Հայերեն


Զրույց՝ աղմկահարույց լուսանկարի շուրջ

Հասարակություն

«Լրագրի» զրուցակիցն է հրապարակախոս, իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը

Զարուհի, սևամորթի՝ հայկական ազգային հագուստով ընտանեկան նկարը բուռն քննարկման առիթ հանդիսացավ։ Սա ինչի՞ հետևանք էր և արդյոք անակնկալ էր սա Ձեզ համար։

Ինձ համար նման դրսևորումները բացարձակ անակնկալ չէին, իրական մեր պատկերը շատ-շատ տխուր է։ Մենք բազմազանության ընկալումից հեռու ենք, չենք կարողանում ընդունել մեր՝ հայի մասին ստերիոտիպային պատկերացումից դուրս այլ որևէ տեսակի մարդկանց, սկսած ռասսայական, կրոնական պատկանելությունից, վերջացրած սեռական կողմնորոշումով։ Դա գալիս է նաև գիտական հիմքից կտրված միֆերից, որոնք ամրագրում են, թե հայը պետք է լինի սպիտակամորթ, լայն բացված, սև ու թախծոտ աչքերով, լինի հայ առաքելական եկեղեցու հետևորդ և հետերոսեքսուալ։ Եթե այս կարծրատիպային պատկերացումից դուրս որևէ դրսևորում լինում է, ապա դա մերժվում, ծաղրվում, անարգվում է։ Ընդ որում, կան քիչ թե շատ ընդունելի ու ամբողջովին մերժելի տարբերություններ։ Շիկահեր և կապուտաչ մարդկանց երբեմն ասում են ռուսի նման է, բայց նաև գտնում են պսևդոգիտական հենքեր ասելու, որ Վանի կողմի հայերը եղել են շիկահեր ու կապուտաչ։ Էստեղ նորից հարց է առաջանում, եթե մի տեղանքում ապրող հայերը տարբերվել են, ուրեմն եղել է բազմազանություն, ու հնարավոր է այլ տեղանքում ապրող շեղ աչքերով կամ մգամաշկ հայեր էլ լինեն։
Խղճի և կրոնի ազատության տեսանկյունից, անընդհատ գնում է քարոզչություն, որ իսկական հայը դա հայ առաքելական եկեղեցու հետևորդն է։ Եթե այդպես է, ուրեմն եղեք ազնիվ ու հրաժարվեք Լոռու քաղկեդոնական դավանանքի շրջանին վերաբերող բոլոր հուշարձաններից, այդ թվում Ախթալայի Ս.Աստվածածին եկեղեցուցուց, որի պատկերագրությունը գնահատվում է որպես հայ քաղկեդոնական առանձնահատուկ արվեստի հուշարձան՝ կատարված բյուզանդական որմնանկարչության օրինակով։ Հիմա այդ հուշարձանները հայկակա՞ն են, թե ոչ, հիմա Սայաթ-Նովան, որն ապրել և ստեղծագործել է Վրաստանում, գրել հավասարապես երեք լեզվով՝ ընդ որում ստեղծագործական առաջին քայլերն արել է թուրքերեն, ապա նաև հայերեն ու վրացերեն, սիրել վրաց արքայադուստր Աննա Բատոնիշվիլիին և այդ սիրուն նվիրել բազմաթիվ երկեր։ Սայաթ-Նովան հայկական մշակույթի ներկայացուցի՞չ է, թե ոչ։
Հենց Սայաթ-Նովայի մասին «Նռան գույնը» ֆիլմը ստեղծած հանճարեղ արվեստագետ Սերգեյ Փարաջանովն էլ սեռական այլ կողմնորոշում ուներ, ինչի համար խորհրդային տարիներին դատապարտվել է ազատազրկման։ Դե հրաժարվեք նաև Փարաջանովից, ինչո՞ւ եք ամեն առիթով թմբկահարում, որ նա հայ է, թեև պատկանում է թե՛ վրացական, թե՛ ուկրաինական մշակույթին։
Այսքանից հետո ես կարծում եմ, որ մենք երեսպաշտ ենք, շատ ավելի օգտկար կլինի, որ վերջ տանք երեսպաշտությանն ու նայենք իրականության աչքերին։

