Հայերեն


Մոսկվա-Սոչի-Բրյուսել. որտե՞ղ է շարունակությունը․ Արմեն Գևորգյան

Քաղաքականություն

ՀՀ ԱԺ Տարածաշրջանային և Եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Արմեն Գևորգյանը հոդված է հրապարակել, որը ներկայացնում ենք ստորև։

Այսպիսով, շատ բան դարձավ չափազանց պարզ և բաց։ Դրա համար անհրաժեշտ էր հասնել Բրյուսել։ Ըստ էության, հաղորդակցությունների շուրջ քննարկումները ոչ թե պրագմատիզմի և տնտեսական օգուտների, այլ քաղաքական նպատակահարմարության հարթությունում են։ Սա նույնպես նորմալ է, բայց միևնույն ժամանակ պետք է հստակ պատկերացում լինի, թե ով և ինչի համար է վճարում և նաև ինչով: Եթե կոմունիկացիոն լուծումները տնտեսական օգուտ չեն բերում կողմերից գոնե մեկի համար, ապա դրանք ձեռք են բերում միայն քաղաքական նշանակություն։ Հայկական կողմը սկսեց ավելի հաճախ նշել Երասխ-Օրդուբադ-Մեղրի-Բաքու-Ռուսաստան երկաթուղային կապի քննարկվող նախագիծը իրանական երկաթուղի մուտք գործելու, այլ ոչ թե դեպի Ռուսաստան բարենպաստ տարանցման համատեքստում։ Միևնույն ժամանակ, մենք պետք է հասկանանք, որ արցախյան հիմնախնդրի չլուծվածության և Իրանի հետ հաղորդակցության նոր, սեփական, առավել օպտիմալ ուղիների (երկաթուղի, նոր արագընթաց մայրուղիներ և այլն) բացակայության պայմաններում մենք կրկին հայտնվում ենք կախվածության մեջ Ադրբեջանի քմահաճույքներից, որը միշտ կարող է դադարեցնել Հայաստանից իր տարածքով բեռնափոխադրումները։ Մենք կարող ենք Ադրբեջանի հետ քննարկել հաղորդակցությունների ապաշրջափակումը, բայց ինտենսիվորեն և զուգահեռաբար պետք է առաջ տանենք մեր հաղորդակցության օրակարգը Հյուսիս-Հարավ շրջանակներում։

«Միջանցք միջանցքի դիմաց» բանաձեւն իր էությամբ ու ծագման բնույթով արատավոր է և անընդունելի, քանի որ այն վերջնականապես կհեռացնի հակամարտող կողմերին բուն արցախյան հիմնախնդրի գլոբալ քաղաքական լուծումից, որտեղ ամենակարևոր խնդիրը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարցն է և Արցախի Հանրապետության վերջնական կարգավիճակը: Հիշեցնեմ կարգավորման երեք հիմնական բաղադրիչները՝ կարգավիճակ, ամուր կապ Հայաստանի հետ և բնակչության անվտանգության երաշխիքներ։ Եվ հետո՝ միջանցքի թեման արդեն իսկ բուն Հայաստանի, նրա տարածքային ամբողջականության և ինքնիշխանության թեման է։

Բայց այսօր իրականությունն այն է, որ Արցախի հարցի ապագա լուծումը մեծամասամբ այլեւս Հայաստանի իշխանությունների տիրույթում չէ, բոլոր հիմնական ռեսուրսներն այժմ կենտրոնացված են Ռուսաստանի ձեռքում։ Դատելով բանակցությունների ընթացքից՝ Մերձդնեստրյան մոդելը, կարծես, ամենաօպտիմալ ռուսական ելքն է ստեղծված իրավիճակից։ Սա նշանակում է՝ թողնել հակամարտության քաղաքական լուծումը գալիք սերունդների դատին, իսկ մինչ այդ երկխոսություն և համագործակցություն հաստատել հակամարտող կողմերի միջև և հասնել Արցախի հնարավորինս հայաբնակ վիճակի պահպանմանը, որի բնակչության անվտանգությունը պետք է պաշտպանեն խաղաղապահները։ Երկարաժամկետ ստատուս քվոյի պոտենցիալ տեսանելի արդյունքը կլինի Արցախի «ռուսացումը», որի քաղաքական վերջակետը կդառնա ռուսական պրոտեկտորատը։ Պարզ է, որ թյուրքական կոալիցիան կդիմադրի այս հեռանկարին։

