Հայերեն


Հայկական պատժիչ գործողություն. Սպառնալիք Ալիեւին

Քաղաքականություն

Հակոբ Բադալյան, «Լրագիր»

Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարը տեղեկություն է տարածել հայկական զինուժի պատժիչ գործողության մասին, որի հետեւանքով, ըստ տեղեկության, ադրբեջանական զինուժն ունեցել է 4 զինծառայողի կորուստ: Դա հայկական կողմի պատասխանն է դեկտեմբերի 29-ի լուսաբացին Տավուշի մարզի Չինարի գյուղի դիրքերի նկատմամբ ադրբեջանական դիվերսիային: Ադրբեջանցիները ներխուժել էին Հայաստանի տարածք եւ սպանել երեք հայ զինծառայողի, բայց նաեւ նահանջել կորուստներ տալով:
Հայկական պատժիչ գործողությունը չի ուշացել: Հայաստանի զինուժն առաջին անգամ չէ, որ ի պատասխան ադրբեջանական դիվերսիաների իրականացնում է այդպիսի գործողություններ: Դա իհարկե Ադրբեջանին զսպող հանգամանք չէ, քանի որ այդ երկրի ղեկավարությունը շատ հստակ ցույց է տվել եւ հայտարարել, որ մարդկային կյանքը եւ ընդհանրապես մարդասիրական հասկացությունները իր համար չունեն արժեք եւ առավել եւս քաղաքական նշանակություն:
Այդպիսով, պատժիչ գործողություններն անհրաժեշտ, սակայն անկասկած ոչ բավարար պայման են Ադրբեջանի իշխանությանը ցույց տալու համար, որ ամեն մի դիվերսիա, Հայաստանի բնակչի կամ զինվորի ամեն մի սպանություն ունենալու է ծանր հետեւանք Ադրբեջանի զինուժի համար:
Ըստ այդմ, Ալիեւին զսպելու համար պետք է գործողություն, քայլ, իրավիճակ, երբ ամեն մի դիվերսիայից հետո Ալիեւը կզգա անմիջականորեն իրեն սպառնացող վտանգ:
Խոսքն այն մասին է, որ Ադրբեջանին կասեցնելու համար անհրաժեշտ է սկզբունքորեն փոխել քաղաքական իրավիճակն ու տրամաբանությունը, որ առկա է թե հակամարտության շուրջ, թե տարածաշրջանում, թե ընդհանրապես Հայաստանի միջազգային դերակատարման եւ ներուժի համատեքստում:
Հարավային Կովկասում հայկական հասարակությունն է, որ իր համախառն ներուժով համարժեք է արդիական քաղաքակրթության պահանջներին եւ այդ քաղաքակրթության հետ առավելագույն արդյունավետ հաղորդակցության մեջ կարող է լինել համապատասխան պայմանների ստեղծման դեպքում:
Վրաստանի պարագայում քաղաքակրթական շերտն ավելի շուտ պատմամշակութային է, իսկ ներկայիս իմաստով` առավելապես ֆորմատային: Վրաստանը կարողանում է համեմատական բարձր արդյունավետությամբ օգտագործել այդ գործոնները, սակայն խորքային առումով Վրաստանը էապես կախված է նրանից, թե ինչ հեռանկար եւ ապագա է ունենալու հայկական տեխնոլոգիա-նորարարական գործոնը, թե անվտանգության, թե տնտեսական զարգացման եւ քաղաքական ինքնիշխանության տեսանկյունից:
Այն, որ միջազգային հանրության, արդիական քաղաքակրթության ուժային կենտրոններում կա այդ իրավիճակի արձանագրումը, աներկբա է, հակառակ դեպքում այդ կենտրոնները վաղուց էին ձեռք քաշել Հայաստանից եւ հայկական անվտանգության խնդրից, որում ներկա են նվազագույն անհրաժեշտ մակարդակով:
Այդ տեսանկյունից, իրավիճակն առնչվում է նաեւ մեկ այլ նուրբ խնդրի:
Երբ հայկական զինուժը դիմում է պատժիչ գործողության, հաճախ ընդհանուր գնահատմամբ դա դիտարկվում է Ադրբեջանի ռազմատենչությանը հավասարազոր դիսկուրսի շրջանակում, առավելագույնը պարզունակ վրեժխնդրության ասպեկտում, որը «մխիթարություն» է դիտվում «պարզունակ» հանրության համար:
Հայկական զինուժը պատժիչ գործողությամբ իրականացնում է իրավունքի ուժը, պատժում է համընդհանուր իրավակարգի հանդեպ ոտնձգություն կատարողներին, այն պարագայում, երբ չկա կամ չի գործում նրանց պատժելու միջազգային որեւէ մեխանիզմ: Ադրբեջանը պետություն է, որն իր բնույթով եւ գործողություններով հանդիսանում է համընդհանուր իրավակարգի եւ քաղաքակրթական կարգի մարտահրավեր: Դրա հանդեպ պատժիչ գործողությունը քաղաքակրթության, այսինքն այդ իրավակարգի եւ քաղաքակրթական կարգի սահմանին կանգնած հայկական զինուժի պետական եւ քաղաքակրթական առաքելության բաղադրիչներից մեկն է, եւ այդ իմաստով այն չունի «պարզունակ վրեժխնդրության» հետ համեմատության եզր:
Այլ հարց է, որ զինված ուժերի այդ առաքելության հետեւում ներկայում առկա է մեղմ ասած պարզունակ պետություն, այսինքն որոշակի վակուում, ինչն էլ ստեղծում է այն ավելի լայն քաղաքական վակուումը, որն անպատժելիություն է հաղորդում Ալիեւին: Ըստ այդմ, Ալիեւի համար յուրաքանչյուր դիվերսիա անձնական խնդիր դարձնելու հրամայականը պահանջում է հայկական պետականության որակական դինամիկ ու խորքային բարեփոխում:

Ժողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանՀայի վրա կրակած ադրբեջանցին պետք է գնա ԱԱԾ պադվալ. Նարեկ Կարապետյան Ժողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանԱրցախի մասին անդադար պետք է բարձրաձայնենք աշխարհի ուշադրությունն այդ հարցից չշեղելու համար. Աննա ԿոստանյանՓաշինյանի խայտառակության գագաթնակետը. Նարեկ Կարապետյան Իշխանությունը ծաղրում է իր քաղաքացիների անվտանգությունը. Դավիթ Ղազինյան Սյունիքի մարզում ադրբեջանցու մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը հետաքննելու համար պետք է ստեղծվի քննիչ հանձնաժողով. Տիգրան ԱբրահամյանԻշխանությունը վազում է պաշտպանելու ադրբեջանցիներին՝ սեփական քաղաքացիներին պաշտպանելու փոխարեն Այն նույն պահին, երբ ադրբեջանցի զինվորը կրակում էր հայ կնոջ վրա, ՊՆ նախարարը զբաղված էր քարոզարշավով. Նարեկ ԿարապետյանՅունիբանկն առաջարկում է դոլարային պարտատոմսեր՝ տարեկան 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ Շաքիում տեղի ունեցածից հանրային ուշադրությունը շեղելու համար ՔՊ-ն դիմեց խուլիգանության ու սադրաբքի. Ռուբինյանը անհաղորդ էր իրավիճակին. Մարիաննա Ղահրամանյան«Ապրելու քվե» դաշինքն ունի նոր գաղափարներով երիտասարդ թիմ. Լևոն ԱրշակյանՄիանում եմ բաց նամակ-պահանջին. Ավետիք ՉալաբյանԱմեն անգամ, երբ խոսում ենք ադրբեջանցիներին արվող զիջումների մասին, նրանք սկսում են հարձակվել մեզ վրա. Տիգրան ԱբրահամյանԱյն մասին, թե ինչ ցույց տվեց Սյունիք թշնամու դիվերսանտի ներթափանցումը. Ավետիք Չալաբյան Կրթական համակարգի քաղաքականացման մռայլ «ստվերը». «Փաստ» «Քննիչ հանձնաժողով» ստեղծելու այնքան պատճառ կա... «Փաստ» Երբ «խաղաղություն» ասելով՝ հասկանում են հնազանդություն. «Փաստ» «Հայերի նկատմամբ ատելությունն ու թշնամանքը չի նահանջել, այս պայմաններում խաղաղության մասին խոսելը կարող է դիտվել միայն ցանկությունների համատեքստում». «Փաստ» Ո՞ւմ վրա է Մեղրիում ՔՊ-ն հույսը դրել, և ո՞վ է ստվերային ղեկավարելու համայնքը. «Փաստ» Ի վերջո, ինչպե՞ս է սահմանը հատել ադրբեջանցի զինծառայողը. «Փաստ» Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1,3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար «Փաստ» Արթիկում թեժ ընտրապայքար է սպասվում. ընդդիմությունն ունի ՔՊ-ին իշխանազրկելու հնարավորություն «Փաստ» Աշխարհաքաղաքական արկածախնդրության մայրամուտը. Եվրոպան հոգնել է ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից». «Փաստ» Ադրբեջանը թեստ է անում, իսկ այս իշխանությունը մի ադրբեջանցու չի կարողանում տիրություն անել, սահմաններն ինչպես է բացելու. Նարեկ Կարապետյան Երևանում կայացել է «Հայ անվանի բժիշկ և առաջատար երիտասարդ բժշկաշխատող» հեղինակավոր մրցանակաբաշխությունը«Բարսելոնան» նոր պայմանագրեր կկնքի երեք ֆուտբոլիստի հետՀոկտեմբերի 6/7-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըԱնձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերինԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ընտրական փուլըԿոմիտասի պողոտայում կինը սուր կտրող առարկայով հարվшծներ է հասցրել 51-ամյա տղամարդուն. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՄիացյալ Նահանգների հետ կապված մեր խնդիրն այն է, որ ամեն անգամ, երբ նստում ենք բանակցությունների սեղանի շուրջ, մեզ անմիջապես պшտերազմ է պարտադրվում․ ՓեզեշքիանԱվտովթար և վրաերթ՝ ԵրևանումԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՎթար է. Ջուր հավաքեք. ջուր չի լինելուԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՄի գողացեք մարդու «այո»-ն․ Մհեր ԱվետիսյանՇաքի գյուղի դեպքը բոլորիս ցույց տվեց մեր երկրի անվտանգային համակարգի թերությունները. Ավետիք ՉալաբյանԻշխանություններին հարմար առիթ էր հարկավոր եկեղեցու վրա հարձակման համար. Արեգ ՍավգուլյանԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվ․ Ուժեղ ՀայաստանՏաջիկստանում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» զորավարժությունըՍիրելի՛ ուսուցիչներ, իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում ձեզ. Սիրով և հարգանքով՝ ձեր Մհեր Ավետիսյան Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըՀրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըՍաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ ՌուբիոՈւնենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերով
Ամենադիտված