Հայերեն


Քեռին դանակահարել է քրոջ որդուն

Հասարակություն

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Հրաչիկ Սարգսյանի նախագահությամբ ավարտվել է Կարապետ Գրիգորյանի գործի դատական քննությունը:

43-ամյա Կարապետը մեղադրվում էր սուտ ցուցմունք տալուն հարկադրելու և որպես զենք գործադրված առարկաների գործածությամբ կատարած խուլիգանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 340 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 258 հոդվածի 4-րդ մասով:

Ըստ մեղադրանքի՝ Կարապետ Գրիգորյանն իր քրոջ որդի Մարատին հարկադրել է Արմավիրի մարզային քննչական վարչությունում իր կատարած գողության վերաբերյալ գործով սուտ ցուցմունք տալ:

2016 թվականի հունիսի 25-ի գիշերը՝ ժամը 1-ն անց 30-ի սահմաններում Կարապետը քրոջ տան բակում վիճաբանել է քրոջ որդու՝ Մարատի հետ, քանի որ վերջինս հրաժարվել է Կարապետի կատարած գողության վերաբերյալ քննվող գործով սուտ ցուցմունք տալ:

Կարապետը խոհանոցային դանակով թույլ հարվածներ է հասցրել Մարատի կրծքավանդակի ու պարանոցի շրջաններին, պատճառել է քերծվածքներ:

Երբ բակ է դուրս եկել Կարապետի քրոջ դուստրը ու փորձել է հեռացնել քեռի Կարապետին, վերջինս իր ձեռքին եղած մետաղե լինգը նետել է քրոջ աղջկա ուղղությամբ: Լինգը դիպել է տուժողի որովայնին, նրա առողջությանը պատճառվել է միջին ծանրության վնաս՝ առողջության տևական քայքայումով:

Իր «ելույթը» քրոջ տան բակում Կարապետը եզրափակել է սպառնալիքներով, թե վերադառնալու և հրկիզելու է տունը:

Դատարանում Կարապետ Գրիգորյանն իրեն առաջադրված մեղադրանքները չի ընդունել, իրեն մեղավոր չի ճանաչել: Նա պնդել է, թե ինքը որևէ մեկին չի հարվածել, մարմնական վնասվածքներ չի պատճառել:
Դեպքի օրը հանդիպել է քրոջ որդի Մարատին ու որպես քեռի՝ նրան ամոթանք է տվել՝ իր դեմ սուտ ցուցմունք տալու համար: Դեպքի օրը ինքը վիճել է միայն քրոջ ամուսնու հետ, նա հայհոյել է իրեն, ինքը մեկ անգամ հարվածել է նրան, ինչից հետո քրոջ դուստր Մարիաննան բաժանել է իրենց: Ինքը գնացել է տուն:

Ինքը հարբած չի եղել: Իմացել է, թե Մարատը երբ է տանը լինելու, գնացել է նրա տուն: Դուռը փակ է եղել, ինքը թակել է, բայց բացող չի եղել:

Ինքը դուրս է եկել փողոց, Մարատը եկել է իր հետևից: Ինքը որպես քեռի՝ մեկ անգամ ապտակել է նրան ու վիճել է իր դեմ սուտ ցուցմունք տալու համար: Հետո գնացել է տուն: Ինքն իր քրոջ երեխաներին լինգով չի հարվածել, իր ձեռքին առհասարակ լինգ չի եղել: Թե ինչպես է Մարիաննան լյարդի վնասվածք ստացել՝ չի կարող ասել:

Տուժող Մարատը հայտնել է, որ 2016 թվականի հունիսի 24-ին, ժամը 22-ի սահմաններում ինքն աշխատանքից տուն է գնացել ու իմացել է, որ քեռին՝ Կարապետը, վիճել է հոր հետ՝ իր կողմից նրա կատարած գողության վերաբերյալ ցուցմունք տալու պատճառով. Կարապետը աղավնիներ էր գողացել, դրա վերաբերյալ քրեական գործ էր քննվում: Կարապետը վիճելու ժամանակ մեկ անգամ հարվածել է իր հորը:

Հետո գնացել է, քիչ անց վերադարձել է իր անչափահաս տղաների հետ, բացել է իրենց աղավնիների բնի դուռը և պահանջել է, որ երեխաները… գլխատեն բնում եղած բոլոր աղավնիներին: Երեխաները վախից կատարել են հոր պահանջը՝ գլխատել են իրենց աղավնիներին՝ իրենց պատճառելով 200 հազար դրամի վնաս:

Կարապետի արարքից զայրացած՝ ինքը գնացել է նրա տուն, բայց նա իրեն տեսնելով՝ փախել է: Ինքն էլ… նրա աղվնիներին է գլխատել ու գնացել է տուն:

Հունիսի լույս 25-ի գիշերը՝ ժամը 1-ի սահմաններում, Կարապետը եկել է իրենց բակ, իրեն դուրս է կանչել, հայհոյել է իր հասցեին:

Ինքը բարկացած դուրս է եկել, վեճի է բռնվել քեռու հետ: Նա դարձյալ պահանջել է, որ ինքը սուտ ցուցմունք տա աղավնիների գողության վերաբերյալ քննվող գործով: Ինքն ասել է, թե չի կարող սուտ ցուցմունք տալ:

Կարապետը վիճել է, իր հասցեին տվել է բազմաթիվ հայհոյանքներ, ապա մոտը եղած դանակի շեղբով ու լինգով հարվածել է իր մարմնի տարբեր մասերին:

Բակ է դուրս եկել իր քույր Մարիաննան, ցանկացել է բաժանել իրենց: Կարապետը հայհոյանքներ է տվել նաև Մարիաննայի հասցեին, ձեռքի մետաղե լինգը նետել է Մարիաննայի ուղղությամբ ու հարվածել է Մարիաննայի որովայնին՝ մոտ երեք մետր հեռավորությունից: Մարիաննան ուշագնաց է եղել:

Կարապետը դա տեսնելով՝ հեռացել է: Ինքը շտապօգնություն է կանչել, քրոջը տարել են հիվանդանոց:

Տուժող Մարիաննան պնդել է, որ քեռի Կարապետը լինգն իր ուղղությամբ նետելու պահին ուղիղ նայել է իր աչքերի մեջ, հայհոյել է իրեն ու նետել է լինգը հենց իր ուղղությամբ: Քեռու հետ առերես հարցաքննության ժամանակ վերջինս իրեն ագրեսիվ է պահել, ինքը ճնշվել ու վախեցել է նրանից: Լինգի հարվածի հետևանքով ինքը ստացել է լյարդի անոթային վնասվածք…

Տուժողները քեռի Կարապետի դեմ բողոք, պահանջ չեն ներկայացրել, խնդրել են նրան հնարավորինս մեղմ պատժել:

Դատարանը հաստատված է գնահատել Կարապետ Գրիգորյանին առաջադրված մեղադրանքները, հաշվի է առել, որ Կարապետի խնամքին… վեց անձ կա, որոնցից չորսը անչափահաս երեխաներ են: Կարապետը բազմանդամ ընտանիքի միակ կերակրողն է… Մասնակցել է Արցախյան պատերազմին, ինչպես նաև 2016 թվականի ապրիլյան ռազմական գործողություններին, ՊՆ-ի կողմից ստացել է շնորհակալագիր…

Տուժողները հաշտվել են իրենց քեռու հետ, մեղմ պատիժ են խնդրել նրա համար:

Որպես պատասխանատվությունը ծանրացնող հանգամանք է դիտվել Կարապետի կողմից հանցագործությունների կատարման վտանգավոր ռեցիդիվը:

Այս գործի քննության ընթացքում՝ 2016 թվականի հուլիսի 27-ին, Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը նախորդ գործով՝աղավնիների գողության ու գողության փորձի համար, մեղավոր է ճանաչել Կարապետ Գրիգորյանին ու դատապարտել է 4 տարի 6 ամիս ազատազրկման:

Այս գործով Կարապետ Գրիգորյանը մեղավոր է ճանաչվել սուտ ցուցմունք տալուն հարկադրելու և որպես զենք գործադրված առարկայի գործածությամբ կատարած խուլիգանության համար, որը կատարել է իր քրոջ երեխաների նկատմամբ:

Կարապետ Գրիգորյանը վերջին հաշվով դատապարտվել է 6 տարի ազատազրկման: Այս պատժին մասնակիորեն գումարվել է նախորդ դատավճռով սահմանված 4 տարի 6 ամիս ազատազրկումից՝ 1 տարի ազատազրկումը:

Կարապետ Գրիգորյանը վերջնականապես դատապարտվել է 7 տարի ազատազրկման:

Պատժի սկիզբը՝ 2016 թվականի հուլիսի 16-ից:

 

