Հայերեն


Խանութի պայթեցումը վրեժխնդրությա՞ն արդյունք. ինչ կապ ունի այն 27-ամյա երիտասարդի սպանության փորձի հետ

Ամենաընթերցված

Դեկտեմբերի 15-ին՝ կեսգիշերին մոտ, Վանաձորում «Վիպ Մարկետ» խանութի պայթեցումն անմիջական կապ ունի նույն օրը րոպեների տարբերությամբ տեղի ունեցած 27-ամյա Դավիթ Քոչարյանի սպանության փորձի հետ: «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ խանութի պայթեցումը վրեժխնդրության արդյունք է, որը երկար տարիների պատմություն ունի: Քաղաքում տարածված խոսակցությունների համաձայն՝ Դ. Քոչարյանը գիշերը պայթեցրել է խանութը, ինչից հետո խանութի տերերը հետապնդել են նրան ու կրակել խանութից մի քանի մետր հեռավորության վրա՝ այն նույն վայրում, որտեղ 2008թ. Դ. Քոչարյանը հրազենով մարդ էր սպանել: Մեկ այլ տեղեկության համաձայն՝ առաջինը կրակել են Դավիթի վրա, ում հարազատներն էլ հենց պայթեցրել են խանութը: Վանաձորում դեկտեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը հրազենային վնասվածք ստացած Դավիթ Քոչարյանը Հայաստանի ճարտարագիտական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի տնօրենի նախկին տեղակալ Կորյուն Քոչարյանի որդին է, ով դեռեւս 2008թ. նոյեմբերի 24-ին իր պապին պատկանող ավտոմեքենայով հետապնդել էր 23-ամյա Վահան Թոփալքարաջյանին եւ Ուսանողական փողոցի վրա ավտոմեքենայից 1,5մ հեռավորությունից կրակել վերջինիս վրա: Սակայն չբավարարվելով այդքանով՝ դուրս էր եկել ավտոմեքենայից եւ եւս 3 անգամ կրակել նրա մարմնին ու գլխին, ապա նույն ավտոմեքենայով դիմել փախուստի: Դեպքից հետո արդեն տեղեկություններ տարածվեցին, որ նա այդ քայլին է դիմել վրեժխնդրությունից ելնելով, քանի որ 23-ամյա Վահանը նախկինում նրան մի քանի անգամ ծեծել է: Դ. Քոչարյանը սպանված Վահանի հետ ծանոթացել էր ՀՊՃՀ-ի՝ Վանաձորի մասնաճյուղում ուսանելու տարիներին: Դ. Քոչարյանը, մեղավոր ճանաչվելով ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի առաջին մասով, դատապարտվել էր 7 տարվա ազատազրկման: Նա վերջերս էր ազատ արձակվել: Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ սպանված Վ. Թոփալքարաջյանը եղել է «Վիպ Մարկետ» խանութի տնօրենի մտերիմ ընկերը: Թաղամասի բնակիչները մինչ օրս, Վահանի մասին խոսելիս, նրան բնութագրում են որպես հավասարակշիռ եւ դաստիարակված երիտասարդի: Ի դեպ, պայթեցված խանութ-սրահի տնօրինությանը եւս թաղամասի բնակիչները դրական են բնութագրում այնքան, որ պայթեցման օրն արդեն աջակցություն էին ցուցաբերում սեփականատերերին առեւտուր անելու եւ վնասի հետեւանքները վերացնելու ուղղությամբ: Թե՛ խանութի պայթեցման, թե՛ Դավիթ Քոչարյանի վրա կրակելու դեպքերով հարուցվել են քրեական գործեր: Երկու դեպքով էլ որեւէ անձի մեղադրանք առաջադրված չէ: Վանաձորցիները կարծում են, որ տարիներով եկած վրեժխնդրությունը դեռ շարունակություն է ունենալու:

Armlur

Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»
Ամենադիտված