Հայերեն


Շահումով խաղերի գովազդը արգելող օրենքների ազդեցությունը՝ մեդիա դաշտի և տնտեսության վրա

Հասարակություն

Դեռևս 2020 թվականին ընդունված «Գովազդի մասին» օրենքի նախագիծը միտված էր կարգավորելու՝  տոտալիզատորների և ինտերնետ շահումով խաղերի գովազդները, նպատակը՝ երկրում մեծ չափերի հասած խաղամոլության թվի կրճատումն էր: Ի՞նչ ազդեցություն է ունեցել այս օրենքի ընդունումը մեդիա և գովազդային դաշտի համար, որոնք են նոր օրենքի թույլ կողմերը և թերությունները, ի՞նչ նոր սահմանափակումներ է պատրաստվում մտցնել կառավարությունը. այս մասին կզրուցենք Advertising Partner Ընկերության հիմնադիր/տնօրեն Եղիշե Հակոբյանի հետ:

Պրն. Հակոբյան, Ազգային ժողովը մեկ տարի առաջ ընդունեց «Գովազդի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծերը: Որն՞ է Ձեր կարծիքը այս օրենքի վերաբերյալ։

Իմ կարծիքով 2020 թվականին ընդունված այս օրենքը կազմվել է անչափ հապշտապ և որպես արդյունք՝ մենք ունենք բովանդակային և իրավական տեսանկյունից թույլ և թերի պրոդուկտ: Գլխավոր թերությունը այս օրենքի կայանում է նրանում, որ կառավարությունը և ԱԺ-ն փաստացի շահագրգիռ կողմերի, մասնագետների հետ չեն խորհրդակցել և հանրային լայն քննարկում չեն կազմակերպել: Նմանատիպ օրենքների փոփոխությունը ազդեցություն է ունենում հասարակության տարբեր խմբերի վրա և հենց այդ խմբերի կարծիքը լսելու, այդ կարծիքի հիման վրա որոշակի վերլուծություն գեներացնելու և դա օրենքի հիմքում դնելու անհրաժեշտությունն ակնհայտ է: Մինչդեռ դա չի արվել: Առանձին քննարկման առարկա է օրենքի հիմնավորումների փաստարկվածությունը․ միանշանակ պնդումների հիմքում տնտեսական հաշվարկներ, ըստ էության, դրված չեն։ Եվ, եթե միակ չափանիշը գովազդվող պրոդուկտի բացարձակ հանրային օգտակարությունն է, ապա նույն տրամաբանությամբ կարելի է արգելել գազավորված ըմպելիքի ցանկացած գովազդ։ Բացի այդ, օրենքը այնպես է գրված, որ հասկանալի չէ՝ ո՞ր կառույցն է իրականացնելու վերահսկողական գործառույթը. իսկ սա բավական լուրջ բացթողում է:

