Հայերեն


Վճարողին պիտի վարձահատույց լինել առավելագույնս ջանադիր, ինչպես գրին-քարտ չունեցող չարքաշ բոզը

Քաղաքականություն

Սուբորդինացիոն արգելքները չեն աշխատում, եթե «ազգի համար» են անում: Նանարներին ավանդաբար բերում են Մոսկվայից: Ինչ վերաբերվում է քաղաքական ղախպեքին, դրանք ներմուծվում են հիմնականում Լոսից: Լոսից, Գլենդեյլից, Փարիզից: Բերվում են ամռանն ու աշնանը, որ համ «աշխատեն», համ էժան ծիրան ու խաղող ուտեն: Բայց նախընտրական տարին առանձնահատուկ տարի է, խախտվել է կյանքի ռիթմը, եւ վաղ աշնանից սկսվում է քաղաքական պուտանկեքի զանգվածային հայրենադարձությունը Լոսից-մոսից:
Չի կարելի ասել, թե լրբերի հայաստանյան պաշարները սպառվել են․ նախկին գնդապետների, նախկին քարտուղարուհիների (հիմա խմբագիրների), նախկին պահեստապետների (հիմա մինիստրների), ՃՎԶ-ՊՊԶ տիպի կուսակցությունների պետերի պակասություն ամենեւին չկա, բայց դրանց էֆեկտը այն չէ, որովհետեւ գործածված են արդեն զզվելու աստիճան: Համ էլ սրանք կան ու կան ու արդեն ծախս էլ չեն պահանջում: Նաեւ ժամանակն է նախընտրական, եւ նոր կադրեր են պետք, որ լինեն եթե ոչ երկրորդ թարմության (թեեւ ղախպի թարմը ո՞րն է), բայց չլինեն նաեւ պետականամետ մամուլում ամենօրյա գործածության «պերերիվի պուտանկեքի» նման մի մանեթանոց: Այս սեզոնի առանձնահատկությունն այն է, որ լրբերը աննախադեպ գրգռված ու կատաղած են: Բանն այն է, որ թե´ ժամանակն է նախընտրական եւ թե´ այս ձմեռ նրանք ստիպված անց են կացնելու հայրենիքում: Այս ձմեռ նրանց դրսում կեր ու ծածկ տվող չի լինելու: Քաղաքական լրբերի կոլեկտիվ սուտինյորի դերը վերջին տարիներին ստանձնել են երկու «ազգային կուսակցություններ»: 
Մի խոսքով, սուտինյորի պայմանները անկատարելի չեն: Սեզոնին չորս-հինգ հոդված կուսակցական պատի թերթում, ութ-տասը ելույթ խուժան ալիքով։ Ելույթների ու հոդվածների քանակը, եթե ալարում ես, կարող ես կրճատել, բայց մեկ պայմանով․ որ մյուս կեսը իրագործելու ես՝ բերանդ առավելագույնս ճոռթած: Այսինքն, վճարողին պիտի վարձահատույց լինել առավելապես արհեստավարժորեն, պարտաճանաչ ու ջանադիր, ինչպես գրին-քարտ չունեցող չարքաշ բոզը: Դա էլ, անշուշտ, մի կյանք չէ, բայց Հայաստանում ձմեռը անցկացնելուց, ինչ խոսք, որ լավ է: Ձեռի հետ էլ «զբաղվում ես մասնագիտությամբ», մի երկու բերան երգում ես «Ադանայի ողբը»՝ շալախոյի հանգով, նարդու երկու երեսի չափով ոտանավոր ես տպում արեւմտահայ ուղղագրությամբ, պիես ես գրում ինքնագործ թատրոնի համար, նկարում ես խանութպանի կնոջը, որն ընդամենը ներկի փողն է տալիս, բայց նաեւ թույլ է տալիս, որ հայերի շրջանում գլուխ գովաս, որ նկարը ծախել ես քսան հազարով։

