Հայերեն


Աստղագուշակ՝ հոկտեմբերի 3-ի համար

Life

ԽՈՅ. Օրը հարմար է նոր գործեր ստանձնելու համար: Ինտուիցիան հաճախ կհուշի, թե ինչպես է պետք գործել: Համարյա պատահաբար տեղեկատվություն կստանաք, որը կօգնի ճիշտ եզրահանգումներ անել, որոշումներ ընդունել, որոնք էլ թույլ կտան հաջողության հասնել: Ներդաշնակ կդասավորվեն շրջապատողների հետ հարաբերությունները, դուք շատերին դուր կգաք:

Շատ Խոյեր տեղափոխության կամ աշխատանքը փոխելու հետ կապված ծրագրեր կունենան: Ձեզ կոգեշնչի ոչ միայն նոր տպավորությունների ծարավը, այլև ինչ-որ օգտակար, բոլորի համար կարևոր բան անելու ցանկությունը: Դուք հաճույքով կօգնեք բոլոր նրանց, ովքեր դրա կարիքն ունեն:

ՑՈՒԼ. Օրվա առաջին կեսը այնքան հասարակ ու միանշանակ չի լինի, որքան, հնարավոր է, կուզենայիք: Ամեն անգամ չի հաջողվի արագ գլուխ հանել նույնիսկ առօրյա գործերից: Երբեմն մտերիմների հետ տարաձայնություններ կառաջանան: Բայց ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Ձեր տրամադրությունը կլավանա, դուք ձեզ ավելի ինքնավստահ ու հանգիստ կզգաք:

Համառությունը կօգնի պատասխաններ գտնել ոչ միայն ձեր, այլև ձեր մտերիմների համար կարևոր հարցերին: Հնարավորություն կունենաք ուրախացնել ձեզ համար թանկ մարդկանց: Սիրելին կուրախանա ձեր անակնկալից:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ. Դուք ամենատարբեր մարդկանց հետ հրաշալի լեզու կգտնեք, շատերին դուր կգաք: Բոլորը, ում հետ կկիսվեք ձեր գաղափարներով, հաճույքով կաջակցեն դրանք, կօգնեն ձեզ մտածածն իրագործելու հարցում: Դուք լավ կհասկանաք, թե ինչ են սպասում շրջապատողները և ինչի մասին են գաղտնի երազում: Այդ իսկ պատճառով հեշտությամբ կուրախացնեք ոչ միայն մտերիմներին, այլև նոր ծանոթներին:

Արժե զգույշ լինել գումարին վերաբերող հարցերում: Դուք հակված կլինեք որոշակի թեթևամտության, կշտապեք գնումների հարցում, շատ կծախսեք: Սպոնտան գնումները հազիվ թե հաջող լինեն:

ԽԵՑԳԵՏԻՆ. Դուք հաճախ կանհանգստանաք դատարկ բաների պատճառով: Եթե ինչ-որ բան ծրագրի համաձայն չընթանա, դուք լրջորեն կվշտանաք և հաճախ չեք տեսնի այն հնարավորությունները, որոնք կբացվեն ձեր առաջ: Բարեբախտաբար, կողքին կլինի մեկը, ով պատրաստ կլինի աջակցել ձեզ, լավ խորհուրդ տալ: Աշխատեք ավելի շատ ժամանակ անցկացնել մտերիմների հետ: Նրանք կգտնեն ձեր տրամադրությունը բարձրացնելու ձևը:

Օրը հարմար է օգտակար գործերի համար: Հնարավոր է՝ դուք կարևոր հաղթանակներ չտոնեք, աշխարհը դեպի լավը չփոխեք, բայց սեփական կյանքը և մտերիմ մարդու կյանքը հարմարավետ ու հասարակ դարձնելը ձեր ուժերի սահմաններում կլինի:

ԱՌՅՈՒԾ. Բավական անհանգիստ կլինի օրվա առաջին կեսը: Հնարավոր են անսպասելի նորություններ, իրադարձություններ, որոնց պատճառով կուզենաք փոխել ծրագրերը: Իրենց մասին կհիշեցնեն հին ծանոթները: Հաճախ նրանք ինչ-որ հետաքրքիր բան կառաջարկեն, կկիսվեն համարձակ գաղափարներով, կօգնեն նորովի նայել սովորական դարձած բաներին:

Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, ուրախության ավելի շատ առիթներ կունենաք: Օրվա երկրորդ կեսը կուրախացնի հաջող զուգադիպություններով: Հնարավոր են դրամական մուտքեր, նվերներ և ուշադրության նշաններ, որոնց համար շատ ուրախ կլինեք:

ԿՈՒՅՍ. Դուք առույգ, էներգիայով լի կլինեք ու վստահ կլինեք ձեր ամենահամարձակ նախաձեռնությունների հաջողությանը: Եթե ինչ-որ բան չստացվի, դուք չեք վշտանա, նպատակին հասնելու նորանոր փորձեր կձեռնարկեք և ի վերջո կստանաք այն, ինչին վաղուց էիք ձգտում: Շրջապատողներին գործերին ձեր մոտեցումը դուր կգա, շատերը կփորձեն ձեզ հետ ավելի մոտիկից ծանոթանալ:

Օրը հարմար է գնումների ու գործարքների համար: Շատ Կույսեր իրենց մեջ գործարարի ջիղ կհայտնաբերեն, որի մասին նույնիսկ գլխի էլ չէին ընկնում: Բիզնեսի հետ կապված հրաշալի գաղափարներ կունենաք:

ԿՇԵՌՔ. Զգույշ եղեք: Կարևոր կլինի չտաքանալն ու որոշումների հարցում չշտապելը, հատկապես եթե դրանք կարևոր են ոչ միայն ձեզ համար: Օրվա առաջին կեսին հավասարակշռությունը պահպանելը դժվար կլինի: Պահի ցանկությունները, հակասական հույզերը, գայթակղությունները շատ կլինեն: Աշխատեք գոնե խուսափել չարդարացված ռիսկից, խաղասեղանին էլ շատ բան չդնել:

Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ ու հաճելի կանցնի: Մինչ այդ որոշակիություն կմտցնեք առաջնահերթությունների ու ծրագրերի հարցում, կհասկանաք, թե ինչի եք ուզում հասնել և ով կարող է ձեզ դրանում օգնել: Երեկոն հարմար է ընկերների կամ սիրելիի հետ հանդիպելու համար:

ԿԱՐԻՃ. Հրաշալի օր է շփումների համար: Դուք արագ կկռահեք, թե ինչ են ձեզանից սպասում, հեշտությամբ մոտեցում կգտնեք նրանց, ում հետ առաջ հաշտ չէիք: Չի բացառվում՝ դուք մտածեք, թե ինչպես կարող եք իրագործել մտերիմների ցանկությունները, իրականություն դարձնել այն, ինչի մասին առաջ միայն երազել կարելի էր: Աստղերը ձեր կողմից կլինեն, դուք պատրաստ կլինեք օգտվել դրանից աշխարհն ավելի լավը դարձնելու համար:

Կարող եք զբաղվել ուշադրություն, կենտրոնացվածություն պահանջող բարդ գործերով: Դուք չեք շեղվի, ոչինչ աչքաթող չեք անի, միշտ ուշադրություն կդարձնեք կարևոր մասերին: Օրվա երկրորդ կեսը կուրախացնի լավ նորություններով:

ԱՂԵՂՆԱՎՈՐ. Օրվա առաջին կեսը հարմար է գաղափարներով կիսվելու, ծրագրերի մասին պատմելու համար: Չի բացառվում՝ մտածածն իրագործելու հարցում օգնեն մարդիկ, որոնցից նման բան չէիք սպասում: Այդ հատվածում հնարավոր են հետաքրքիր ծանոթություններ: Որոշ Աղեղնավորներ այսօր նոր ընկերներ կգտնեն, մյուսները կսիրահարվեն և, իհարկե, փոխադարձ:

Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի: Հնարավորություն կունենաք կյանքի կոչել հին ծրագրերը, ավարտել այն գործերը, որոնց արդեն մեծ ուժեր եք նվիրել: Եթե վերջերս մանր-մունր իրեր եք կորցրել, արժե զբաղվել մաքրությամբ. այդ իրերը ամենաանսպասելի վայրերում գտնելու շանս կա:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ. Հրաշալի օր է ծրագրերով կիսվելու և նախաձեռնող լինելու համար: Եթե ոչ բոլորին դուր գան ձեր գաղափարները, մի վշտացեք: Ժամանակը ցույց կտա, թե որքան հաջող էին ձեր մտահղացումները, քննադատներն էլ շուտով կմտափոխվեն ու կուզենան ձեզ օգնել:

Կուրախացնեն հին ընկերների հետ շփումները: Նրանք ինչ-որ հետաքրքիր բան կպատմեն, պիտանի տեղեկատվություն կհայտնեն: Հավանական են հաճելի իրադարձություններ ընտանիքում, դրական փոփոխություններ: Ձեզ համար կարևոր մարդու հետ հարաբերությունները ավելի ջերմ ու վստահելի կդառնան: Կուզենաք շատ բաների մասին խոսել: Կարևոր կլինի տարաձայնություններից և անհասկացողությունից չվախենալը:

ՋՐՀՈՍ. Եթե օրվա համար մեծ ծրագրեր ունեք, արժե շտապել դրանց իրագործման հարցում: Առավոտը շատ արդյունավետ կանցնի: Միայն մի քանի ժամվա ընթացքում կանեք այն, ինչի համար մեկ ուրիշ ժամանակ ավելի շատ ժամանակ կպահանջվեր: Համատեղ գործողությունների մասին հեշտությամբ կպայմանավորվեք ընկերների և հին ծանոթների հետ: Ձեր շատ նախաձեռնություններ աջակցություն կստանան:

Օրվա երկրորդ կեսին անիմաստ խառնաշփոթից խուսափել հազիվ թե ստացվի: Շրջապատողները հաճախ կխառնվեն ձեր գործերին, և դա կշեղի: Դուք չեք նյարդայնանա, ոչ մեկի վրա չեք բարկանա, կպահպանեք լավ տրամադրությունը:

ՁԿՆԵՐ. Բավական անհանգիստ կանցնի օրվա առաջին կեսը: Այդ հատվածում հաճախ կտագնապեք դատարկ բաների պատճառով, կանհանգստանաք նրա համար, ինչը, հնարավոր է, երբեք տեղի չունենա: Լավ է, եթե կողքին լինի մեկը, ով թև կտա ձեզ, կուրախացնի, կօգնի դրական տրամադրվել:

Օրվա երկրորդ կեսը շատ բարենպաստ կլինի շփումների համար: Նույնիսկ բարդ զրույցները կկարողանաք այնպես վարել, որ ոչ ոք չի բարկանա ու չի վիրավորվի, իսկ մարդիկ, որոնք նախկինում համառությամբ էին աչքի ընկնում, զիջումների կգնան: Հնարավորություն կունենաք հաշտվել մարդկանց հետ, որոնց հետ վիճել էիք, վերականգնել հին կապերը:

Երևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար ՄելոյանԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. ԱբրահամյանԵԽԽՎ զեկույցը կարևոր արձանագրում է տալիս. Գոհար ՄելոյանԵԽԽՎ-ն այցելած տեղամասերի 44%-ում խախտում է ֆիքսել, ԲՀԿ-ի ձայների անվավեր ճանաչելը անհիմն են համարել. Աբրահամյան Շատ ողջունելի է, որ ԵԽԽՎ–ն արձնագրեց՝ ընտրությունները ընթացել են խախտումներով. Հարությունյան ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍ. հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալԱրմեն Ստեփանյան․ ավելի քան 20 տարվա փորձ հանքարդյունաբերության և կայուն զարգացման ոլորտումԻշխանությունները չպե´տք է առանց դիմադրության Ադրբեջանին զիջումներ անեն. Արմեն ՄանվելյանTRRIP-ում չկա դրված խնդիր, որ ադրբեջանական երկաթուղին պետք է միանա հայկական երկաթուղուն. Հրայր ԿամենդատյանԵվրոխորհրդի դիտորդները ՀՀ ընտրությունների հաշվետվությունով ուղղակի ոչնչացնում են Փաշինյանի բոլոր քարոզչական ստերը․ Նարեկ Կարապետյան8 տարվա ընթացքում իշխանությունը չհասկացավ, որ դատական համակարգը պետք է գործի անաչառ. Աննա ԿոստանյանՀպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու․ Իվետա ՏոնոյանԿոնվերս Բանկը՝ BACEE միջազգային բանկային համաժողովի գլխավոր հովանավորՄեկ տարում մի ամբողջ գյուղի բնակչության չափ մարդ տուն չի հասել. Տիգրան Դումիկյան «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանդես կգա ասուլիսով«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի հայտարարությունը՝ 44-օրյա պատերազմի վեցերորդ տարելիցի առիթովԵկեղեցին անջատ է պետությունից, և պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին. Մենուա ՍողոմոնյանՆույն մարդիկ շարունակում են ցինիկաբար իշխել մեր երկրում, արդեն Հայաստանը պատրաստելով մաս-մաս հանձնելու իրենց օտար տերերին․ Ավետիք ՉալաբյանՀայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր ինքնության հիմնասյուներից մեկն է․ Փաշինյանի պայքարը դրա դեմ բխում է Ադրբեջանի շահերիցԱլիևը կանգ չի առնելու, քանի դեռ Հայաստանում այս իշխանություններն են. տեսանյութԱնկախությունն առաջին հերթին սեփական երկրի ճակատագիրը սեփական կամքով որոշելու կարողությունն է. Մհեր Ավետիսյան Ձեր արարքը գնահատվելու է՝ անուն առ անուն, այլ ոչ թե ձեր հիշատակի օրը Հանրային ալիքով համերգ են դնելու ու պարեն. Նարեկ Կարապետյան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստում
Ամենադիտված