 Ի՞նչ հետևանքներ կարող ենք արձանագրել՝ օրենքի ընդունումից երկու տարի անց։

Մեկ պարզ օրինակ բերեմ. արտաքին գովազդի սահմանափակումը օրենքով նշված է մինչև 5քմ. մակերեսով։ Մենք արդեն իսկ ականատես ենք լինում, որ օրենքը ընդունելուց հետո ամբողջ Երևան քաղաքը բեթինգի գովազդներով հագեցած վահանակներ են, նույնիսկ այնպիսի վայրերում, որտեղ նախկինում գովազդ տեղադրված չէր։ Այս ամենի արդյունքում արտաքին գովազդի պատվերների գերակշռող հատվածը սկսել են կազմել շահումով խաղերի գովազդները, ինչը հավասարազոր է գումարը մի գրպանից դնել մյուս գրպանը։ Պետք է նաև նկատի ունենալ, որ «հանրային շահը» որով առաջնորդվել են տվյալ օրենքը նախագծողները՝ ներառում է նաև այլ կոմպոնենտներ, որոնք ևս պետք է բավարար չափով ուշադրության արժանանանային։ Կասկած չի հարուցում, որ ոլորտի գովազդի սահամանափակումները շոշափում են ոչ միայն անմիջական հասցեատերերի՝ տոտալիզատորների կամ ինտերնետ շահումով խաղերի կազմակերպիչների շահերը, այլ նաև փոփոխություննեը արդեն իսկ թողնում են մուլտիպլիկատիվ էֆեկտ, որի արդյունքում փոփոխությունների բացասական ազդեցությունը կրում են նաև մեդիա ոլորտի տնտեսվարողները։ Պահանջարկի էական նվազման տնտեսական շղթան իր մեջ ներառում է նաև գովազդ արտադրող և գովազդակիր ընկերություններին։ Գաղտնիք չէ, որ գովազդային ընկերությունների հասույթի 70%-ից ավելին, իսկ ԶԼՄ-ի՝ բեթթինգի գովազդից ստացված եկամուտի 45%-ից մինչև 50%-ը գոյանում է տվյալ ոլորտի շնորհիվ, և պետք է փաստենք, որ օրենքի ընդունումը կրճատել է պետական բյուջեի մուտքերը, որոշ տվյալների համաձայն այս ժամանակահատվածում շուրջ 5 միլիոն դոլար չի մտել պետական բյուջե: Մեր տնտեսությունն այն վիճակում է գտնվում, որ Հայաստանում գովազդատուները շատ չեն, բուքմեյքերներն էլ հանդիսանում են ամենախոշոր գովազդատուն, եւ գովազդը սահմանափակելով՝ առաջին հերթին վնաս է հասցվել լրատվամիջոցներին և երկրորդը՝ պետական բյուջեի մուտքերին: Դաշտը ավելի ճկուն մեխանիզմներով կանոնակարգելու դեպքում՝ բյուջեից դուրս մնացած գումարները կարող էին մնալ պետության գրպանում և ծառայել ինչ-ինչ սոցիալական ծրագրերի իրականացմանը:

Տեղյակ ենք, որ դեռ 2019թ.-ին օրենքի նախագծի վերաբերյալ քննարկում եք ունեցել ԱԺ պատգամավոր Հ. Հակոբյանի հետ։ Ի՞նչ եք քննարկել և ինչ՞ եզրակացության եք այն ժամանակ եկել։

Այո ճիշտ եք, դեռևս երբ օրենքը նախագծային փուլում էր, մենք հանդիպել ենք և քննարկել մեդիա ոլորտին հուզող հարցերը և մասնագիտական կարծիքների փոխանակման արդյունքում՝ տվել ենք մեր գնահատականը այս օրենքի մասին։ Նախևառաջ առաջարկել էինք իրականացնել փոփոխություններ ժամային սահմանափակման մեջ, որոնք մեդիա ոլորտի ֆինանսական հոսքերը ամբողջովին չի կրճատի, ինչպես նաև առաջարկել էինք հեռարձակվող նյութերում կանխարգելիչ հղումներ անել։ Ընդհանրապես, եթե խաղամոլության աճի խնդիր կա, ապա այն պետք է լուծվի կոմպլեքս միջոցառումներով, որոնք ենթադրում են օրենսդրական կարգավորումներ: Որպես օրինակ՝ կարող եմ նշել խաղամոլության դեմ պայքարում աշխարհում ընդունված պրակտիկաներից մեկը,  երբ սահմանափակումներ են մտցվում նույն մարդու կողմից խաղադրույքների չափը գերազանցելու դեպքում: Բացի այդ, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը թույլ է տալիս բեթթինգ ընկերություններին կիրառել որոշակի սահմանափակումներ հենց իրենց կայքերում, օրինակ՝ նախապես սահմանել պոտենցիալ խաղացողների տարիքային շեմը 18+ և դրանից հետո կիրառել Face ID, որոնք թույլ կտան բացառել ռիսկային խմբում գտնվողների կողմից՝ բեթթինգ ընկերությունների ծառայություններից օգտվելը: Ի վերջո՝ հնարավոր է հարկել այն անձանց, ովքեր առցանց խաղում են. այդպես կարելի է վերահսկել նաև բեթթինգ ընկերությունների մուտքերը:

Իսկ ի՞նչ եք կարծում՝ օրենքը նպաստել է իր առջև դրված խնդրի լուծմանը, խաղամոլությունը իսկապես նվազել է 2020թ.-ից հետո:

Բանն այն է, որ զավեշտը և այս օրենքի թուլությունը արտահայտվում է վիճակագրական կոմիտեի հրապարակած թվերով: Պաշտոնական վիճակագրությամբ` համացանցով կատարված խաղադրույքները 2020թ.-ին 2018թ.-ի համեմատ, աճել են 6 անգամ, իսկ խաղադրույք կատարողների թիվը՝ 3 անգամ։ ԱԺ կողմից ընդունված ժամային սահամանափակումների օրենքի ընդունումից հետո խաղամոլության ծավալները Հայաստանում ոչ թե նվազել են, այլ կտրուկ աճել. միջին ամսական խաղացողների թիվը 2018թ.-ին կազմել է 18093, 2019թ.-ին՝ 29911, 2020թ.-ին՝ 44082: Այսինքն, եթե օրենքի հիմքում դրված նպատակը խաղամոլության թվի կրճատումն էր, ապա արձանագրենք, որ օրենքի հեղինակները իրենց նպատակին չեն հասել: Ի միջի այլոց, առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մոլեխաղերից կախվածությունը համարում է հոգեկան խանգարումների տեսակներից մեկը, այսինքն՝ միայն գովազդի արգելքը արդյունավետ չի կարող լինել: Այդ չարիքի դեմ պայքարը ինստիտուցիոնալ լուծում է պահանջում, պետական լուրջ ծրագրերի մշակում եւ իրագործում, որում պետք է ներգրավված լինեն տասնյակ գերատեսչություններ, ինչպես նաև հասարակությունը: Պայքարը փոխարինել մեկ էջանոց օրենքի նախագծով եւ երկու էջանոց շատ թույլ հիմնավորումով՝ իմ կարծիքով, պայքարի իմիտացիա է: 

Պրն. Հակոբյան, այժմ էլ կառավարությունը որոշել է գնալ էլ ավելի ծայրահեղ միջոցների և ընդհանրապես արգելել շահումով խաղերի գովազդը համացանցում: Ըստ Ձեզ սա իր հերթն ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ մեդիա և գովազդային դաշտի վրա:

Գործունեության այս ոլորտում առկա օրենսդրական սահմանափակումների պայմաններում գովազդի բացարձակ արգելքը կարող է առաջացնել բազմաթիվ տնտեսական և իրավական խնդիրներ: Մասնավորապես, ինտերնետ շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման գործունեությունը լիցենզավորման ենթակա գործունեության ոլորտներ են, որոնց համար կազմակերպիչները վճարում են բավականին մեծ տարեկան պետական տուրք՝ բազային տուրքի 600,000-ապատիկի չափով։ Այսինքն, ձեռնարկատիրական գործունեություն իրակացնող ընկերությունները, որոնց նպատակը ծառայություններ մատուցելուց շահույթ ստանալն է, վճարում են տարեկան պետական տուրքը և ունեն որոշ լեգիտիմ ակնկալիք իրենց ծառայությունները, ապրանքները և արտադրանքը գովազդելու և դրա արդյունքում շահույթ ստանալու։ Այս նախագծով ամբողջությամբ արգելվում է ինտերնետ շահումով խաղերի և վիճակախաղի տեսակ համարվող տոտալիզատորի գովազդը, այդպիսով այդ գործունեությամբ զբաղվող ընկերություններին զրկելով իրենց կողմից մատուցվող ծառայությունները գովազդելու հնարավորությունից, իսկ այն եղանակները, որոնց միջոցով նախագծի ընդունման դեպքում կազմակերպիչները կկարողանան գովազդել իրենց և իրենց ծառայությունները, իրականում ձևական են և չունեն բովանդակային հիմք։  Ստացվում է մի իրավիճակ, որի արդյունքում Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող, պետական տուրք և հարկեր վճարող տենտեսվարող սուբյեկտը ենթարկվում է սահմանափակումների կամ ընդհանրապես զրկվում է իրեն և իր ծառայությունները գովազդելու իրավունքից՝ այդ կերպ դուրս մղվելով շուկայից, բայց փոխարենը՝ օտարերկրյա ինտերնետ շահումով խաղերի կամ ինտերնետ տոտալիզատորի կազմակերպիչները կաշկանդված չեն լինելու որևէ սահմանափակմամբ և իրականացնելու են իրենց և իրենց ծառայությունների գովազդ: Արդյունքում, որոշակի ժամանակահատվածի ընթացքում Հայաստանի Հանրապետության կողմից տրվող գործունեության վերը նշված լիցենզիաները կորցնելու են իրենց գրավչությունը և տնտեսվարողները սկսելու են գործունեույթուն իրականացնել այլ իրավակարգերում: Բացի այդ, նախագիծը ունի մի շարք թերություններ, մասնավորապես՝ օգտագործվում են արտահայտություններ, որոնք խորթ են օրենքին և պարզ չէ, թե ինչ են այդ հասկացությունները նշանակում։ Օրինակ՝ նախագծում օգտագործվում է «տոտալիզատորի շենք» արտահայտությունը, որից պարզ չէ թե ի՞նչ շենքի մասին է խոսքը և այլն: Պատկերը ընդհանրացնելու համար նշեմ, որ անգամ էկոնոմիկայի նախարարությունն է տվյալ օրենքի նախագծի վերաբերյալ բացասական եզրակացություն տվել, ինչն ինքնին խոսուն է:

