Հայերեն


Պատերազմի վերսկսման պայմանը

Աշխարհ

«ԼՐԱԳԻՐ»

Հարավային Կովկասը հակամարտությունների ծագումից հետո (1990-1993) ներառվել է միջազգային քաղաքական հարաբերությունների ոլորտում, ինչը հանգեցրել է հակամարտությունների «միջազգայնացմանը» եւ խոշոր տերությունների ու միջազգային քաղաքական կազմակերպությունների ակտիվ միջամտությանը:
Անգամ ԱՊՀ նորանկախ պետությունների ֆոնին, որոնց ճակատագրի հանդեպ ուշադիր են ԱՄՆ-ն, ՆԱՏՕ-ն և առհասարակ Արեւմուտքը, Հարավային Կովկասի երկրները հատուկ ուշադրության են արժանանում նրանց կողմից՝ որպես Եվրասիայի՝ ռազմական-ռազմավարական նշանակություն ունեցող առանցքային տարածաշրջան:
Իրավիճակի զարգացումը դիտարկելու համար շատ կարեւոր է պատկերացնել տարածաշրջանի երկրների՝ քաղաքական որոշումներ կայացնելու իրական հնարավորությունները: Հաշվի առնելով այնպիսի կարեւոր նշաններ, ինչպիսիք են վերլուծկան ու հետազոտական հաստատությունների ու կենտրոնների ստեղծումը, Պետդեպի եւ եվրոպական երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների համապատասխան ստորաբաժանումները, Թուրքիայում ԱՊՀ և թյուրքալեզու պետությունների հարցերով համապատասխան պետական կառույցների առկայությունը, տարածաշրջանում այդ պետությունների ակտիվությունը, կարելի է պնդել, որ Արեւմուտքի արտաքին քաղաքական ռազմավարություններում Հարավային Կովկասը դիտարկվում է որպես Եվրասիայի կարեւորագույն պոլիգոն:
Ըստ էության, Արեւմտյան հանրությունը հմակարգայնացրել է տարածաշրջանի երկրների ներքին հասարակական-քաղաքական կյանքը եւ առանձին դեպքում անգամ կանոնակարգել (եթե հաշվի առնենք, որ խորհրդարանական ու նախագահական ընտրությունների լեգիտիմության վերաբերյալ վերջնական վճիռ կայացվում է Արեւմուտքում): Արեւմուտքը տարածաշրջանում իրագործում է կոմունիկացիոն եւ աշխարհտնտեսական նշանակության առավել ակտուալ եւ դինամիկ նախագծերը: Դրանց իրագործման հետ է կապվում Արեւմուտքի տնտեսապես առաջատար երկրների ռեսուրսային ապահովվածությունը եւ տնտեսական բարեկեցությունը:
Հատուկ նշանակություն է ձեռք բերում տարածաշրջանի երկրների ռազմաքաղաքական համագործակցությունն Արեւմուտքի (Վրաստան, Ադրբեջան) եւ Ռուսաստանի (Հայաստան) հետ: Արեւմուտքի քաղաքական եւ ռազմական կառույցներում այդ երկրների ներգրավումը նույնպես խոսում է այն մասին, որ տարածաշրջանն Արեւմուտքի համար շարքային նշանակություն չունի: Եվրոպայի խորհրդին տարածաշրջանի երկրների անդամակցությունն ըստ էության նրանց դարձրել է եվրոպական երկրներ, որն ըստ երեւույթին պետք է ռազմական ինտեգրացիայի համակարգում ներգրավման նոր փուլ դառնար:
Ներկայիս Ադրբդջանը պատրաստվում է պատերազմի եւ ուսումնասիրում է Ռուսաստանի եւ Թուրքիայի հնարավոր արձագանքը, սակայն ակնհայտորեն թերագնահատում է ԱՄՆ եւ ՆԱՏՕ-ի արձագանքը: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա այդ պատերազմի սկսման գործում նրա դերն ակնհայտ է: Ռուսաստանը փորձում է թույլ չտալ ՆԱՏՕ-ի մուտքը Հարավային Կովկաս, ինչը կարող է տեղի ունենալ հարաբերական խաղաղ գոյակցության պայմաններում:
Ռուսներին հետաքրքրում է փոքր պատերազմը, որը պայմաններ կստեղծի Ռուսաստանի միջամտության, տարածաշրջանում իրավիճակը կառավարելու համար: Թուրքիան շահագրգռված է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ փոքր պատերազմով՝ տարածաշրջանում իր քաղաքական եւ ռազմական ներկայությունը հիմնավորելու համար:
Ըստ էության, Ռուսաստանն ու Թուրքիան Հարավային Կովկասում նույն ծրագրերն են առաջ քաշում՝ այդ գոտում ՆԱՏՕ-ի եւ ԱՄՆ-ի ուժեղացման բացառումը: Ադրբեջանը, սակայն, վախենում է այդ պատերազմում պարտությունից եւ հույս ունի սպառազինության նոր տեսակներ ձեռք բերել:
Ժամանակի ընթացքում ոչ Ռուսաստանը, ոչ Թուրքիան ունակ չեն լինելու մեկուսացված վիճակում պատերազմ նախաձեռնել, որը մտնում է միջազգայնացման նոր փուլ: Ռուսները հասկանում են դա եւ սահմանափակում իրենց ակնհայտ գերազանցությունը:
Դոնալդ Թրամփի ընտրությունը Սեւծովյան-Կովկասյան տարածաշրջանում ամերիկյան ազդեցության աճի նոր փուլ է սկզբնավորելու: Կովկասյան եւ սեւծովյան հակամարտությունները խիստ կապված են ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի շահերի հետ:
Եթե փորձենք բնութագրել ՆԱՏՕ-ի, ԱՄՆ-ի ու Եվրամիության նպատակներն ու խնդիրները տարածաշրջանի պետությունների հանդեպ, ապա կարելի է ենթադրել հետեւյալը. Արեւմտյան հանրությունը, տարածաշրջանը դիտարկելով որպես «առանցքային» իր եվրասիական քաղաքականությունում, փորձում է այդ երկրներին ու մի շարք այլ պետությունների բուֆերային գոտու դեր պարտադրել, որն ունակ կլինի առանց ՆԱՏՕ-ի անմիջական մասնակցության պաշտպանել իր ինքնիշխանությունն ու ապահովել անվտանգությունը, որպեսզի իրենց կապիտալի համար համապատասխան պայմաններ ստեղծվեն:
Այդ նպատակին են ենթարկված տարածաշրջանի վրա ազդեցության տնտեսական, քաղաքական և ռազմատեխնիկական ազդեցության բոլոր մեթոդները, որոնք, անկասկած, տեղավորվում են Արեւմտյան հանրության քաղաքականության ընդհանուր համակարգում: Կարելի է որպես կարեւոր ռազմավարություն դիտարկել Թուրքիայի քաղաքականությունը, որն իրագործում է իր երկու արտաքին քաղաքական հայեցակարգերը՝ պանթյուրքիզմն ու պանօսմանիզմը:
Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի հանդեպ Թուրքիայի քաղաքականությունը հիմնականում ինքնուրույն է եւ նպատակ ունի քաղաքական ու տնտեսական կայսրություն ստեղծել: Առայժմ այդ քաղաքականությունը համապատասխանում է Արեւմուտքի պահանջներին, սակայն գնալով ավելի նվազ չափով:
Ադրբեջանում ավելի անկայուն իրավիճակ է ստեղծվել, քան Վրաստանում ու Հայաստանում: Դա մեծապես կապված է ընդդիմության լիակատար ջախջախման եւ նախագահի պաշտոնում ժողովրդականություն վայելող թեկնածուի բացակայության հետ: Ադրբեջանում ներքին քաղաքական պայքարը վառ արտահայտված կլանային բնույթ ունի եւ շատ սերտ կապված է հարստացման աղբյուրներին հասանելիության հետ: Իհարկե, պայքարող կլանների գլխավոր խնդիրն է նավթային եկամուտների վերահսկողությունը:
Քաղաքական պայքարում միշտ օգտագործվել է ղարաբաղյան գործոնը, սակայն վերջին ժամանակներս այդ գործոնը հատկապես օգտագործվում է քարոզչական նպատակներով: Ընդդիմադիր առաջնորդները փորձում են վերակենդանացնել ազգայնական տրամադրությունները եւ կառավարությանը մեղադրել Ղարաբաղի կորստի հետ հաշտվելու մեջ:
Դա ստիպում է նախագահ Իլհամ Ալիեւին մշտապես ագրեսիվ հայտարարություններ անել եւ իրավիճակի գնահատականներ տալ: Հայաստանի հետ բանակցություններում Հեյդար Ալիեւի շահագրգռվածությունն ավելի շուտ կարեւորագույն քարոզչական քայլ էր եւ չէր համապատասխանում իրական նպատակներին ու հռչակված խնդիրներին: Հիմքեր կան պնդելու, ու Հեյդար Ալիեւը մասնակի կարգավորման փոքր հույս ուներ, ինչն իր որդի Իլհամի Ալիեւի համար, որին ձգտում էր նախագահ դարձնել, քաղաքական խնդրահարույց իրվիճակի մակարդակի նվազման պայման կլիներ:
Այսինքն, մասնակի կարգավորումը հաջորդ նախագահի վրայից կհաներ խնդիրների մի մասը: Հեյդար Ալիեւն ամբողջությամբ մերժում էր ղարաբաղյան հարցի ուժային լուծման հնարավորությունը: Դա կապված չէր զոհերի մեծ թվի մտահոգության հետ: Ավելի շուտ, Հեյդար Ալիեւը պարզապես չէր հավատում պատերազմում հաղթանակի կամ էլ նշանակալի ռազմական հաջողության հասնելու հնարավորությանը:
(Հիմքեր կան պնդելու, որ 1993 թվականին նրա սանձազերծած պատերազմը նպատակ ուներ ապացուցել այդ ճանապարհով նպատակին հասնելու անհնարինությունը, սակայն չէր կարող պատկերացնել, որ հասարակության այդ համոզմունքը ձեռք կբերվեր այդքան բարձր գնով):
Իլհամ Ալիեւը նախընտրել է Ղարաբաղի վերադարձի առավել արմատական միջոցներ, ինչը, իհարկե, քաղաքական-քարոզչական նշանակություն ունի, եւ բացի այդ, միլիտարիզացիան կարեւոր նշանակություն ունի միջոցների լվացման, բյուջետային աղբյուրներից լրացուցիչ եկամուտների ստացման առումով:
Ըստ վարկածներից մեկի՝ Ադրբեջանի ղեկավարությունում միլիտարիզացիան իբր դիտարկվում է որպես սոցիալական արդիականացման, նոր միջին դասի ստեղծման եւ երկրում զինված ուժերի, սպայական կորպուսի էլիտարության թուրքական ավանդույթների ներդրման միջոց:
Շատ հնարավոր է, որ հենց այդ գաղափարն էլ հետապնդվում է, սակայն ադրբեջանական հանրությունը չի առանձնանում ուժեղ միլիտարիստական տրամադրություններով եւ պատրաստ չէ այդքան նորարարական մոդելի:
Ադրբեջանը միլիտարիզացիայի, ռազմական տեխնիկայի ձեռքբերման, կադրերի պատրաստման լայնածավալ ծրագիր է իրագործում: Ռազմական փորձագետների գնահատականներով, Ադրբեջանը նպատակ է դրել ստեղծել տարածաշրջանում ամենամեծաթիվ եւ մարտունակ բանակը: Ռազմական գործողությունների ժամանակ Ադրբեջանի բանակի գլխավոր շտաբը խնդիր է դնում 155-165 հազարանոց զորք հանել՝ հաշվի առնելով նաեւ պահեստազորայիններին:
Անհասկանալի է մնում, թե ինչպես է դա համապատասխանելու ՆԱՏՕ-ի պահանջներին, չնայած Ադրբեջանը վաղուց հնարավորություն ունի այդպիսի բանակ սպառազինել: Ադրբեջանի ռազմական գաղափարախոսությունն ու հայեցակարգը ստեղծել է Թուրքիան, որը գործնականում ձեւավորում է Ադրբեջանի զինված ուժերն ու հատուկ ծառայությունները: Իրանական լրատվամիջոցներում երկրի իշխանությունների նախաձեռնությամբ բազմիցս հրապարակումներ են եղել, որ Թուրքիան փաստացի իր զինված ուժերն է ստեղծում Ադրբեջանում:
Ռուս փորձագետների կարծիքով, Ադրբեջանում ստեղծվում է մոբիլ բանակ՝ հիմնականում հարձակողական նպատակներով: Ադրբեջանի բանակի գաղափարախոսությունը, կառուցվածքը եւ օպերատիվ պլանները հաստատում են, որ այդ բանակը հարձակողական նպատակներ ունի:
Նույն գնահատականների համաձայն՝ Ադրբեջանը, չնայած բանակաշինության ոլորտի բազմաթիվ խնդիրներին, կարողացել է լուծել գլխավոր խնդիրներից մեկը՝ հրամանատարական կազմի եւ սպայական կադրերի պատրաստումը: Բանակում սպայական խմբավորումներ գոյություն ունեն՝ խորհրդային բանակի ներկայացուցիչներ, ղարաբաղյան պատերազմի ժամանակ ձեւավորված սպաներ եւ սպաների նոր սերունդ, որը ռազմական կրթություն է ստացել Թուրքիայում եւ այլ երկրներում:
Վերջին խմբավորումն առավելություններ ու հեռանկարներ ունի: Նրանք առանձնանում են կարգապահությամբ եւ սպայական պատվի մասին պատկերացումներով: Այդ խմբավորումների միջեւ պայքար է ընթանում:
Ներկայում, չնայած քաղաքական գործիչների արմատական հայտարարություններին ու արտաքին քաղաքականությունում ուժի ցուցադրման ձգտմանը, Ադրբեջանը չի կարող ինքնուրույն որոշում կայացնել ռազմական գործողություններ վերսկսելու վերաբերյալ: Դա միանշական է ու հավաստի:
Ադրբեջանը պարտավորեցնող պայմանավորվածություններ ունի Թուրքիայի հետ ռազմավարական համագործակցության մասով: Դրա արդյունքում Ադրբեջանի ռազմա-քաղաքական ներուժը պետք է դիտարկել որպես թուրքական բանակի «արեւելյան բլոկ»: Հեյդար Ալիեւն ու Սուլեյման Դեմիրելը ժամանակին ռազմավարական համագործակցության սկզբունքային պայմանագիր են ստորագրել, ըստ որի՝
1. Ադրբեջանը չի կարող առանց Թուրքիայի համաձայնության որոշումներ կայացնել ռազմական գործողություններ սկսելու վերաբերյալ,
2. Թուրքիան երաշխավորում է Ադրբեջանի անվտանգությունը վերջինիս դեմ ցանկացած ագրեսիայի դեպքում եւ ռազմական ու քաղաքական օգնություն ցույց կտա Ադրբեջանին;
3. Ռազմավարական համագործակցության իրագործման առաջարկվող սխեմայում երեք հավանական հակառակորդ կա՝ Ռուսաստան, Իրան, Հայաստան:
Այդ խնդիրները սակայն հիմնարար չեն դարձել եւ իրենց «չեն արդարացրել»: Իշխանության է եկել այլ նախագահ, որը շատ բան է ժառանգություն ստացել, սակայն հաջողությամբ քանդելու է Ադրբեջանը:

Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»
Ամենադիտված