Հայերեն


Ինչի՞ են ձգտում Պուտինն ու Ալիևը

Քաղաքականություն

«Ադրբեջանն այս քայլով ցույց է տալիս, որ չի հրաժարվում ղարաբաղյան հակամարտությունը ուժային ճանապարհով լուծելու մտքից ու շարունակելու է թշնամանքը Հայաստանի ու հայ ժողովրդի նկատմամբ»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով՝ հայ-ադրբեջանական սահմանի լարվածությանը, հակառակորդի կողմից դիվերսիոն ներթափանցման փորձին, (ինչի արդյունքում հայկական կողմը ունի երեք զոհ) ասաց ՄԱՀՀԻ-ի ասոցացված փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:

Փորձագետը հատկանշանական է համարում այն հանգամանքը, որ այս հարձակումը տեղի ունեցավ ընդամենը ՀԱՊԿ գագաթաժողովից օրեր անց, երբ հիշեցնենք, Հայաստանի ներկայացուցիչը կրկին չստանձնեց գլխավոր քարտուղարի պաշտոնը. «Ադրբեջանը ցույց է տալիս, որ ունենալով այն հարաբերությունները Ռուսաստանի հետ, որ նա ունի այսօր՝ իրեն բավարար է, որ ձեռնարկի ցանկացած գործողություն իր ուզած ժամանակ՝ Հայաստանին դնելով իր դիրքերի համար նվաստացուցիչ պայմաններում՝ հաշվի առնելով այս ամենի ռազմաքաղաքական և անվտանգության կոնտեքստը»:

Հետաքրքվեցինք, այս դեպքում, երբ հակառակորդի կողմից ագրեսիա է տեղի ունենում անմիջապես Հայաստանի սահմանին, ըստ կանոնադրության ի՞նչ պետք է ձեռնարկեր ՀԱՊԿ-ը և արդյոք սա հիմք չէ այդ կազմակերպությանը դիմելու համար.«Պատկերացնու՞մ եք՝ ասենք այս գիշեր Ռուսաստանը Էստոնիայի սահմանի վրա դիվերսիոն ներթափանցման փորձ աներ: Գիտե՞ք ինչ հայտարարություններ կհետևեին Բրյուսելից, Վաշինգտոնից, այլ մայրաքաղաքներից: Գիտե՞ք ՆԱՏՕ-ի զորքերի ինչ տեղաշարժ կլիներ ամբողջ եվրոպական մայրցամաքում, երբ ՆԱՏՕ-ի անդամ պետության սահմանը խախտվեր: Այս ամենը կլիներ առանց Էստոնիայի հայտարարությանը սպասելու»,-ասում է փորձագետը:

Իսկ ինչո՞ւ մեր դեպքում այդպես չէ և մենք չենք կարողանում հարաբերություններն այդ կազմակերպության անդամ պետությունների հետ դնել նույն մակարդակի վրա, հարցին ի պատասխան էլ Ռուբեն Մեհրաբյանն ընդգծեց. «Դա նշանակում է, որ ՀԱՊԿ կոչվածը կապիկների հավաքածու է, իրենից ոչինչ չի ներկայացնում: Դա ֆեյք կազմակերպություն է, ո՛չ հավաքական է, ո՛չ անվտանգություն է, ո՛չ պայմանագիր է, ոչ էլ կազմակերպություն է: Դա ընդամենը Ռուսաստանի կողմից Հայաստանի վրա հագցրած զսպաշապիկ է՝ Հայաստանի թևերը բռնելու և Ադբեջանին մեր վրա հարձակվել տալու համար»:

Առայժմ Հայաստանի ԱԳ նախարարության կողմից ոչ մի հայտարարություն չկա. «Ես այնուամենայնիվ հույս ունեմ, որ այդ հայտարարությունը կլինի, ԱԳՆ-ը կդիմի Մինսկի խմբի անդամ երկրներին՝ կներկայացնի ապացույցներ, որ այս խախտումը տեղի է ունեցել հենց Ալիևի ռեժիմի կողմից: Եվ կպահանջի այս դիվերսիայի համար Ալիևին պատասխանատվության ենթարկել՝ բոլոր հնարավոր միջոցներով:

Ոմանք չափազանց շնորհակալ են Ռուսաստանին իր զսպող դերի համար՝ հիմա թող նորից չափեն կա՞ արդյոք զսպող դերը, քանի՞ կոպեկ արժի այդ զսպող դերը»:

Ժողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանՀայի վրա կրակած ադրբեջանցին պետք է գնա ԱԱԾ պադվալ. Նարեկ Կարապետյան Ժողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանԱրցախի մասին անդադար պետք է բարձրաձայնենք աշխարհի ուշադրությունն այդ հարցից չշեղելու համար. Աննա ԿոստանյանՓաշինյանի խայտառակության գագաթնակետը. Նարեկ Կարապետյան Իշխանությունը ծաղրում է իր քաղաքացիների անվտանգությունը. Դավիթ Ղազինյան Սյունիքի մարզում ադրբեջանցու մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը հետաքննելու համար պետք է ստեղծվի քննիչ հանձնաժողով. Տիգրան ԱբրահամյանԻշխանությունը վազում է պաշտպանելու ադրբեջանցիներին՝ սեփական քաղաքացիներին պաշտպանելու փոխարեն Այն նույն պահին, երբ ադրբեջանցի զինվորը կրակում էր հայ կնոջ վրա, ՊՆ նախարարը զբաղված էր քարոզարշավով. Նարեկ ԿարապետյանՅունիբանկն առաջարկում է դոլարային պարտատոմսեր՝ տարեկան 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ Շաքիում տեղի ունեցածից հանրային ուշադրությունը շեղելու համար ՔՊ-ն դիմեց խուլիգանության ու սադրաբքի. Ռուբինյանը անհաղորդ էր իրավիճակին. Մարիաննա Ղահրամանյան«Ապրելու քվե» դաշինքն ունի նոր գաղափարներով երիտասարդ թիմ. Լևոն ԱրշակյանՄիանում եմ բաց նամակ-պահանջին. Ավետիք ՉալաբյանԱմեն անգամ, երբ խոսում ենք ադրբեջանցիներին արվող զիջումների մասին, նրանք սկսում են հարձակվել մեզ վրա. Տիգրան ԱբրահամյանԱյն մասին, թե ինչ ցույց տվեց Սյունիք թշնամու դիվերսանտի ներթափանցումը. Ավետիք Չալաբյան Կրթական համակարգի քաղաքականացման մռայլ «ստվերը». «Փաստ» «Քննիչ հանձնաժողով» ստեղծելու այնքան պատճառ կա... «Փաստ» Երբ «խաղաղություն» ասելով՝ հասկանում են հնազանդություն. «Փաստ» «Հայերի նկատմամբ ատելությունն ու թշնամանքը չի նահանջել, այս պայմաններում խաղաղության մասին խոսելը կարող է դիտվել միայն ցանկությունների համատեքստում». «Փաստ» Ո՞ւմ վրա է Մեղրիում ՔՊ-ն հույսը դրել, և ո՞վ է ստվերային ղեկավարելու համայնքը. «Փաստ» Ի վերջո, ինչպե՞ս է սահմանը հատել ադրբեջանցի զինծառայողը. «Փաստ» Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1,3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար «Փաստ» Արթիկում թեժ ընտրապայքար է սպասվում. ընդդիմությունն ունի ՔՊ-ին իշխանազրկելու հնարավորություն «Փաստ» Աշխարհաքաղաքական արկածախնդրության մայրամուտը. Եվրոպան հոգնել է ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից». «Փաստ» Ադրբեջանը թեստ է անում, իսկ այս իշխանությունը մի ադրբեջանցու չի կարողանում տիրություն անել, սահմաններն ինչպես է բացելու. Նարեկ Կարապետյան Երևանում կայացել է «Հայ անվանի բժիշկ և առաջատար երիտասարդ բժշկաշխատող» հեղինակավոր մրցանակաբաշխությունը«Բարսելոնան» նոր պայմանագրեր կկնքի երեք ֆուտբոլիստի հետՀոկտեմբերի 6/7-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըԱնձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերինԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ընտրական փուլըԿոմիտասի պողոտայում կինը սուր կտրող առարկայով հարվшծներ է հասցրել 51-ամյա տղամարդուն. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՄիացյալ Նահանգների հետ կապված մեր խնդիրն այն է, որ ամեն անգամ, երբ նստում ենք բանակցությունների սեղանի շուրջ, մեզ անմիջապես պшտերազմ է պարտադրվում․ ՓեզեշքիանԱվտովթար և վրաերթ՝ ԵրևանումԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՎթար է. Ջուր հավաքեք. ջուր չի լինելուԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՄի գողացեք մարդու «այո»-ն․ Մհեր ԱվետիսյանՇաքի գյուղի դեպքը բոլորիս ցույց տվեց մեր երկրի անվտանգային համակարգի թերությունները. Ավետիք ՉալաբյանԻշխանություններին հարմար առիթ էր հարկավոր եկեղեցու վրա հարձակման համար. Արեգ ՍավգուլյանԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվ․ Ուժեղ ՀայաստանՏաջիկստանում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» զորավարժությունըՍիրելի՛ ուսուցիչներ, իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում ձեզ. Սիրով և հարգանքով՝ ձեր Մհեր Ավետիսյան Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըՀրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըՍաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ ՌուբիոՈւնենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերով
Ամենադիտված