Հնարավո՞ր է, որ այս մի լուսանկարով հանրության շրջանում լայն դիսկուրս առաջանա, որը կհանգեցնի կարծրատիպերի փոփոխության։

Չեմ կարծում, որ լինի հանրային գիտակցության փոփոխություն, որովհետև ինքնին պետական քաղաքականությունը և այն բառամթերքը, որ օգտագործվում է իշխող վարչախմբի կողմից, տարածում է խավարամտություն, կեղծ ազգայնականություն և երբեմն ունի ֆաշիստական դրսևորումներ։ Բավական է հիշել ընդամենը մի քանի տարի առաջ ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանի հրապարակային ելույթները՝ դաշնակցությանը հարող երիտասարդների կողմից DIY ակումբի հրկիզման փաստի առնչությամբ. « Տվյալ դեպքում ես համոզված եմ, որ այդ երիտասարդները շարժվել են մեր հասարակության և ազգային գաղափարաբանության համատեքստում, ճիշտ ձևով... և համարում եմ, որ նրա տեսակը /Ծոմակի/, կոպիտ բառ չեմ ուզում ասել, ոչնչացնում է հայ հասարակությանը»։ Ցանկացած առողջ երկրում նման խտրական դիրքորոշում ունեցող քաղաքական գործիչը դուրս կշպրտվեր ասպարեզից, բայց պարզվում է, որ Արծվիկ Մինասյանն այնքան անփոխարինելի է, որ կարող է մի քանի նախարարություն ղեկավարել, և եթե էկոնոմիկայի նախարարի պաշտոնում այլ մարդ է նշանակվում, ապա նա կարող է բնապահպանության ոլորտը ղեկավարել։
Երկրորդ կարևոր հանգամանքը պատերազմի առկայությունն է, որը վարչախմբի պահպանման հիմնական հենարանն է։ Պետք է պահպանել արտաքին թշնամու վախը, որպեսզի խլացնել ներքին խնդիրների բարձրաձայնումը։ Նման վիճակի պահպանման համար կարևոր է «ազգային միասնություն», ոչ թե Հայաստանի քաղաքացիների ազատ ու հավասար ապրելու սկզբունքով հզորացման գաղափարը, քանի որ հավասարություն չի ենթադրվում, այլ մեկ էթնիկ ինքնություն, որը ինքնագերադասման միջոցով կլուծի «ազգի պահպանության», այլ ոչ որակական ու սոցիալական նոր հարթության վրա ապրելու հարցը։ Այս պարագայում մոռանում են անգամ վերջերս՝ ապրիլյան պատերազմի ժամանակ դաժանաբար սպանված ազգությամբ եզդի Քյարամ Սլոյանին։
Իշխող և պատերազմից հարստացող հատվածին ձեռնտու է կեղծ ազգայնականությունը։ Պատահական չէ, որ Մարդու իրավունքների պաշտպանը երբեք նմանատիպ հարձակումներին պատասխան չի տալիս, որովհետև պետք չի ժողովրդավարական, մարդու իրավունքներին համահունչ դիսկուրս ձևավորել Հայաստանում։ Դա ցուցիչ է, և ես չեմ տեսնում, որ այս միջադեպը վերածվի լուրջ բանավեճերի, լուրջ մտահոգության՝ բերելով պատկերացումների փոփոխությունների։ Ճիշտ հակառակը, այդ նկարի ֆոնին կսկսեն ավելի շատ խոսել ազգայնականները, կամ կեղծ հայրենասիրական մթնոլորտ ձևավորելով կսկսեն ավելի բորբոքել ազգայնական տրամադրությունները, և քանի որ կա գրագիտության լուրջ խնդիր, մարդիկ նման բնազդային վախերին, որը սնուցվում է դավադրությունների տեսություններով՝ էթնիկ ինքնության ոչնչացման վերաբերյալ, ավելի հակված են վստահել ու հավատալ։

