Հայերեն


«Հայաստանը պետք է պատրաստ լինի արցախյան հարցում ռուս-թուրքական սցենարին»

Քաղաքականություն

«Տեղեկությունը, թե ռուսական ռազմատիեզերական ուժերը կրակային աջակցություն են ցուցաբերել նախահարձակ ռազմագործողություն իրականացնող թուրքական բանակին Սիրիայի հյուսիսում գտնվող Ալ-Բաբ բնակավայրի գրավման ուղղությամբ, ապացուցում է, որ Պուտինն ամենևին էլ դեմ չէ թուրքական զորքերի ներկայությանը Սիրիայում»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Մեծ Բրիտանիայի Լեսթերի համալսարանի հետախուզության, անվտանգության ու ռազմավարության բաժնի գիտաշխատող, վաշինգտոնյան Կենտրոնական Ասիայի և Կովկասի ինստիտուտի տարածաշրջանային անվտանգության հարցերով վերլուծաբան Էդուարդ Աբրահամյանը՝ մեկնաբանելով տեղեկություններն այն մասին, որ օրերս ռուսական օդուժն առաջին անգամ աջակցեց թուրքական ուժերին Սիրիայում՝ կրակային հարվածներ հասցնելով «Իսլամական պետության» ահաբեկիչների դիրքերին Հալեպի Ալ-Բաբ բնակավայրում։

Էդուարդ Աբրահամյանն ասաց, որ նախ և առաջ՝ հարկավոր է նշել, որ Էրդողանի «Եփրատի վահան» նախագիծը, որը ենթադրում էր ներխուժում Սիրիայի հյուսիսային շրջաններ Եփրատ գետի երկայնքով մինչև Հալեպի հյուսիսային լեռնային հատված, պայմանավորած էր Մոսկվայի հետ։

Ավելին, ըստ նրա՝ Թուրքիայի նպատակը մեկն էր՝ թույլ չտալ քրդական YPG ռազմական խմբավորումների միավորումը Հալեպի քրդերի հետ, որոնք բաժանված էին «Իսլամական պետության» վերահսկողության տակ գտնվող Եփրատ գետի հատվածում գտնվող մեծամասամբ սուննիաբնակ բնակավայրերով։

«Ռուսական կողմը դիտարկում է Թուրքիայի տարածաշրջանային նկրտումները, ներքին զարգացումները ռուս-թուրքական մերձեցման ֆոնին, որպես տրոյական ձի՝ ՆԱՏՕ-ի ներսում լարվածություն ստեղծելու նպատակով։ Մոսկվայի տեսանկյունից՝ որքան Անկարան մերձենա Ռուսաստանի հետ ու էլ ավելի ներգրավվի տարածաշրջանային գործընթացների մեջ՝ շրջանցելով համաձայնեցնել գործողությունները Հյուսիսատլանտյան խորհրդի շրջանակներում, նոր ճգնաժամի հիմքեր կառաջացնի դաշինքի ներսում, ինչի հետևանքով շահած դուրս կգա Կրեմլը։

Ռուսաստանի կողմից սիրիական հակաասադական ընդդիմության մաս կազմող թուրքոմանական խմբավորումները, որոնք գործում են Թուրքիայի պաշտպանության ներքո, արդեն իսկ ընկալվում են Մոսկվայի կողմից՝ որպես չափավոր ընդդիմություն։

Ավելին, տեղեկությունը, թե ռուսական ռազմատիեզերական ուժերը կրակային աջակցություն են ցուցաբերել նախահարձակ ռազմագործողություն իրականացնող թուրքական բանակին Սիրիայի հյուսիսում գտնվող Ալ-Բաբ բնակավայրի գրավման ուղղությամբ, ապացուցում է, որ Պուտինն ամենևին էլ դեմ չէ թուրքական զորքերի ներկայությանը Սիրիայում։ Ավելին, Ասադի և Էրդողանի համար քրդերը նույնպես համարվում են հակառակորդ, և այստեղ տրամագծվում է Էրդողան-Պուտին-Ասադ համատեղ միությունը՝ ուղղված ոչ միայն՝ «Իսլամական պետության», այլ նաև՝ քրդերի դեմ, որոնք համարվում են Արևմուտքի և հատկապես ԱՄՆ գործուն հիմնասյունն Իրաքում և Սիրիայում»,- նման տեսակետ հայտնեց Էդուարդ Աբրահամյանը։

Վերջինս կարծում է, որ ուշադրության է արժանի այն փաստը, որ Թուրքիան ի սկզբանե օդային աջակցություն էր խնդրել ԱՄՆ-ի կողմից առաջնորդվող կոալիցիայից, սակայն այդպես էլ, օպերատիվ պատասխան չստանալով, դիմեց ռուսական ուժերին, մյուս կողմից՝ վերջերս Սպիտակ տունն ու ԱՄՆ Կոնգրեսը որոշում կայացրեցին առավել ակտիվորեն աջակցել Սիրիայի ընդդիմադիր ուժերին զենք-զինամթերքով։ Ըստ վերլուծաբանի՝ սա նշանակում է, որ հատկապես քրդական ուժերը Սիրիայի հյուսիսում կստանան ռազմական օժանդակություն և լուրջ խոչընդոտներ կստեղծեն թուրքական «Եփրատի վահան» ծրագրերի իրագործման հարցում։