Որն՞ է այս դեպքում լուծումը

Առաջին հերթին զերծ մնալ տասնյակ տարիների ընթացքում կայացած և տնտեսության մեջ արմատներ տված համակարգերը վիրահատական միջամտության ենթարկելուց: Հայաստանը բավական փոքր երկիր է և այստեղ պետությունը ունի ունիկալ հնարավորություն դասակարգել ոլորտները և դիվերսիֆիկացված մոտեցում ցուցաբերել ամեն տնտեսվարողի նկատմամբ՝ առանձին-առանձին: Շուկան այնպես է պետք վերադասավորել, որ տնտեսվարողը դուրս չմնա շուկայից, իսկ նման կերպով օրենքի փոփոխություն, անխուսափելիորեն հանգեցնելու է հենց դրան: Անկանոն ձևաչափով, առանց լուրջ հիմնավորումների արգելքները միայն հակառակ արդյունքն են տալու:

Meta ընկերությունը պայմանագիր է կնքել տիեզերքից «գիշերային» արևային էներգիա ստանալու համար արհեստական ​​բանականության տվյալների կենտրոնների համարՄյունխենում բեռնատար գնացքի երկու վագոն է կախվել կամրջից և ընկել փողոցի վրա. 1 մարդ է զոհվելԽուսափե՛ք արևի ճառաջայթներից 11:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում․ ՀՎԿ ազգային կենտրոնԱյսօր ես խոսելու եմ մի ճշմարտության մասին, որը տարիներ շարունակ փորձել են լռեցնել, ծաղրել կամ քողարկել գեղեցիկ, բայց փուչ լիբերալ լոզունգների տակ․ Հրայր ԿամենադատյանԼոս Անջելեսում բացվել է աշխարհի առաջին արհեստական ​​ինտելեկտի արվեստի թանգարանըԿրասնոդարում երկու երիտասարդ մաչետեներով ու դանակներով հարձակվել են առևտրի կենտրոնի այցելուների վրա. կա զոհ և տուժածներ«Միշտ մտածել եմ՝ ինքդ քեզ հավատարիմ մնալը համարձակությո՞ւն է, թե՞ շքեղություն». Շուշաննա ԹովմասյանՌոնալդինյոն վերսկսում է կարիերան. բրազիլացին համաձայնության է եկել իտալական ակումբի հետՊրեմիերա․ Արամե - «Ու թե մի օր» Այսօր աշխարհն ապրում է կլիմայի գլոբալ փոփոխություններ, և մենք նույնպես այդ փոփոխությունները և անոմալիաները տեսնում ենք․ Նիկոլ ՓաշինյանԽորթ մոր կողմից 1 տարեկան երեխային uպանելnւ դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՈսկեվանում կարկուտ է տեղում. ՏԵՍԱՆՅՈՒԹԵրևանի Սիսվան փողոցում հնչել են կրшկոցներԹրամփը հայտարարել է Թուրքիա և Չինաստան այցելելու ծրագրերի մասին Անչելոտին մեկնաբանել է Ռաֆինյայի վնասվածքը Խնդիրը Սահմանադրությունը փոխելու հնարավորություն ունենալու մեջ է․ Հրայր Կամենդատյան«Իսկական ընկերը նա է, ով մնում է նույնիսկ այն ժամանակ, երբ շահի կշեռքը դատարկ է»․ Սուսաննա Պետրոսյան Պայքարը շարունակելու համար պետք է մաքսիմալ գործիքակազմ, մանդատները պայքարի գործիքակազմ է․ Քոչարյան Սատարելով կեղծված ընտրություններին՝ ԵՄ-ն դավաճանում է սեփական արժեքներին՝ հանուն ՌԴ-ի հանդեպ կուրացնող ատելության. Ռոբերտ Ամստերդամ 25-ամյա վարորդը «Nissan» մակնիշի ավտոմեքենայով Աճառյան փողոցում ինքնավթարի է ենթարկվել Նախընտրական շրջանի խախտումներն ու