Մենք պետք է պատրաստ լինենք նրան, որ շուտով կարող ենք տեղեկանալ, որ միջպետական սահմանների սահմանազատման և սահմանագծման շրջանակներում Ադրբեջանի պատկերացումներով ստիպված կլինենք զիջել մի շարք տարածքներ։

Քանի դեռ չի հասկացվել, որ Հարավային Կովկասում հայերի պատմական բնակության տարածքի և նրանց թվաքանակի նվազեցման հետևողական քաղաքականությունը գլոբալ կերպով իրականացվում է որպես, այսպես կոչված, Հայկական հարցի ամենաօպտիմալ լուծում, մենք միայն կկորցնենք և կպարտվենք։ Պետք է գիտակցենք, որ այսօր ընդունված որոշումներով  կերտվելու է մեր ժողովրդի ու պետության ոչ թե տարիների, այլ առաջիկա տասնամյակների պատմությունը և հեռանկարը։ Շատ դժվար կլինի հետո դրանք փոխել, եթե ընդհանրապես հնարավոր լինի։ Որոշում կայացնողները պետք է գիտակցեն, որ պատասխանատվությունը դրանց համար չի սահմանափակվելու միայն գործող կառավարության կամ քաղաքական մեծամասնության պաշտոնավարման ժամկետով։ Նման որոշումներն ու պատասխանատվությունը չունեն պատմական վաղեմության ժամկետ և դժվար են ջնջվում ազգային հիշողությունից։ Այս համատեքստում է, որ պետք է զգույշ լինել տարածաշրջանում խաղաղության և համագործակցության օրակարգի նկատմամբ, որը հանրային գիտակցության մեջ կարող է նվազագույնի հասցնել հայ ժողովրդի անվտանգության պատմականորեն պայմանավորված սպառնալիքները և, հետևաբար, դաշնակիցների կամ այլ երկրների կողմից դրա ապահովման անհրաժեշտությունը, այսինքն՝ Ռուսաստանի դերը։

Եվ, ի դեպ, հնարավոր նոր պատերազմի մասին։ Հասկանալի է, որ այս թեման ընդամենը առաջիկա հնարավոր կորուստներն ու զիջումները արդարացնելու համար է։ Հիմա պատերազմը ձեռնտու չէ Հայաստանից բացի, նաև Ռուսաստանին։ Ռուսաստանի համար նոր պատերազմը դաշնակցային պարտավորությունների անխուսափելի կատարումն է երկկողմ հարաբերությունների և ՀԱՊԿ շրջանակներում։ Այն նաև Արցախի շփման առաջին գիծն է։ Նման պատերազմը Ռուսաստանի կողմից անխուսափելի կորուստ է և՛ Ադրբեջանի համար արբիտրի կարգավիճակի, և՛ ինտեգրացիոն նախագծերում նրա ներգրավվելու հեռանկարների, և՛ Հայաստանի դաշնակցի։ Պարտավորությունների չկատարման առումով տապալումը հակառուսական տրամադրությունների կտրուկ աճի  և Ռուսաստանին Հայաստանից դուրս մղելու վրացական սցենարի անխուսափելի կրկնության հիմքն է։ Հակառուսական շրջանակների համար սա լինելու է նաև թեմայի շարունակությունը՝ ո՞վ, ի վերջո, հանձնեց Ղարաբաղը։

Միաժամանակ գազի հետ կապված խնդիրներ չեն լինի, քանի որ Ադրբեջանն արդեն կտրամադրի այն։ Հայերն ինտենսիվ առեւտուր են անելու թուրքերի հետ, էժան բենզին են ներկրելու, թուրքական լոլիկ ու մանդարին ուտելու։ Մեզ մեծ գումարներ կխոստանան նավթի ու գազի տարանցումից: Եվ այս հեռանկարը կարող է թաքնված կերպով գրավել մեր երկրի բազմաթիվ բնակիչների, ովքեր, ամենայն հավանականությամբ, առաջիկա տարիներին մերկանտիլ մահկանացուից չեն վերածվի հայրենասեր քաղաքացու։ Եվ նրանցից շատերին չի հետաքրքրում, թե արդյոք նրանք ապրելու են արժանապատիվ և անկախ պետությունում և հետևաբար ենթագիտակցաբար քվեարկում են բացառապես սեփական բարեկեցության անտեսանելի հեռանկարի համար։ Իսկ հիմնական մեծամասնությունը տանը նստած սպասում է իր ցանկալի առաջնորդի հայտնվելուն։ Եվ նա դեռ չի հայտնվում, քանի որ այն շատ տարբեր է բոլորի համար։

Կոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ» «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ» Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ» Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ» Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ» Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել Կարապետյան
Ամենադիտված