Հայերեն


Բաքու-Թեհրան-Երևան. խաղ՝ ուղղված սրացմանը

Քաղաքականություն

Երբ Բաքուն իրանական բեռնատարների և ավտոբուսների ստուգումներ մտցրեց Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի՝ Ադրբեջանի կողմից վերահսկվող հատվածում և հատուկ պայմաններ սահմանեց Հայաստան բեռներ տեղափոխող իրանական մեքենաների համար, պարզ դարձավ, որ այն սկսել է խաղալ առաջին հերթին Իրանի հետ սրացման ուղղությամբ, իսկ հետո նաև Երևանի, քանի որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատումն արված չէ, գրում է ռուսաստանցի քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը Regnum լրատվական գործակալության կայքում հրապարակված իր հոդվածում:

«Բացի այդ, փորձեր են արվում խաթարել Երևանի և Թեհրանի միջև առևտրատնտեսական համագործակցությունը, քանի որ վերոնշյալ երթուղին երկար տարիներ օգտագործվում է Հայաստան ապրանքներ առաքող իրանական տրանսպորտային ընկերությունների կողմից: Ընդ որում, փաստերը վկայում են, որ Բաքվի գործողությունները չեն կարող անակնկալ լինել ինչպես Իրանի, այնպես էլ Հայաստանի համար, քանի որ փորձ է արվել խնդիրը լուծել դիվանագիտական գործիքների օգնությամբ: Մասնավորապես, այս առիթով Ադրբեջանի և Իրանի դիվանագիտական գերատեսչությունները բանակցություններ են վարել, որոնք, սակայն, անհաջող էին: Միևնույն ժամանակ, Բաքուն չի թաքցնում իր մտադրությունները: 

«Թուրան» լրատվական գործակալության տնօրեն Մեհման Ալիևի խոսքով՝ «իրականում այդ միջոցներն ուղղված են ոչ թե Իրանի, այլ Հայաստանի դեմ», և այն ամենը, ինչ «վերջերս ձեռնարկվել է սահմանին, ճնշումն է Երևանի վրա՝ նրան խաղաղության պայմանագրի հնարավորինս շուտ ստորագրման դրդելու, տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման ապահովման հասնելու համար»:

Ամենայն հավանականությամբ, Ադրբեջանն ակնկալում էր, որ Իրանի միջոցով ճնշում կգործադրի Հայաստանի վրա այս ուղղությամբ: Ավելին, իրանցիները պաշտոնական մակարդակով հայտարարել են իրենց աջակցությունը Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և նույնիսկ, որպես Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) անդամներ, դատապարտել «Հայաստանի ագրեսիան», թեև այդ երկրի հետ ակտիվ տնտեսական համագործակցություն են զարգացնում:

Բայց այս անգամ Թեհրանը հրաժարվեց փոխզիջումային լուծումներ փնտրելուց և չխաղաց Բաքվի կողմից: «Հայաստանի հետ սահմանը Թեհրանի համար կարմիր գիծ է: Մենք անհանգստացած ենք, որ դա կարող է կտրել Երեւանը մեզանից», - ասել է Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն:

Ի վերջո, Թեհրանին առաջարկվել է ապրանքներ տեղափոխել Հայաստան և Լեռնային Ղարաբաղ՝ Ֆիզուլիի կամ Ջեբրաիլի շրջանցիկ ճանապարհով: Դրանից հետո հայկական և ադրբեջանական լրատվամիջոցներում իսկական տեղեկատվական պատերազմ սկսվեց: 

Բաքուն Իրանին մեղադրում է Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ընթացքում անհետևողական գործողությունների, «Ղարաբաղում անջատողական ռեժիմի» հետ հարաբերությունների պահպանման, Ադրբեջանի նկատմամբ «կեղծավորության», և այն բանի համար, որ անցած պատերազմի ժամանակ Թեհրանը կիրառել է «Ադրբեջանի ահաբեկման գործողություններ»՝ տեղադրելով Ադրբեջանի սահմանի մոտ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի սարքավորումներով ռազմական ավտոշարասյուների տեղաշարժի տեսագրություններ, առանց խորհրդակցության Մոսկվա է ուղարկել պատվիրակություն՝ փոխարտգործնախարար Աբբաս Արաքչիի գլխավորությամբ և այլն: 

Ինչ վերաբերում է Իրանին, ապա, իրանցի փորձագետներից մեկի կարծիքով, «Ադրբեջանի վերահսկողությունը Հայաստանի հետ սահմաններին ընկալվում է որպես Իրանի պետական հեղինակության ոտնահարում»՝ ելնելով նրանից, որ ժամանակին Ադրբեջանի և Հայաստանի տարածքները Պարսկական կայսրության կազմում էին, և այդ պետությունները շարունակում են մնալ «նրա պատմական և քաղաքական շահերի գոտում»: Հետևաբար, Թեհրանում քաղաքական գրգռվածության բարձրացման պատճառ է դառնում Բաքվի և Անկարայի ռազմաքաղաքական դաշինքը՝ հաշվի առնելով Իրանում բնակվող և իրենց ադրբեջանցի համարող միլիոնավոր մարդկանց գործոնը: 

Այսինքն, բոլոր «ցավոտ տեղերը», որոնք նորմալ պայմաններում Ադրբեջանում և Իրանում նախընտրում են չնշել, սկսել են ջրի երես դուրս գալ, և վտանգն այն է, որ դա կարող է հանգեցնել երկու երկրներում ներքաղաքական բնույթի բարդությունների: Այսպես, Բաքվի հասցեին արդեն սպառնալիքներ են հնչում Իրանի մզկիթներում, որոնց պատճառն Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի զորավարժություններն էին և Գորիս-Կապան ճանապարհին իրանական բեռնատարների նկատմամբ սահմանային և մաքսային հսկողությունը: Սոցիալական ցանցերում հայտնվում են տեսանյութեր, որոնցում ԻՀՊԿ-ն տեխնիկայով ռազմական ավտոշարասյուն է տանում դեպի ադրբեջանական սահման: Բացի այդ, կոչեր կան փոխելու Ադրբեջանի նկատմամբ Իրանի արտաքին քաղաքական մոտեցումը, ներառյալ այնպիսի միջոցառումներ, ինչպիսիք են Ռեշտ-Աստարա երկաթգծի շինարարության ավարտը, բանկային, էներգետիկ, առևտրային և Կասպից ծովում փոխգործակցության զարգացման ապահովումը:

Ռուսաստանն, իհարկե, ուշադիր հետևում է իրավիճակի զարգացմանը՝ գիտակցելով, որ ամեն ինչ կարող է շատ ավելի բարդ լինել, քան թվում է առաջին հայացքից: Ցանկացած անզգույշ քայլ կարող է խթան դառնալ իրադարձությունների նոր շրջադարձի համար: Այս կապակցությամբ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ «հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպերը ոչ մի կապ չունեն ղարաբաղյան հակամարտության հետ», և «խնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ, բանակցությունների միջոցով»: Միևնույն ժամանակ, Ռուսաստանը պատրաստ է օգնել Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացին: Բայց դրա համար անհրաժեշտ է փոխել տարածաշրջանում քաղաքական իրավիճակը, որին հասնելը շատ դժվար է նույնիսկ երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման Մոսկվայի միջնորդական ջանքերով»,-եզրափակել է Տարասովը:

Կոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ» «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ» Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ» Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ» Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ» Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել Կարապետյան
Ամենադիտված