Հայերեն


Պատասխան Սերժ Սարգսյանին և Տեր-Պետրոսյանին

Քաղաքականություն

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է արցախցի իրավապաշտպան, «Հելսինկյան նախաձեռնություն-92»-ի ԼՂՀ կոմիտեի համակարգող, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, Արցախի Հանրապետական կուսակցության համանախագահ Կարեն Օհանջանյանը:

– Պարոն Օհանջանյան, տևական ժամանակ է՝ Հայաստանում քննարկվում է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը, որում Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման շուրջ նրա տեսակետն ըստ էության այն է, ինչ այսօր դրված է բանակցությունների սեղանին: Այս մոտեցումները ինչքանո՞վ են արդիական՝ ըստ Ձեզ:

– ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը գրավեց ողջ հայության և այն միջազգային կազմակերպությունների ուշադրությունը, որոնք զբաղվում են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ:

Ինձ համար, սակայն, նրա ելույթը՝ բացառությամբ որոշակի պաթետիկ հռետորաբանության, որը վերաբերում էր Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ ագրեսիայի դեպքում հայերի ջախջախիչ պատասխանին, շարունակությունն է նրա այն հայացքների, որը ժամանակին բերեց իր հրաժարականին:

Ղարաբաղյան հակամարտության բանակցությունների շուրջ իրավիճակն այսօր մոտավորապես այնպիսին է, ինչպիսին որ կար նախքան Տեր-Պետրոսյանի հրաժարականը: Այսօրվա իշխանություններին, որոնք Ղարաբաղի միջազգային ճանաչման հարցում որևէ նախաձեռնություն չեն դրսևորում, անհրաժեշտ է կարկառուն քաղաքական գործիչների աջակցություն:

Զարմանալի չէ, որ Լևոն Տեր-Պետրոսյանն էլ, ճիշտ Սերժ Սարգսյանի նման, կարծում է, որ հակամարտության լուծման բանալին Մոսկվայի ձեռքում է: Այս կապակցությամբ ես կուզենայի պարոն Սարգսյանին և պարոն Տեր-Պետրոսյանին տեղեկացնել, որ հակամարտության լուծման բանալին Ղարաբաղի ժողովրդի և ողջ հայության ձեռքում է, իսկ ձեզնից, պարոնայք, միայն պահանջվում է լինել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության կարգավորման հայկական կոնցեպտի ուղեկցողը:

Մենք ենք մեր ճակատագրի տերը, ոչ թե Ռուսաստանը, և դուք մեր ժողովրդի ներկայացուցիչն եք, ոչ թե օտար երկրի դեսպանները: Հակամարտության կարգավորման վերաբերյալ բանակցությունները պետք է ընթանան միայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման շուրջ, և հիմնական բանակցողները պետք է լինեն Ադրբեջանն ու Ղարաբաղը: Հայաստանի դերը պետք է լինի միայն այդպիսի հարթակի ստեղծմանը նպաստելը, ոչ թե այլ երկրին քծնելը:

– ԼՂ հիմնահարցը ի՞նչ ազդեցություն կունենա առաջիկայում Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա:

– Իմ կարծիքով՝ ԼՂ հարցը միշտ եղել է և այժմ էլ Հայաստանի օրակարգային հարցերից մեկն է: Եվ կարծում եմ, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորումը շատ կարևոր և հիմնական դեր կունենա խորհրդարանական ընտրություններին քվեարկության գնացող անձանց շրջանակներում:

Ղարաբաղցիների համար շատ կարևոր է, որ Հայաստանում վերջապես իրականացվեն առարկայական, դրական քաղաքական տեղաշարժեր, որոնք ուղղված կլինեն երկրի սոցիալ-տնտեսական կյանքի զարգացմանը, հասարակության և քաղաքական ուժերի փոխհարաբերությունների ներդաշնակությանը: Յուրաքանչյուր հայ, յուրաքանչյուր պաշտոնյա պետք է առաջնորդվի այդ սկզբունքներով և չօգտագործի ընտրությունները կոռուպցիոն համակարգի զարգացման և ամրապնդման հարցում: Դա ոչնչացնում է Հայաստանը և դարձնում մեզ ուրիշներից կախման մեջ:

– Արցախն ի՞նչ հետաքրքրություններ կունենա առաջիկա խորհրդարանական ընտրությունների հետ կապված: Նախկինում Արցախի առանձին պաշտոնյաներ նույնիսկ իրենց խմբակցութուններն ու «իրենց մարդիկ» ունեին Հայաստանի խորհրդարանում: Այս անգամ նման հետաքրքրություն կլինի՞:

– Մեզ՝ ղարաբաղցիներիս համար կարևոր է ունենալ զարգացող, ուժեղ և ստաբիլ Հայաստան, որը կլինի ողջ հայության հայրենիքը: Դրա համար շատ կարևոր է, որ ՀՀ իշխանությունները վերջին 20 տարվա ընթացքում գոնե մեկ անգամ անցկացնեն արդար, մրցակցային ընտրություններ և ընտրությունների արդյունքում վերադարձնեն քաղաքացիների վստահությունը իշխանությունների նկատմամբ: Ընտրությունների արդյունքում կարևոր է, որպեսզի իշխանությունը վերցնի վստահության երաշխիք ժողովրդի կողմից և սկսի կարդինալ փոփոխություններ անցկացնել կոռուպցիայի դեմ պայքարի հարցում: Ահա այս ենք մենք ակնկալում Արցախում:

Արցախի մասին անդադար պետք է բարձրաձայնենք աշխարհի ուշադրությունն այդ հարցից չշեղելու համար. Աննա ԿոստանյանՓաշինյանի խայտառակության գագաթնակետը. Նարեկ Կարապետյան Իշխանությունը ծաղրում է իր քաղաքացիների անվտանգությունը. Դավիթ Ղազինյան Սյունիքի մարզում ադրբեջանցու մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը հետաքննելու համար պետք է ստեղծվի քննիչ հանձնաժողով. Տիգրան ԱբրահամյանԻշխանությունը վազում է պաշտպանելու ադրբեջանցիներին՝ սեփական քաղաքացիներին պաշտպանելու փոխարեն Այն նույն պահին, երբ ադրբեջանցի զինվորը կրակում էր հայ կնոջ վրա, ՊՆ նախարարը զբաղված էր քարոզարշավով. Նարեկ ԿարապետյանՅունիբանկն առաջարկում է դոլարային պարտատոմսեր՝ տարեկան 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ Շաքիում տեղի ունեցածից հանրային ուշադրությունը շեղելու համար ՔՊ-ն դիմեց խուլիգանության ու սադրաբքի. Ռուբինյանը անհաղորդ էր իրավիճակին. Մարիաննա Ղահրամանյան«Ապրելու քվե» դաշինքն ունի նոր գաղափարներով երիտասարդ թիմ. Լևոն ԱրշակյանՄիանում եմ բաց նամակ-պահանջին. Ավետիք ՉալաբյանԱմեն անգամ, երբ խոսում ենք ադրբեջանցիներին արվող զիջումների մասին, նրանք սկսում են հարձակվել մեզ վրա. Տիգրան ԱբրահամյանԱյն մասին, թե ինչ ցույց տվեց Սյունիք թշնամու դիվերսանտի ներթափանցումը. Ավետիք Չալաբյան Կրթական համակարգի քաղաքականացման մռայլ «ստվերը». «Փաստ» «Քննիչ հանձնաժողով» ստեղծելու այնքան պատճառ կա... «Փաստ» Երբ «խաղաղություն» ասելով՝ հասկանում են հնազանդություն. «Փաստ» «Հայերի նկատմամբ ատելությունն ու թշնամանքը չի նահանջել, այս պայմաններում խաղաղության մասին խոսելը կարող է դիտվել միայն ցանկությունների համատեքստում». «Փաստ» Ո՞ւմ վրա է Մեղրիում ՔՊ-ն հույսը դրել, և ո՞վ է ստվերային ղեկավարելու համայնքը. «Փաստ» Ի վերջո, ինչպե՞ս է սահմանը հատել ադրբեջանցի զինծառայողը. «Փաստ» Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1,3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար «Փաստ» Արթիկում թեժ ընտրապայքար է սպասվում. ընդդիմությունն ունի ՔՊ-ին իշխանազրկելու հնարավորություն «Փաստ» Աշխարհաքաղաքական արկածախնդրության մայրամուտը. Եվրոպան հոգնել է ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից». «Փաստ» Ադրբեջանը թեստ է անում, իսկ այս իշխանությունը մի ադրբեջանցու չի կարողանում տիրություն անել, սահմաններն ինչպես է բացելու. Նարեկ Կարապետյան Երևանում կայացել է «Հայ անվանի բժիշկ և առաջատար երիտասարդ բժշկաշխատող» հեղինակավոր մրցանակաբաշխությունը«Բարսելոնան» նոր պայմանագրեր կկնքի երեք ֆուտբոլիստի հետՀոկտեմբերի 6/7-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըԱնձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերինԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ընտրական փուլըԿոմիտասի պողոտայում կինը սուր կտրող առարկայով հարվшծներ է հասցրել 51-ամյա տղամարդուն. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՄիացյալ Նահանգների հետ կապված մեր խնդիրն այն է, որ ամեն անգամ, երբ նստում ենք բանակցությունների սեղանի շուրջ, մեզ անմիջապես պшտերազմ է պարտադրվում․ ՓեզեշքիանԱվտովթար և վրաերթ՝ ԵրևանումԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՎթար է. Ջուր հավաքեք. ջուր չի լինելուԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՄի գողացեք մարդու «այո»-ն․ Մհեր ԱվետիսյանՇաքի գյուղի դեպքը բոլորիս ցույց տվեց մեր երկրի անվտանգային համակարգի թերությունները. Ավետիք ՉալաբյանԻշխանություններին հարմար առիթ էր հարկավոր եկեղեցու վրա հարձակման համար. Արեգ ՍավգուլյանԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվ․ Ուժեղ ՀայաստանՏաջիկստանում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» զորավարժությունըՍիրելի՛ ուսուցիչներ, իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում ձեզ. Սիրով և հարգանքով՝ ձեր Մհեր Ավետիսյան Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըՀրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըՍաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ ՌուբիոՈւնենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովՄեծամորում մեկնարկել է «Մեծամոր Ռեզիդենս» բնակելի համալիրի շինարարությունըԱմենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն Հովասափյան
Ամենադիտված