Հայերեն


Ադրբեջանական նոր դրոշի գույները՝ փող և իսլամ. Արմեն Գևորգյան

Քաղաքականություն

Tert.am-ը հրապարակում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Տարածաշրջանային և Եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Արմեն Գևորգյանի՝ «Ադրբեջանական նոր դրոշի գույները՝ փող և իսլամ» վերտառությամբ հոդվածը:

Երեկ Մոսկվայում կայացավ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդների հանդիպումը: Ռուսաստանը բոլոր ուղղություններով փորձում է քայլեր ձեռնարկել` տարածաշրջանում ընդհանուր իրավիճակը լիցքաթափելու և Կովկասի ժողովուրդների միջև երկխոսություն հաստատելու համար, սակայն կան հանգամանքներ, որոնք ունեն շատ խորը բնույթ, որոնք պետք է հասկանալ և ճիշտ գնահատել:

Հետպատերազմյան իրադարձությունների զարգացման և տարածաշրջանում նոր աշխարհաքաղաքական դասավորության ձևավորման ֆոնին աննկատ է մնում, թե ինչպես են Ալիևն ու իր թիմը հմտորեն իրենց հաջողություններին տալիս կրոնական երանգ և մոբիլիզացնում մահմեդական աշխարհն իրենց շուրջը: Ցավոք, այս միտմանն աջակցում են նաև այն երկրների ներկայացուցիչները, որոնք Հայաստանի հետ միասին հանդիսանում են ՀԱՊԿ անդամ՝ նշելով «հայրենական պատերազմում» ադրբեջանական ժողովրդի հաղթանակի կարևորությունը ողջ թյուրքական աշխարհի համար:

Այսպիսով, Ալիևը և նրա թիմը, ըստ էության, իրենց հրապարակային ելույթներով փորձում են իրենց ռազմաքաղաքական հաջողությունները ներկայացնել որպես մահմեդականների և քրիստոնյաների որոշակի դիմակայություն: Մենք տեսնում և լսում ենք նման քաղաքականության միայն հրապակային մասը, և կարելի է պատկերացնել, թե ի´նչ ծավալներով և ի´նչ բովանդակությամբ է այն վարվում կուլիսներում:

Այս քարոզչության հիմնական թեզերն են.

• Վերջին տասնամյակների ընթացքում Ադրբեջանը դարձավ բացառություն, երբ մահմեդական երկիրը կարողացավ վերադարձնել կամ խլել քրիստոնյաներից հող (տարածքներ), և դրանով իսկ հնարավորություն տալ բոլոր մահմեդականներին՝ հպարտանալ իրենց եղբայրներով:

• Մահմեդականները պետք է համերաշխ լինեն հայկական աշխարհի, այդ թվում` սփյուռքի դեմ:

• Պատերազմի ելքը պետք է հանգեցնի մահմեդական աշխարհի և, մասնավորապես, թյուրքական ժողովուրդների կարողությունների ամրապնդմանը` կապի նոր միջանցքների ձևավորման և աշխարհաքաղաքական նոր դասավորության միջոցով:

• Թյուրքական աշխարհի համերաշխությունը նոր հնարավորություններ կընձեռի իրենց շահերն առաջ մղելու համար՝ աշխարհում՝ ընդհանրապես, միջազգային կազմակերպություններում՝ մասնավորապես. մեզ հետ ստիպված կլինեն հաշվի նստել:

Ես խորը չեմ վերլուծի այն, որ պատերազմի արդյունքների կրոնականացման գործընթացն արդեն անհանգստացնում է մեր տարածաշրջանի սահմաններից շատ հեռու գտնվող երկրներին, օրինակ՝ Չինաստանին և Հնդկաստանին (առաջինի համար ՝ երկրի արևմուտքում գտնվող ույղուրյան գործոնը, ինչպես նաև՝ թյուրքական երկրների՝ Ղազախստանի և Ղրղզստանի հետ հարևանությունը, որտեղ Թուրքիան կարևոր դեր է խաղում, իսկ երկրորդի դեպքում՝ Պակիստանի ակտիվ մասնակցությունը Թուրքիայի և Ադրբեջանի հետ ռազմաքաղաքական համագործակցությանը):

Նախևառաջ, ամբողջ քաղաքակիրթ աշխարհի ուշադրությունը պետք է հրավիրել այն փաստի վրա, որ 21-րդ դարում իրեն աշխարհիկ պետություն համարող և Եվրոպայի խորհրդի անդամ երկիրը քարոզում է կրոնական անհանդուրժողականություն ու ատելություն: Ադրբեջանը, փաստորեն, բացահայտ վարում է քրիստոնեական և մահմեդական աշխարհներն իրար հակադրելու քաղաքականություն, ինչը նրան հնարավորություն է տալիս հնարավորինս շատ դաշնակիցներ հավաքել մահմեդական աշխարհում: Փաստորեն, այսօր Ադրբեջանի դաշնակիցները որոշվում են երկու հիմնական չափանիշներով՝ փող (նավթ, գազ, տարանցիկ) և կրոն: Կրոնը դարձավ 44-օրյա պատերազմում թյուրքական կոալիցիայի գործողությունների գաղափարական տանիքը:

