Հայերեն


Երեք առասպել մամոգրաֆիայի մասին

Life

Մամոգրաֆիան կրծքագեղձի հետազոտման մեթոդ է, որը շատ փոքր գոյացությունները հայտնաբերելու հնարավորություն է ընձեռում, որոնք այլ մեթոդներով անհնար է տեսնել: Հատկապես մամոգրաֆիայի զարգացման շնորհիվ է հնարավոր կրծքագեղձի քաղցկեղը ամենավաղ փուլերում ախտորոշել, երբ բուժումն արդյունավետ և հեշտ կլինի:

Ժողովրդի և նույնիսկ մասնագետների շրջանում, սակայն, այս հետազոտության վերաբերյալ շատ առասպելներ են տարածված: NEWS.am Medicine-ը «Աստղիկ» բժշկական կենտրոնի մամոգրաֆիայի ծառայության ղեկավար Նունե Մաշուրյանի հետ զրուցել է դրանցից որոշների շուրջ եւ թե ինչու են դրանք սխալ:

Առասպել 1. Որքան վաղ սկսես կանոնավոր մամոգրաֆիա անցնել, այնքան ավելի լավ

Ոմանք կարծում են, որ եթե կրծքագեղձի քաղցկեղը «երիտասարդանում» է, ապա պետք է սկսել տարեկան մեկ անգամ մամոգրաֆիա կատարել 35 տարեկանից սկսած: Սակայն մասնագետի պարզաբանմամբ՝ երիտասարդ կանանց կրծքագեղձերի խտությունը մեծ է, ուստի այս տարիքում մամոգրաֆիայի ինֆորմատիվությունը այնքան մեծ չէ:

Երիտասարդ կանանց խորհուրդ է տրվում կանոնավորապես կրծքագեղձերի ուլտրաձայնային հետազոտություն անցնել: Խնդիր հայտնաբերելիս մասնագետը նրանց մամոգրաֆիկ հետազոտություն կնշանակի, սակայն կրծքագեղձի քաղցկեղի սկրինինգի համար մամոգրաֆիա կիրառելը սխալ է մինչև 40 տարեկան կանանց մոտ, համոզված է մասնագետը:

American Cancer Society-ի վերջին ուղեցույցների համաձայն՝ ամեն տարի մամոգրաֆիա պետք է անցնեն 45-ից մինչև 54 տարեկան կանայք, քանի որ կրծքագեղձի քաղցկեղով ավելի հաճախ հիվանդանում են հենց այս տարիքային խմբի կանայք: 54 տարեկանից հետո խորհուրդ է տրվում այս հետազոտությունն անցնել 2 տարին մեկ անգամ:

Մասնագետը նշեց, որ այս ուղեցույցները վերաբերում են այն կանանց, որոնց որակյալ կյանքի ակնկալվող տևողությունը 10 և ավելի տարի է: Այսինքն՝ եթե կինը այլ լուրջ հիվանդություններով է տառապում (օրինակ՝ կաթված), որոնք կարող են կրճատել նրա կյանքի տևողությունը, նրան մամոգրաֆիկ խիստ կանոնավոր հետազոտությունները նպատակահարմար չեն:

Առասպել 2. Մամոգրաֆիայի ժամանակ ստացած ճառագայթումը առողջության համար վտանգավոր է

Մյուս տարածված առասպելը վերաբերում է մամոգրաֆիական հետազոտության ժամանակ ստացած ռենտգեն ճառագայթմանը: Իսկապես այս հետազոտության ժամանակ առկա է ռենտգեն ճառագայթում, սակայն ժամանակակից սարքերի օգտագործման դեպքում այն չափազանց փոքր է, որպեսզի առողջության վրա լուրջ վնասի մասին խոսենք: Ն. Մաշուրյանը նշեց, որ ժամանակակից թվայնացված մամոգրաֆների ճառագայթային ծանրաբեռնվածությունը 30 տոկոսով ցածր է, քան անալոգային մամոգրաֆների դեպքում:

Ներկայումս, ոչ մի հետազոտությամբ կապ չի հայտնաբերվել մամոգրաֆիայի հետևանքով ճառագայթման և հիվանդների շրջանում որևէ բարդության միջև: Ամբողջ աշխարհի փորձագետները նշում են, որ մամոգրաֆիայի օգուտները (այս հետազոտությամբ հնարավոր է գոյացություններ հայտնաբերել, որոնք անհնար է տեսնել ո՛չ ուլտրաձայնային հետազոտությամբ, ո՛չ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի, եւ որոնք, բնականաբար, անհնար է շոշափել) շատ ավելին են, քան հնարավոր վնասը:

Առասպել 3. Մամոգրաֆիան կուրծքը վնասում է

Ոմանք կարծում են, որ մամոգրաֆիական հետազոտությունը կուրծքը վնասում է: Մասնագետը, սակայն, նշեց, որ մամոգրաֆիայից հետո որևէ բարդություն կարող է լինել 100 հազար կանանցից միայն մեկի մոտ, եւ նույնիսկ այս դեպքում փաստ չէ, որ բարդությունները եղել են հենց մամոգրաֆիայի հետևանքով, ի վերջո՝ խնդիրներ կարող էին առաջանալ նրա հիվանդության զարգացման ընթացքում՝ անկախ ամեն ինչից:

Ինչպես եւ նախորդ, այս դեպքում եւս մամոգրաֆիայի օգուտներն ավելի շատ են, քան պոտենցիալ վնասները:

Եկեղեցու դեմ հարձակումը թելադրվում է մեր թշնամի երկրների կողմից. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային իրավունք ասվածը կորցրել է իր լեգիտիմությունն ու ուժը. Աննա ԿոստանյանԷրեբունի 20/52 հասցեում վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Յունիբանկն անդամակցել է «Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիա»-ինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Մենք պայքարելու ենք ցանկացած զիջման դեմ՝ հանուն հայ ժողովրդի ապագայի․ տեսանյութը«Հայկական քվե»-ն Գավառի ընտրություններին՝ երիտասարդ ու խոստումնալից թիմով․ Աննա ԿոստանյանՄեր պայքարը արդարության վերականգնման համար է. Արսեն ԳրիգորյանԻնձ դատում են խոսքի համար․ այսօր վճռվում է իմ քաղաքական և մարդկային ճակատագիրը․ Էդգար ՂազարյանԱղքատության մակարդակն աճում է. ամեն 3-րդը աղքա՞տ է ապրելու․ Հրայր Կամենդատյան Սիմֆոնիկ հատուկ համերգ. ամփոփվել է եռակողմ համագործակցությունը «Ուժեղ Հայաստանը» պայքարում է հայկական ազգային ինքնության և Հայոց եկեղեցու ինստիտուցիոնալ պաշտպանության համարԱյն մասին, թե ով սադրելով հնարավորություն տվեց թշնամուն սանձազերծել 44-օրյա պատերազմը, և ինչ նպատակով․ Ավետիք ՉալաբյանԳնաճն ընդդեմ աշխատավարձերի․ ինչո՞ւ պետական համակարգում չկա ավտոմատ ինդեքսավորումՇարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար․ «Ուժեղ Հայաստան» Ինչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ» Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին. «Փաստ» Այս «ապագան» էին խոստանո՞ւմ. «Փաստ» «Ամեն ինչի պարզունակացումը մանկուրտացման պրոցես է». «Փաստ» Իրականում ո՞վ է թշնամանք ու ատելություն գեներացնում. «Փաստ» Բաքվի «դիվանագիտական» շոուները, Արցախի հայաթափումն ու մշակութային յուրացումը. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում. «Փաստ» Սահմանադրական կարգի տապալման ընթացքը Հայաստանում. իշխանությունների տարանջատման սկզբունքի յուրացումը. «Փաստ» Բուլղարիայում սպանվել է Բոտև ֆուտբոլային ակումբի սեփականատերըԲազմաթիվ հասցեներում լույս չի լինելուԵվրոպայի հետ պшտերազմը «շատ կարճ» կլինի․ ԶախարովաԱդրբեջանն ու Թուրքիան ավելի քան 500 մլն դոլարի պաշտպանական պայմանագրեր են կնքելԺամանակը կգա, և ես բոլոր պորտուգալացիներին կասեմ ողջ ճշմարտությունը․ ՌոնալդուՀնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերինՀաստատվել է Կիպրոս-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմըԿենսաթոշակառուների ուշադրությանը․ բանկային ծառայություններից օգտվելու կարգը փոխվում է․ ի՞նչ պետք է իմանալՀին նմուշի փաստաթուղթը մինչև ե՞րբ է վավեր․ մանրամասներ«Արցախ TV»-ն կարճատև դադարից հետո հանդես կգա նոր և արդիականացված նախագծերով«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրենՕրական ավելի քան 20 հազար հետազոտություն․ ինչ հնարավորություններ ունի Երևանում գործող HELIX Armenia լաբորատոր համալիրը«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԱմենաքննարկված Dvin Crown նախագիծը․ Երևանի կենտրոնում ձևավորվել է բրենդների նոր տեսանելիության հարթակԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներԿարող են լսվել պայթյունանման ձայներ․ ՊՆ-ն զգուշացնում էԵրեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԱՄՆ-ում Կասպարովի ու Պոնոմարյովի դեմ մահափորձեր են նախապատրաստվել. El MundoԸնդդիմությունը միջազգային դիտորդներին ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարության հետընթացի և քաղաքական հետապնդումների վերաբերյալ փաստեր. Էլինար ՎարդանյանԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկումՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներՄոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթելKomatsu PC 3000-ի գործարկմանն ընդառաջ՝ օպերատորները 10-օրյա գործնական դասընթաց են անցել Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում Մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը ժողովրդին տանում է փակուղու ճանապարհով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից տնտեսապես հեռացումը իր հետ շատ վտանգներ է բերելու. Արմեն Մանվելյան300,000 ադրբեջանցու չվերաբնակեցնելու մասին Փաշինյանի խոստումը հերթական սուտն է․ տեսանյութ
Ամենադիտված