Բայց նաև քիչ չէին նման տրամադրություններին հակազդողները։

Շատ քիչ են հակազդողները։ Նրանք միայն ֆեյսբուքի տիրույթում են, որոնցից ոչ մեկը չի մտնում որոշում կայացնողների շրջանակի մեջ։ Որոշում կայացնողներից որևէ մեկի արձագանքը տեսե՞լ եք, օրինակ, Ազգային ժողովի այսինչ պատգամավորի, նրանք նախընտրում են լռել։ Հենց խնդիրն առնչվում է մարդու իրավունքներին, նրանք գոյություն չունեն կամ անտարբերություն են ցուցաբերում։ Իրականում սա փոքր հարց չէ, այն ցույց է տալիս գերիշխող տրամադրությունները մարդու իրավունքների կոնցեպցիայի վերաբերյալ՝ ընդհանրապես։

Սա նաև խոսում է աշխարհից կտրված լինելու մասի՞ն։

Հիմա աշխարհը շատ բազմազան է, կա պահպանողական աշխարհ, կա քաղաքակիրթ, փոփոխվող աշխարհ, որոնք չեն կարող չազդել միմյանց վրա։ Հիմա գերիշխողը վախերն են։ Վախի մթնոլորտը միշտ մարդկանց պատկերացումը սեգմենտավորում է։ Դու անընդհատ ասում ես՝ մենք և նրանք, իսկ «նրանք»-ը այն կերպարն է, որից դու վախենում ես։ Հիմա Հայաստանում տեղի ունեցողը ևս ցույց է տալիս հասարակության վախերը։ Հենց այդ վախերի վրա էլ հիմնվում է վերարտադրությունը՝ թե հասարակության, թե իշխանության։ Պատահական չէ, որ այս դիսկուրսն առաջացավ Ամանորի օրերին, որովհետև հայերը Նոր տարվա սեղանի շուրջ նստում են ու սկսում հայ ժողովրդի փառաբանությունը, հեռուստատեսություններով շնորհավորում հայերի նոր տարին, կարծես այս երկրում այլ ազգություն չի ապրում, զբաղվում ինքնագերադասությամբ, որ իրենք ամենահինն են, ամենալավն են։ Ի վերջո, եթե այդ լուսանկարը չլիներ էթնիկ հագուստով, գուցե էդպիսի արձագանքի չարժանանար, թեև ես լուսանկարի էությունը չեմ հասկանում, չեմ հասկանում, թե ինչո՞ւ պետք է էթնիկ հագստով նկարվել 21-րդ դարում, սակայն դա, ի վերջո, մարդու ցանկությունն է ու նաև իրավունքը։
Բայց դա ևս բորբոքում է կեղծ ազգայնականությամբ տոգորվածների երևակայությունը։ Միանգամից առաջ է գալիս մերի ու այլի հակադրությունը։ Ցավալի է արձանագրել, բայց դա իշխող դիսկուրսն է, ու դա չի փոխվելու։ Եթե փոխվի, ուրեմն հանրային գիտակցության մեջ պիտի փոփոխություն լինի, պետք է մտածեն ազատ ընտրությունների մասին, սոցիալական արդարության, կանանց ու տղամարդկանց հավասարության մասին, իսկ դա ընդհանրապես չի կարող իրականություն դառնալ, որովհետև մեր երկրում մոտենում է հինը վերարտադրող հերթական կեղծ միջոցառումը՝ ընտրությունները։