Խոսելով Հայաստանի համար ռուս-թուրքական մերձեցման հետևանքներից՝ Աբրահամյանն ասաց, որ մերձեցումը կարող է հանգեցնել լուրջ հետևանքների։ Նրա խոսքով՝ խնդիրը կայանում է նրանում, որ ռուս-թուրքական մերձեցման խոչընդոտներից մեկն առկա հայ-ադրբեջանական հակամարտությունն է։

«Ուստի, չի բացառվում, որ Պուտինն ու Էրդողանը պայմանավորվածություն ձեռք բերեն Ղարաբաղյան հիմնահարցի վերաբերյալ գործընթացն ակտիվացնելու վերաբերյալ։ Եվ Թուրքիան, և Ռուսաստանը Մինսկի խմբի անդամներ են։ Ավելին, Ռուսաստանն ապրիլյան դեպքերից հետո դարձավ առավել ակտիվն ու նախաձեռնողը համանախագահ երկրների միջև։ Այս հանգամանքից ելնելով և ելնելով այն հանգամանքից, որ Հարավային Կովկասն ավանդապես դիտարկվում է Պուտինի կողմից՝ որպես իր բացարձակ գերակայության տարածաշրջան, իրավունք կվերապահի Մինսկի խմբում առավել որոշիչ կեցվածք ընդունել։ Ուստի, ռուս-թուրքական պայմանավորվածությունները Սիրիայում և ընդհանուր մերձեցումը կստեղծի նախադրյալներ Ռուսաստան-Թուրքիա առավել ակտիվ համագործակցության համար Մինսկի խմբի շրջանակներում առաջիկա 2017թ.։

Իրավիճակն այդ հարցն Անկարայի և Մոսկվայի կողմից բարձրացնելու համար առավել նպաստավոր է դարձնում ԱՄՆ նախագահ ընտրված Դոնալդ Թրամփի՝ առաջին կես տարվա ընթացքում ադմինիստրատիվ խառնաշփոթը, որը թույլ չի տա Միացյալ Նահանգներին վերաիմաստավորել իր քաղաքականության հիմնական օրակարգը սևծովյան-հարավկովկասյան տարածաշրջանում ողջ 2017թ. ընթացքում։ Ավելին, կա լուրջ անհանգստություն առ այն, որ ԱՄՆ նոր կառավարությունը կփորձի որոշակի հատման եզրեր գտնել Պուտինի հետ ու ըստ էության ընդունել Ռուսաստանի գերակա դերը Հարավային Կովկասում կամ Ուկրաիայի հարցում։ Այս հեռանկարն առավելապես կնպաստի ռուս-թուրքական համատեղ ծրագրի ի հայտ գալուն՝ «լուծել» ղարաբաղյան հիմնախնդիրը։ Այն հավանաբար իր մեջ կներառի Ռուսաստանի և Թուրքիայի կողմից Հայաստանի ու Ադրբեջանի նկատմամբ ճնշումներ գործադրելու լայն զինանոց։

Հայաստանի ու Ադրբեջանի նկատմամբ շարունակական, բազմակողմանի և տարբեր շերտերի վրա ճնշումներ կիրառելու մեխանիզմն առավել իրատեսական է դառնում այն իմաստով, որ Մոսկվան և Թուրքիան ինքնըստինքյան կդառնան հիմնական դերակատար-միջնորդներ, որոնք «կապահովեն» փոխզիջումային իրավիճակ՝ թե՛ Հայաստանի, և թե՛ Ադրբեջանի կողմից։

Դա կարող է լինել լայն գործողություններ պարունակող սցենար՝ ուղղված Հայաստանի ու Ադրբեջանի հասարակությունների մանիպուլյացիային, կեղծ սպառնալիքների ալիքի ու շարունակական քարոզչության միջոցով առավելապես ապակողմնորոշել հակամարտող երկրների հասարակություններին՝ սպառնալիքների միջոցով զիջումներ կործելու նպատակով»,- նշեց Էդուարդ Աբրահամյանը։

Վերջինիս գնահատմամբ՝ Հայաստանի արտաքին քաղաքական հնարավորությունները գտնվում են անհուսալի վիճակում և մինչ օրս չեն տարբերվում հստակ արտաքին քաղաքական ռազմավարությամբ։ Նրա որակմամբ՝ այս իրականության համատեքստում հնարավոր չէ խոչընդոտել Ռուսաստան-Թուրքիա մերձեցմանն ու վտանգավոր հետևանքներին։ «Ուստի, Հայաստանը պետք է պատրաստ լինի նաև արցախյան հարցում «կարգավորում» խոստացող ռուս-թուրքական սցենարի»,- ասաց Էդուարդ Աբրահամյանը։

Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»
Ամենադիտված