Հայերեն


«Վախենում եմ էս մի կտորդ էլ պոկեն, նվիրեն, խլեն, թողնեն ինձ անքեզ»․ Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը

Life

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն այսօր հուզիչ գրառում է արել հայրենիքի մասին՝ վերջում օգտագործելով Հայաստան հեշթեգը։

«Ամեն օրս քո գրկում ապրում եմ կյանքիս վերջին օրվա նման... Խելագարի պես՝ ամբողջ ուժով քեզնից կառչած: Վախենում եմ էս մի կտորդ էլ պոկեն, նվիրեն, խլեն, թողնեն ինձ անքեզ: Թե դու չլինես՝ ո՞ւմ եմ պետք իմ ապրած օրերով ու անմիտ մտքերով. անգո ու անէ: Ո՞ւմ ենք պետք բոլորս առանց քեզ: Ես՝ անթաղ մարմին, դեգերող հոգի, մոլորված մի սիրտ... ախր առանց քեզ կյանք չկա, սիրտ չկա, նույնիսկ մահ չկա... անիմաստը կա միայն, գոյությամբ անիմաստն ու էությամբ անօգուտը: Դարձանք անօգուտների ազգախումբ...

Ներիր, որ ընկճվում եմ, ընկրկում եմ, ընկնում եմ, ներիր, որ հուսահատ ինձ փոթորիկներին տված ապրում եմ ու ցավերս թաքուն պահած խարխափում՝ չիմանալով՝ քեզ ոնց օգնել, ոնց փրկել:

Ես ու դու մենակ ենք: Մենակ: Աշխարհի ու ցավերի դեմ՝ մենակ: Մենակ՝ ինչպես դատարկ քաղաքում ոռնացող քամին, որ ամեն ծակուծուկ գիտի, բայց տուն չունի, մարդ չունի, ցավ ունի միայն, ոռնում է:

Ես ու դու մենակ ենք էն հավերժական մենակությամբ, որով ապրում է որդուն կորցրած մայրը, հերոսին գերեզման դրած հայրը կամ ընկերը՝ ինքը խրամատում թաղված, ու չիմանալով՝ ո՞ր ընկերոջը հանի մի կերպ. ո՞ր մեկին ախր...

Իմ հավերժական սեր, առանց քեզ էլ ի՞նչ կյանք կամ սեր:

Ծիծաղում, բարոյազրկում ու ծաղրում էին մեր սերը, ժամանակակից չէր, ոմանց քիմքին հարմար ու մարսելի չէր: Տխմարներ:

Ես ու դու նույն զարկն ու նույն վանքն ունենք, նույն ցավն ու խաչը, նույն բացն ու նույն հացը, նույն լացն ու մորմոքը, կորուստն ու ճաքը, նույն հույսն ու հավատը, տո նույն թշնամին:

Ո՞նց են ապրում առանց քեզ:

Արյունդ եմ, իմ սեր. երակներովդ հոսելու եմ այնքան, մինչև ամրանաս ու ոտքի կանգնես: Իսկ հետո... Հետոն հավերժ գոյությունդ է՝ իմ կյանքով լինի, թե մահով:

Երկիրս՝ վանքերով ու սրբացած հերոսների մասունքներով լի անվերջանալի խրամատ, ես իրավունք չունեմ հոգնելու: Դու էլ:

Քանի արյան կանչը կա, հոգու ցավը, սրտի տաքը, կյանքի աղը, ցավի դաղը ու մի բուռ մնացած երկիրս կորցնելու վտանգը կա՝ խփելու եմ զանգը, որ արթուն մնանք, որ չբթանանք, որ չմոռանանք: Ու չներենք:

Դավաճանին չներենք:

Թշնամուն չներենք:

Մոռացողին և ուրացողին չներենք:

Նոյեմբերի 9

Հողի մեջ սերմեր դարձած հերոսներին չմոռանանք ու հանուն նրանց էլ չներենք:

Երկիր ջան, կնճռոտ ու ալեկոծ իմ դրախտ, ծով էի սիրում, բայց պարզվեց աշխարհի բոլոր ծովերն ընդամենը մի բուռ աղ են՝ բաց վերքիս դրած, եթե դու չկաս: Եղիր, երկիր ջան, եղիր, դու միայն եղիր»:

Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար ՄելոյանԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. ԱբրահամյանԵԽԽՎ զեկույցը կարևոր արձանագրում է տալիս. Գոհար ՄելոյանԵԽԽՎ-ն այցելած տեղամասերի 44%-ում խախտում է ֆիքսել, ԲՀԿ-ի ձայների անվավեր ճանաչելը անհիմն են համարել. Աբրահամյան Շատ ողջունելի է, որ ԵԽԽՎ–ն արձնագրեց՝ ընտրությունները ընթացել են խախտումներով. Հարությունյան ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍ. հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալԱրմեն Ստեփանյան․ ավելի քան 20 տարվա փորձ հանքարդյունաբերության և կայուն զարգացման ոլորտումԻշխանությունները չպե´տք է առանց դիմադրության Ադրբեջանին զիջումներ անեն. Արմեն ՄանվելյանTRRIP-ում չկա դրված խնդիր, որ ադրբեջանական երկաթուղին պետք է միանա հայկական երկաթուղուն. Հրայր ԿամենդատյանԵվրոխորհրդի դիտորդները ՀՀ ընտրությունների հաշվետվությունով ուղղակի ոչնչացնում են Փաշինյանի բոլոր քարոզչական ստերը․ Նարեկ Կարապետյան8 տարվա ընթացքում իշխանությունը չհասկացավ, որ դատական համակարգը պետք է գործի անաչառ. Աննա ԿոստանյանՀպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու․ Իվետա ՏոնոյանԿոնվերս Բանկը՝ BACEE միջազգային բանկային համաժողովի գլխավոր հովանավորՄեկ տարում մի ամբողջ գյուղի բնակչության չափ մարդ տուն չի հասել. Տիգրան Դումիկյան «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանդես կգա ասուլիսով«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի հայտարարությունը՝ 44-օրյա պատերազմի վեցերորդ տարելիցի առիթովԵկեղեցին անջատ է պետությունից, և պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին. Մենուա ՍողոմոնյանՆույն մարդիկ շարունակում են ցինիկաբար իշխել մեր երկրում, արդեն Հայաստանը պատրաստելով մաս-մաս հանձնելու իրենց օտար տերերին․ Ավետիք ՉալաբյանՀայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր ինքնության հիմնասյուներից մեկն է․ Փաշինյանի պայքարը դրա դեմ բխում է Ադրբեջանի շահերիցԱլիևը կանգ չի առնելու, քանի դեռ Հայաստանում այս իշխանություններն են. տեսանյութԱնկախությունն առաջին հերթին սեփական երկրի ճակատագիրը սեփական կամքով որոշելու կարողությունն է. Մհեր Ավետիսյան Ձեր արարքը գնահատվելու է՝ անուն առ անուն, այլ ոչ թե ձեր հիշատակի օրը Հանրային ալիքով համերգ են դնելու ու պարեն. Նարեկ Կարապետյան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու
Ամենադիտված