ճնշումները աննախադեպ էին Հայաստանի համար․ Արմեն ՄանվելյանՈսկու գինն աճել է 1.27%-ով Կան քաղաքական ուժեր, որոնք համարում են՝ Ռուսաստանի հետ պետք է ունենալ լավ հարաբերություններ. Ռոբերտ Քոչարյան Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր Մենք ունենք անպատասխանատու իշխանություն և պատասխանատու ընդդիմություն. Քոչարյան Սկանդալ ՀԷՑ-ում. քաղաքական հայացքների համար ընկերության ՔՊ-ական ղեկավարությունը 3 աշխատակիցներին ստիպում է աշխատանքից ազատման դիմում գրել Այս ընտրություններն ազատ չէին․ ընտրությունների իմիտացիա էր․ Մենուա ՍողոմոնյանԵնթարկվելով իշխանության կամքին՝ ԿԸՀ-ն հրաժարվեց իր առաքելությունից․ Աննա ԿոստանյանՀասարակության մեծամասնությունն այլևս վստահություն չունի ընտրությունների նկատմամբ․ Ավետիք ՉալաբյանԼՀԿ-ին տրված, բայց չարձանագրված 207 քվե վերականգնվել է. Էդմոն Մարուքյան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը CaseKey-ի հետ գործակցում է արդեն երկու տարի. պարզ բանախոսությունից ընկերությունը հասել է Ոսկե գործընկերոջ կարգավիճակիՄոնղոլիայում շահագործման կհանձնվեն արևային էլեկտրակայաններ Մենք կոչ ենք անում տնտեսվարողներին ցուցաբերել բարձր սոցիալական պատասխանատվություն, իսկ պատկան մարմիններին՝ խստացնել վերահսկողությունը. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե ընտրախախտումների ինչ խայտառակ ծավալ է տեղի ունեցել այս ընտրությունների ընթացքում. Ավետիք ՉալաբյանԹեհրանը, մեղմ ասած, չի պարտվել այս պшտերազմում Վաշինգտոնին․ Մեդվեդև Տարադրամի փոխարժեքները հունիսի 20-ին Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները Ծանրագույն խնդիրներ. բյուջեի պակասուրդից մինչև պարտքային բեռ. «Փաստ» «Արդարանալու խնդիր ունի, թե ինչու չի կարողացել հավաքել 50 տոկոսից ավելի ձայն». «Փաստ» Ի՞նչ օրենք, ի՞նչ կարգավորումներ, ո՞ւմ են դրանք պետք. «Փաստ» Կեղծ երկընտրանք. երբ դեպի Եվրոպա ճանապարհն անցնում է... Թուրքիայով. «Փաստ» Ժողովրդի վրա «կայֆավատ լինելու» և ամեն ինչ ժողովրդի «գրպանը գցելու»... նուրբ արվեստը. «Փաստ» Բրյուսովի համալսարանի «ֆոկուսը». անվճար տեղերի հայտարարությունը՝ վերջին պահին. «Փաստ» Զիջումների միակողմանի օրակարգը և պաշտոնական Երևանի լռության քաղաքականությունը. «Փաստ» Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները. «Փաստ» Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցըՄեծ Բրիտանիայում ձերբակալել են երեխային կոկորդիլոսների ազատավանդակ նետած տղամարդունԱմեն ընտրություն նախորդից վատն է դառնում․ Ռոբերտ ՔոչարյանԳեղհովիտ գյուղում Mercedes-ը վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի․ վերջինս հոսպիտալացվել էԴեռ չկա հստակ որոշում մանդատները վերցնելու վերաբերյալ․ Ռոբերտ Քոչարյան
Ամենադիտված