Ուղևորը փորձել է բացել ինքնաթիռի դուռը 6000 մետր բարձրության վրա և մի քանի ժամ անց մահացել էԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԻրանի միջուկային արդյունաբերության դեմ պատժամիջոցներն ու հարձակումները չեն կասեցրել երկրի առաջընթացը․ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարՉարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՍտամբուլում մասնակի փլուզված տունը որոշել են քանդել․ մահացածներ կանՄարիաննա Ղահրամանյանի հետ հանդիպմանը ԵԽ պաշտոնյան ողջունել է «Ուժեղ Հայաստան»-ի օրենսդրական նախաձեռնությունըԱլինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչումԴատարանը կալանավորել է պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձանցՏիգրանաշենը, ռազմավարական նշանակության մեր հայրենիքի անբաժան մասն է, այն Հայաստանի Հանրապետությունն էՀայաստանում ադրբեջանցու կողմից իրականացրած հանցագործությունը իշխանությունները ներկայացնում են որպես սովորական հանցագործություն․ Իրինա Յոլյան Երևանում ներկայացվեց EGGER Decorative Collection 26+ նոր հավաքածուն«Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է Հայոց Եկեղեցին, որպեսզի այն կարողանա շարունակել իր պատմական և հոգևոր առաքելությունը. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ Սա էդպես էլ չընկալեց պետության ղեկավար լինելու էությունն ու դերակատարության իմաստը․ Աննա ԿոստանյանՈւսուցիչների ատեստավորման գործընթացները բացասաբար են ազդել կրթության որակի վրա. Ատոմ ՄխիթարյանՌուսաստանի հետ մեր հարաբերությունները պետք է կարողանանք վերաիմաստավորել. Արմեն ՄանվելյանՀայկական ապրանքները եվրոպական շուկայի համար այդքան էլ մրցունակ չեն. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը դատապարտում է հանրային գործիչ Արթուր Դանիելյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումըՓաշինյանի զիջումների շղթան պետք է կտրել․ Տիգրան ԱբրահամյանՊատմություն մարդկանց, նպատակների ու վստահության մասին. 30 տարվա ճանապարհՄենք պահանջում ենք կառավարությունից լուծել զոհված զինծառայողների ընտանիքների խնդիրները և ապահովել նրանց անհրաժեշտ աջակցությունը․ Նարեկ ԿարապետյանՆարեկ Կարապետյանը առաջարկեց զոհվածների մասունքների լրացուցիչ ԴՆԹ անալիզ անել Նարեկ Կարապետյանը եւ պատգամավորները հանդիպում են զոհվածների հարազատների հետ Խորհրդարանական ճեպազրույց. Տիգրան Աբրահամյան, Իրինա Յոլյան C360 ArCa UnionPay քարտ․ 2% քեշբեք Հայաստանում, վճարումներ՝ նաև արտերկրումՅունիբանկը թողարկել է տարեկան 13,2% արժեկտրոնային եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Ucom-ը գնահատում է իր գործունեության բնապահպանական ցուցանիշները Այն մասին, թե ինչու Ադրբեջանը որևէ իրավունք չունի Տիգրանաշենի նկատմամբ, և չի կարող նրա նկատմամբ որևէ օրինական պահանջ ներկայացնել․ Ավետիք ՉալաբյանԹուրքիայի ռազմական ներկայության ընդլայնումը Մերձավոր Արևելքում․ ի՞նչ է սպասվում Հայաստանին․ Արտակ ԶաքարյանԴիվերսանտի չափանիշը՝ դիմադրությո՞ւն, թե՞ կատարած առաքելությունը․ Հրայր ԿամենդատյանԳիտությունը՝ հետին պլանում. խոստումների և իրականության սուր հակասությունը. «Փաստ» Տհաճ թեմաներից «թռնելու» գործելակերպը՝ թեկուզ սադրանքների միջոցով. «Փաստ» «Ադրբեջանում շատ լավ գիտակցում են, որ իրենց համար Փաշինյանից ավելի լավ ղեկավար Հայաստանում երբեք չեն ունենա». «Փաստ» Ձախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ» «Ադրբեջանցի զինծառայողը, որը հանցագործություն է կատարել Հայաստանի տարածքում, պետք է կանգնի հայկական դատարանի առջև». «Փաստ» Մտահոգությունները չեն փարատվում, հակառակը. «Փաստ» Զիջումներ Հայաստանի անվտանգության հաշվին. ինչո՞ւ է իշխանական քարոզչամեքենան արդարացնում ծանր հանցագործությունը. «Փաստ» Ադրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ» Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցել
Ամենադիտված