Հայերեն


Մերի Հակոբյանի նոր ֆոտոշարքը, ВГИК-ում սովորելուց հետո վերադարձը Հայաստան և սպասվող նոր նախագիծը

Life

Դերասանուհի Մերի Հակոբյանը 2 տարվա դադարից հետո վերադառնում է եթեր։  Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտում՝ ВГИК-ում, ուսումն ավարտելուց հետո նա վերադարձել է Երևան և պատրաստվում է հանդիսատեսին ներկայանալ մի շարք նորություններով։

Առաջիկայում Մերին կնկարահանվի նոր նախագծում, որի մանրամասներն առայժմ չի բացահայտում, մինչև այդ նա վերականգնել է սոցիալական ցանցերի ակտիվությունը և նոր ֆոտոշարք ունի, որը տրամադրել է Tert.am Life–ին ու պատմել կյանքի այս փուլի մասին։

«Ես կարիերաս կիսատ թողեցի և մեկնեցի Մոսկվա հենց այն փուլում, երբ ունեի շատ առաջարկներ, խաղում էի գլխավոր կերպարներ, սակայն ինձ համար շատ ավելի կարևոր էր ուսումս։ Նպատակ ունեի ավելի խորն ուսումնասիրել այս արվեստը, հասնել պրոֆեսիոնալիզմի ավելի բարձր մակարդակի։ Կարծում եմ՝ յուրաքանչյուր մարդ իր բնագավառում պետք է ձգտի զարգանալ։ Ինձ համար շատ ուրախալի, միաժամանակ, պարտավորեցնող էր, որ այս ընթացքում առաջարկները չէին դադարում։ Ինձնից հետաքրքրվում էին՝ երբ եմ վերադառնալու Հայաստան։ Շնորհակալ եմ իմ հարազատ հեռուստաընկերությանը՝ «Արմենիա TV»–ին ինձ չմոռանալու համար։ Վերադառնալուն պես էլ նկարահանվելու առաջարկներ ստացա, ինչն ինձ համար շատ կարևոր գնահատական է։ Շուտով եթերում կլինեմ նոր նախագծով»,– ասաց Մերին ու հավելեց, որ շատ է կարոտել նկարահանման ընթացքն ու իր հանդիսատեսին։

Դերասանուհին պատմեց, որ սովորելու տարիներին էլ անդադար աշխատանքային ընթացքի մեջ էր․ հասցրել է լրացնել բեմում քիչ լինելու բացը․ «Մոսկվայում խաղացել եմ Ռոբեր Տոմայի «Восемь любящих женщин» (Пьеретта), Դոստոևսկու «Идио́т» (Настасья) պիեսների հիման վրա բեմադրված ներկայացումներում»։

Մերին նկատեց, որ այս 2 տարին հեշտ չէին․ բարդ էր թե՛ ընդունվելը, թե՛ ուսումնական ընթացքը, թե համակուրսեցիների հետ հարաբերությունները, քանի որ նրանց թվում կային ադրբեջանցիներ։

«Ընդունվելու և 20 լավագույնի կազմում ընդգրկվելու համար 3 փուլ եմ անցել։ 2 տարի նախապատրաստվել էի քննություններին։ Սովորելու ընթացքն էլ հեշտ չէր, բայց դժվարություններ միշտ լինում են»,– ասաց դերասանուհին, որն այս ընթացքում կորցրել է ինստագրամյան էջը, որն ուներ 350.000 հետևորդ։ Մերին դա կապում է ադրբեջանցի համակուրսեցիների հետ ունեցած հակասությունների հետ։

«Նրանք  ոչ մի կերպ չէին հանդուրժում իմ ներկայությունը ու չէին հաշտվում մտքի հետ, որ վայելում էի մեր վարպետի՝ Վսելովոդ Նիկոլայեվիչ Շիլովսկու համակրանքը։ Ընդունվելուս օրվանից շատ նամակներ եմ ստացել թուրքերի և ադրբեջանցիների կողմից։ Ի վերջո, հասան նրան, որ էջս կոտրեցին։ Կարծում եմ՝ հենց ինձ շրջապատվող ադրբեջանցիների միջնորդությամբ էի հայտնվել նրանց թիրախում, հատկապես, որ նրանցից և ոչ ոք չավարտեց գերազանց գնահատականներով, իսկ ես կարմիր դիպլոմով ավարտեցի ուսումս։ Այդ թեմայով էլ մեծ աղմուկ էին բարձրացրել»,– ասաց Մերին ու հավելեց, որ չի ընկճվում, վստահ է՝ պետք է աշխատել, և արդյունքը չի ուշանա։

Երևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար ՄելոյանԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. ԱբրահամյանԵԽԽՎ զեկույցը կարևոր արձանագրում է տալիս. Գոհար ՄելոյանԵԽԽՎ-ն այցելած տեղամասերի 44%-ում խախտում է ֆիքսել, ԲՀԿ-ի ձայների անվավեր ճանաչելը անհիմն են համարել. Աբրահամյան Շատ ողջունելի է, որ ԵԽԽՎ–ն արձնագրեց՝ ընտրությունները ընթացել են խախտումներով. Հարությունյան ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍ. հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալԱրմեն Ստեփանյան․ ավելի քան 20 տարվա փորձ հանքարդյունաբերության և կայուն զարգացման ոլորտումԻշխանությունները չպե´տք է առանց դիմադրության Ադրբեջանին զիջումներ անեն. Արմեն ՄանվելյանTRRIP-ում չկա դրված խնդիր, որ ադրբեջանական երկաթուղին պետք է միանա հայկական երկաթուղուն. Հրայր ԿամենդատյանԵվրոխորհրդի դիտորդները ՀՀ ընտրությունների հաշվետվությունով ուղղակի ոչնչացնում են Փաշինյանի բոլոր քարոզչական ստերը․ Նարեկ Կարապետյան8 տարվա ընթացքում իշխանությունը չհասկացավ, որ դատական համակարգը պետք է գործի անաչառ. Աննա ԿոստանյանՀպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու․ Իվետա ՏոնոյանԿոնվերս Բանկը՝ BACEE միջազգային բանկային համաժողովի գլխավոր հովանավորՄեկ տարում մի ամբողջ գյուղի բնակչության չափ մարդ տուն չի հասել. Տիգրան Դումիկյան «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանդես կգա ասուլիսով«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի հայտարարությունը՝ 44-օրյա պատերազմի վեցերորդ տարելիցի առիթովԵկեղեցին անջատ է պետությունից, և պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին. Մենուա ՍողոմոնյանՆույն մարդիկ շարունակում են ցինիկաբար իշխել մեր երկրում, արդեն Հայաստանը պատրաստելով մաս-մաս հանձնելու իրենց օտար տերերին․ Ավետիք ՉալաբյանՀայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր ինքնության հիմնասյուներից մեկն է․ Փաշինյանի պայքարը դրա դեմ բխում է Ադրբեջանի շահերիցԱլիևը կանգ չի առնելու, քանի դեռ Հայաստանում այս իշխանություններն են. տեսանյութԱնկախությունն առաջին հերթին սեփական երկրի ճակատագիրը սեփական կամքով որոշելու կարողությունն է. Մհեր Ավետիսյան Ձեր արարքը գնահատվելու է՝ անուն առ անուն, այլ ոչ թե ձեր հիշատակի օրը Հանրային ալիքով համերգ են դնելու ու պարեն. Նարեկ Կարապետյան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստում
Ամենադիտված