Հայերեն


Ալեն Սիմոնյան. Իսկ ինչո՞ւ չի գրվում, որ այն կազմակերպությունը, որտեղ աշխատում է իմ եղբայրը, չի շահել մոտ 15 տենդեր

Քաղաքականություն

«Առաջին լրատվական»-ին տված հարցազրույցում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պատասխանել է իր եղբորն առնչվող ասֆալտապատման մրցույթի տենդեր շահելուն վերաբերող հանրային հնչեղություն ստացած հարցին։

Մեկնաբանը մասնավորապես հարցրել է` խնդրահարույց չէ՞ արդյոք այն, որ  Սիմոնյանի  եղբայրը շահում է նման տենդերներ եւ արդյո՞ք դա կոռուպցիա չէ։ «Եկեք պարզենք՝ կոռուպցիա է, թե՝ ոչ: Այդքան գումարներ են ծախսվում. այդ լրատվամիջոցները, հետաքննող լրագրողները գրանտներ են շահում, հարցազրույցներ են տալիս, եւ դա բավարարում է միայն, որ ֆիքսում են, որ իմ եղբայրն աշխատում է մի տեղ՝ որպես հասարակ աշխատակից։ Եւ բավարարվում են նրանով, որ գնում են եւ 86 տարեկան տատիկիս դռան ետեւից նկարում են եւ ասում, որ տանը մարդ չկա: Գիտեք՝ դա կոռուպցիա կլիներ, եթե այդ ընկերությունն անհավասար պայմաններում լիներ, եւ այդ ընկերության գոնե 1 տոկոսը պատկաներ իմ եղբորը: Իմ եղբայրը երկու բարձրագույն կրթություն ունեցող երիտասարդ է, որը տարբեր աշխատանքներում իրեն շատ լավ է դրսեւորել եւ այդ մրցույթները շահելը կամ չշահելը որեւէ ձեւով չի անդրադառնում իր աշխատավարձի կամ եկամուտի վրա: Նա ժողովրդի լեզվով ասած՝ աշխատավարձով աշխատող է։

Եկեք հասկանանք՝ ամբողջ այդ աղմուկը բացի նրանից, որ իմ անունն են ավելացնում։ Իսկ ինչու չի գրվում, որ այն կազմակերպությունը, որտեղ աշխատում է իմ եղբայրը, չի շահել մոտ 15 տենդեր»: Նա հավելել է, որ այդ ոլորտում ամենամեծ աշխատանքը կատարում է եւ հաճախ շահում է ընդդիմադիր առաջնորդներից մեկի բարեկամի ընկերությունը: «Իսկ ինչու չեն գրում, որ այդ բարեկամը կարող է իշխանության հետ կապված է, եւ իրենք էլ են տենդեր շահում: Եկեք այդ տրամաբանությունն օգտագործենք: Նորից եմ ասում՝ մարտահրավեր են չակերտավոր նետում բոլոր այն մարդկանց, որոնք առավոտյան արթնանում են եւ իմ անունն ու ազգանունը գրում են, որպեսզի այդ նյութը կարդացվի: Գտեք այդ կոռուպցիան»,- նշել է նա: Ըստ Ալեն Սիմոնյանի՝ այդ ամենն արվում է երկու պատճառով: Առաջին՝ զուգորդվում է իր հաջողված այցով որեւիցէ երկիր, մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնություն: Լրատվական դաշտում, կարծես, պայմանավորված այցից անմիջապես հետո սկսում են խոսել Ալեն Սիմոնյանի մասին: Երկրորդ՝ կարող է այն ընդդիմադիր ղեկավարի բարեկամը, ով տիրապետում է այդ նույն ոլորտում  ծավալով ամենամեծ աշխատանքներին, ցանկանում է նույնիսկ այսօր այդ միջոցով (անունն էլ անկեղծ ասած չգիտեմ)  այդ ընկերությանը դուրս հանել մրցակցությունից, որպեսզի վախենան..․

Կարդացեք նաև Ալեն Սիմոնյանը` նոր ավտոմեքենա գնելու մասին Ալեն Սիմոնյան. «Ինձ հետ կապված մեկ ասում են Ռուսաստանի լրտես է, մեկ ասում են՝ թեկնածու է։ Ոնց հարմար է՝ ասում են» «Հիշում ենք եւ չենք մոռանա».

Հունաստանի խորհրդարանի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

ԱԺ


Կոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ» «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ» Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ» Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ» Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ» Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել Կարապետյան
Ամենադիտված