Հայերեն


Վարչապետի աշխատակազմում և նախարարություններում ավելի քան 200 հազար դոլար պարգևավճար է տրվել

Քաղաքականություն

Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ վարչապետն իր աշխատակազմի բոլոր աշխատակիցներին՝ փոխվարչապետերին ու նրանց աշխատակազմերին, մեկ աշխատավարձի չափով պարգևատրումներ է տվել՝ ընդհանուր 479 հոգու․ հարկերը հանած, փաստացի, ըստ կառավարության պատասխանի, վճարվել է ավելի քան 200 հազար դոլար կամ 97.5 միլիոն դրամ։ Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը։

«Հիշեցնենք՝ նախատոնական ոչ պակաս շռայլ պարգևատրումներ էին ստացել օրենսդրական աշխատանքով աչքի չընկած, փոխարենը՝ հայհոյանքն ու ծեծուջարդը Ազգային ժողովի առօրյա դարձրած խորհրդարանականները։ Պատգամավորներին ու ողջ աշխատակազմին ԱԺ նախագահի բաժանած պարգևատրումը բյուջեին 300 հազար դոլար էր արժեցել։

Պետական պաշտոնյաների աշխատավարձերի մասին առանձին օրենք կա, որով նաև կառավարության անդամների վարձատվությունն է որոշվում։ Փոխվարչապետը, ըստ դրա, 1 միլիոն 25 հազար է ստանում, նախարարը՝ 793 ու կես հազար՝ հարկերը ներառյալ։ Բայց հենց կառավարությունից 2019-ին խոստովանել են՝ կա վարչապետի գաղտնի հանձնարարական, որի համաձայն նախարարը աշխատավարձ+պարգևավճար ամսական 1.5 միլիոն դրամ է ստանում, փոխնախարարները՝ 1 միլիոն։

Փոխվարչապետերինը չի հստակեցվել, բայց ահա Մհեր Գրիգորյանը, համաձայն անցած տարի ներկայացրած հայտարարագրի, 23 միլիոն 600 հազարից ավելի աշխատանքի վարձատվություն է ստացել, ինչը ամսական 1 միլիոն 960 հազարից ավելի գումար է կազմում։ Թե տարեվերջին կոնկրետ ինչքան պարգևատրումներ են ստացել փոխվարչապետերն ու նախարարները՝ օրենքով սահմանված աշխատավարձի՞, թե՞՝ գաղտնազերծված 1.5-ի միլիոնի չափով, կամ որ նախարարներն են ստացել, Կառավարությունից չհստակեցրեցին՝ նախարարների դեպքում խորհուրդ տալով դիմել հենց գերատեսչություններին։

«Ազատության» հետ զրույցում նախարարները ևս իրենց պարգևատրումների չափը հրաժարվեցին նշել։

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը չգիտեր էլ ինչքան, բայց աշխատավարձից ավելի գումար, ասաց, դեկտեմբերին ստացել է. «Չգիտեմ` դա պարգևավճար է, թե լրացուցիչ որոշակի գումար: Հա, ես որոշակի ավելի գումար ստացել եմ դեկտեմբերի վերջին»: Ճշտող հարցին` իսկ հավելավճարներ կամ պարգևավճարներ ստացել են նրա տեղակալները, աշխատակազմը, ասաց. «Բոլորը ինչ-որ ավելի գումար, հավելում ստացել են հաստատ: Հիմնականում ամեն աշխատողի համամասնորեն ինչ-որ տոկոսի գումարի չափով, այսինքն` իր աշխատավարձի որոշակի տոկոսը, և դա հիմնականում բոլորի մոտ նույն տոկոսն է, եթե աշխատողը հատուկ չի թերացել ինչ-որ հարցերում»:

Ստացած պարգևավճարը ամենևին արտառոց չի եղել կրթության նախարար Վահրամ Դումանյանի համար, բայց հարկատուների հաշվին աշխատավարձ ստացող նախարարը տեղին չի համարում հարցը՝ ինչքան է ստացել։ Նախատոնական այս օրերին ընդհանրապես պարգևատրումների հարց բարձրացնելը անհարկի է համարում, հարցն էլ՝ անհետաքրքիր. «Հիմա ինչի՞ եք այս նախատոնական օրն այդ հարցը բարձրացնում: Կարո՞ղ եք ասել»:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության վարչության պետ Գևորգ Ալթունյանը բանավոր ասաց՝ ՊՆ-ի ողջ անձնակազմը նախարարի հրամանով ստացել է պարգևավճար։ Թե ինչքան, չպարզաբանեց, նաև չնշեց՝ արդյոք նախարարը ևս ստացել է՝ ակնկալելով գրավոր հարցում։ «Ազատությունը» ուղարկել է, այս պահին դեռ պատասխան չենք ստացել։

Արտգործնախարարությունից ևս մեր գրավոր հարցմանը դեռ չեն արձագանքել։ Կրթության նախարարությունից տեղեկացրեցին` դեկտեմբերին նախարարության բոլոր 295 աշխատակցի տրվել է պարգևատրում՝ 104.8 միլիոն դրամի չափով։ Ըստ կատարած աշխատանքի արդյունավետության՝ եղել են և՛ 150 տոկոս, և՛ 20 տոկոս ստացողներ, բայց ահա պաշտոններ չնշեցին։

Նախարարները ինչքա՞ն պարգևատրում են ստացել. թե՛ Կրթության, թե՛ Տարածքային կառավարման նախարարություններում հրաժարվեցին պատասխանել՝ առաջարկելով սպասել եկամուտների հայտարարագրին։ Բայց որ նախարարը պարգևատրում ստացել է, հաստատեցին նաև տարածքայինից։ Նախարարների հայտարարագրերը միայն մյուս տարի կհրապարակվեն, ու հասկանալ, թե ինչքան է կազմել աշխատավարձը, ինչքանը՝ պարգևատրումը, գործնականում անհնար է, տողերը առանձնացված չեն։

Ի դեպ, նախարարություններում անունը նախատոնական չեն դնում, այլ ուղղակի ասում են՝ դեկտեմբերին պարգևատրում են տվել։ Տարածքային կառավարման նախարարությունից «Ազատությանը» տեղեկացրել են՝ պարգևատրումների ընդհանուր գումարը կազմել է ավելի քան 47.5 միլիոն դրամ։ Գրավոր պատասխանում նաև նշված է, որ ստացել են բոլոր աշխատակիցները:

Վարչապետ Փաշինյանը չի ստացել պարգևատրում, բայց ահա գտել է, որ, օրինակ, ընդամենը մեկ ամիս աշխատած փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը պետք է ստանա։ Չնայած չափը չեն բացահայտում, բայց գումարը նվազագույնը 1 միլիոն դրամ կարող էր կազմել` հարկերը ներառյալ։ Համեմատության համար ասենք՝ Երևանի մանկապարտեզների աշխատակիցները՝ 30 հազարական դրամներ են ստացել, բոլորը և նույն չափով, ընդ որում, եթե հարկերը հանում ենք՝ նրանց ամանորյա պարգևատրումը 20 հազարից մի փոքր ավելի է կազմում»,- գրում է աղբյուրը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Կոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ» «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ» Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ» Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ» Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ» Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել Կարապետյան
Ամենադիտված