Հայերեն


Հեղափոխական գաղափարների ժամանակը

Քաղաքականություն

Չնայած գործնականում անհնար է Հայաստանի նորանկախ պատմության մեջ գտնել մի ժամանակաշրջան, երբ հասարակական-քաղաքական դաշտում գործունեություն ծավալած չլինեն զանազան կուսակցություններ կամ ուժեր, բայց դրա հետ մեկտեղ՝ չափազանց դժվար է նրանց միջից առանձնացնել գոնե մի քանիսին, որոնք հասարակությանն առաջարկած լինեն այնպիսի մտքեր ու գաղափարներ, որոնք կնպաստեին ոչ թե հասարակության պառակտմանն, այլ՝ կոնսոլիդացիային:
Այս առումով՝ ամենևին էլ սխալված չենք լինի, եթե պնդենք, որ այսօր ևս հասարակական-քաղաքական դաշտում վաղուց սովորական դարձած իրավիճակն առանձնակի փոփոխություններ չի կրել, ու ասենք առաջիկա խորհրդարանական ընտրություններին քաղաքական հայտ ներկայացնող ուժերի ջախջախիչ մեծամասնությունը, բացի ստանդարտ նախադասություններ արտաբերելուց, ուրիշ ոչնչով աչքի չի ընկնում. դաշտում առաջացած ճահիճը որևիցե կերպ չի չորանում:
Գաղտնիք չէ, որ Հայաստանի համար փորձություններով լի այս ժամանակահատվածում, երբ երկիրը բառացիորեն ամեն օր՝ ստիպված է սեփական գոյությունը երաշխավորելու համար դիմակայել մի շարք արտաքին ու ներքին մարտահրավերների, ազգային միասնության ու համախմբվածության գործոնն, ինչպես երբևէ, կենսական նշանակություն է ձեռք բերել. ակնհայտ է, որ եթե մեզ չհաջողվի հասարակական լայն կոնսոլիդացիա ապահովել, Հայաստանի համար չափազանց դժվար է լինելու խուսափել կոլապսային հավանական իրավիճակից:
Այս իմաստով՝ «Միասնություն» համազգային շարժման կողմից առաջ քաշված գաղափարները, պետք է խոստովանել՝ ոչ միայն ժամանակի մարտահրավերներին համահունչ են, այլև որոշ իմաստներով՝ նաև շրջադարձային: Շարժման համակարգող խորհրդի ղեկավար Արման Վարդանյանն, ում կողմից առաջ քաշված իդեաները հայկական իրականության պայմաններում սկզբունքորեն նոր են ու նույնիսկ հեղափոխական, որպես Հայաստանում անհրաժեշտ ու կենսական փոփոխությունների իրական նախապայման՝ առաջ է քաշում հասարակական լայն կոնսոլիդացիայի վրա հիմնված քաղաքական սերնդափոխության գաղափարը: Վարդանյանն, ըստ էության, սկիզբ է դնում Հայաստանում քաղաքական բանավեճի նոր մշակույթի ձևավորմանը՝ հաղորդելով դրան շատ ավելի գաղափարական բնույթ. բանավեճն ու գաղափարական բախումները պետք է կայանան բացառապես ծրագրային դաշտում, ինչի արդյունքում միայն կարող է տեսանելի դառնալ կողմերից մեկի առավելությունը մյուսի նկատմամբ: Այլ կերպ ասած՝ քաղաքական պոլեմիկան պետք է ծավալվի ոչ թե անձնային դաշտում, երբ կողմերը ցեխ են շպրտում, սևացնում ու փնովում են միմյանց, այլ՝ գաղափարական-ծրագրային, ինչն, անկասկած, միանգամայն նոր ու խիստ ողջունելի մոտեցում պետք է համարել հատկապես մեր իրականության պայմաններում, երբ դաշտում քաղաքական ուժերն ու գործիչները վաղուց դադարել են լսել միմյանց:
Այն, որ քաղաքական դաշտը հենց վերոհիշյալ սկզբունքի հիման վրա պետք է վերակերտվի, կարծում ենք՝ որևէ մեկի մոտ կասկած չի հարուցում, քանի որ ակնհայտ է՝ մնացած բոլոր բանաձևերն իրենց սպառել են, բարոյապես մաշվել ու չեն կարող որպես անհրաժեշտ փոփոխությունների երաշխիք հանդիսանալ. ինչպես Վարդանյանն էր իր վերջին հարցազրույցներից մեկում բավական դիպուկ նկատել, բոլորը հոգնել են 25 տարի շարունակ դաշտում գործունեություն ծավալող նույն դեմքերից, շարունակ հնչող միևնույն խոսքերից ու նույն գործելակերպից. մարդկանց անհրաժեշտ են փոփոխություններ, իրական ու շոշափելի տեղաշարժեր:
Համաձայնե՛ք, եթե մեզ չհաջողվի գալիք խորհրդարանական ընտրություններում հասնել էական ու, ինչ-որ իմաստով, հեղափոխական իդեաների առաջխաղացմանը, մեզ ոչ մի լավ բան առաջիկայում չի սպասվում. երկրին օդուջրի պես փոփոխություններ են անհրաժեշտ, փոփոխություններ, որոնք կլինեն գիտակցված, արդյունք կհանդիսանան առողջ ուժերի գաղափարական կոնսենսուսի:
Բայց որքան էլ թվա, թե Հայաստանի խնդիրները հիմնականում ներքին ծագման են ու բխում են բացառապես քաղաքական դաշտի չկայացվածության իրողությունից, միայն Տավուշի մարզի Չինարի գյուղի ուղղությամբ թշնամու դեկտեմբերի 29-ին իրականացրած դիվերսիոն գործողություններն ու դրանց արդյունքում հայկական կողմի ունեցած զոհերը բավական են՝ փաստելու, որ այսօր Հայաստանի հիմնական սպառնալիքը գալիս է դրսից. հարցն այս՝ պետք է քաղաքական օրակարգի թիվ մեկ թեմաներից դառնա, քանի որ առանց 21-րդ դարի չափանիշներին համապատասխան բանակ ունենալու, մենք կայուն ու կանխատեսելի ապագա ունենալ չենք կարող: Թե որոնք են այդ նպատակին հասնելու ճանապարհները, ցավոք, դեռևս միասնական տեսակետ գոյություն չունի:
Գաղափարները, որ առաջ է քաշում «Միասնությունը», շատ իմաստներով կարող է հեղափոխական համարվել. այն, միգուցե շատերի համար անսպասելիորեն, միանգամայն հնարավոր է համարում պրոֆեսիոնալ բանակի ձևավորումը հենց ներկայում, երբ թվում է, թե համապատասխան միջոցներ ու նախապայմաններ՝ դեռևս չկան: Մինչդեռ ակնհայտ է, որ ԶՈՒ-ին հատկացվող գումարների ճիշտ ու ռացիոնալ տնօրինման պարագայում, կոռուպցիոն ռիսկերի նվազեցման հաշվին միանգամայն հնարավոր է անցումը՝ պրոֆեսիոնալ զինված ուժերի, ինչը միմիայն դրականորեն է անդրադառնալու հայոց բանակի մարտունակության բարձրացման վրա. 18 տարեկան անփորձ պատանիներին առաջին գիծ ուղարկելն այլևս որևիցե կերպ արդարացված չես համարի. սահմանին պետք է կանգնեն բացառապես փորձառուները, քանի որ, Արման Վարդանյանի խոսքերով, մենք պետք է մտածենք ոչ թե այն մասին, թե ինչպես օգնենք զոհված զինծառայողների ընտանիքներին, այլ պետք է այնպես անենք, որ զոհեր չունենանք: Այլ կերպ ասած՝ ՀՀ զինված ուժերն այսօր կենսական անհրաժեշտություն են զգում ներքին բարեփոխումների, որոնք կարող են միայն դրականորեն անդրադառնալ դրանց մարտունակության բարձրացման վրա:
Անհերքելի է՝ առանց նոր ու կառուցողական գաղափարների ներդրման, առանց դրանց շուրջ հասարակական լայն համախմբման՝ Հայաստանյան հասարակությունը չի կարողանալու արժանի պատասխան տալ այն բոլոր հարցերին, որոնք իրերի ու ժամանակների բերումով՝ ներկայում ծառացել են Հայաստանի առջև. այդ հարցերի պատասխանները կարող են գտնվել միայն միասնաբար խելք խելքի տալու արդյունքում, առանց որի՝ որևէ հասարակություն ապագա ունենալ չի կարող:

Դավիթ Բաբանով

Ժողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանՀայի վրա կրակած ադրբեջանցին պետք է գնա ԱԱԾ պադվալ. Նարեկ Կարապետյան Ժողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանԱրցախի մասին անդադար պետք է բարձրաձայնենք աշխարհի ուշադրությունն այդ հարցից չշեղելու համար. Աննա ԿոստանյանՓաշինյանի խայտառակության գագաթնակետը. Նարեկ Կարապետյան Իշխանությունը ծաղրում է իր քաղաքացիների անվտանգությունը. Դավիթ Ղազինյան Սյունիքի մարզում ադրբեջանցու մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը հետաքննելու համար պետք է ստեղծվի քննիչ հանձնաժողով. Տիգրան ԱբրահամյանԻշխանությունը վազում է պաշտպանելու ադրբեջանցիներին՝ սեփական քաղաքացիներին պաշտպանելու փոխարեն Այն նույն պահին, երբ ադրբեջանցի զինվորը կրակում էր հայ կնոջ վրա, ՊՆ նախարարը զբաղված էր քարոզարշավով. Նարեկ ԿարապետյանՅունիբանկն առաջարկում է դոլարային պարտատոմսեր՝ տարեկան 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ Շաքիում տեղի ունեցածից հանրային ուշադրությունը շեղելու համար ՔՊ-ն դիմեց խուլիգանության ու սադրաբքի. Ռուբինյանը անհաղորդ էր իրավիճակին. Մարիաննա Ղահրամանյան«Ապրելու քվե» դաշինքն ունի նոր գաղափարներով երիտասարդ թիմ. Լևոն ԱրշակյանՄիանում եմ բաց նամակ-պահանջին. Ավետիք ՉալաբյանԱմեն անգամ, երբ խոսում ենք ադրբեջանցիներին արվող զիջումների մասին, նրանք սկսում են հարձակվել մեզ վրա. Տիգրան ԱբրահամյանԱյն մասին, թե ինչ ցույց տվեց Սյունիք թշնամու դիվերսանտի ներթափանցումը. Ավետիք Չալաբյան Կրթական համակարգի քաղաքականացման մռայլ «ստվերը». «Փաստ» «Քննիչ հանձնաժողով» ստեղծելու այնքան պատճառ կա... «Փաստ» Երբ «խաղաղություն» ասելով՝ հասկանում են հնազանդություն. «Փաստ» «Հայերի նկատմամբ ատելությունն ու թշնամանքը չի նահանջել, այս պայմաններում խաղաղության մասին խոսելը կարող է դիտվել միայն ցանկությունների համատեքստում». «Փաստ» Ո՞ւմ վրա է Մեղրիում ՔՊ-ն հույսը դրել, և ո՞վ է ստվերային ղեկավարելու համայնքը. «Փաստ» Ի վերջո, ինչպե՞ս է սահմանը հատել ադրբեջանցի զինծառայողը. «Փաստ» Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1,3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար «Փաստ» Արթիկում թեժ ընտրապայքար է սպասվում. ընդդիմությունն ունի ՔՊ-ին իշխանազրկելու հնարավորություն «Փաստ» Աշխարհաքաղաքական արկածախնդրության մայրամուտը. Եվրոպան հոգնել է ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից». «Փաստ» Ադրբեջանը թեստ է անում, իսկ այս իշխանությունը մի ադրբեջանցու չի կարողանում տիրություն անել, սահմաններն ինչպես է բացելու. Նարեկ Կարապետյան Երևանում կայացել է «Հայ անվանի բժիշկ և առաջատար երիտասարդ բժշկաշխատող» հեղինակավոր մրցանակաբաշխությունը«Բարսելոնան» նոր պայմանագրեր կկնքի երեք ֆուտբոլիստի հետՀոկտեմբերի 6/7-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըԱնձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերինԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ընտրական փուլըԿոմիտասի պողոտայում կինը սուր կտրող առարկայով հարվшծներ է հասցրել 51-ամյա տղամարդուն. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՄիացյալ Նահանգների հետ կապված մեր խնդիրն այն է, որ ամեն անգամ, երբ նստում ենք բանակցությունների սեղանի շուրջ, մեզ անմիջապես պшտերազմ է պարտադրվում․ ՓեզեշքիանԱվտովթար և վրաերթ՝ ԵրևանումԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՎթար է. Ջուր հավաքեք. ջուր չի լինելուԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՄի գողացեք մարդու «այո»-ն․ Մհեր ԱվետիսյանՇաքի գյուղի դեպքը բոլորիս ցույց տվեց մեր երկրի անվտանգային համակարգի թերությունները. Ավետիք ՉալաբյանԻշխանություններին հարմար առիթ էր հարկավոր եկեղեցու վրա հարձակման համար. Արեգ ՍավգուլյանԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվ․ Ուժեղ ՀայաստանՏաջիկստանում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» զորավարժությունըՍիրելի՛ ուսուցիչներ, իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում ձեզ. Սիրով և հարգանքով՝ ձեր Մհեր Ավետիսյան Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըՀրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըՍաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ ՌուբիոՈւնենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերով
Ամենադիտված