Մոսկվան ողջունում է Ուկրաինայի հարցով Հնդկաստանի խաղաղության ջանքերը. ՊեսկովՁորաղբյուրում բախվել են «Mercedes GLS 450»-ը, «JAC»-ը և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներԱդրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքըՈւղևորը փորձել է բացել ինքնաթիռի դուռը 6000 մետր բարձրության վրա և մի քանի ժամ անց մահացել էԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԻրանի միջուկային արդյունաբերության դեմ պատժամիջոցներն ու հարձակումները չեն կասեցրել երկրի առաջընթացը․ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարՉարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՍտամբուլում մասնակի փլուզված տունը որոշել են քանդել․ մահացածներ կանՄարիաննա Ղահրամանյանի հետ հանդիպմանը ԵԽ պաշտոնյան ողջունել է «Ուժեղ Հայաստան»-ի օրենսդրական նախաձեռնությունըԱլինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչումԴատարանը կալանավորել է պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձանցՏիգրանաշենը, ռազմավարական նշանակության մեր հայրենիքի անբաժան մասն է, այն Հայաստանի Հանրապետությունն էՀայաստանում ադրբեջանցու կողմից իրականացրած հանցագործությունը իշխանությունները ներկայացնում են որպես սովորական հանցագործություն․ Իրինա Յոլյան Երևանում ներկայացվեց EGGER Decorative Collection 26+ նոր հավաքածուն«Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է Հայոց Եկեղեցին, որպեսզի այն կարողանա շարունակել իր պատմական և հոգևոր առաքելությունը. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ Սա էդպես էլ չընկալեց պետության ղեկավար լինելու էությունն ու դերակատարության իմաստը․ Աննա ԿոստանյանՈւսուցիչների ատեստավորման գործընթացները բացասաբար են ազդել կրթության որակի վրա. Ատոմ ՄխիթարյանՌուսաստանի հետ մեր հարաբերությունները պետք է կարողանանք վերաիմաստավորել. Արմեն ՄանվելյանՀայկական ապրանքները եվրոպական շուկայի համար այդքան էլ մրցունակ չեն. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը դատապարտում է հանրային գործիչ Արթուր Դանիելյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումըՓաշինյանի զիջումների շղթան պետք է կտրել․ Տիգրան ԱբրահամյանՊատմություն մարդկանց, նպատակների ու վստահության մասին. 30 տարվա ճանապարհՄենք պահանջում ենք կառավարությունից լուծել զոհված զինծառայողների ընտանիքների խնդիրները և ապահովել նրանց անհրաժեշտ աջակցությունը․ Նարեկ ԿարապետյանՆարեկ Կարապետյանը առաջարկեց զոհվածների մասունքների լրացուցիչ ԴՆԹ անալիզ անել Նարեկ Կարապետյանը եւ պատգամավորները հանդիպում են զոհվածների հարազատների հետ Խորհրդարանական ճեպազրույց. Տիգրան Աբրահամյան, Իրինա Յոլյան C360 ArCa UnionPay քարտ․ 2% քեշբեք Հայաստանում, վճարումներ՝ նաև արտերկրումՅունիբանկը թողարկել է տարեկան 13,2% արժեկտրոնային եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Ucom-ը գնահատում է իր գործունեության բնապահպանական ցուցանիշները Այն մասին, թե ինչու Ադրբեջանը որևէ իրավունք չունի Տիգրանաշենի նկատմամբ, և չի կարող նրա նկատմամբ որևէ օրինական պահանջ ներկայացնել․ Ավետիք ՉալաբյանԹուրքիայի ռազմական ներկայության ընդլայնումը Մերձավոր Արևելքում․ ի՞նչ է սպասվում Հայաստանին․ Արտակ ԶաքարյանԴիվերսանտի չափանիշը՝ դիմադրությո՞ւն, թե՞ կատարած առաքելությունը․ Հրայր ԿամենդատյանԳիտությունը՝ հետին պլանում. խոստումների և իրականության սուր հակասությունը. «Փաստ» Տհաճ թեմաներից «թռնելու» գործելակերպը՝ թեկուզ սադրանքների միջոցով. «Փաստ» «Ադրբեջանում շատ լավ գիտակցում են, որ իրենց համար Փաշինյանից ավելի լավ ղեկավար Հայաստանում երբեք չեն ունենա». «Փաստ» Ձախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ» «Ադրբեջանցի զինծառայողը, որը հանցագործություն է կատարել Հայաստանի տարածքում, պետք է կանգնի հայկական դատարանի առջև». «Փաստ» Մտահոգությունները չեն փարատվում, հակառակը. «Փաստ» Զիջումներ Հայաստանի անվտանգության հաշվին. ինչո՞ւ է իշխանական քարոզչամեքենան արդարացնում ծանր հանցագործությունը. «Փաստ» Ադրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ» Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերին
Ամենադիտված