Պետք է մտածել այն մասին, որ թյուրքական աշխարհի առաջնորդների չափազանց մեծ ամբիցիաներն ու ցանկությունները շուտով ժամանակակից Եվրոպային կբերեն կրոնի հիմքի վրա նոր առճակատման: Մահմեդական աշխարհի, այսպես կոչված, համերաշխությունը կսկսի խաթարել Եվրոպայի քաղաքակրթական կայունությունը: Հակառակ ժամանակակից Եվրոպայում «հետկրոնական» դարաշրջանի սկիզբի մասին կանխատեսումներին, թյուրքական ընդլայնումը հուշում է, որ կրոնական գործոնը սկսում է անտեսանելի, բայց որոշիչ դեր խաղալ նոր գլոբալ գործընթացներում: Նավթադոլարներով վճարվող այս թյուրքական ընդլայնումն իսկական գլխացավանք կդառնա ոչ միայն արևելյան երկրների համար, այլև՝ արևմտյան: Այս քաղաքականության առաջին պտուղներն արդեն դրսևորվում են հարևան Վրաստանում, որտեղ թուրքական գործոնն արդեն որոշիչ է ներքաղաքական կայունության պահպանման համար:

Ժամանակակից Թուրքիայում, ազգային գաղափարի ճգնաժամի պատճառով, օսմանյան անցյալը սկսում է դիտվել որպես ապագայի խոստումնալից մոդել: Այս ռազմավարությունը նախատեսված է թյուրքական միջավայրում հնարավորինս լայն լսարանի կարիքները բավարարելու համար: Իսլամը նեոօսմանյան ինքնության առանցքային բաղադրիչն է: Նեոօսմանյան գաղափարների բարձր փոխակերպելիությունը դրանք չափազանց գրավիչ է դարձնում շատ երկրների քաղաքական էլիտաների համար, և Թուրքիայի գործունեությունը նպաստում է այդ գաղափարների տարածմանը նույնիսկ հետ-օսմանյան տարածքից դուրս:

Եվրոպան պետք է հաշվի առնի, թե ինչ գին կարող է ունենալ փոխզիջումը՝ ժողովրդավարության հիմնարար սկզբունքները պահպանելու և մարդու իրավունքները հարգելու և հանուն ներկայիս աշխարհքաղաքական շահերի դրանք անտեսելու միջև: 2001 թվականի սեպտեմբերի 11-ի աղետը դարձավ միջքաղաքակրթական հակասությունների խորհրդանիշ, որոնք ունեն կրոնական հիմքեր: Եվ ահա, 20 տարի անց, շատ հետազոտողների կանխատեսումները «քաղաքակրթությունների բախման» կրոնական ծագման վերաբերյալ՝ որպես 21-րդ դարում համաշխարհային քաղաքականության լուրջ մարտահրավեր, ավելի ու ավելի են արդիականանում: Վստահ եմ, որ Եվրոպայի խորհուրդը կարող է դառնալ այն հարթակը, որտեղ պետք է ծավալվի այս թեմայով գլոբալ քննարկում, և որտեղ կարող է ձևավորվել այս բախման ռիսկերը չեզոքացնելու անհրաժեշտության ընդհանուր ըմբռնումը:

Անկախ Մեծ Եվրոպայի խնդիրներից՝ մեզ հետ կապված, մենք միշտ պետք է գիտակցենք, որ աշխարհքաղաքական գործընթացների կրոնականացման՝ վերը նկարագրված միտումները միշտ կլինեն տարածաշրջանում բարձր կոնֆլիկտայնության աղբյուր: Հետևաբար, Հայաստանի իշխանությունների խաղաղության ձգտումը, որպես նոր ռազմական գործողություններից խուսափելու ցանկություն, չի կարող լուծել երկրի և հայ ժողովրդի երկարաժամկետ անվտանգության ապահովման հարցը:

Ցավոք, այսօր, հակասահմանադրական և անօրինական որոշումների պատճառով, ես զրկված եմ Եվրոպայի խորհրդում այս թեման բարձրաձայնելու հնարավորությունից` լինելով ՀՀ պատվիրակության հիմնական անդամ: Եվ այս առումով անհասկանալի է, թե Հայաստանում ով է շահում Եվրոպայի Խորհրդում իմ անմիջական աշխատանքի հնարավորությունները սահմանափակելուց: Անկախ ամենից, ես և իմ գործընկերներն այս թեման փորձելու ենք հասցնել միջազգային հանրությանը, որտեղ Հայաստանի համար կարող ենք ազդեցիկ համախոհներ գտնել։

Կոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ» «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ» Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ» Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ» Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ» Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել Կարապետյան
Ամենադիտված