժամի հավանականությունը. Աննա Կոստանյան Ուժեղ պետություն հնարավոր է կառուցել միայն համախմբված հասարակության և պրոֆեսիոնալ կառավարման միջոցով. Նարեկ ՄանթաշյանԻսրայելցի զինվորի կողմից կոտրված Խաչը վերականգնվեց, իսկ Ադրբեջանը մեր եկեղեցիները հողին է հավասարեցնում, և Հայաստանից՝ ոչ մի արձագանք. Էդմոն ՄարուքյանԷս «կռվում» բոլորի ճակատագիրն է որոշվում, այդ թվում՝ նրանց, ովքեր առաջին հայացքից միայն «թամաշա» են անում. Վահե Հովհաննիսյան Արտաքին ցուցադրությո՞ւն, թե ընտրական հաշվարկ․ երևանյան գագաթնաժողովի քաղաքական գինը
Ամենադիտված