Հայերեն


«Նախկինների դաշինքը այժմ փորձում է կողմնորոշվել Օհանյանի և Ծառուկյանի միջև»

Քաղաքականություն

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքական մեկնաբան Լևոն Մարգարյանը։

– Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում ներքաղաքական զարգացումները, մասնավորապես՝ ձևավորվելիք դաշինքները կարո՞ղ են իրական այլընտրանք լինել իշխանությանը:

– Հայաստանում քաղաքականությունը չի կազմակերպվում արժեքների, գաղափարների, քաղաքական ծրագրերի միջև եղած տարբերությունների հիմքով: Ձևավորման հիմքը ռեսուրսներն են՝ տնտեսական ու քաղաքական լծակները: Քաղաքական մի քանի հարց եթե մի կողմ դնենք, ապա մյուս բոլոր դեպքերում դաշինքները, խմբերը, կլանները ձևավորվում են ռեսուրսներին այս կամ այն չափով մոտ լինելու նպատակով: Քաղաքականացված էր կյանքը, ասենք, ԽՍՀՄ վերջին տարիներին և անկախության սկզբում, երբ նոր պետություն էր ձևավորվում, և վերնախավը, այդ թվում՝ ընդդիմադիր, զբաղված էր հենց քաղաքական բնույթի խնդիրներով: Արդեն հետո, երբ այս «մեծ» իրադարձությունների ժամանակն անցավ, ու քաղաքական վերնախավն անցավ ներքաղաքական հարցերի, մենք ունեցանք ապաքաղաքական իրավիճակ՝ պայքար իշխանություն ունեցողների և չունեցողների միջև: Հայաստանում այս առումով քաղաքական խնդիր է մնում միայն Ղարաբաղյան կոնֆլիկտը: Միայն այս հարցում կարող ենք տեսնել քաղաքական վերնախավում գոյություն ունեցող տարբեր մոտեցումներ: Շատ կարևոր էր, որ առաջին նախագահը սկսեց այդ բանավեճը: Անկախ նրա մոտեցումների բովանդակությունից՝ Ղարաբաղյան կոնֆլիկտը ներքաղաքական օրակարգ բերելը, բացի ֆիզիկական անվտանգության և արտաքին քաղաքականության կոնտեքստում դիտարկելուց, նաև դրա հետ Հայաստանի ներքին զարգացման խնդիրները այդ կոնֆլիկտի լուծման հեռանկարներում դիտարկելը մեզ հնարավորություն կտա ի վերջո լսել քաղաքական մոտեցումներ, դրանց տարբերությունների միջև բանավեճի ականատեսը լինել: Պատահական չէ, որ առաջին նախագահի ելույթին հետևեցին բուռն քննարկումներ, իրենց մոտեցումները հայտնեցին հասարակական ու քաղաքական դաշտի գրեթե բոլոր կողմերի ներկայացուցիչները: Այնպես որ՝ կհաջողեն դաշինքները, թե չէ, կդառնան այլընտրանք, թե չէ՝ երկրորդական հարցեր են, քանի դեռ դաշտը չի քաղաքականացվել, չկա քաղաքական մոտեցումների, տարբերությունների միջև հակադրություն: Քանի դեռ նշված խնդիրը չկա, մենք ունենալու ենք տարբեր խմբերի միջև պայքար՝ հանուն ադմինիստրատիվ լծակների: Մի խմբի մոտ դա կարող է լինել պայքար ադմինիստրատիվ լծակների կենտրոնական փաթեթի համար, մյուսները կփորձեն իրենց հնարավորությունների սահմաններում զբաղեցնել ընդդիմադիր քվոտաները: Զուտ քաղաքագիտական իմաստով սա հետաքրքիր գործընթաց կլինի: Մենք ունենք նոր Ընտրական օրենսգիրք, բազմաթիվ քաղաքական ուժեր, որոնք ամբիցիաներ են դրսևորում, և մեզ սպասվում են հետաքրքիր ընտրություններ: Բայց հայաստանյան քաղաքականության փիլիսոփայության մեջ այս ամենը ռադիկալ փոփոխություններ չի կարող բերել, քանի դեռ դիսկուրսը չի փոխվել: Ղարաբաղյան խնդիրը, մանավանդ ապրիլյան դեպքերից հետո, ըստ էության միակ թեման է, որի շուրջ այս քաղաքական բանավեճը կարող է սկսվել: Եթե նայենք պատմական կտրվածքով, ապա այլ կերպ չէր էլ կարող լինել: Այդ խնդիրը ուղղակիորեն կապված է երրորդ հանրապետության առաջացման ու կայացման հետ: Քաղաքական կարևոր շրջափուլերում՝ մանավանդ, երբ կա ակնհայտ ճգնաժամ, և իրերի ընթացքը չի գոհացնում բավական շատ սուբյեկտների, մենք պարտավոր ենք վերադառնալ այս խնդրի քննարկմանը:

Շարունակությունն՝ այստեղ

Արցախի մասին անդադար պետք է բարձրաձայնենք աշխարհի ուշադրությունն այդ հարցից չշեղելու համար. Աննա ԿոստանյանՓաշինյանի խայտառակության գագաթնակետը. Նարեկ Կարապետյան Իշխանությունը ծաղրում է իր քաղաքացիների անվտանգությունը. Դավիթ Ղազինյան Սյունիքի մարզում ադրբեջանցու մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը հետաքննելու համար պետք է ստեղծվի քննիչ հանձնաժողով. Տիգրան ԱբրահամյանԻշխանությունը վազում է պաշտպանելու ադրբեջանցիներին՝ սեփական քաղաքացիներին պաշտպանելու փոխարեն Այն նույն պահին, երբ ադրբեջանցի զինվորը կրակում էր հայ կնոջ վրա, ՊՆ նախարարը զբաղված էր քարոզարշավով. Նարեկ ԿարապետյանՅունիբանկն առաջարկում է դոլարային պարտատոմսեր՝ տարեկան 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ Շաքիում տեղի ունեցածից հանրային ուշադրությունը շեղելու համար ՔՊ-ն դիմեց խուլիգանության ու սադրաբքի. Ռուբինյանը անհաղորդ էր իրավիճակին. Մարիաննա Ղահրամանյան«Ապրելու քվե» դաշինքն ունի նոր գաղափարներով երիտասարդ թիմ. Լևոն ԱրշակյանՄիանում եմ բաց նամակ-պահանջին. Ավետիք ՉալաբյանԱմեն անգամ, երբ խոսում ենք ադրբեջանցիներին արվող զիջումների մասին, նրանք սկսում են հարձակվել մեզ վրա. Տիգրան ԱբրահամյանԱյն մասին, թե ինչ ցույց տվեց Սյունիք թշնամու դիվերսանտի ներթափանցումը. Ավետիք Չալաբյան Կրթական համակարգի քաղաքականացման մռայլ «ստվերը». «Փաստ» «Քննիչ հանձնաժողով» ստեղծելու այնքան պատճառ կա... «Փաստ» Երբ «խաղաղություն» ասելով՝ հասկանում են հնազանդություն. «Փաստ» «Հայերի նկատմամբ ատելությունն ու թշնամանքը չի նահանջել, այս պայմաններում խաղաղության մասին խոսելը կարող է դիտվել միայն ցանկությունների համատեքստում». «Փաստ» Ո՞ւմ վրա է Մեղրիում ՔՊ-ն հույսը դրել, և ո՞վ է ստվերային ղեկավարելու համայնքը. «Փաստ» Ի վերջո, ինչպե՞ս է սահմանը հատել ադրբեջանցի զինծառայողը. «Փաստ» Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1,3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար «Փաստ» Արթիկում թեժ ընտրապայքար է սպասվում. ընդդիմությունն ունի ՔՊ-ին իշխանազրկելու հնարավորություն «Փաստ» Աշխարհաքաղաքական արկածախնդրության մայրամուտը. Եվրոպան հոգնել է ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից». «Փաստ» Ադրբեջանը թեստ է անում, իսկ այս իշխանությունը մի ադրբեջանցու չի կարողանում տիրություն անել, սահմաններն ինչպես է բացելու. Նարեկ Կարապետյան Երևանում կայացել է «Հայ անվանի բժիշկ և առաջատար երիտասարդ բժշկաշխատող» հեղինակավոր մրցանակաբաշխությունը«Բարսելոնան» նոր պայմանագրեր կկնքի երեք ֆուտբոլիստի հետՀոկտեմբերի 6/7-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըԱնձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերինԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ընտրական փուլըԿոմիտասի պողոտայում կինը սուր կտրող առարկայով հարվшծներ է հասցրել 51-ամյա տղամարդուն. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՄիացյալ Նահանգների հետ կապված մեր խնդիրն այն է, որ ամեն անգամ, երբ նստում ենք բանակցությունների սեղանի շուրջ, մեզ անմիջապես պшտերազմ է պարտադրվում․ ՓեզեշքիանԱվտովթար և վրաերթ՝ ԵրևանումԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՎթար է. Ջուր հավաքեք. ջուր չի լինելուԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՄի գողացեք մարդու «այո»-ն․ Մհեր ԱվետիսյանՇաքի գյուղի դեպքը բոլորիս ցույց տվեց մեր երկրի անվտանգային համակարգի թերությունները. Ավետիք ՉալաբյանԻշխանություններին հարմար առիթ էր հարկավոր եկեղեցու վրա հարձակման համար. Արեգ ՍավգուլյանԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվ․ Ուժեղ ՀայաստանՏաջիկստանում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» զորավարժությունըՍիրելի՛ ուսուցիչներ, իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում ձեզ. Սիրով և հարգանքով՝ ձեր Մհեր Ավետիսյան Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըՀրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըՍաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ ՌուբիոՈւնենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովՄեծամորում մեկնարկել է «Մեծամոր Ռեզիդենս» բնակելի համալիրի շինարարությունըԱմենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն Հովասափյան
Ամենադիտված