Ոնց որ ջահել օրերի Սովետում ապրես: Հացը, լույսը, պլյուս՝ բանանը, կա, կաստյում-շալվարը՝ ինքնարժեքով, կա, ղեկավար կուսակցությունը՝ կա։ Ուրիշ ի՞նչ է պետք ապուշին՝ երջանկության համար:
Նախընտրական գռդոնի սեզոնը (ինչպես բուն լրբերի համար՝ ամառը) պատասխանատու լինելուց բացի, ներվային է լինում, որովհետեւ մրցակցությունն է դաժանանում: Ինչպես ամառվա արձակուրդին միանգամից սանձարձակված նամուսովովներն են խփում պուտանկեքի գործին եւ գին քցում, այդպես էլ նախընտրական վայրահաչության ասպարեզը պարզապես պայթում է դիշովկեքի առատությունից: Մուֆթա կամ էժանով առնվողների այդ գրոհի պայմաններում պիտի լինել առավելապես հնարամիտ եւ աշխատել առավելագույնս գռքաշ: Աշխատել քանակի վրա, որովհետեւ խոսքի ու բերանի գինը ընկած է լինելու այլևս:

Վանո ՍԻՐԱԴԵՂՅԱՆ, 2002 թ․

«Համահայկական ճակատ» կուսակցության դիրքորոշումները համընկնում են ԴՕԿ կուսակցության մոտեցումների հետ` հիմնված ազգային և պետական շահերի գերակայության վրա․ Արսեն ՎարդանյանվՈւժեղ Հայաստանի Ուժեղ Հրազդանը. Նարեկ ԿարապետյանՀՃԿ անդամ, ԶՈւ պահեստազորի փոխգնդապետ Նառա Գևորգյանի հարցազրույցից հատվածԿան ուժեր, որոնք խթանում են 300,000 ադրբեջանցիների բնակեցումը Հայաստանում. մենք խթանում ենք 300,000 աշխատատեղ հայերի համար և փոփոխության հույս. Ուժեղ ՀայաստանՈւժեղ Հայաստանի Ուժեղ Չարենցավանը․ Նարեկ ԿարապետյանԻնչպես են Նարեկ Կարապետյանին դիմավորում Չարենցավանում և ՀրազդանումՓաշինյան, ի՞նչ ես արել երկրի համար, բացի քաղաքացիներին վիրավորելուց ու Հայաստան 300,000 ադրբեջանցիներ բերելու ծրագրին համաձայնություն տալուց. Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը գրասենյակ է բացել Չարենցավանում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրшվորներԻրանի հետ բանակցությունները վերսկսելու համար ԱՄՆ-ն պետք է վերացնի բոլոր խոչընդոտները․ ՓեզեշքիանԱշխարհը չպետք է թույլ տա, որ Չեռնnբիլի шղետը կրկնվի․ դա անելու լավագույն միջոցը Ռուսաստանին uտիպելն է դադարեցնել իր խելագար հшրձակումները․ ԶելենսկիԱրդարադատության դեֆիցիտը մանկավարժականի դեպքերի հետ կապված․ Իրականությունն առանց դիմակիՄարտունիում բшխվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրшվոր Սա ոչ միայն մեծ պատիվ է մեր երկրի համար, այլև հայ մարզիկների տարիների աշխատանքի արժանի գնահատականը. Գագիկ Ծառուկյան 2.4 միլիոն դոլարը՝ դաստակին. Անանտ Ամբանին ցուցադրել է Շիվայի պատկերով ժամացույց՝ ադամանդներով և «Կնքահայրը» ֆիլմի երաժշտությամբԿոլումբիայում տեղի է ունեցել ահшբեկչական հшրձակում. զnհվել է 14 մարդ, վիրավnրվել՝ ավելի քան 38-ըԹշնшմին ձգտում է հասարակական դժգոհություն առաջացնել ենթակառուցվածքների nչնչացման միջոցով․ ՓեզեշքիանՀորոսկոպ. Ինչպես որոշել մոլորակների ուժեղ և թույլ կողմերը ձեր ծննդյան քարտեզում Այն մասին, թե ինչու է մեր ազգի պայքարը այսօր էլ շարունակվում, և ինչու թշնամու մորթապաշտ կամակատարները չեն կարող այն կասեցնել․ Ավետիք ՉալաբյանԽնջույք՝ ժանտախտի օրերին․ այսօր ՔՊ-ի տոնն էր, ոչ թե՝ քաղաքացու․Սողոմոնյան Քասախ գյուղում «VAZ» մակնիշի ավտոմեքենան բшխվել է գովազդային վահանակի սյանը․ կա վիրшվոր«Ռեալը» վերջին վայրկյաններին բաց թողեց հաղթանակը Չարենցավանում 41-ամյա վարորդը բեռնատար «Գազել»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բшխվել քարին․ կա վիրավnրԱդրբեջանի և Ուկրաինայի միջև ստորագրվել է 6 փաստաթուղթ Գագիկ Ծառուկյանն ընդունել է Կիոկուշին կարատեի միջազգային ֆեդերացիայի նախագահին և Կիոկուշին համաշխարհային միության գլխավոր քարտուղարին (տեսանյութ) Իսպանիայում մշակվել են երկչափ արևային վահանակներ, որոնք իդեալական են շենքերի ճակատների համարՀնդկաստանում էթնիկ խմբավորումների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել. կա 3 զոհ Իսրայելական ԱԹՍ-ները hարվածել են Լիբանանի հարավին Զելենսկին առաջարկել Է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններ անցկացնել ԱդրբեջանումԱճառյան փողոցում մեքենաներ են բախվել․ կան տուժածներ Մահացու որս. միլիոնատեր որսորդին փղերը ոտնակոխ են արել Աֆրիկայում՝ սաֆարիի ժամանակՆյու Յորքի քաղաքապետի հայտարարությունը և Ադրբեջանի ԱԳՆ-ի դատապարտումը. Էդմոն ՄարուքյանԼա Լիգա․ Լամին Յամալն՝ ամսվա լավագույն խաղացող Այս օրը հիշվելու է որպես խաբված քաղաքացու օր. Ալիկ ԱլեքսանյանԱրդեն ոչ ոք չի կարող Վաշինգտոնին լիարժեք գնահատել որպես դաշնակից․ Մակրոն Փողը, թե՞ գաղափարը․ ի՞նչն է իրականում ձևավորում ընտրությունների արդյունքը․ Էդմոն ՄարուքյանTesla-ն թողարկել է սերիական էլեկտրական մեքենան՝ Cybercab Ահա, թե ինչպես են «լվանում» ցեղասպանին և մանիպուլացնում ժողովրդին․ Էդմոն ՄարուքյանԳոհար Ավետիսյանը կիսվել է նոր ֆոտոշարքով «Նրանք ուժեղ են». «Արարատ-Արմենիա-2013»-ի պատանի ֆուտբոլիստները Սոչիում արծաթե մեդալ նվաճեցին (Տեսանյութ)Մեր դեմ բաց պшտերազմ է հայտարարվել․ Լավրով Եթե Իրանի հետ համաձայնագիրը հաջող լինի, մենք պատրաստ ենք աստիճանաբար մեղմացնել պատժшմիջոցները․ ՄերցԵՄ-ն կորցրել է 25 միլիարդ եվրո՝ ԱՄՆ-իսրայելական զինվшծ ուժերի և Իրանի միջև պшտերազմի պատճառով․ Ուրսուլա ֆոն դեր ԼայենՈւժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը տեսանյութ է հրապարակել Սամվել Կարապետյանի հետ թիմի հանդիպումիցԶրույց Պահեստազորի սպաների միության ներկայացուցիչների հետ՝ հույսի, միասնության և այն փոփոխությունների մասին, որ Սամվել Կարապետյանն է բերելու. Նարեկ ԿարապետյանԱմեն ինչը փաստերով կներկայացվի մայիսին․ Արշակ Կարապետյան Իշխանությունը մաքրում է ցեղասպան թուրքի անունը. Էդմոն ՄարուքյանԵթե այս իշխանությունը մնա, թոշակի անցնելու տարիքը բարձրանալու է․ Հրայր ԿամենդատյանՀայաստանի 1000 խոշորագույն հարկատուները․ ովքեր են առաջատարները Խոստացված պայքարը կոռուպցիայի դեմ տապալվեց, գազի գինն էլ չնվազեց․ Արմեն Մանվելյան
Ամենադիտված