Հայերեն


Մինսկի խմբի համանախագահներն ու սպառնալիքը Ալիեւի համար

Աշխարհ

Հակոբ Բադալյան, «ԼՐԱԳԻՐ»

Հայաստանում շարունակում է քննարկման արժանանալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը, որը վերաբերում է Չինարիի ուղղությամբ ադրբեջանական դիվերսիային:
Համանախագահների հայտարարությունը Հայաստանում ընդհանուր առմամբ արժանանում է քննադատության` հավասարության հերթական նշանի համար: Կան կարծիքներ, որ այդ հայտարարությունն անգամ հայկական կողմի դեմ է:
Հայտարարությունն իսկապես մեղմ ասած բազմիմաստ է, ընդհանուր առմամբ իհարկե Մինսկի խմբի հայտարարությունների համապատասխան: Մի կողմից կոչ է արվում կողմերին դադարեցնել դիվերսիայի համար փոխադարձ մեղադրանքները, մյուս կողմից նշվում, որ հայկական կողմում է ադրբեջանցի զինծառայողի դին, հետո էլ կոչ է արվում հայկական կողմին ցուցաբերել մարդասիրություն եւ հանձնել դին: Միաժամանակ խոսվում է Վիեննայի եւ Սանկտ-Պետերբուրգի համաձայնություններին հավատարիմ մնալու, հրադադարը պահպանելու, եւ մասնավորապես հրադադարի հետաքննության մեխանիզմի ներդրումն ապահովելու համար:
Հայկական կողմն իրավացիորեն ակնկալում է, որ հրադադարի խախտման համար պատասխանատվությունը շեշտադրվի կոնկրետ եւ հասցեական, որպեսզի Ադրբեջանը չունենա անպատժելիության զգացում, որպեսզի դիվերսանտն ու զոհը չհավասարեցվեն:
Իսկապես, Մինսկի խմբի հայտարարության մակերեսը բերում է հավասարեցման:
Մյուս կողմից, հարկավոր է թերեւս հստակություն եւ կոնկրետություն այլ հարցում, արդեն հայկական կողմում, թե իշխանական, թե քաղաքական, թե փորձագիտական:
Հարկավոր է հստակեցնել եւ կոնկրետացնել, թե ինչ է Մինսկի խմբի համանախագահությունն ընդհանրապես, որպեսզի պարզ լինի, թե ինչ կարող են Հայաստանն ու Արցախն ակնկալել այդ խմբից, որքանով ակնկալիքները կլինեն ռացիոնալ:
Մինսկի խմբի համանախագահ են պետություններ, որոնք լիովին տարբեր շահեր եւ ռազմավարություն հետապնդող աշխարհքաղաքական ուժային կենտրոններ են, որ ներկայում առավել եւս գտնվում են միմյանց միջեւ բավական սուր դիմակայության մեջ: ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Ռուսաստանը, հատկապես արեւմտյան երկու համանախագահներն ու Ռուսաստանը ունեն տրամագծորեն տարբեր, հակադիր մոտեցումներ թե Հարավային Կովկասի ստատուս-քվոյի, ուժերի հարաբերակցության, տարածաշրջանային համակեցության հեռանկարի, անվտանգության համակարգի, թե մասնավորապես այդ համատեքստում Արցախի խնդրի, այդ խնդրի կողմ հանդիսացող սուբյեկտների հետ հարաբերությունների մասով:
Ըստ այդմ, պետք է պատկերացնել, թե Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունները որքանով կարող են լինել իրապես կոնկրետ եւ հասցեական, եթե չափազանց հստակ եւ կոնկրետ է այդ համանախագահների շահերի տարբերությունը: Պետք է պատկերացնել, թե Մինսկի խմբի համանախագահների յուրաքանչյուր հայտարարություն ինչպիսի բարդությամբ կարող է ստացվել եւ փոխհամաձայնեցվել: Օրինակ, ինչ բառի է դեմ Ռուսաստանը, ինչ շեշտադրում է պահանջում ԱՄՆ-ն, ինչ ձեւակերպում է փորձում ստանալ Ֆրանսիան, եւ այդպես շարունակ:
Այդ իրավիճակում, գործնականում կասկածից վեր է, որ Մինսկի խմբից հնարավոր է սպասել միմիայն ընդհանրացված, առաջին հայացքից անորոշ եւ լղոզված հայտարարություններ եւ դրանում քիչ թե շատ կոնկրետություն եւ հասցեականություն հնարավոր է նշմարել տողատակերում:
Իսկ այստեղ իհարկե բանն արդեն հասնում է մեկնաբանություններին, եւ տողատակը հնարավոր է մեկնաբանել թե այս, թե այլ կերպ:
Դա է իրողությունը, հետեւաբար անհրաժեշտ է թերեւս վերանայել թե ակնկալիքները Մինսկի խմբի համանախագահությունից, որպես ֆորմատ, թե անել հետագա աշխատանքի վերաբերյալ անհրաժեշտ հետեւություններ:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ֆորմատը վաղուց այլեւս աշխատանքային դաշտ չէ: Այն ավելի շուտ շուկա է, որտեղ հնարավոր է իրացնել այլ դաշտերում աշխատանքի արդյունքը: Աշխատելու դաշտ կարող են լինել անդամ պետություններն առանձին-առանձին, կամ այն տիրույթները, կենտրոններն ու բեւեռները, որոնցում ներգրավված են այդ պետությունները:
Ըստ այդմ, Մինսկի խմբի համանախագահության ֆորմատից հասցեական հայտարարություն սպասելու փոխարեն, պետք է հասցեական եւ կոնկրետ աշխատանք կատարել համանախագահ պետությունների հետ: Իսկ դրա համար հարկ է կողմնորոշվել, թե որպես պետություն ինչ է ուզում Հայաստանը, որպեսզի պարզ դառնա, թե ում հետ է պետք աշխատել: Միեւնույն ժամանակ, իհարկե պետք է հասկանալ, թե ինչ են ուզում համանախագահ պետությունները: Ո՞վ է իրապես ուզում հրադադարի պահպանման մեխանիզմի ներդրում, իսկ ով չի ուզում դա:
Օրինակ, ինչու՞ ԱՄՆ նախաձեռնությամբ անցկացված Վիեննայի հանդիպման օրակարգում այդ հարցն առաջնային է, իսկ Ռուսաստանի նախաձեռնությամբ անցկացված Սանկտ-Պետերբուրգի հանդիպմանը, դրան հաջորդած ամփոփիչ հայտարարության մեջ ակնարկ անգամ չկար օրակարգային այդ հարցի մասին: Եվ ինչու՞ Սանկտ-Պետերբուրգի հանդիպումից անմիջապես հետո Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը Երեւանում հարկ համարեց բաց տեքստով հայտարարել, որ թեեւ Սանկտ-Պետերբուրգում չկար այդ մեխանիզմի մասին խոսք, բայց իրենց համար դա է շարունակում մնալ առաջնահերթ:
Հետեւաբար, պե՞տք է եզրակացնել, որ ի տարբերություն ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի, Ռուսաստանի համար նպաստավոր չէ հրադադարի խախտման համար միջազային կոնկրետ պատասխանատվություն ենթադրող մեխանիզմի ներդրումը, քանի որ դա արդեն որակապես կփոխի իրավիճակը եւ թույլ չի տա որեւէ մեկին խաղալ ռազմական շանտաժի վրա:
Բազմաթիվ են հարցերը, որոնք նախ Հայաստանի պետական քաղաքականության եւ քաղաքական-փորձագիտական դաշտերում են ահանջում հստակեցում եւ կոնկրետացում Հայաստանի պետական շահի ու անվտանգության համատեքստում, որպեսզի նոր միայն դրա վրա կառուցված գործողություններով հնարավոր լինի հասնել հասցեական եւ կոնկրետ միջազգային արձագանքի՝ արդեն իրատեսական ֆորմատներում, ինչի շնորհիվ հնարավոր կլինի հասնել արդեն հակամարտության տրամաբանության փոփոխության, երբ Ալիեւի համար ռազմական սադրանքները կդառնան վտանգավոր:

Ինչո՞ւ պետական ծառայողների աշխատավարձերը չեն ինդեքսավորվում գնաճին համահունչ․ Հրայր ԿամենդատյանԻշխանափոխություն լինելու է, ռեժիմը չի կարողանա դիմադրել արտաքին և ներքին գործոններին․Չալաբյան Հորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցել3 անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում. «Դեֆանս Հաուզինգը» պարզաբանում է տարածելՎեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործումՀոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով անձնագրերի տրամադրման, փոխանակման ծառայության մատուցումըՍեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԵրուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքըՀորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերինԲախվել են «Tesla»-ն և Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարի «Lexus GX470»-ըՆոյեմբերի 3-ին ՌԴ-ում ուժի մեջ կմտնի Պուտինի կողմից ստորագրված օրենքը միգրանտների արտաքսման հիմքերի ընդլայնման մասին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամներն ու կուսակցության խորհրդի անդամը հյուրընկալել են IODA առաքելության ներկայացուցիչներինՎեոլիա Գրուպի ֆինանսավորմամբ ջրաչափերի ցուցմունքների հեռահար գրանցման համակարգ է ներդրվումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ14-ամյա տղա է մահացել Մայամի թռչող ինքնաթիռումԹրամփը կարծում է, որ նավթի գները կրկին կնվազենՓոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածքԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան«Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջՆեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելուԱյս վարչախումբը սադրել է Արցախի դեմ պատերազմը, Փաշինյանը դա խոստովանել է. Ավետիք ՉալաբյանՅունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր» Եթե գումարը 1 միլիոն ռուբլուց պակաս է, այն կարելի է տեղափոխել առանց խոչընդոտի․ Հրայր ԿամենդատյանԱլիևի ցանկացած պահանջ մեր իշխանությունն անվերապահորեն կատարում է. Ցոլակ ԱկոպյանԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Ընտրությունների դիտարկման զեկույցը հստակ արձանագրում է՝ հունիսի 7-ին Հայաստանում անցկացրած ընտրություններն ուղեկցվել են ՔՊ-ի կազմակերպած համակարգային խախտումներով․ Արամ ՎարդևանյանCOVID-ից հետո Հայաստանի կրթության մակարդակը միայն անկում է ապրում. Ատոմ ՄխիթարյանՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր Պետք է մեր գործով արժանի լինենք իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած տղաներին. Արսեն Գրիգորյան«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետների«Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ Զաքարյան«Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք ՉալաբյանԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ» «Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ» Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ» Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ» Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ» Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին
Ամենադիտված