Հայերեն


Եթե մեկ ժամից պատասխան չտան, թե Փաշինյանի հետ հանդիպումը երբ կլինի, կդիմենք գործողությունների․ անհետ կորած զինծառայողների ծնողները սպասում են փոխոստիկանապետի պատասխանին (տեսանյութ)

Հասարակություն

15:30

Զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատները բացել են Տիգրան Մեծ պողոտան: Նրանցից մեկը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ ՀՀ փոխոստիկանապետի հետ հանդիպում կլինի:

«Տեսնենք՝ Ոստիկանությունը կարո՞ղ է միջանմտել, որ վարչապետի հետ հանդիպումը կազմակերպեն: Դրա համար ճանապարհը բացեցինք»,-նշեց նա:

Դիտարկմանը՝ վարչապետի օգնականը չի կարողանում հանդիպում կազմակերպել, փոխոստիկանապե՞տը պետք է կազմակերպի, հարազատն արձագանքեց. «Էլ ուրիշ բան չի մնացել մեզ, դա էլ փորձենք: Խոսք են տվել՝ ինչով հնարավոր է՝ կաջակցեն մեզ: Մեկ շաբաթից 10 օրվա ընթացքում»:

Վերջինս նշեց՝ 3 ամիս շարունակ հանդիպում են պահանջում, տարբեր միջոցներով ասել են, որ ուզում են վարչապետին հանդիպել, բայց ոչ մի օգուտ չի եղել:

Նա հայտնեց, որ վերջերս հանդիպել են ՔԿ նախագահի հետ, վերջինս պատրաստակամություն է ստանձնել, որ նոր խումբ է ձևավորելու, որը 44-օրյա պատերազմի վերաբերյալ քննություն կիրականացնի:

 

Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են իրականացնում 44-օրյա պատերազմում զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատները՝ պահանջելով հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և համապատասխան կառույցների ղեկավարների հետ: Նրանք փակել են Տիգրան Մեծ պողոտայի երթևեկելի հատվածը՝ նշելով, որ այն փակ կպահեն այնքան ժամանակ, քանի դեռ Փաշինյանը չի ընդունել իրենց:

«Մինչև հանդիպում չկայանա, չենք գնա այստեղից»,-լրագրողների հետ զրույցում ասաց անհետ կորածների հարազատներից մեկը:

Մեկ այլ քաղաքացի էլ դժգոհություն հայտնեց Կառավարության աշխատանքից. «Չեն մտածում էդ երեխաների մասին, ո՛չ քննչականը, ո՛չ ՊՆ-ն, ո՛չ Կառավարությունը»: Հարցին՝ իր կարծիքով՝ ո՞րն է անգործության պատճառը, անհետ կորած զինծառայողի հարազատն արձագանքեց՝ «բոլորն էլ ասում են, որ ծրագրավորված պարտություն է եղել»:

Զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատներից մեկն էլ նշեց՝ եթե պատկան մարմինները ցանկություն ունեն պարզել՝ պատերազմի արդյունքները ինչու եղան այսպիսին, ապա կկարողանան: «Եթե պատերազմի ժամանակ կառավարումը ճիշտ է լինում, զորքերը ճիշտ դիրքերում են տեղակայվում, փախչողներ չեն լինում հենց սպայական անձնակազմի կողմից, այլ պատկեր է լինում»,-ասաց նա:

Վերջինս բոլոր ծնողներին կոչ արեց պարալիզացնել բոլոր փողոցները: «Եթե այս Կառավարությունը չի հասկանում, որ կարելի է ծնողի խոսքը լսել, գալ կոմպրոմիսի, ուրեմն՝ մենք պահանջում ենք բոլոր ծնողներին, որ քաղաքներում էլ գտնվում են, թող բոլոր կենտրոնական փողոցները փակեն»,-ասաց նա:

Տեղում աշխատում են ոստիկանության աշխատակիցները՝ փորձելով բացել ճանապարհը: «Եթե փողոցը փակեցիք, հարցի լուծու՞մ է լինելու»,-ակցիա իրականացնող քաղաքացիներին դիմելով՝ ասաց ոստիկանության ներկայացուցիչը:

Անհետ կորած, զոհված զինծառայողներից մեկի հարազատն արձագանքեց. «Մեր կառավարությունը ոնց է եկել, նստել էս աթոռին. փողոց փակելո՞վ»:

Կոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ» «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ» Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ» Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ» Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ» Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել Կարապետյան
Ամենադիտված